Ընտրեք որևէ վիտամին, որի մասին ուսումնական նյութ պատրաստեք, որտեղ նշված լինի.
- Աղբյուրը (որ մթերքներում է պարունակվում)
- Օրեկան պահանջը
- ինչն է կարգավորում
- անբավարության ժամանակ առաջացող խանգարումները
Վիտամին C-ն ոտքից գլուխ նպաստում է ձեր առողջությանը. Այն անհրաժեշտ է ատամներին եւ ջլերին, ոսկրերին եւ արյանը: Եւ իհարկե չի կարելի մոռանալ ազատ ռադիկալների հետ պայքարում վիտամին C-ի հակաօքսիդանտային դերի մասին: Իսկ ինչպես ստանալ այս կարեւորագույն վիտամինի անհրաժեշտ քանակությունը: Ուղղակի անհրաժեշտ է ուտել մրգերով եւ բանջարեղենով հարուստ սնունդ: Ահա մի քանի սննդամթերք, որոնք պարունակում են վիտամին C-ի մեծ քանակություն.
Կարմիր եւ կանաչ բուլղարական պղպեղ

Սովորաբար համարվում է, որ վիտամին C-ի ամենամեծ քանակություն պարունակում են նարինջները եւ նրանք նույնպես մեր ցուցակում են: Սակայն ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բուլղարական պղպեղը նույնիսկ ավելի շատ վիտամին C է պարունակում քան նարինջը:
Նարինջ եւ նարնջի հյութ

Մեկ միջին նարինջը պարունակում է վիտամին C-ի օրական միջին չափաբաժնի 117%-ը, իսկ ¾ բաժակ նարնջի հյութը՝ 155%-ը: Ինչպես եւ մրգերի եւ բանջարեղենի մեծամասնությունը, նարինջը բջջանյութի հիանալի աղբյուր է հանդիսանում, ինչն օգնում է մարսողությանը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակը:
Թուրինջ եւ թուրինջի հյութ

Կարելի է բազմազանել ցիտրուսայինների օգտագործումը՝ սննդակարգ դառնահամ թուրինջ եւ նրա հյութը ավելացնելով: Թուրինջի հյութի ¾ բաժակը պարունակում է վիտամին C-ի օրական միջին անհրաժեշտ քանակի 117%-ը, իսկ միջին չափի թուրինջի կեսը՝ 65%-ը: Եթե դուք այս ցիտրուսին շաքար եք ավելացնում, փորձեք սահմանափակել դրա քանակությունը:
Կիվի

Այս փոքրիկ պտղի կեղեւի տակ պարունակվում է վիտամին C-ի օրական չափաբաժնի 107%-ը, բջջանյութի եւ արյան մակարդելիության համար անհրաժեշտ վիտամին K -ի մեծ քանակության հետ միասին:
Բրոկկոլի

Այս բանջարեղենը շատ օգտակար է սրտի համար: Այն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ այնպիսի նյութեր, ինչպիսիք են բջջանյութը, ֆոլաթթուն, կալիումը, մագնեզիումը եւ վիտամին K-ն: Բրոկկոլին նաեւ տալիս է շատ վիտամին A, որը պահպանում է մաշկի, ատամների եւ աչքերի առողջությունը, եւ, ինչպես դուք արդեն կռահեցիք, վիտամին C:
Ելակ

Քաղցր, համեղ ելակը պարունակում է այդ փոքր հատապտղի համար արտասովոր շատ քանակությամբ բջջանյութ եւ վիտամին C:
Բրյուսելյան կաղամբ

Վիտամին C-ն սննդանյութերից ընդամենը մեկն է, որը տալիս է մեր օրգանիզմին այս հրաշալի բանջարեղենը: Բրյուսելյան կաղամբի չափաբաժինը պարունակում է A եւ K վիտամիններ, ֆոլաթթու, կալիում եւ մանգան:
Լոլիկներ եւ տոմատի հյութ

Լոլիկները պարունակում են վիտամին K, կալիում եւ լիկոպի՝ բուսաքիմիկատ, որը պաշտպանում է մաշկը արեւի ճառագայթների բացասական ազդեցությունից: Միջի չափի հում լոլիկը օրգանիզմին տալիս է վիտամին C-ի օրական չափաբաժնի 28%-ը, իսկ ¾ բաժակ տոմատի հյութը՝ 55 %-ը:
Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդության ժամանակ և դրանից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում (օրինակ՝ սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում։ Տարիքի հետ օրգանիզմում վիտամինների յուրացումը դժվարանում Է։
Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։
Որևէ վիտամինի անբավարարությունը կամ բացակայությունը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հետևանքով նվազում է մարդու աշխատունակությունը, դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների, շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ։