Рубрика: Գրականություն

Գրականություն

Ապրիլի 16 Հինգշաբթի

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք նշված թեմաներից մեկով

Պայքարել է պետք

Երբ տխուր ես լինում, շուրջն ամեն ինչ կարծես սև ու սպիտակ է երևում, ամեն ինչ կորցնում է իր իմաստը ու թվում է, թե ժամանակը կանգ է առնում: Բայց իրականում կյանքը շարունակվում է ու ժամանակը երբեք կանգ չի առնում, այլ հսկայական արագությամբ ընդանում է առաջ ու երբ այդ ամենը հասկանում ես, գիտակցում ես, որ պետք չի տխրել: Կյանքն այնքան կարճ է տխուր լինելու համար, պետք է միշտ լինել ուրախ ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը: Արագ է անցնում ժամանակը, տարիները փոխարինում են իրար, բայց չի նկատվում դա, այլ կյանքիդ ճանապարհին մի պահ կանգ առնելով հասկանում ես, թե արդեն ինչքան շատ ժամանակ է անցել ու այլևս չես ուզում այդ թանկագին ժամանակը ապրել տխուր:
Տխրե՞լ` ու՞մ համար, ի՞նչ պատճառով: Ոչ մի պատճառ, ոչ ոք իրավունք չունի մեզ տխրություն պատճառել, ոչինչ մեր տխրությանը արժանի չի` առավել ևս մարդիկ:
Կյանքը շարունակվում է, ժամանակը կանգ չի առնում ու տխրելու ժամանակ չկա, նույնիսկ եղանակը բարձր տրամադրություն է պարգևում, արևը պայծառ շողում է ու ջերմացնում է ոչ միայն դրսից,այլ նաև ամբողջ հոգիս է ջերմությամբ, պայծառ արևի տաք շողերով լցնում ու ցանկություն է առաջանում երգելու ու պարելու, շարժվելու: Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է, եթե նայես նրան վարդագույն ակնցներով, իսկ դա երբեմն շատ հարկավոր ու օգտակար է լինում: Երբ կյանքը ճիշտ չի դասավորվում, պետք է ուրիշ անկյունից նայել նրան, միգուցե այնտեղից ավելի պարզ լինի:

Պետք չի թույլ տալ, որ ինչ որ մեկը նեղացնի քեզ, իր խոսքերով կամ արարքներով տխրեցնի: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է լավ վերաբերմունքը, չեն գնահատում, ու պետք էլ չի այդպիսի բարձր արժեքներ սպասել էժանագին մարդկանցից, այլ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ: Հարկավոր է ուշադրություն չդարձնել ոչ մեկի վրա ու պետք է միշտ ժպտալ`ոմանց անկեղծ, իսկ ոմանց` հատուկ:
Մենք ապրում ենք այնպիսի դարաշրժանում, որ նախանձողներ ու չուզողներ են մեզ ամենուրեք շրջապատում, որոնք անհամբեր սպասում են մեր անհաջողությանը, բայց եթե խելացի գտնվենք, նրանք այդպես էլ կմնան սպասողական վիճակում,որովհետև երբեք չեն տեսնի մեր արցունքները,(իհարկե բացի որոշ մարդկանցից, որոնք անկեղծ ուրախանում են մեր հաջողություններով, ու տխրության պահին մեզ հետ են լինում):
Ամեն ինչ դեռ առջևում է ու ամեն ինչ լավ է լինելու ու կգա մի պահ, երբ շատ պատահական երջանկությունը կթակի դուռդ ու այդ պահին անցյալում եղած ամեն ինչ կջնջվի հիշողությանդ միջից ու կմնա միայն պայծառ ապագայի հետ կապված նպատակներդ ու հրաշալի ներկայի մասին մտքերդ: Կյանքը կարճ է և ինչքան էլ փորձենք, միևնույնն է, չենք կարող կանգնեցնել նրան, ուրեմն ի՞նչ իմաստ ունի ապրել այդ պահերը տխուր, պետք է լինել ուրախ ու միշտ ժպտալ:))))

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s