Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:
Տեսադասին քննարկվող հարցեր.
1.Ինչ է բնութագրում ուժը:
Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով նկարագրում են մարմինների փոխազդեցությունը:
Ուժը բնութագրվում է մեծությամբ և ուղղությամբ, հետևաբար, այն վեկտորական մեծություն է:
2.Որ ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):
1 նյուտոնը այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1 վարկյանում իր արագությունը փոխում է 1մ/վ-ով:
3.Ինչպիսի մեծություն է ուժը:
Ուժը բնութագրվում է մեծությամբ և ուղղությամբ, հետևաբար, այն վեկտորական մեծություն է:
4.Որ ֆիզիկական մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար
Այն մեծությունները, որոնք բնութագրվում են և ուղղությամբ և թվային արժեքով՝ կոչվում են վեկտորական մեծություններ։
5.Ուժի ազդեցության արդյունքը ինչ մեծություններից է կախված
Ուժի ազդեցության արդյունքը կախված է զանգվածից:
6.Որ մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով
Ձգողության ուժեր գործում են տիեզերքի բոլոր մարմինների միջև:
7.Ինչից է կախված տիեզերական ձգողության ուժը
Տիեզերական ձգողության ուժի կախված է հեռավորության վրա գտնվող մարմնի զանգվածից:
8.Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը
F=mg
- g- հաստատուն մեծություն է և անվանում են ազատ անկման արագացում՝ g=9,8 Ն/կգ
- m- մարմնի զանգված
9.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:
12.Դեֆորմացիայի օրինակների քննարկում
Եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի: Եթե հեռացնենք ձեռքը, ապա առաձգականության ուժի շնորհիվ զսպանակը կվերականգնի իր սկզբնական ձևը և չափերը:
10.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ
Այն դեֆորմացիան, որի դեպքում արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևն ու չափերը, կոչվում է առաձգական, հակառակ դեպքում` ոչ առաձգական կամ պլաստիկ:
11.Որ ուժն են անվանում ծանրության ուժ
Ծանրության ուժ կոչվում է մարմինների վրա Երկրի կողմից ազդող ձգողության ուժը:
12.Ինչպես է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից
Որքան մեծ է մարմնի զանգավծը, այդքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:
14.Որ ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպես է այն ուղղված:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
15.Հուկի օրենքի ձևակերպում
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի մեծությանը (երկարացմանը):
16.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը
Fառ = kx
k-ն համեմատականության գործակիցն է:
17.Ինչ կառուցվածք ունի ուժաչափը
Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրը, ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:
18.Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը
Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա:
Ֆիզիկա (16.03-14.04): Один комментарий