Рубрика: Աշխարհագրություն
  1. ողողող ջրային ավազանները:
    Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:
    Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`Հիմալայները և Կարակորումը։
    Հարավային Ասիայի հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանուր տարածքը 4,5 մլն կմ է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելի: Այստեղ է բնակվում աշխարհի բնակչության 23%-ը: 
    2.Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում
    Հնդկաստանի դերը հվ Ասիայում լավ է քանի որ՝  Արդյունաբերության մեջ գերակշռում է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։
    Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Հարավային Ասիան աշխարհում առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով:
    3.Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:
    Հնդկաստանի զարգացման նախադյալներից են հանքաքարի տեսակները։ Օրինակ՝ տիտան, քրոմիտ, երկաթի հանքաքարը և այլն։ Ունի նաև քարածուխի մեծ պաշարներ։
    Հարավային Ասիայի երկրներում շատ զարգացած է գյուղատնտեսությունը: Հարավային ասիայի  հարստություններից առանձնացնում են քարածուխի, մանգանի, քրոմի, երկաթի, և տիտանի հանքաքարերը։
    4.Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
    Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արտադությունը, մեքենայաշինությունը, քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մետաղաձուլությունը և գյուղատնտեսությունը։
Рубрика: Աշխարհագրություն

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի խաչմերուկում։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ։

Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ Մուսավաթական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում։ 1920 թվականին Ադրբեջանը գրավվել է խորհրդային կարմիր բանակի կողմից՝ վերածվելով Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին, Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին՝ Արցախը։ Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին։ 1988 թվականին սկսվում է Արցախյան շարժումը, որը վերաճում է բաց պատերազմի։ Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։ Արցախյան հիմնահարցն ու երկրի միջազգային ճանաչումը ներկայումս համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրը։

Ադրբեջանը կիսանախագահական կառավարմամբ ունիտար պետություն է, որը համարվում է Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրախորհրդի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի, Թյուրքական խորհրդի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների անդամ։ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ ունի ՄԱԿ-ի անդամ 158 պետությունների հետ։ Գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցներն են Թուրքիան, Թուրքմենստանը, Ղազախստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը։ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունները խզված են։ Հայաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելված է։ Ադրբեջանի ներկայիս անվանումը Իրանի հետ հակասությունների առիթ է հանդիսանում, քանի որ վերջինիս կողմից իրանական երկրամասի անվան կրկնօրինակումը ենթադրում է տարածքային հավակնություններն այդ հողերի նկատմամբ։ Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ Ալկոհոլն ու մուսուլմանական կրոնում անթույլատրելի համարվող մյուս սահմանափակումներն Ադրբեջանում թույլատրելի են և նույնիսկ ենթակա են վաճառքի։

Ադրբեջանը զարգացած արդյունաբերական երկիր է՝ տնտեսական զարգացման և գրագիտության բարձր ցուցանիշով, ինչպես նաև գործազրկության ցածր մակարդակով։ Երկրի տնտեսությունը հիմնված է նավթարդյունաբերության և արտասահմանյան ներդրումների վրա։ Ազգային արժույթը մանաթն է։ Այնուամենայնիվ, երկրի իշխող կուսակցությունը՝ «Նոր Ադրբեջան»-ը, բազմիցս մի շարք միջազգային կառուցների կողմից մեղադրվել է պատմակեղծարարության, ավտորիտարիզմի և մարդու իրավունքների խախտման մեջ։ Ժողովրդավարությունն Ադրբեջանում ունի բավականին ցածր մակարդակ։

Рубрика: Աշխարհագրություն
  • Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  • Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
    Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Ասիայում և Եվրոպայում: Մեծ մասը գտնվում է Ասիայում այդ պատճառով էլ այն համարում են Հարավ արևմտյան Ասիայի կազմում: Թուրքիան գլխավորապես լեռների և սարահարթերի երկիր է: Լեռները երիտասարդ են, որի պատճառով լեռնակազմական գործընթացները դեռևս շարունակվում են, լինում են երկրաշարժեր և գործող հրաբուխներ: Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով: Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Առատ է տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Թուրքիայի գեռտերը արագահոս են և լեռնային: Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը: Անտառները հիմնականում տարածված են մերձափնյա շրջանի վրա:
  • Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։
    Առաջ Թուրքիան եղել է կայսրություն, իսկ կայսրություններին բնորոշ է լինել բազմազգ։ Ազգային փոքրամասնությունների իրավունքները մեծ մասամբ ոտնահարվում են։
  • Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։
    Ասիական երկրների շարքում՝ Թուրքիան առանձնանում է սնդիկի, ծարիրի, քրոմի,վոլֆրամի,պղնձի։Կան նաև նավթի, գազի պաշարներ։Թուրքիան աչքի է ընկնում նաև զբոսաշրջության ռեսուրսներով։
Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française, հայտնի նաև որպես Ֆրանսիա), ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են ՀնդկականԽաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծովՀռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն Արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։

Ֆրանսիան սահմանակցում է հյուսիս-արևելք Բելգիա և Լյուքսեմբուրգ, արևելք Գերմանիա և Շվեյցարիա, հարավ — արևելք Իտալիա և Մոնակո, հարավ Անդորրա և Իսպանիա: Ֆրանսիան սահմանակցում է նաև Ատլանդյան Օվկիանոսի Բիսկայան ծոցին, ծովային ճանապարհով հյուսիսում Մեծ Բրիտանիայի հետ:

Նախորդ 500 տարիներին[4] Ֆրանսիան մշակութայինտնտեսականռազմական և քաղաքական ասպարեզներում գերիշխող դիրք է ունեցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը՝ ներառելով ՀյուսիսայինԱրևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Франция пригласила Twitter и другие американские компании на ПМЖ после  конфликта с Трампом
  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիայի Հանրապետությունը գտնվում է Եվրոպայի արևմուտքում, հյուսիսում և արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ջրերով:
Ֆրանսիան ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք:

2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Ֆրանսիան ունի լավ նախադրյալներ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Այդ նախադրյալներն են բարենպաստ կլիմայական պայմանները, հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, հարթ մակերևույթը և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը։

3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ժամանակակից Ֆրանսիայի տարածքները մոտավոր համընկնում են Գալիայի հետ։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: 

Untitled.png
Рубрика: Աշխարհագրություն

Ինքնաստուգում․ 8-րդ դասարան

Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արև․Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:

Եվրոպական միության հետագա ընդլայնում - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:

Եվրոպական միություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում: 
Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության (եվրակենտրոն) մոդելի բնօրրանը։ Եվրոպայի քաղակական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել առաջին և երկրուրդ պատերազմների հետո։ Եվրոպայում առանց Ռուսաստանի դաշնության կա 44 հատ պետություն։ Եվրոպան բաժանվում է՝ Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային Եվրոպաների։
Առաջադրանք 4․ Թվարկել Արևելյան Եվրոպայի զարգաց,ման նախադրյալները։

Առաջադրանք 5. Գնահատեք Արևելյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:

Եվրոպայի տնտեսությունը կազմում է ավելի քան 744 միլիոն մարդ 50 տարբեր երկրներում: Եվրոպական Միության հիմնումն ու 1999թ․-ին միասնական արժույթի՝ եվրոյի արտադրությունը մասնակից եվրոպական երկրներին ավելի մոտեցրեց ընդհանուր արժույթի հարմարության միջոցով և հանգեցրեց եվրոպական դրամական ավելի ուժեղ հոսքի: Հարստության տարբերությունը Եվրոպայում կարելի է տեսնել նախկին Սառը պատերազմի բաժանման մեջ, որոշ երկրներով, որոնք խախտում էին բաժանումը: Մինչ շատ Եվրոպական պետություններ ունեն մեկ շնչի հաշվով ավելի բարձր ՀՆԱ, քան աշխարհի միջինն էր և բարձր զարգացած էին Եվրոպական որոշ տնտեսություններ, չնայած իրենց դիրքին Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի համաշխարհային միջինի համեմատ, ավելի աղքատ են:

Առաջադրանք 6․ Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։
Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում։
Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում ունեն մեծ դեր: Ռուսաստանը ունի մեծ գետերի էներգետիկական ռեսուրսներ:Ռուսաստանը ունի շատ բերի հողեր, անտառածածկ է: Հարուստ է ջրային ռեսուրսներով, այդ թվում և խոշոր ջրառատ գետերով:

Առաջադրանք 7․ Աղյուսակով գրել ՄԱԿ-ին առընթեր և նրանից դուրս դուրս գտնվող մի շարք միջազգային կազմակերպություններ Թվարկել Հարավային Եվրոպայի երկրները, իրենց մայրաքաղաքով։ Առանձնացնել կետերով Հվ․ Եվրոպայի զարգացման գլխավոր նախադրյալները։

Աղյուսակով գրել ՄԱԿ-ին առընթեր և նրանից դուրս դուրս գտնվող մի շարք միջազգային կազմակերպություններ Թվարկել Հարավային Եվրոպայի երկրները, իրենց մայրաքաղաքով։

Рубрика: Աշխարհագրություն

Ինչպես մենք բոլորս գիտենք պուսասնանը շատ մեծ է և անտեխ հետևաբար պետք է լինի ավելի շատ մարդ քան հայաստանում ։նաև մեք գիտենք ,որ 2012 թվականին ծնելիության թիվը հասել էր մինչև {1000} մրդ հաշվով իսկ

2015 թվականին հունիսի 1-ին տվյալներով Ռուսաստանն ունի 146 267 288 մարդ մշտական բնակչություն։

Բնակչության խտությունը կազմում է 8,55 մարդ/կմ2 (2015)։ Բնակչությունը տեղաբաշխված է խիստ անհավասար. Ռուսաստանի բնակչության 68,2 %-ը բնակվում է երկրի եվրոպական հատվածում, որ կազմում է երկրի տարածքի 20,85 %-ը։ Քաղաքային բնակչությունը 74,03 % է (2015)։Բնակչության թվի դինամիկան

Ռուսաստանի դրոշը - Աշխարհագրություն Geography | Facebook

1897 թվականին անցկացված մարդահամարի ժամանակ Ռուսաստանում հաշվառվել է 125 640 021 բնակիչ, որոնցից 16 828 395 մարդ ապրել է քաղաքներում, ինչը կազմել է երկրի բնակչության 13,4%-ը։ Գրագիտության մակարդակը կազմել է 21,1%, ընդ որում՝ տղամարդկանց շրջանում գրագիտության մակարդակը նշանակալիորեն բարձր էր, քան կանանց շրջանում (29,3% և 13,1% համապատասխանաբար)։ Հիմնական կրոնական խմբերն են եղել՝ ուղղափառներ՝ 69,3%, մուսուլմաններ՝ 11,1%, հռոմեա-կաթոլիկներ՝ 9,1%, հուդայականներ՝ 4,2%։ 1897 թվականին Ռուսաստանի բնակչության հիմնական խավերն են եղել՝ գյուղացիություն՝ 77,5%, քաղաքացիներ՝ 10,7%, օտարերկրացիներ՝ 6,6%, կազակներ՝ — 2,3%, արքունականներ՝ 1,5%, հոգևորականներ՝ 0,5%, պատվավոր քաղաքացիներ՝ 0,3%, աևտրականներ՝ 0,2%, այլ՝ 0,4%։ Պետության բնակչությունը (ներկայիս սահմաններում) կազմել է 67 473 000 մարդ[1]։

Ինչպես մենք բոլորս գիտենք Ռուսաստանի բնաքչությունը մեծանում է միայն նրանով որ բոլոր մարդիք տաչբեր երկրներից գալիս են Ռուսաստան միայն հանգստալու համար բայց հետո որ վերադորնում են իրենց երկիր նրանք ուզում են վերադառնալ Ռուսաստան և դար շնորհիվ էլ Ռուսաստանի աճը մեծանում է ։Ամենա շատը Ռուսաստանի աճը մեծանում է

ՈՒզբեկստանից ,ՈՒկռաինայից,Հայաստանից և այլն։

Էական փոփողություներ է կրում սեռատարիքային կազմը ։

Նաև Ռսների մոտ կա վատ սովորություն վոնցոր Հաերի մոտ ,բայց Հաերի մոտ կա վատ սովորություն ծղել իսկ Ռսների մոտ վատ սովորություն խմելու այդ դրա պատճառով էլ շատ Ռսները 66 տարեկանում մահանում են։

Ռուսաստան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Рубрика: Աշխարհագրություն
  1. Պարզել սովորողների տեղեկացվածության մակարդակը կորոնավիրուսի վերաբերյալ։
  2. Պարզել արդյոք կա դրական ազդեցություն իրենց առօրյա գործունեության մեջ։
  3. Քննարկել Հայաստանում ունեցած իրենց ճամփորդությունները և ծանոթանալ իրենց տպավորություններին։

1.Կորոնավիրուսները վիրուսների մի մեծ խումբ են, որոնք կարող են վարակել թե՛ կենդանիներին և թե՛ մարդկանց՝ առաջացնելով շնչառական հիվանդություններ՝ սկսած այնպիսի մեղմ դրսևորումներից, ինչպիսին է սովորական մրսածությունը, մինչև ծանր ձևեր, օրինակ՝ թոքաբորբ: Հազվադեպ է պատահում, որ կենդանիների կորոնավիրուսները վարակեն մարդկանց, և այնուհետև տարածվեն նրանց շրջանում:Մարդկանց միջև վիրուսը սովորաբար տարածվում է վարակված մարդու հետ սերտ շփման միջոցով։ Այն կարող է տարածվել նաև վարակված մակերեսին դիպչելուց, ապա բերանին, քթին կամ աչքերին ձեռք տալու միջոցով, թեպետ վերջինս վիրուսի փոխանցման հիմնական ձևը չի համարվում։

2.Իմ կարծիքով միակ դրական ազդեցությունը դա ինքնուսուցման հնարավորությունն էր։

3. Այս տարի ես շատ քիչ եմ ճանապարհորդել։ Օրինակ վերջին ճանապարհորդությունս եղել է դպրոցի հետ։ Իսկ դրանից առաջ ընտանիքիս հետ գնացել էինք Լոռու մարզ։ Այնտեղ շատ գեղեցիկ էր, չնայած սովորականից շատ մարդ կար։

Рубрика: Աշխարհագրություն

1.Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի ործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական,  սոցիալական, ռազմական, ֆինանսական շատ բարդ մարմին է, զմաբովանդակ  համակարգ, համաշխարհային տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը:

Եվրոպան գիտությունների, աշխարհագրական Մեծ հայտնագործությունների,  վերածննդի, մեքենայական արտադրության, արդյունաբերական ղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ «երեսնամյա», «հարյուրամյա», Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների թատերաբեմը: 

2.Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

Եվրոպական խորհրդարանը Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով: Այն ներկայումս ունի 736 պատգամավոր, որոնք ընտրվում են մասնակից 27 երկրի կողմից հինգ տարի ժամկետով: Տարիների ընթացքում Եվրոպական խորհրդարանը դարձել է ավելի հզոր: Համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի` Եվրախորհրդարանն ստեղծվել է որպես համաօրենսդիր մարմին, ունի բյուջետային իշխանություն և իրականացնում է ժողովրդական հսկողություն եվրոպական բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ: 

Եվրոպական միության խորհուրդը հիմնական որոշումներ ընդունող մարմին է:  Այն կազմված է անդամ երկրների մեկական նախարարներից: Յուրաքանչյուր
նախարար, ներկայացնելով իր կառավարությանը, քվեարկության ժամանակ
ունենում է ոչ թե միայն մեկ ձայն, այլ երկրի բնակչության թվին համապատասխան նախօրոք որոշված ձայների քանակ: Խորհրդի նախագահումը հերթականությամբ, վեց ամիս ժամանակով իրականացնում է
անդամ երկրներից մեկը:  

Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը, արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար: Հանձնաժողովը նիստեր է հրավիրում շաբաթը մեկ անգամ Բելգիայի մայրաքաղաք
Բրյուսելում: 

Եվրոպական Դատարան, կամ ՄԻԵԴ, Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան, դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։ 

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն ՝ աշխարհի ամենամեծ տարածաշրջանային անվտանգության կազմակերպություն: Այն միավորում է 57 երկիր, որոնք տեղակայված են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

3.Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:

Այս ծրագիրը դրական ազդեցություն ունի ոչ միայն Եվրոմիության համար, այլ նրա հարևանների համար նույնպես։ Այս հիմնական նպատակն է ամրապնդել կայունությունը, անվտանգությունը և բարելավել բոլոր շահագրգիռ երկրների բարեկեցությունը: Հարևան երկրներում կայունության և լավ կառավարման ամրապնդումը նշված է նաև Եվրոպական անվտանգության ռազմավարության մեջ, որը հաստատվել է Եվրոպական խորհրդի կողմից 2003 թվականի դեկտեմբերին:

Եվրոպական հարևանության քաղաքականությունը գործընկեր երկրներին չի տալիս Եվրամիություն մտնելու հնավորություն, բայց առաջարկում է արտոնյալ հարաբերություններ ԵՄ-ի հետ և դյուրացնել համագործակցության տարբեր ոլորտներում նպատակների իրականացման գործում:

4.Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:

Թե՛ քանակական և թե՛ որակական առումով, Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների ենթարկվեց առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո։

Рубрика: Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում

Բնական պայմաններն ու բնական ռեսուրսները մեծ դեր ունեն երկրի զարգացման հարցում։ Ոսկու պաշարներով Ռուսաստանը աշխարհում զբաղեցնում երկրորդ տեղը։ Ածխի 90%-ը պատկանում է Ռուսաստանին։ Երկրի 45%-ը անտառապատ է, որը մեծ օգուտ է փայտի արտադրման։ Անտառներում կան օգտակար բույսեր, որոնցից դեղեր են ստանում։ Այս ամենը երկրի զարգացման համար մեծ դեր ունի։

Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Ռուսաստանի հարևան պետություններն են՝ Ուկրաինան, Բելառուսիան, Լեհաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Մոնղոլիան, Վրաստանը, Թուրքիան։

Ողողող ջրային ավազաներն են՝Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը, Խաղաղ Օվկիանոսը, Բարենցի ծովը, Լապտեվների ծովը, Արևելա-Սիբիրական ծովը, Օխոտի ծովը, Վիլկիցկու նեղուցը, Բերինգի նեղուցը։

Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը

Ես մտածում եմ պատճառը այն է, որ Ռուսաստանը հարուստ երկիր է։ Երկիրը հարուստ բնական պայմաններ և ռեսուրսներ ունի, որը օգնում է օտարերկրացի մարդկանց գտնել աշխատանք։

Ինչպես են ատաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները

Երբ, որ խոշոր քաղաքների շուրջ սկսել է բնակչություն ձևավորվել ագլոմերացիաներն առաջացել են։ Օրինակ՝ Մոսկվան, Սանկտ-Պետերբուրգը և այլն։