Рубрика: Պատմություն

Պատմություն

  1. Վերլուծել անհատի դերը միջնադարում;
  2. Ապացուցել, որ մարդկության պատմության միջնադարն ավարտվել է;
  3. Համեմատել հին աշխարհի և միջնադարի ձեռքբերումները;
  4. Կազմել ուշ միջնադարյան Հայաստանի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել);
  5. Սահմանել հայկական միջնադարի 10 կարևորագույն հասկացությունները (ընտրությունը հիմնավորել):

Վերլուծել անհատի դերը միջնադարում;

Միջնադարում ձևավորվել է մարդու նոր ըմբռնում: Եվրոպական անհատի «ծննդյան ամսաթիվը» տեղափոխվել է միջնադարի խորքեր, սակայն քրիստոնեական դարաշրջանի առաջին հազարամյակը դեռ գծված է մարդկային առարկայի դասային կապի և կաշկանդվածության երանգներով: Եվ միջնադարում շատ պետությունների առաջացման և զարգացման վրա ազդել է որոշակի անհատներ որոնց շնորհիվ ձևավորվել է պետությունը և իր ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա:

Ապացուցել, որ մարդկության պատմության միջնադարն ավարտվել է;

Այն սկսվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվել Վերածննդի և Հայտնագործությունների ժամանակաշրջանով: Այժմ չկան ռասսայական և գենդերային խտրականություն, զարգացած երկրներում վերացել են մահապատիժները, չկան ստրուկներ։

Համեմատել հին աշխարհի և միջնադարի ձեռքբերումները;

Միջնադարի ձեռք բերումներից են աշխարագրական հայտնագործությունեը։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջան (Աշխարհագրական հետազոտությունների (hայտնագործությունների) ժամանակաշրջան, Մեծ նավարկությունների ժամանակաշրջան), 15-17-րդ դարերում եվրոպացիների աշխարհով շրջագայությունների ժամանակը, երբ նրանք կապ հաստատեցին Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի, Օվկիանիայի հետ, քարտեզավորեցին հետազոտված աշխարհը։ Հաճախ պորտուգալացիների և իսպանացիների ճանապարհորդությունները՝ Հնդկաստանին հասնելու, ոսկի, արծաթ, համեմունքներ գտնելու համար, նույնացնում են այդ շրջանի հետ։

Միջնադարի կարևոր ձեռք բերումներից էր առեվտրի զարգացումը։

15-րդ դարում Եվրոպայի քաղաքային բնակչության թիվը բավական աճեց, որ նպաստեց արհեստների ու առևտրի զարգացմանը։ Մեծ թափ ստացավ միջազգային առևտուրը։ Խաչակրաց արշավանքների արդյունքում առևտրական կայում կապեր ձևավորվեցին Արևելքի երկրների հետ, որտեղից Եվրոպա էին բերում շքեղության պարագաներ ու համեմունքներ։ Այդ ժամանակ ոսկու հայտնի հանքավայրերը գրեթե սպառվել էին, և եվրոպական ղեկավարները մետաղադրամներ ձուլելու համար ոսկու պակասություն ունեին։ Բացի այդ՝ Միջերկրական ծովի ափերը գերբնակեցված էին այդ ժամանակի համար։

  1. ահմանել հայկական  միջնադարի 10 կարևորագույն հասկացությունները (ընտրությունը հիմնավորեք):

1, Հայ գրերի գյուտը 405 թվական։ Հայ մշակույթի պահպանման և հետագա զարգացման
գործում կարևոր նշանակություն ունեցավ հայերեն նշանագրերի գյուտը: Հայերեն գրերը բոլոր
ժամանակներում ազգային արժեհամակարգի պահպանման հզոր միջոցն են եղել:                              2, V դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայագիր պատմագրությունը: Հայ դասական պատմագրության հիմնասյունը Մովսես Խորենացու «Հայոց պատմությունն» է: Այն ընդգրկում
է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև Սահակ Պարթևի ու Մեսրոպ
Մաշտոցի վախճանի ժամանակաշրջանը։                                                                                        3,Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» նվիրված է Ս. Գրիգորի ու Տրդատ Մեծ թագա վորի կյանքին ու գործունեութ յանը, Հայաստանում քրիստո նեությունն աշխարհում առաջի նը պետականորեն ընդունման պատմության լուսաբանմանը:
4, Հայաստանի ամբողջական պատկերը նեկայացնող աշխարհագրական և քարտեզագրա կան անզուգական երկ է Մովսես Խորենացու (V դ.) և նրա գործը շարունակողի` Անանիա Շիրակացու (VII դ.) «Աշխարհացույց» –ը, որը հին և վաղ միջ նադարյան ժամանակ ներում հայտնի աշխարհի աշխարհագրական նկարագրունը  պարունակող աշխատություն է:

5, Տոմար: Դվինի 554 թ. եկեղեցական ժողովն անդրադարձ է կատարելհայկական             օրացույցին: Հայկյան շրջանի վրա հիմնված Բուն Հայոց թվականի (Ք. ա. 2492 թ.) կողքին սահմանվել է Հայոց Մեծ թվականը, որի սկիզբը համար վում է 552 թ. հուլիսի 11 –ը:

6, 15-րդ դարում կատարված տպագրության գյուտը խթանեց տեխնիկական ու փիլիսոփայական գիտելիքների տարածումը, ավելի ու ավելի շատ էին օգտագործվում պարզ մեխանիզմներն ու էներգիայի նոր աղբյուրները։ Տարածում գտան Արիստոտելի ու Էրատոսֆենի հայացքներն այն մասին, թե Հնդկաստան կարելի է հասնել՝ նավարկելով արևմուտք։

7, Լեոնարդո դա Վինչին իտալական Վերածննդի կարկառուն ներկայացուցիչներից էր՝ նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, մաթեմատիկոս, նախագծող, հայտնագործող, երկրաբան և գրող: Դա Վինչին համարվում է նաև Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ՝ անհագ հետաքրքրությունների ու հնարամիտ երևակայության տեր մարդ: Նա բոլոր ժամանակների մեծագույն նկարիչն է, ինչու չէ, նաև բացառիկ տաղանդ ունեցող մարդկանցից մեկը:Բանաստեղծ և հասարակական գործիչ Ալիգիերի Դանտեն գրական իտալերենի հիմնադիրն է: Նրա «Աստվածային կատակերգություն» պոեմով ավարտվում է միջնադարյան մշակույթը և սկսվում նոր ժամանակի գեղարվեստական մտածողությունը: Եվրոպայում Դանտեն առաջինն է ստեղծագործության նյութ դարձրել մարդուն՝ պատկերելով նրա արտաքինն ու մարմնական տառապանքները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s