
Խորհրդավոր է այն ամենն, ինչ կապվում է Լեոնարդո Դա Վինչի անվան հետ: Նրա կյանքն ու գործունեությունը գերհագեցած էր գաղտնիքներով, որոնք չեն կարողանում բացահայտել մինչև օրս:
Իտալացի հայտնի նկարիչ, ճարտարապետ, գիտնական, ինժեներ, վերածննդի ժամանակաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնարդո Դա Վինչին, ծնվել է Վինչի քաղաքում՝ 1452թ.: Միայն մի քանի տասնամյակ առաջ է պարզվել, որ Լեոնարդոյի մայրը հասարակ գեղջկուհի էր, հայրը՝ նոտար, իսկ ինքը՝ Լեոնարդոն, կրթություն է ստացել տանը: Նա հրաշալիորեն տիրապետում էր քնար նվագելու արվեստին և տառապում դիսլեքսիա հիվանդությամբ:

1479թ. լքելով Ֆլորենցիան՝ Լեոնարդոն սկսում է ճանապարհորդել Եվրոպայում, աշխատելով որպես ճարտարապետ, պաշտպանական շինությունների մասնագետ՝ սկսում է գործունեություն ծավալել որպես գեղանկարիչ: Լեոնարդո դա Վինչիի (Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի) ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Մոնա Լիզա»,
«Խորհրդավոր ընթրիք»
, «Աստվածամայրը քարանձավում»,

«Կզաքիսով կինը» (ենթադրվում է, որ այն, դա Վինչիի սիրուհու՝ Չեչիլա Գալերինայի դիմանկարն է),
«Քրիստոսի մկրտությունը», «Ավետում» և այլ բազմաթիվ ստեղծագործություններ:
Ամբողջ աշխարհին հայտնի քանդակներից և գեղանկարներից բացի, նա մարդկությանը կտակել է բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների, նախագծերի, կանխատեսումների 13.000 ձեռագիր, 7000 օրագիր, որոնց մի մասը վերծանված չէ մինչև օրս:
Պատմաբանների հավաստիացմամբ՝ «Գիտակցության ամենաբարձր աստիճան ունեցող այս հանճարը», զբաղվել է բոլոր հնարավոր գիտություններով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն, բուսաբանություն, կատարել է մարդու և կենդանիների անատոմիայի և ֆիզիոլոգիայի բազմաթիվ ուսումնասիրություններ:
Դա Վինչին մահացել է 1519 թ.: «Ազնիվ եղիր ինքդ քեզ հետ և պատասխանիր միայն մեկ հարցի՝ գոնե մեկ բան դու արե՞լ ես մարդկության համար…»,-սրանք էին դա Վինչիի օրագրի վերջին տողերը…
Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերի հիմնական մասը կոդավորված է: Նա դա արել է մեկ հիմնական նպատակով՝ մարդիկ պետք է աստիճանաբար զարգանան այդ ամենն ընկալելու համար: Լեոնարդոն գրել է ձախ ձեռքով, աջից ձախ ուղղությամբ, չափազանց փոքր և շրջված տառատեսակներով: Դրանք հնարավոր է ընթերցել բացառապես հայելու օգնությամբ:
Դա Վինչին հաճախ զրուցում էր հանելուկներով: Նրա ամենասիրելի զբաղմունքների թվում էր ռեբուսների ստեղծումն ու ճաշատեսակների հորինումը: Լեոնարդոյի կողմից ստեղծված բազմաթիվ կերակրատեսակներ առանց բաղադրատոմսի որևէ փոփոխության մինչև օրս պատրաստում են իտալական բարձրակարգ ռեստորաններում:
Դա Վինչին համոզված էր, որ երկիր մոլորակի վրա իրականում գոյություն չունեն անշունչ առարկաներ: Ցանկացած իր և երևույթ, նույնիսկ մատնահետքերը՝ իրական են և շնչավոր: Ենթադրվում է, որ նրա՝ «Մոնա Լիզա» կտավը, ստեղծվել է իր համոզմունքներն ամրապնդելու և ապացուցելու նպատակով: Հետագայում նրա հիմնական ապացույցը դարձավ նկարի «կենդանի» լինելը. անգամ հարյուրամյակներ անց նկարին նայելիս պարզ է դառնում, որ նկարի հերոսուհու հայացքը հետապնդում է դիտողին:
Ժամանակը և վերականգնման աշխատանքները թողել են իրենց կործանարար ազդեցությունը: Այն, ինչ տեսնում ենք այսօր, զգալիորեն տարբերվում է բնօրինակից: Ժամանակի ընթացքում նկարը որոշակիորեն գունազրկվել է, մի շարք մասեր դարձել են թափանցիկ: Գերժամանակակից տեխնոլոգիաներով կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ հայտնի դիմանկարի տակ առկա է նաև երեք սկզբնական տարբերակ և ներկա պատկերին հակառակ` Մոնա Լիզան ունեցել է հոնքեր ու թարթիչներ: Ըստ որոշ տվյալների, նկարիչը գրեթե 12 տարի ծախսել է միայն Մոնա Լիզայի շուրթերը նկարելու վրա: Նկարը առաջին անգամ Լեոնարդո Դա Վինչին է ստեղծել ֆոտոնկարի տեսքով, այսինքն՝ նկարին տարբեր մասերից նայելով, քեզ թվում է, թե նկարը քեզ է նայում:
Գիտնականների մի մասը համոզված է, որ Մոնա Լիզայի դիմանկարի տակ հենց Դա Վինչին է թաքնված:

Լեոնարդոն պաշտում էր օգտագործել և խոսել հակադիր հակադրությունների լեզվով: Նա չէր սիրում ավարտել իր ստեղծագործությունները և համարում էր, որ «ավարտել, նշանակում՝ «սպանել»: Հեղինակը բազմաթիվ գլուխգործոցներ ավարտելուց հետո դրանք ոչնչացրել է ջրով կամ կրակով: Կտավը պահպանելու դեպքում նա գրեթե բոլոր կտավներում, ներկերի հատուկ բաղադրությամբ ստեղծել է «անվերջության պատուհան»:
Ամստերդամի համալսարանի գիտնականներ, ԱՄՆ-ի և Եվրոպական մի շարք երկրների հոգեբաններ, վերլուծելով Ջոկոնդայի ժպիտը, եկել են այն եզրակացության, որ ժպիտը պարունակում է 83% երջանկություն, 9% պաշտպանություն, 6% վախ, 2% չարություն:
Լեոնարդո դա Վինչի՝ լեգենդ-գյուտարար
Բացառապես Լեոնարդո դա Վինչիի շնորհիվ է, որ մարդկությունն այսօր ունի՝ ինքնաթիռ, անկարգել (парашют), ռազմական մեքենա, գնդացիր, հրձիգ, ատրճանակի օղակաձև կողպեք, ավտոմեքենա, լուսարձակ, շնչող և բարակ թաղանթով ձեռնոցներ, մկրատ, հավի տապակա («գրիլ») պատրաստող սարք, մեխանիկական սրճաղաց, շամփուր, լուսարձակ, ակվալանգ, ջրասույզի բաճկոն: Նրա ձեռագրերում հայտնաբերվել, ապա կիրառվել են վերը թվարկված իրերի նախագծերն ու պատրաստման եղանակները:
Լեոնարդո դա Վինչի՝ առակագիր
« -Վեր կաց, վեր կաց վերջապես, այ քնկոտ, տես, արևն արդեն 8 ժամ է, ինչ դուրս է եկել, բա այդքան երկար կմնա՞ն անկողնում: Քեզ եմ ասում, վեր կաց,- դժգոհությամբ տղային արթնացնում է գյուղացին:
-Հոգնեցրիր, ինչո՞ւ ես աղմկում, ինչո՞ւ ես ստիպում ու դեռ արևի օրինակն էլ աչքս խոթում, – կիսաքնկոտ արտասանում է տղան, -արևի ու իմ հոգսը, գործը նույնը չեն, նա դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ու տես, թե որքան աշխատանք: Այ, եթե ես էլ ունենայի նույն քանակությամբ աշխատանք, կարթնանայի արևի հետ…»: