Հուլիսի 20-ի առավոտյան մի խումբ աշակերտներով և ուսուցիչներով եռօրյա ճամփորդությամբ կուղևորվենք Արատեսի դպրական կենտրոն: Ճամբարի ընթացքում այցելելու ենք հայրենագիտական վայրեր՝ Հայրիվանք, Սելիմի քարավանատուն, Սմբատաբերդ, Արատեսի վանք, Եղեգիսի կիրճ, Հորբատեղ գյուղ, Սևաժայռ։
ՀՈՐԲԱՏԵՂ
Պատմեմ մի մի քիչ Հորբատեղ գյուղի մասին։
Այն գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում, Արտաբուն գետի ափին։ Գյուղն ունի 92 տնտեսություն, որոնք տեղակայված են Վարդենիսի լեռների փեշերին։ Գյուղից վերև բարձր սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։
Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին, որը 11-րդ դարի կառույց է (1692 թ.), ինչպես նաև պահպանվել են 13-14-րդ դարերի խաչքարեր։
Գյուղի բնակելի մասն ավարտվելուն պես ձեր առջև կարող եք տեսնել դեղնականաչավուն բնությունը՝ իր հսկա կիրճով։ Ներքևում աղմկում է գետը, տեղ- տեղ հսկա քարեր։ Հորբատեղ գյուղում կտեսնենք նաև բնության հրաշք համարվող բնական շատրվանող աղբյուրը և քարայծերի դիտակետը։





Ընտանեկան ճամբար, դեպի Արատես: Один комментарий