Рубрика: Երկրաչափություն

Երկրաչափություն

Ուղղանկյուն եռանկյան հատկությունները

1)Տրված է ABC  C ուղիղ անկյունով ուղղանկյուն եռանկյուն, որտեղ՝ <A=370: Գտնել <B-ն:
B = 180 – (90 + 37) = 53
2) ABC-ն A ուղիղ անկյունով հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն է/այսինքն էջերը հավասար են/: Գտեք մյուս անկյունները:
180 – 90= 90
90 / 2= 45
3)CE հիմքով CDE հավասարասրուն եռանկյան մեջ տարված է CF բարձրությունը: Գտեք <ECF-ը, եթե <D=540:
2
D = 54
D = 54
180 – 54 = 126
126 : 2 = 63
63 : 2 = 31.5
∠ECF = 31.5
4) Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 5 է, իսկ ներքնաձիգը՝ 10 :  Գտեք բոլոր անկյունները:
1 = 30°
2 = 90°
3 = 60°
5) ABC հավասարակողմ եռանկյան BC կողմի D միջնակետից տարված է AC ուղղին ուղղահայաց՝ DM-ը: Գտեք AM-ը, եթե AB=12սմ:
Հուշում<MDC=30^0, MC-ն գտնելու համար օգտվիր ուղղանկյուն եռանկյան երկրորդ հատկությունից:
2
Եթե AB = 12սմ — ի, ուրեմն BC — ն էլ է = 12սմ — ի։
DC = 12 : 2=6
MC = 3
AM = 12 – 3 = 9
6) A ուղիղ անկյունով ուղղանկյուն եռանկյան մեջ AB=4,2սմ, BC=8,4սմ: Գտնել <B-ն:
A = 90°
C = 30°
B = 60°
7) Նկարում <C=900, PC=MC, CA=8սմ: Գտնել MP-ն:
Capture
MP = 16սմ
8) Ուղղանկյուն եռանկյան մի անկյունը 700 է: Գտեք բոլոր անկյունները:
1 = 20°
2 = 70°
3 = 90°
9) Ուղղանկյուն եռանկյան A անկյունը 60^0 է, իսկ AC=22 : Գտեք ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը:
Capture
AC=AB½
AC = 22
AB = 22 x 2 = 44
 
Рубрика: Իսպաներեն

Իսպաներեն

Mi nueva casa
Yo vivo en Granada. Es una ciudad pequeña y tiene monumentos muy importantes, como la Alhambra. Aquí la comida es deliciosa y son famosos el gazpacho, el rebujito o el salmorejo.
Mi nueva casa está en una calle ancha y tiene muchos árboles. El piso de arriba de mi casa tiene tres dormitorios y un despacho para trabajar. El piso de abajo tiene una cocina muy grande, un comedor con una mesa y seis sillas, un salón con dos sofás verdes, una televisión y cortinas. Además, tiene una pequeña terraza con piscina donde puedo tomar el sol en verano.
Me gusta mucho mi casa porque puedo invitar a mis amigos a cenar o a ver el fútbol en mi televisión. Además, cerca de mi casa hay muchas tiendas para hacer la compra: panadería, carnicería o pescadería.

Իմ նոր տունը
Ես ապրում եմ Գրանադայում: Այն փոքր քաղաք է և ունի շատ հայտնի հուշարձաններ, ինչպիսին ՝ Ալհամբրան: Այստեղ ուտելիքը համեղ է․ հայտնի են գազապաչոն, ռեբուջիտոն և սալմորջոն:
Իմ նոր տունը գտնվում է լայն փողոցում և կան բազմաթիվ ծառեր: Իմ տան վերևում կա երեք ննջասենյակ և աշխատասենյակ: Ներքևի հարկը ունի շատ մեծ խոհանոց, սեղան և վեց աթոռով ճաշասենյակ, հյուրասենյակ՝ երկու կանաչ բազմոցով, հեռուստատեսությամբ և վարագույրներով: Բացի այդ, այն ունի փոքրիկ կտուր `լողավազանով, որտեղ կարող եմ ամռանը արևահարվել:
Ես իսկապես սիրում եմ իմ տունը, քանի որ կարող եմ ընկերներիս հրավիրել ճաշի կամ հեռուստատեսությամբ ֆուտբոլ դիտելու: Նաև իմ տան մոտ կան շատ խանութներ, որտեղից կարելի է գնումներ կատարել ՝ հացաբուլկեղեն, միս կամ ձուկ:

) ¿En qué ciudad está la casa?
 d) En Granada

2) ¿Cuántos dormitorios tiene la casa?
b) Tres 
3) ¿Qué tipo de tiendas hay cerca de la casa nueva?
b) Panadería,carnicería y pescadería

4) ¿De qué color son los sofás del salón?
c) Verdes 

5) ¿Qué comida es famosa en Granada?
c) Gazpacho, salmorejo y rebujito 
Рубрика: Քիմիա

Քիմիա Ապրիլ

Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը

  1. 1. Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
  2. 2. 1. Ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք անհնար է բաժանել բաղադրիչների փոխարկել մեկը մյուսի կամ ոչնչացնել: 2. Միևնույն քիմիական տարրի ատոմները բացարձակապես նույնն են և ունեն նույն կշիռը: Տարբեր տարրերի ատոմներն ունեն տարբեր կշիռներ: 3. Քիմիական փոխազդեցության հետևանքով ատոմները միանում են մեկը մյուսին՝ պարզ կամ ամբողջ թվերի հարաբերությամբ:
  3. 3. Մոլեկուլի գաղափարը և անվանումը առաջինն օգտագործել է ֆրանսիացի բնափիլիսոփա Պիեռ Գասենդին : Մոլեկուլը՝ որպես քիմիական փոխարկումների ենթարկվող և ատոմից տարբերվող նյութի ամենափոքր քանակություն, ձևակերպել է Ա. Ավոգադրոն: Մոլեկուլ հասկացությունը պաշտոնապես գիտության մեջ է մտել ավելի ուշ: Ֆրանսիացի ֆիզիկոս Ժ.Պերենի բրոունյան շարժման ուսումնասիրությունները դարձան մոլեկուլի գոյության առաջին փորձնական ապացույցը։ Մոլեկուլի կառուցվածքի հիմնական օրինաչափությունները պարզվեցին քիմիական ռեակցիաների հետազոտման, նոր, հատկապես օրգանական միացությունների սինթեզի, անալիզի և ֆիզիկական մեթոդների կիրառման շնորհիվ։ Մոլեկուլի հայտնագործումը քիմիայի՝ որպես գիտության զարգացման արդյունքն է։ Մոլեկուլի կառուցվածքը, հատկությունները և փոխարկումների օրինաչափություններն այսօր էլ քիմիայի ուսումնասիրության հիմնական առարկաներն են։ Քիմիական ռեակցիան նյութերի մոլեկուլների փոխարկումն է այլ նյութերի մոլեկուլների։
  4. 4. Նյութի աննշան փոքր մասնիկները կոչվում են ատոմներ: Հաճախ ատոմները միավորված են խմբերում, որոնց անվանում են մոլեկուլներ: Ատոմների չափերն այնքան փոքր են, որ դրանք նույնիսկ օպտիկական մանրադիտակով անհնար է տեսնել: Ատոմը նյութի անբաժանելի մասն է: Մոլեկուլը բաժանվում է ատոմների:
  5. 5. Ալեքսանդր Բուտլերովը ռուս քիմիկոս է: Ալեքսանդր Բուտլերովը տվել է օրգանական նյութերի կառուցվածքի տեսությունը և առաջինն է բացատրել իզոմերիայի երևույթը, և հիմնադրել է ռուսական քիմիական դպրոցը։ 1849 թ-ին ավարտել է Կազանի համալսարանը։ Աշխատել է Փարիզում ֆրանսիացի քիմիկոս Շառլ Վյուրցի քիմիական աշխատանոցում։ 1861 թ-ին «Նյութերի քիմիական կառուցվածքի մասին» զեկուցման մեջ շարադրել, իսկ 1871 թ-ին վերջնականապես ձևակերպել է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության իր կանխադրույթները։ Ըստ այդ տեսության՝ օրգանական նյութերի հատկությունները պայմանավորված են մոլեկուլներում ատոմների հաջորդականության կարգով և նրանց փոխազդեցության բնույթով։ Բուտլերովի կանխադրույթներից բխում էին օրգանական նյութերի քիմիական կառույցի դասական տեսության մյուս բոլոր դրույթները։ Նա տվեց նաև քիմիական կառուցվածքի որոշման եղանակն ու ձևակերպեց դրա իրականացման կանոնը։ Բուտլերովն առաջինն է կատարել պոլիմերման շարժընթացի համակարգված ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա հետագայում մշակվել է սինթետիկ կաուչուկի ստացման արդյունաբերական եղանակ։
Рубрика: Քիմիա

