Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա (13.04-15.05)

թեման. Մարմնի կշիռ: Շփման ուժ: Շփման  ուժի  դերը  բնության  մեջ  և  կենցաղում: Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը: Տիեզերական ձգողության ուժ: Ծանրության ուժ:Առաձգականության ուժ

քննարկվող հարցեր.

Ինչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը բնույթով առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա։

Ինչպես է ուղղված մարմնի կշիռը, և որտեղ է այն կիրառված:

Մարմնի կշիռը  միշտ ուղղված է ուղղաձիգ դեպի ներքև և կիրառված է տարբեր մարմինների վրա:

Ինչ բանաձևով է որոշվում:մարմնի կշիռը:

P = mg

Նշեք մարմնի կշիռի և ծանրության ուժի տարբերությունը:

Մարմնի կշիռը՝ առաձգականության ուժ է, որն ազդում է հենարանի կամ կախոցի վրա, իսկ ծանրության ուժը՝ գրավիտացիոն ուժ է, որն ազդում է մարմնի վրա:

Նշեք մարմնի զանգվածի և կշռի տարբերությունը:

Կշիռ՝ զանգված, հասկացությունը կենցաղում անմիջականորեն կապվում է նյութի քանակի հետ: Ի տարբերություն կենցաղի` կշիռ հասկացությունը ֆիզիկայում ոչ թե նյութի քանակի բնութագիր է, այլ մարմինների փոխազդեցության չափ, այսինքն՝ ուժ:

Բերել շփման ուժի առկայությունը հաստատող փաստեր:

Ասֆալտի վրա շարժվելիս կոշիկների և ասֆալտի միջև ուժ է առաջանում, որի շնորհիվ դուք քայլում եք,  սակայն նույն բանը չեք կարողանալու անել սառույցի վրա: 

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է շփման ուժ:

Ինչով է պայմանավորված շփումը:

Շփման ուժի մեծությունը կախված է  շփվող մարմինների նյութերի տեսակից և դրանց մակերևույթների ողորկության աստիճանից:

Թվարկելշփման տեսակները և բերել օրինակներ:

Դադարի շփում — Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է

Fդ max=μ⋅N

  1. N-ը՝ ճնշման ուժն է
  2. μ-ն՝ համեմատականության գործակից է և կոչվում է շփման գործակից:

Սահքի շփում— Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը: 

Այն շփման ուժը, որն առաջանում է հպվող մակերևույթների միջև, երբ դրանք շարժվում են միմյանց նկատմամբ, կոչվում է սահքի շփման ուժ:

Շփման ուժը հաշվում են նույն բանաձևով, ինչ որ դադարի շփման ուժը Fշ max=μ⋅N

Գլորման շփում — Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ:

Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:

Օրինակներով ցույց տվեքոր միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Հին ժամանակներում ծանր իրեր տեղափոխելու համար դրանց տակ տեղադրում էին գերաններ կամ այլ գլորաններ: Հետո հայտնագործեցին անիվը, որը   համարվում է  մարդկության կարևորագույն հայտնագործություններից, քանի որ օգնեց ծանր իրերը ավելի հեշտ տեղափոխել:  

 Բերել շփման դրսևորման օգտակար և վնասակար օրինակներ:

Օգտակար  Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում: Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում:

Վնասակար — Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով: Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը:

6. Ինչպես կարելի է մեծացնել , փոքրացնել շփումը:

  1. Շփման ուժը մեծացնելու համար կարելի է մակերևույթը դարձնել անհավասար:
  2. Շփման ուժը փոքրացնելու համար մակերևույթը առավելագույն հարդեցնել:

7. Ինչու հաճախ սառցակալած ճանապարհին ավազ են շաղ տալիս:

Ավազ են շաղ տալիս շփումը մեծացնելու համար:

8. Բերել օրինակներ, երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ:

Բարձրությունից ընկնող թղթի վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև օդի դիմադրության ուժը: Դեպի Լուսին թռչող տիեզերանավի վրա միաջամանակ ազդում է Երկրի, Լուսնի և Արեգակի ձգողության ուժերը:

9. Որ ուժն է կոչվում համազոր ուժ:

Այն ուժը, որ մամնի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ մի քանի ուժեր մասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:

 10. Ինչպես է ուղղված մի ուղղով միևնույն (հակառակկողմեր ուղղված երկու ուժերի համազորը և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:

Ֆիզիկա (13.04-15.05): Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s