Рубрика: Գրականություն 9

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։
Իմ կարծիքով շատ տեղին է ասված, որովհետև կարևոր է ինտելիգենտ լինելը, քանի որ տեքստում նշված գործոններից հեռու կմնաք դրանք են՝ աղտոտել միջվայրը և պետք է լինել հյուրասեր և բարյացակամ։
Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։
Այս մտքում ասվում է, թե ինչ է ինտելիգենտությունը, բայց միայն կարդալ անցնելով չէ, այլ պետք է հասկանալ ամենակարևոր իմաստը։ Ինտելիգենտությունը որպես ունակություն մարդ ձեռք է բերում ժամանակի ընթացքում, մարդը չի կարող ծնվել ինտելիգենտ և ինտելիգենտ լինելով մարդը կարող է ամեն ինչ անել հանգիստ և ժամանակը ծախսել պիտանի գործերի վրա։
Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։
Նրա արտահայտած մտքերը շատ խորն էին, քանի որ դրանք մեջ իմաստ կար և շատ կարևոր մտքեր էր գրված, որով մարդը ավելի կզարգանա և ավելի ինտելիգենտ կդառնա։
Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։
«Դեպի ինտելիգենտություն»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s