Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045) մի քանի տասնամյակ անց հայ ժողովուրդը նոր պետականություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան մերձափնյա երկրամասում՝ Կիլիկիայում: Պետությունն ապրել է զարգացման երկու փուլ՝ Մեծ իշխանապետության (1080-1198) և թագավորության (1198-1375):
Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։ Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։ «Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա ― «քարքարոտ» բառերից։ Հայերի մոտ Կիլիկիան հայտնի է եղել Սիսուան անունով:
Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։ Կիլիկիայի հայոց թագավորությունը, հայտնի նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան: Կիլիկիայի պատմությունը սկիզբ է առնում խոր հնադարից, սակայն Կիլիկիայի հին ժամանակների պատմությունը համարյա անհայտ է ոչ միայն գրավոր աղբյուրների, այլև նյութական մշակույթի հուշարձանների անբավարարության պատճառով, քանի որ լայն իմաստով հնագիտական պեղումներ այս երկրում չեն կատարվել։ Միայն Կիլիկիայի միջազգային հարաբերություններն են չնչին չափով լուսաբանվում խեթական, եգիպտական, ասորեստանյան և հունական աղբյուրներում։ Դա բացատրվում է գլխավորապես նրանով, որ Կիլիկիան պայքարի առարկա է եղել խեթական, եգիպտական, ասորեստանյան և այլ նվաճողների համար։
Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր։ Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից՝ անմատչելի լեռներով։ Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։ Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Կիլիկիայի առավել նշանավոր եւ հայաբնակ քաղաքներից էին Մարաշը, Զեյթունը։ Ադանան Կիլիկիայի ամենամեծ քաղաքն էր, որը գտնվում էր Դաշտային Կիլիկիայում՝ Սեյխան կամ Սիհուն գետի աջ ափին։ Շրջապատված էր պարտեզներով։ Ներկայումս Ադանա քաղաքի անունը թուրքերը փոխել են եւ անվանում են Սեյխան։
Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը, որը Լեռնային Կիլիկիայի մենամեծ քաղաքն էր: Այն գտնվում է ընդարձակ դաշտի մեջ, փռված լեռան լանջի վրա եւ շրջապատված նշի, նարնջի եւ ուրիշ պտղատեսակների այգիներով։ ՍԵգիպտոսի սուլթան Մելիք-Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375-ի հունվարի 5-ին պաշարել Սիսը: Փետըվարի 24-ին նրանց միացել են Հալեպի ամիրության զորքերը: Հայկական սակավաթիվ ուժերը, ամրանալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս դիմադրել են թշնամուն: Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայոց պետականության կործանում։ Սիսում կար հայկական շատ հարուստ վանք՝ իր թանգարանով։ Այժմ լեռան վրա դեռ նշմարվում են հին բերդի երեք դռները եւ պարիսպների հետքերը։
Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Հնագույն ժամանակներից Կիլիկիայի բնակիչներն էին ասորիները, հայերը, հրեաները, հույները:
Կիլիկիան նույնպես անմասն չէր մնացել Հայոց Ցեղասպանությունից։1916 թվականի հոկտեմբերի 27-ին Հայկական Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը Անգլիայի եւ Ֆրանսիայի հետ համաձայնության է գալիս հայ եւ սիրիացի կամավորներից կազմված Արեւելյան Լեգեոնի (Legion d’Orient) ստեղծման մասին, որը Ֆրանսիայի հովանու ներքո պետք է կռվեր Թուրքիայի դեմ: Հայերին խոստանում են ինքնավարություն տրամադրել Կիլիկիայում: Ավելի քան 1 200 հայեր Ամերիկայում անդամագրվում են Լեգեոնին: 1918 թվականի դեկտեմբերից մինչեւ 1919-ի նոյեմբերը բրիտանական զորքերը գրավում են Կիլիկիան: Այդ ընթացքում Կիլիկիա են վերադառնում շուրջ 120 000 հայ գաղթականներ՝ համոզված լինելով, որ գտնվում են ֆրանսիական եւ բրիտանական զորքերի պաշտպանության ներքո: 1920 թվականի մայիսի 4-ին հայերը հռչակում են Կիլիկիայի անկախությունը՝ Ֆրանսիայի մանդատի ներքո: Ի պատասխան ֆրանսիացի սպաները սկսում են զինաթափել Հայկական Լեգեոնը: 1921 հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան ճանաչում է քեմալիստական Թուրքիան եւ համաձայնում է ավարտել իր զորքերի դուրսբերումը Կիլիկիայից: Հայերը սպանվում կամ բռնի տեղահանվում են:
Մարդիկ, որոնք փրկվել էին Ցեղասպանությունից, արտագաղթել էին, վերադարձել էին մարտի դաշտ՝ դաշնակիցների հետ միասին պայքարելու: Այդպես նրանք հույս ունեին փրկել իրենց ընտանիքները, հայրենակիցներին եւ հայրենիքը: Այդ ուժերը թեեւ փոքր էին, բայց իրենց կարեւոր դերակատարումն ունեցան:
Ներկայում մենք ունենք պատմական երկիր, որը գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ։ Ուշագրավ են 12-րդ դարի հայկական խաչքարեր՝ իրենց յուրահատուկ պատմություններով և խորհրդով։ Դրանց պահպանումը շատ կարևոր է մեր պատմության համար։ Կիլիկյան հայկական քանդակի լավագույն նմուշ է Չանդրի (Պապեռոնի բերդ)՝ Սմբատ Սպարապետի կառուցած բազիլիկ եկեղեցու (1251) խաչքարի կտորը։ Ուշագրավ է նաև Միհր աստծո պաշտամունքի կենտրոնը։ Նեմրութի գագաթին են գտնվում Կոմագենի Անտիոքոս I արքայի դամբարանը, ինչպես նաև Զևս-Արամազդի, Ապոլոն-Միհրի (Տիրի), Հերակլես-Վահագնի, Անահիտի (Ֆորտունայի) հելլենիստական և հայ հեթանոսական աստվածությունների վիթխարի արձանները:
Միակ պաշտոնապես ճանաչված հայկական գյուղը՝ Վագըֆլըն է՝ իր միակ հայկական՝ Սուրբ Մարիամ հայկական եկեղեցիով։
Ցավոք՝ Թուրքիայում գտնվող միակ հայկական գյուղի` Վագըֆլիի կարգավիճակը սպառնալիքի տակ է: Օրենքի նոր նախագծով հայկական գյուղը դառնալու է նոր ձեւավորվող համայնքի թաղամասերից մեկը, չի ունենա առանձին գյուղի կարգավիճակ ու արդյունքում՝ Թուրքիայում մնացած վերջին հայկական բնակավայրը որպես այդպիսին այլեւս չի լինի:
Այստեղ է գտնվում նաև Սուրբ Մեսրոպի լեռը (Բալուա լեռ), որտեղ Մեսրոպ Մաշտոցը յոթ շաբաթ այստեղ մնացել ու վերջնականապես վերամշակել է հայկական այբուբենը։
Հ․Գ
․․․Որպես զբոսաշրջիկ՝ Հայրենիք… Եվ ահա այստե՛ղ է, որ առաջանում են հակասական զգացմունքները, այստե՛ղ է, որ հոգեպես տարիներով պատրաստվելու անհրաժեշտություն է զգացվում, քանի որ ինչպե՞ս կարելի է Հայրենիքից ուղևորվել Հայրենիք, այն էլ՝ որպես զբոսաշրջիկ: Սակայն դառը իրականությունն այս է, ուստի եւ այլ տարբերակ չի մնում, քան քո իսկ հողի մի զգալի հատվածը գերեվարված լինելու մասին մտքի հետ հաշտվելը՝ մտքում, սակայն, հուսալով, որ գերությունը ժամանակավոր է: Մենք պիտի կարողանանք վերադառնալ մեր արմատներին՝ մեր մշակույթով, մեր հոգեւոր արժեքներով, պատմությամբ… Մենք համաշխարհային քաղաքակրթության մեջ հետք ենք թողել, այն էլ՝ ինչպիսի՜ հետք: Մենք չպիտի կորցնենք մեր ինքնությունը, պետք է հողին կառչած լինենք, մեզ դարերով պահել են մեր հավատքը, մշակույթը, լեզուն… Շատ զգայուն պիտի լինենք դրանց հանդեպ, տուրք չտանք ժամանակակից աշխարհաքաղաքական միտումներին, մեզ ժառանգված գենետիկան չպիտի փոփոխենք։
Ցավալի է տեսնել, թե ինչի են վերածվել հայերի կողմից միջնադարում կառուցված տները, ամրոցները, եկեղեցիները: Համատարած ավերակներ են:
Ինչո՞ւ են նախադասության մեջ հնչերանգով արտահայտվող, բայց սովորաբար չդրվող շեշտը կոչում «տրամաբանական շեշտ»:
Տրամաբանական շեշտը կարևոր դեր ունի ճիշտ ընկալման համար, օրինակ՝ ես տուն գնացի, ես տուն գնացի և այլն, ուր նույն շարադասությամբ, բայց տարբեր առոգանությամբ արտահայտվել են երկու տարբեր երանգավորումով մտքեր։ շեշտադրությունը դրվում է ըստ ասելիքի տրաբանական շեշտադրության։
Յուրաքանչյուր հարցին պատասխանելիս նախադասության շարադասությունն ու տրամաբանական շեշտն այնպես փոխի՛ր, որ կարևորվի հարցական դերանվանը համապատասխանող բառը: Երկրապահները Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա պատահաբար ծով են հայտնաբերել: Որտե՞ղ են հայտնաբերել ծովը: Ծո՛վը պատահաբար հայտնաբերվել է Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա, երկրապահների կողմից։ Ովքե՞ր են հայտնաբերել ծովը: Երկրապահնե՛րն են պատահաբար Սահարա Անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա հայտնաբերել ծովը։ Ինչպե՞ս են հայտնաբերել ծովը: Պատահաբա՛ր է հայտնաբերվել Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա գտնվող ծով՝ երկրապահների կողմից։ Ի՞նչ են հայտնաբերել գիտնականները: Գիտնականները պատահաբար ծո՛վ են հայտնաբերել Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա։ Քաղցրահամ ջրի հսկայայան պաշարները անապատը ծաղկուն մարգագետինների կարող են վերածել: Ինչե՞րը կարող են մարգագետինների վերածել անապատը: Քաղցրահամ ջրի հսկայայան պաշարնե՛րը կարող են վերածել անապատը ծաղկուն մարգագետինների: Ի՞նչը կարող է մարգագետինների վերածել ջուրը: Անապա՛տը կարող է վերածվել ծաղկուն մարգագետնի, քաղցրահամ ջրի հսկայական պաշարների շնորհիվ։ Ջուրն ինչի՞ կարող է վերածել անապատը: Ծաղկուն մարգագետնի՛ կարող է վերածվել անապատը քաղցրահամ ջրի հսկայական պաշարների շնորհիվ։
Նախադասության բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի՛ր և տրամաբանական շեշտի տեղը փոխի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի: Օրինակ` Ջրիմուռներն արմատների կարիք չունեն: Ջրիմուռնե՛րը չունեն արմատների կարիք: Արմատների՛ կարիք չունեն ջրիմուռները: Կարի՛ք չունեն ջրիմուռներն արմատների: Չունե՛ն ջրիմուռներն արմատների կարիք: Որսուրդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է: Տասկինների ընտանիքի՛նն է որսորդությունն ամենասիրելի զբաղմունքը։ Որսորդությու՛նն է Տասկիների ընտանիքի ամենսիրելի զբաղմունքը։ Ամենասիրելի զբաղմուն՛քն է Տասկիների ընտանիքի համար որսորդությունը։ Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում: Հազար տոննա ջու՛ր է պահանջվում մեկ տոննա հացահատիկ ստանալու համար։ Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես գալիս: Ատլետները մե՛րկ էին հանդես գալիս Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ։ Օլիմպիական խաղե՛րի ժամանակ էին ատլետները մերկ հանդես գալիս Հին Հունաստանում։ Հին Հունաստանու՛մ էին ատլետները մերկ հանդես գալիս օլիմպիական խաղերի ժամանակ։
Նախադասության բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի՛ր և տրամաբանական շեշտի տեղը փոխի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի: Օրինակ` Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է: Մինչև Աթե՛նք է վազել Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու։ Մարաթոնյան դաշտից հաղթանակի լու՛րն է զինվորը առանց կանգ առնելու տարել և մինչև Աթենք վազել է։ Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված: Փոքրիկ ռադիոընդունիչ եր ամրացված փրկարար շան վզին։ Փրկարար շան վզին էր փոքրիկ ռադիոընդունիչ ամրացված։ Դանակով ծածկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար: Ետևից եկողների համար դանակով էր կտրում ծածկող փշերն ու լիանաները ու ճամփա էր բացում ։ Ծածկող փշերն ու լիանաներն էր դանակով կտրում ու ճամփա բացում ետևից եկողների համար։ Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա: Փափուկ խոտի վրա էր անաղմուկ դնում ոտքերը, բայց նա աղմկոտ էր շնչում։ Անաղմուկ էր դնում ոտքերը փափուկ խոտի վրա, բայց նա աղմկոտ էր շնչում։ Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով: Կարծես հարթ քայլում էր ճանապարհով, շատ հեշտ էր բարձրանում։ Ճանապարհով կարծես հարթ էր քայլում, շատ հեշտ էր բարձրանում։ Բարձրանում էր շատ հեշտ, կարծես հարթ քայլում էր ճանապարհով։ Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին: Բույնը շատ լավ էին քողարկում խոտերը։ Խոտերը շատ լավ էին քողարկում բույնը։ Շատ լավ էին խոտերը քողարկում բույնը։Քողարկում էին բույնը խոտերը շատ լավ։
Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր: Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին: Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին: Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում էր ու ճամփա բացում ետրից եկողների համար: Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար: Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա: Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ էր դնում փափուկ խոտի վրա: Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով: Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով: Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին: Շատ լավ քողարկում էին խոտերի բույնը: