Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ լանդշաֆտային գոտիները

Լանդշաֆտային գոտիականության առաջացման գլխավոր պատճառը վերընթաց ուղղությամբ ջերմության և խոնավության փոփոխությունն է: Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան, ալպյան և ձյունամերձ: Անապատակիսաանապատային լանդշաֆտային գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան Վայքի գոգավորություններում: Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում` 800-1400մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ է:

Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածումն ունեն: Սևահողային տափաստանների ենթագոտին ձգվում է չոր լեռնատափաստաններից բարձր` մինչև 2000-2400մ բարձրությունները` զբաղեցնելով հանրապետության տարածքի մոտ 25%-ը: Լեռնանտառային լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության հյուսիս արևելյան հարավարևելյան շրջանները` Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ լանջերը:

Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության հյուսիսում սկսվում են 1900-2000մ, իսկ հարավում` 2400մ բարձրություններից: Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում` 3500մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ և այլն):

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ կլիման

Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:

Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։

Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։

Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։

Մեծ Կովկասյան լեռնաշղթան պաշտպանում է մեր հանրապետությունը հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից։ Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Հարավային Կովկաս և հասնում մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։

Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում։


Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Պաղակն բնակավայրում դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46 աստիճան)։

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ ռելիեֆ

Երկրի վրա գտնվող ձևով և ծագումով իրարից տարբեր բոլոր անհարթությունների ամբողջությունը կոչվում է ռելիեֆ: Դրանցից են բլուրները, լեռները, հարթավայրերը, հովիտները, որոնց անվանում են ռելիեֆի կամ մակերևույթի ձևեր: Ստորև նշված է Հայաստանի Հանրապետության ռելիեֆը։

Բլուր

Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից պակաս, մեղմ ուրվագծով ռելիեֆի բարձրացող մաս, որն առանձնանում է մեղմաթեք լանջերով, բոլորակ գագաթով և թույլ արտահայտված ստորոտով:

Բլրաշար

Խիստ քայքայված երկարավուն ցածրադիր լեռնաշղթա:

Լեռ

Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից ավելի ռելիեֆի կտրուկ բարձրացող մաս, որն առանձնանում է լանջի նկատելի թեքությամբ, ինչպես նաև լեռնահամակարգերի, լեռնաշղթաների առանձնացվող գագաթները:

Պիկ

Լեռան ուղղաձիգ լանջերով սրածայր գագաթ:

Լեռնահամակարգ

Նույն ծագումնաբանություն ունեցող լեռնաշղթաների, լեռնազանգվածների, բարձրավանդակների, միջլեռնային իջվածքների և հովիտների տարածական ամբողջություն:

Լեռներ

Մեկից ավելի լեռնաշղթաների և առանձնացված գագաթների ընդհանրություն:

Լեռնաշղթա

Տեսանելի ջրբաժանով և երկու համեմատաբար զառիթափ հակադիր լանջերով, խիստ արտահայտված որոշակի ուղղությամբ ձգվող լեռնային բարձրացում:

Լեռնազանգված

Գրեթե նույն երկարություն և լայնություն ունեցող մեկուսացված լեռնահամակարգի տեղամաս, օրինակ՝ Արագած, Արա:

Լեռնավահան

Նորագույն հրաբխականության ընդարձակ վահանաձև ուռուցիկ ռելիեֆի ձև, օրինակ՝ Ջավախքի, Գեղամա:

Լեռնաշխարհ

Լեռնաշղթաների, առանձին լեռնազանգվածների, սարահարթերի, միջլեռնային գոգավորությունների բարդ միացությունների ընդարձակ լեռնային շրջան, օրինակ Հայկական, Իրանական:

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայկական լեռնաշխարհ: Ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:
Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ ։

Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լեռնաշղթան հյուսիսից եզերում է լեռնաշխարհը և 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ:
Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական Տավրոս լեռնային համակարգը։ Նշանավոր են նաև Մարութա լեռ (2967 մ), Աչքասար (2940 մ), Սիմսար (2685 մ) լեռնագագաթները:

Փոքր Կովկասի լեռնային համակարգը եզերում է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և հյուսիս-արևելքից:
Կորդվաց լեռները Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են, զբաղեցնում են լեռնաշխարհի հարավարևելյան մասը՝ Վանա և Ուրմիա լճերի գոգավորությունների միջև:
Հայկական հրաբխային բարձրավանդակը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը : Այն բարձրադիր լեռնավահանների , լեռնազանգվածների , խոշոր սարահարթերի, ընդարձակ դաշտերի  համալիր է:

Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում է գտնվում Բյուրակնի բարձրավանդակը, որի ամենաբարձր գագաթը Սրմանցն է:  Սրմանց լեռնագագաթի հյուսիսարևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ:

Рубрика: Աշխարհագրություն 9

Տնային աշխատանք

1.Վերլուծել այն միջազգային իրադարձությունները, որոնց արդյունքում ձևավորվեցին Խորհրդային Հայաստանի սահմանները, և ի՞նչ ժառանգություն ստացավ ներկա անկախ Հայաստանի Հանրապետությունը։

ՀՍԽՀ կազմում «անվիճելի կերպով» մտնող տարածքները նշված են Երևանի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի 3-րդ հոդ­վածում, որով Ռուսաստանի կառավարությունն ընդունում էր, որ Խորհրդային Հայաստանին պատկանում են Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի մարզի մի մասը, որը զինվորա­կան տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությունը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի այն մա­սը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնու­թյան շրջանակներում և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրա­պետության տակ էին մինչև 1920 թ. սեպտեմբերի 28-ը:

2.Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշները։ Արդյո՞ք կարելի է ոչ նպաստավոր հատկանիշները դարձնել նպաստավոր։Վերլուծել ներկա իրավիճակում ՀՀ-ի տնտեսաաշխարհագրական դիրքը։Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկա սահմանները։

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների խաչմերուկում:Հարավային Կովկասով է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային մի ացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը:Հայաստանը գտնվում է արևմտյան եվրոպական արևելյան և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում:Ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները։Հեռու է ընկած բարձր զարգացած երկրներից։Ռազմավարական գլխավոր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնության հետչունի անմիջական սահման:

3.Վերլուծել ներկա իրավիճակում ՀՀ-ի տնտեսաաշխարհագրական դիրքը։

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։
2. Հարավային Կովկասով (և Հայաստանով) է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը։ Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները։
3. Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում։
4. Անմիջական ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից)։
5. Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։
6. Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։