Рубрика: Քիմիա

Քիմիա

Պարբերական համակարգի ստեղծումը
Նպատակը՝

  1. Համացանցից սովորողները ծնողների հետ միասին գտնել այն գիտնականների մասին տեղեկություններ,որոնք ստեղծել են պարբերական համակարգը
  2. Կարողանալ նյութերը բաժանել մետաղների և ոչմետաղների,և հասկանալ դրանց հատկությունների տարբերությունը 

Անտուան Լորան Լավուազիե

Անտուան Լորան Լավուազիեն ծնվել է  օգոստոսի 26, 1743թ-ին, մահացել է մայիսի 8, 1794թ-ին։

Անտուան Լորան Լավուազիեն ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ ուսումնասիրել քիմիա և ֆիզիկա։ Նրա քիմիական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են օդի ու ջրի բաղադրությունների և այրման ու շնչառության շարժընթացներում օդի ունեցած դերի բացահայտման հարցերին։ Հաստատել է, որ օդը բաղկացած է այրմանը և շնչառությանը նպաստող բաղադրիչից, որն իր հերթին, միանալով տարբեր նյութերի հետ, առաջացնում է թթու։ Այդ հատկության շնորհիվ նյութն անվանեց թթվածին՝ թթու ծնող։ Նա բացահայտեց նաև, որ ջուրը նույնպես ջրածնի թթվածնային միացություն է՝ չնայած այն ակնհայտ թթվածնայի հատկություն չունի։

Հաստատելով այրման թթվածնային տեսությունը՝ Լավուազիեն քիմիական գիտությունը դրեց գիտական հիմքերի վրա և կեղծ ֆլոգիստոնի տեսությունը փոխադրեց այրման թթվածնային տեսությամբ։

Նա մշակել է նաև քիմիական անվանակարգության սկզբունքները, Պիեռ Սիմոն Լապլասի հետ պատրաստել է առաջին սառցային կալորիմետրը և չափել մի շարք նյութերի այրման ջերմությունները։

1789 թվականին լույս է ընծայել իր «Տարրական քիմիայի դասագիրքը», որը գիտական քիմիայի առաջին ձեռնարկն էր։

Լավուազիեն գլխատվել է Հեղափոխական դատարանի որոշմամբ՝ մեղադրվելով ծխախոտի մթերման գործում թույլ տված խարդախության համար։ Այդ առիթով ֆրանսիացի մաթեմատիկոս Ժոզեֆ Լագրանժն ասել է. «Պահանջվեց ընդամենը մեկ ակնթարթ, որպեսզի կտրվեր այդ գլուխը, բայց հնարավոր է, որ հարյուրամյակը քիչ լինի նրա նմանը ստեղծելու համար»։

Յուլիուս Մեյեր

Յուլիուս Լոտար Մեյեր (օգոստոսի 19, 1830 — ապրիլի 11, 1895), գերմանացի քիմիկոս։

Տյուբինգենի համալսարանի պրոֆեսոր (1876), Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1890)։ Առանց տեսական ընդհանրացումների Մեյերը 1864 թվականին տվել է 27 քիմիական տարրերի աղյուսակ, որում տարրերը տեղաբաշխված էին ըստ ատոմական կշռի աճի և խմբավորված ըստ արժեքականության։ 1870 թվականին կազմել է քիմիական տարրերի համակարգման ընդհանուր աղյուսակ, որն, ըստ հեղինակի, «էապես նմանվում է Մենդելեևի (1869) պարբերական համակարգին»։ Կառուցել է տարրերի ատոմական ծավալների կորերը։

Քննարկվող հարցեր

  1. Ինչու են դասակարգել տարրերը

Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։ Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալեց և դասակարգեց:

  1. Տարրերի առաջին դասակարգումը`Մետաղներ և ոչմետաղներ
Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։
Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։
Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։
  1. Ինչու էր թերի այդ դասակարգումը

Այդ դասակարգումը թերի է, որովհետև գտնվեցին մետաղներ, որոնք ունեին ոչ մետաղական հատկություններ և ոչ մետաղներ, որոնք ունեն մետաղական հատկություններ:

  1. Պարբերական համակարգի ստեղծումը

Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը 1869 թվականին հրապարակեց առաջին ճանաչված պարբերական աղյուսակը, որը մշակվել էր գլխավորապես այն ժամանակ արդեն հայտնի տարրերի պարբերականությունը ցույց տալու համար: Նա կանխագուշակեց նաև մի քանի չհայտնաբերված տարրերի որոշ հատկություններ, որոնք պետք է լրացնեին աղյուսակի դատարկ վանդակները: Նրա կանխագուշակումների մեծ մասը ճիշտ դուրս եկան: Նոր տարրերի հայտնագործմանն ու սինթեզին զուգընթաց Մենդելեևի գաղափարը աստիճանաբար ընդլայնվեց և դարձավ լիակատար: Ժամանակակից պարբերական աղյուսակը ներկայումս ապահովում է քիմիական ռեակցիաների անալիզի համար անհրաժեշտ օգտակար հիմքը և շարունակվում է լայնորեն օգտագործվել քիմիայում, միջուկային ֆիզիկայում և ուրիշ այլ գիտություններում:

  1. Մենդելեևի կյանքը և գործունեությունը
DIMendeleevCab.jpg

Դմիտրի Իվանովիչ Մենդելեևը ռուս գիտնական-հանրագետ՝ քիմիկոս, ֆիզիկաքիմիկոս, ֆիզիկոս, երկրաբան, տնտեսագետ, նավթային մասնագետ, չափագետ, տնտեսագետ, սարքաշինարար, տեխնոլոգ, բազմակողմանի գիտնական, ուսուցիչ, գյուտարար։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ։ 1869 թվականին բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը՝ բնագիտության հիմնական օրենքներից մեկը։ Թողել է մոտ 500 տպագիր աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքը անօրգանական քիմիայից։

Դ. Ի. Մենդելեևը գիտության շատ բնագավառների հիմնարար հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ։ Նա դրել է լուծույթների տեսության հիմքը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը։ 1865-1890 թվականներին եղել է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։

  1. Ատոմի կառուցվածքը և կարգաթվի նշանակությունը

Ֆիզիկոսներն ապացուցեցին, որ ատոմը բարդ կառուցվածք ունի: 1911թ.-ին Էռնեստ Ռեզերֆորդը դիտարկեց, թե ինչպես է ոսկու նրբաթիթեղը շեղում իր վրա ուղղված ատոմի մասնիկները, և եկավ այն եզրակացության, որ ատոմը գլխավորապես կազմված է դատարկ տարածության կենտրոնում հավաքված նյութի խտուցքից: Այդ խտուցքը Ռեզերֆորդն անվանեց ատոմի միջուկ: Այնուհետև Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի կառույցի մոլորակային մոդելը, համաձայն որի`   էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի: Ավելի ուշ պարզվեց, որ ատոմի միջուկները նույնպես բաժանելի են: Դրանք կազմված են դրական էլեկտրական լիցք ունեցող պրոտոններից և լիցք չունեցող, չեզոք նեյտրոններից, որոնք միջուկում հզոր ուժերով կապված են իրար: Յուրաքանչյուր ատոմում պարունակվում են միևնույն թվով էլեկտրոններ ու պրոտոններ: Ժամանակակից գիտական պատկերացման համաձայն՝ ավելի ճիշտ կլինի էլեկտրոնները պատկերացնել որպես էլեկտրական լիցքերի ամպ: Էլեկտրոնների վարքը ֆիզիկոսները նկարագրում են քվանտային մեխանիկայի մաթեմատիկական ապարատի օգնությամբ: Պրոտոններն ու նեյտրոնները կազմված են ավելի մանր մասնիկներից՝ քվարկներից:

  1. Պարբերությունը և նրա նշանակությունը

Անհրաժեշտ է յուրացնել քիմիական այբուբենը՝ տարրերի քիմիական նշանները: Դրանց օգնությամբ դուք կսովորեք գրել բառեր՝ քիմիական բանաձևեր, իսկ դրանց հիման վրա գրել նախադասություններ՝ քիմիական ռեակցիաների հավասարումներ:
Քիմիական տարրերի նշանները մեծապես նպաստել են քիմիայի զարգացմանը: Դա այբուբենի նման հանճարեղ մի գյուտ էր, որը հնարավորություն ընձեռեց՝ ցանկացած նյութի բաղադրություն արտահայտելու տարրերի նշաններից կազմված քիմիական բանաձևով և հասկանալի ներկայացնելու քիմիական փոխարկումները (ռեակցիաները):

  1. Խմբեր և ենթախմբեր

Յուրաքանչյուր խումբ կազմված է երկու ենթախմբից` գլխավոր և երկրորդական: Գլխավոր ենթախումբն ընդգրկում է տարրեր և՛ մեծ, և՛ փոքր պարբերություններից: Երկրորդական ենթախմբում ընդգրկված են միայն մեծ պարբերությունների տարրեր: Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից: Գլխավոր ենթախումբը կազմում են տիպիկ տարրերը և մեծ պարբերությունների առաջին 2 և վերջին 6 տարրերը: Երկրորդական ենթախումբը կազմում են միայն մեծ պարբերությունների մյուս տարրերը, որոնք միայն մետաղներ են: Գլխավոր և երկրորդական ենթախմբերի տարրերն իրարից տարբերվում են քիմիական հատկություններով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s