Քիմիա Ապրիլ

Քննարկվող հարցեր՝

  1. Հարաբերական ատոնային զանգված։  Քիմիական մեծություն, որը ցույց է տալիս թե տվյալ քիմիական տարրը քանի անգամ է մեծ որպես չափանիշ ընդունված ջրածնի հարաբերական ատոմային զանգվածից  {\displaystyle Ar(H)=1}:
  2. Հարաբերական մոլեկուլային զանգված,զանգվածային հարաբերություն,զանգվածային բաժին
  3. Զամ
  4. Քիմիական բանաձև,ինդեքս
  1. Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ Զանգվածի ատոմային միավորից (ԶԱՄ)։ Այն նշանակում են Mr-ով։ Օրինակ՝ ջրի մոլեկուլի զանգվածը 18 անգամ մեծ է 1 ԶԱՄ-ից։ Ահա օրինակ ջրի (H2O) մոլեկուլային զանգվածի որոշումը՝:Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=18.:

Նյութի մոլեկուլի, ինչպես և ատոմի, իրական զանգվածը շատ փոքր է: Այդ իսկպատճառով ընդունվել է հարաբերական մոլեկուլային զանգված հասկացությունը:Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի մոլեկուլի զանգվածն է՝ ածխածնային միավորներով արտահայտված: Այլ կերպ ասած` հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թետվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (ածխածնի ատոմի զանգվածի 1/12ը),  Հարաբերական մոլեկուլային զանգվածը չափողականություն չունի (հարաբերական թիվ է):Օրինակ՝ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը գտնելու նպատակով այդնյութի մեկ մոլեկուլի զանգվածը բաժանում ենք զանգվածի ատոմային միավորի վրա (ածխածնի ատոմի զանգվածի 1/12-ին).Mr(H2O)=2Ar (H)+ Ar (O) =18 Նշանակում է՝ ջրի մոլեկուլի զանգվածը 18 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից: Հարաբերական մոլեկուլային զանգվածը հավասար է նյութի մոլեկուլիբաղադրության մեջ առկա բոլոր ատոմների հարաբերական ատոմային զանգվածների գումարին`հաշվի առնելով ատոմների թիվը: Ուստի, նյութի քիմիական բանաձևը իմանալով, հեշտությամբ կարող ենք հաշվել այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը: Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը հաշվելիս նյութի մոլեկուլի բաղադրության մեջ առկա տարրերի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալները պետք է գումարել: Պարզ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածը հաշվելու նպատակով համապատասխան տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք ինդեքսով, օրինակ.Mr (O2) = 2Ar (O) = 2 • 16 32 Mr (H2) = 2Ar (H) = 2 • I = 2 Բարդ նյութերի դեպքում`Mr (H2 SO4) = 2 Ar (H) + Ar (S) + 4 Ar(O) = 2 • I + 32 + 4•16 = 98Mr (N2O3) = 2 • Ar (N) + 3 • Ar (O) = 2 .14 + 3 . 16 = 28 + 48 = 76Mr (KOH) = Ar (K) + Ar (O) + Ar (H) = 39 + 16 + I = 56 Հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի հիմնական բնութագրերից է:     Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմայինզանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որմասն է կազմում:

Քիմիական բանաձև,ինդեքս

Ինդեքսը քիմիական բանաձևերում արտահայտում է տվյալ տարրի ատոմների թիվը:

Քիմիական բանաձևը ցույց է տալիս.

  1. ա) նյութի անվանումը,
  2. բ) այդ նյութի մեկ մոլեկուլը,
  3. գ) նյութի որակական բաղադրությունը. ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը,
  4. դ) նյութի քանակական բաղադրությունը, ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած:

  1. Պարզ,բարդ նյութեր Նյութը՝ տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է, խիստ որոշակի բաղադրությամբ կառուցվածքով, հատկություններով և զանգվածով օժտված։ Նյութերը լինում են երկու տեսակ՝ պարզ և բարդ։ Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկտարրի ատոմներից, իսկ բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի տարիի ատոմներից։ Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչ մետաղների։ Բոլոր մետաղները՝ բացի սնդիկից, պինդ են, պլաստիկ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն։ Նրանք վերջին շերտում ունեն չորսից քիչ

էլեկտրոններ, շերտը ավարտելու համար կորցնում են էլեկրոններ՝ առաջացներով դրական լիցք։ Ոչ մետաղները եթե պինդ են՝ փխրուն են, մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, նրանք չունեն փայլ, չունեն ջերմաէլեկտրահաղորդականություն, չունեն պլաստիկություն, և վերջին շերտը ավարտելու համար վերցնում են, ոչ թե կորցնում, քանի որ ունեն չորսից շատ էլեկտրոն, և ստանում են բացասական իոններ։

Բարդ նյութեր — Օքսիդ, թթու, հիմք, աղ

Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է։

Թթուներ են այն բարդ նյութերը, որոնք կազմված են ջրածնի (H) մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդներից:

Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և հիդրոքսո (OH) խմբերից:

Աղեր են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդներից։

Օքսիդ

XO O-2

+8|2|6

H2O2-1

O+6F — 1

H2+1O-2

Na+1 2 O-2

S (VI) — օքսիդ

S (IV) — օքսիդ

Կազմել հետևյալ օքսիդների բանաձևերը

Mn (VII) — Mn O

Cr (III)

P (III)

  1. Ֆիզիկական,քիմիական երևույթներ

Ինչպես գիտենք, երևույթները բաժանվում են երկու մասի՝ ֆիզիկական և քիմիական։

Ֆիզիկական երևույթն այն է, երբ փոխվում է մարմնի միայն տեսքն ու ագրեգատային վիճակը և նոր նյութ չի ստացվում։ 

Քիմիական երևույթն այն է, երբ ստացվում է նոր նյութ և դրանց բնորոշ հատկություններ (համի, հոտի, գույնի առաջացում)

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա (16.03-14.04)

Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Տեսադասին  քննարկվող հարցեր.

 1.Ինչ է բնութագրում ուժը:

Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով նկարագրում են մարմինների փոխազդեցությունը:

Ուժը բնութագրվում է մեծությամբ և ուղղությամբ, հետևաբար, այն վեկտորական մեծություն է:

2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնը  այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով:

3.Ինչպիսի մեծություն է ուժը:

Ուժը բնութագրվում է մեծությամբ և ուղղությամբ, հետևաբար, այն վեկտորական մեծություն է:

4.Որ ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Այն մեծությունները, որոնք բնութագրվում են և ուղղությամբ և թվային արժեքով՝ կոչվում են վեկտորական մեծություններ։

5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված

Ուժի ազդեցության արդյունքը կախված է զանգվածից:

6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով

Ձգողության ուժեր գործում են տիեզերքի բոլոր մարմինների միջև:

7.Ինչից է կախված տիեզերական  ձգողության ուժը

Տիեզերական ձգողության ուժի կախված է հեռավորության վրա գտնվող մարմնի զանգվածից:

8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=mg

  1. g- հաստատուն մեծություն է և անվանում են ազատ անկման արագացում՝  g=9,8 Ն/կգ
  2. m- մարմնի զանգված

9.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

12.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի: Եթե հեռացնենք ձեռքը, ապա առաձգականության ուժի շնորհիվ զսպանակը կվերականգնի իր սկզբնական ձևը և չափերը:

10.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` ոչ առաձգական կամ պլաստիկ:

11.Որ ուժն են անվանում ծանրության ուժ

Ծանրության ուժ կոչվում է մարմինների վրա Երկրի կողմից ազդող ձգողության ուժը:

12.Ինչպես է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Որքան մեծ է մարմնի զանգավծը, այդքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

14.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

15.Հուկի օրենքի ձևակերպում

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի մեծությանը (երկարացմանը):

16.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ = kx

k-ն համեմատականության գործակիցն է:

17.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրը, ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:

18.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա: