Рубрика: Քիմիա

Քիմիա Ապրիլ

Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը

  1. 1. Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
  2. 2. 1. Ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք անհնար է բաժանել բաղադրիչների փոխարկել մեկը մյուսի կամ ոչնչացնել: 2. Միևնույն քիմիական տարրի ատոմները բացարձակապես նույնն են և ունեն նույն կշիռը: Տարբեր տարրերի ատոմներն ունեն տարբեր կշիռներ: 3. Քիմիական փոխազդեցության հետևանքով ատոմները միանում են մեկը մյուսին՝ պարզ կամ ամբողջ թվերի հարաբերությամբ:
  3. 3. Մոլեկուլի գաղափարը և անվանումը առաջինն օգտագործել է ֆրանսիացի բնափիլիսոփա Պիեռ Գասենդին : Մոլեկուլը՝ որպես քիմիական փոխարկումների ենթարկվող և ատոմից տարբերվող նյութի ամենափոքր քանակություն, ձևակերպել է Ա. Ավոգադրոն: Մոլեկուլ հասկացությունը պաշտոնապես գիտության մեջ է մտել ավելի ուշ: Ֆրանսիացի ֆիզիկոս Ժ.Պերենի բրոունյան շարժման ուսումնասիրությունները դարձան մոլեկուլի գոյության առաջին փորձնական ապացույցը։ Մոլեկուլի կառուցվածքի հիմնական օրինաչափությունները պարզվեցին քիմիական ռեակցիաների հետազոտման, նոր, հատկապես օրգանական միացությունների սինթեզի, անալիզի և ֆիզիկական մեթոդների կիրառման շնորհիվ։ Մոլեկուլի հայտնագործումը քիմիայի՝ որպես գիտության զարգացման արդյունքն է։ Մոլեկուլի կառուցվածքը, հատկությունները և փոխարկումների օրինաչափություններն այսօր էլ քիմիայի ուսումնասիրության հիմնական առարկաներն են։ Քիմիական ռեակցիան նյութերի մոլեկուլների փոխարկումն է այլ նյութերի մոլեկուլների։
  4. 4. Նյութի աննշան փոքր մասնիկները կոչվում են ատոմներ: Հաճախ ատոմները միավորված են խմբերում, որոնց անվանում են մոլեկուլներ: Ատոմների չափերն այնքան փոքր են, որ դրանք նույնիսկ օպտիկական մանրադիտակով անհնար է տեսնել: Ատոմը նյութի անբաժանելի մասն է: Մոլեկուլը բաժանվում է ատոմների:
  5. 5. Ալեքսանդր Բուտլերովը ռուս քիմիկոս է: Ալեքսանդր Բուտլերովը տվել է օրգանական նյութերի կառուցվածքի տեսությունը և առաջինն է բացատրել իզոմերիայի երևույթը, և հիմնադրել է ռուսական քիմիական դպրոցը։ 1849 թ-ին ավարտել է Կազանի համալսարանը։ Աշխատել է Փարիզում ֆրանսիացի քիմիկոս Շառլ Վյուրցի քիմիական աշխատանոցում։ 1861 թ-ին «Նյութերի քիմիական կառուցվածքի մասին» զեկուցման մեջ շարադրել, իսկ 1871 թ-ին վերջնականապես ձևակերպել է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության իր կանխադրույթները։ Ըստ այդ տեսության՝ օրգանական նյութերի հատկությունները պայմանավորված են մոլեկուլներում ատոմների հաջորդականության կարգով և նրանց փոխազդեցության բնույթով։ Բուտլերովի կանխադրույթներից բխում էին օրգանական նյութերի քիմիական կառույցի դասական տեսության մյուս բոլոր դրույթները։ Նա տվեց նաև քիմիական կառուցվածքի որոշման եղանակն ու ձևակերպեց դրա իրականացման կանոնը։ Բուտլերովն առաջինն է կատարել պոլիմերման շարժընթացի համակարգված ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա հետագայում մշակվել է սինթետիկ կաուչուկի ստացման արդյունաբերական եղանակ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s