Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Պատրաստել ուսումնական նյութ անձևրորդի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ թեմայով։

Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:

Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը

անձրևորդ.jpg

Ստամոքսը իսկական բազմաբջիջների մարսողության հիմնական օրգաններից է:Ստամոքսում և ապա աղիքների որոշ հատվածում կատարվում է սննդի քիմիական մշակումը, որն էլ հենց մարսողության բուն գործընթացն է: Աղիքներում մարսված սննդից ստացված սննդանյութերը անցնում են անձրևորդի արյան մեջ և արյունատար համակարգով փոխադրվում դեպի բոլոր բջիջներ: 

մարսողական.jpg

 Օղակավոր որդերը հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում և հողում։ Կան նաև մակաբույծ տեսակներ։ Մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստացել են այդ անվանումը։ Օղակավոր որդերի մոտ ի հայտ է գալիս մարմնի երկրորդային խոռոչ։ Տիպը բաժանվում է երեք դասի՝  սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։

  Սակավախոզանների տիպիկ ներկայացուցիչը հողում ապրող 15 սմ երկարություն ունեցող անձրևորդն է։ Նրա  մարմինը պատված է լորձով, որը հեշտացնում է հողի մեջ տեղաշարժվելը, նպաստում գազափոխանակությանը։ Մարմնի առջևում գտնվում է համեմատաբար մուգ գույնի հաստացում, որը գոտի են անվանում։ Գոտին հարուստ է լորձ արտադրող բջիջներով և մասնակցում է բազմացմանը։ Մաշկի տակ տեղադրված են օղակաձև և երկայնակի մկանները։ Օղակաձև մկանների կծկման հետևանքով մարմինը ձգվում է երկարությամբ, իսկ երկայնակի կծկման հետևանքով՝ կարճանում է։ Մաշկը և մկանները սերտաճել են՝ առաջացնելով մաշկամկանային պարկ։

Մարսողական համակարգ։  Այն սկսվում է բերանային անցքից, որտեղից սնունդն անցնում է կերակրափող։ Կերակրափողի մեջ բացվում են կրային գեղձերի ծորանները, որոնց արտադրանքը չեզոքացնում է հողի հումուսի թթվային միացությունները։ Կերակրափողը լայնանում, առաջանում է կտնառք, որտեղից սնունդն անցնում է ստամոքս և ապա աղիներ։

  Անձրորդը սնվում է փտած բույսերով, որոնք կուլ են տալիս հողի հետ։ Սնունդը աղիներում մարսվում է, ներծծվում արյան մեջ, իսկ մնացորդները դուրս են գալիս հետանցքից ու հողը հարստացնում հումուսով։ Իզուր չէ, որ Չարլզ Դարվինն անձրևորդերին անվանել է <<անտեսանելի հողագործներ»։

Արյունատար համակարգը։ Կազմված է մեջքային և փորային գլխավոր անոթներից, որոնք միմյանց են միանում օղակաձև անոթներով։ Այդ անոթների կծկման և թուլացման շնորհիվ արյունը շարժվում է։ Արյունը փորային անոթով շարժվում է հետ, իսկ մեջքային անոթով՝ առաջ։ Նրա արյունատար համակարգը փակ է։

Նյարդային համակարգը  կազմված է վերկլանային և ենթակլանային հանգույցներից, որոնք իրար միացած են նյարդային թելերով։ Փորի նյարդային շղթան կազմված է նյարդերով իրար միացած հանգույցներից։

Արտազատական համակարգը  կազմված է մարմնի յուրաքանչյուր հատվածի փորային կողմում գտնվող զույգ ձագարաձև խողովակներից, որոնց լայն մասը բացվում է մարմնի խոռոչում, իսկ խողովակի նեղ անցքը հարևան հատվածից բացվում է դուրս։

Բազմացումը։  Անձրորդը հերմաֆրոդիտ է, սակայն կան նաև  բաժանասեռ օղակավոր որդեր։  Անձրևորդի ձվարաններն ու սերմնարանները  գտնվում են տարբեր հատվածներում։

  Ձվադրումից առաջ երկու առանձնյակներ հպվում են միմյանց և կատարվում է սերմնահեղուկի փոխանակում։ Այնուհետև որդերը հեռանում են իրարից։ Գոտու վրա սկսվում է լորձ արտադրվել, որից առաջանում է կցորդ(մուֆտա)։ Որդի կծկումներից կցորդը շարժվում է դեպի մարմնի ծայրը։ Շարժման ընթացքում սկզբում կցորդի մեջ ընկնում են ձվաբջիջները, իսկ հետո՝ սերմնաբջիջները։ Կցորդը վայր է սահում մարմնի վրայից և դառնում բեղմնավորված ձվաբջիջներ պարունակող բոժոժ, որի մեջ զարգանում են երիտասարդ որդերը։ Անձրևորդը բազմանում է նաև անսեռ եղանակով՝ մարմինը երկու մասի բաժանելով։

Հողի բերրիությունը զգալիորեն  պայմանավորված է անձրևորդերի կենսագործունեությամբ:Անձրևորդերը իրենց մարսողական ուղու միջով անցկացնելով  հողը, օրգանական նյութերի հետ միասին, մանրացնում են այն մինչև միատարր զանգված,որը պարունակում է բույսերի սնման համար անհրաժեշտ բոլոր տարրերը:Անձրևորդերի կողմից հողի շերտերում առաջացած բազմաթիվ և բազմակիլոմետրանոց թունելների միջով բույսի արմատներին է հասնում օդ և սննդատարրերով հագեցած ջուր:Մահացած անձրևորդները,իրենց հերթին,սննդի կարևոր աղբյուր են հողային օգտակար մանրէների  համար:Պարզվել  է, որ հողային կարմիր որդերը սնվելով գոմաղբով, վերափոխում են այն կենսահումուսի,որը հանդիսանում է  անգերազանցելի օրգանական պարարտանյութ:Այսպես ծնվեց գյուղատնտեսության զարգացման ևս մեկ ուղղություն` որդաբուծություն( վերմիկուլտուրա):Ինչպես պարզվեց հետագայում,որդերը, բացի գոմաղբից,սնվում են գործնականորեն ցանկացած օրգանական նյութերով` բուսական մնացորդներ, սննդի թափոններ և այլն:

Գոմաղբի 1 տոննան որդերի միջոցով վերափոխվում է 600 կգ կենսահումուսի: Կենսահումուսի առավելությունները

• բարձրացնում է սերմերի ծլունակությունը և ծլման էներգիան

• նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը

• խթանում է արմատագոյացմանը

• խթանում է բույսերի աճը և զարգացնումը

• ակտիվացնում է ֆոտոսինթեզի պրոցեսը

• բարձրացնում է բույսերի դիմացկունությունը

• գյուղ մթերքներում նվազեցնում է նիտրատների և ծանր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s