Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Հայաստանում հանդիպող թռչունները

Նախագծի ընթացքը

  • Սովորողները ծանոթանում են թռչունների տեսակներին

Հայաստանում հանդիպում է թռչունների ավելի քան 350 տեսակ։

Ինչպես մարդիկ, այնպես էլ թռչունները ձմռանը ցրտից պաշտպանվելու կարիք ունեն: Այդ պատճառով թռչունների որոշ տեսակներ, թողնելով իրենց հայրենիքը, չվում են տաք երկրներ` կեր հայթայթելու և ցրտից խուսափելու համար:

Հիմնականում չվում են միջատակեր թռչունները, քանի որ եթե սերմնակեր թռչունները կարող են կեր գտնել, ապա միջատակերների դեպքում դա անհանար է, չէ՞ որ ձմռանը միջատ գտնելն այնքան էլ հեշտ չէ:

Ըստ տեղաշարժման առանձնահատկությունների` տարբերում ենք. 1. նստակյաց թռչուններ. օրինակ՝ ճնճղուկը, արծիվը:2. քոչող թռչուններ. օրինակ՝ ագռավը, սերմնաքաղը:3. չվող թռչուններ. օրինակ՝ բադը, սագը: 

113.jpg

Նստակյաց թռչունները ձմռանը չեն լքում իրենց բնակատեղին: Հիմնականում պահպանում են բները և հարմարվում են ձմեռային անբարենպաստ պայմաններում կյանք վարելուն: Քոչող թռչունները չունեն ձմեռելու մշտական տեղ: Նրանք քոչում են իրենց բնակության գոտու սահմաններում: Ոչ մեծ երամներով թռչում են տեղից տեղ՝ փնտրելով կերով ավելի հարուստ շրջաններ:Չվող թռչունները կտրում են սովորաբար մեծ տարածություններ և տեղափոխվում տարբեր վայրեր: Չվելու համար թռչուններին ազդանշան են ծառայում լուսային օրվա տևողության փոփոխությունները: Չուն Եվրոպայի և Ռուսաստանի հյուսիսային շրջաններից կատարվում է դեպի Աֆրիկա և Մերձավոր Արևելք: Չուն զգալի չափով կապված է ռիսկի հետ: Մեծ թվով թռչուններ ցերեկը սնվում են, իսկ գիշերը շարունակում են չվել: Ջրալող թռչունները, օրինակ՝ սագերը, չվում են և՛ գիշերը, և՛ ցերեկը: Թռչունները չվում են 1500 մ բարձրության վրա, կան 2500 մ բարձրությամբ թռչողներ: Սև սագը, որը թռչում է Հիմալայան լեռների վրայով, գտնվում է 9600 մ բարձրության վրա:

  • նշել որոնք են գրանցված կարմիր գրոքում

Եթե նախկինում Հայաստանում ապրում էր 351 տեսակի թռչուն, ապա այսօր թռչունների 100 տեսակ գրանցված է Հայաստանի նոր Կարմիր գրքում: (սովորական ֆլամինգոմոխրագույն սագհայկական որորսև անգղկովկասյան մայրեհավ և այլն),  

 

  • ընտրում մեկ -երկու տեսակ, ներկայացնում մանրամասն բնութագիր՝ հիմնավորելով իր ընտրությունը

ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼ
Ciconia ciconia
Փետրավորումը սպիտակ է,
բացի թափափետուրներից, որոնք
սև են:
 Բնադրող և չվող տեսակ է:
 Ապրելավայրը գրաված տարածքի արևմտյան մասն է, նաև
բաց տարածքները՝ ջրավազաններով, կուլտուրական լանդշաֆտները:
 Սնվում է գորտերով, կրծողներով, օձերով, ձկներով, միջատներով:
Թռիչքը հանգիստ է՝ խորը թափահարումներով և հաճախակի
սավառնումով: Բույնը կառուցում է ծառերի գագաթներին, տանիքներին և օգտագործում տարիներ շարունակ: Ապրիլ-մայիսին
դնում է 3-5 ձու, թխսում 33-34 օր: Ճուտիկները սկսում են թռչել 58-
64 օր հետո:


ՍԵՎ ԱՐԱԳԻԼ
Ciconia nigra
Փետրավորումը սև է, բացի սպիտակ
փորից:
 Բնադրող և չվող տեսակ է:
 Ապրելավայրը անտառապատ տարածքներն են՝ գետերով և
ճահիճներով:
 Սնվում է գորտերով, կրծողներով, օձերով, ձկներով, միջատներով:
Շատ զգույշ թռչուն է և խուսափում է մարդու հետ հանդիպումներից: Տարիներ շարունակ օգտագործվող բույնը կառուցում է
բարձր ծառերի գագաթներին կամ ժայռերի վրա: Բազմացման
շրջանը սկսվում է ապրիլի կեսերից: Դնում է 3-5 ձու, թխսում մոտ
5 շաբաթ: Ճուտիկները սկսում են թռչել 9-10 շաբաթ հետո:
Գրանցված է ՀՀ «Կարմիր գրքում»:

Ընտրել եմ այս թռչնատեսակին, որովհետև ասում են, որ նա բարություն ու հաջողություն է բերում։ Շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, արագիլներին սպանելը մեղք է։
Նրանց մասին շատ պատմություններ, երգեր, բանաստեղծություններ կան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s