Рубрика: Գրականություն

Գրականություն

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  բաբախում  են,  որոնց  հարկ  չկա  մղել  ինչ-որ  բանի,  որոնց  պետք    չէ  ասել,  որ  ինչ-որ  բան  անեն,  որովհետև  գիտեն,  թե  ինչ    է  պետք    անել  և  հենց  այդպես  էլ  անում  են:  Մարդիկ,  որոնք  «մշակում  են»    են    իրենց  երազանքները,  այնքան,  մինչև  որ  այդ  երազանքները    տիրանում  են  իրենց  իսկ  իրականությանը:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  իրենց  քայլերով  իրենց  վրա  վերցնել  հանգամանքները,  մարդիկ,  որոնք    վտանգում  են  իրականն  ու  անիրականը  երազի  հետևից  գնալու  համար,  որոնք  իրենց  թույլ  են  տալիս  փախչել    խելամիտ  խորհուրդներից՝  լուծումները  թողնելով  Աստծո  ձեռքերում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդար  են  իրենց  շրջապատող  մարդկանց  ու  իրենք  իրենց  հետ,  մարդիկ,  որոնք  շնորհակալություն  են  հայտնում  նոր  օրվան,  իրենց  կյանքում  գոյություն  ունեցող  լավին,  որոնք  ամեն  ժամն  ապրում  են  լավ  տրամադրությամբ՝  տալով  իրենցից  ամենալավը,  որոնք  շնորհակալ  են  ողջ  լինելու  համար,  որ  կարող  են  ժպիտներ  նվիրել,  ձեռք  մեկնել  և  բարեհոգաբար  օգնել՝  փոխարենը  ոչինչ  չպահանջելով:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  կարող  են  կառուցողականորեն  ու  ուղիղ  քննադատել  ինձ՝  առանց  ինձ  ցավեցնելու  և  վիրավորելու:

Մարդիկ,  որոնք  չափի  զգացում  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդարության  զգացում  ունեն.  նրանց  կոչում  եմ  ընկերներ:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  գիտակցում  են  երջանկության  կարևորությունը  և  քարոզում  են  դա:  Մարդիկ,  որոնք  կատակների  միջոցով  սովորեցնում  են  մեզ  հումորով  ընդունել  կյանքը:  Մարդիկ,  որոնք  երբեք  չեն  դադարում  մանուկ  լինել:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  վարակում  են  իրենց  էներգիայով:  Ինձ  դուր  են  գալիս  պարզ  ու  անկեղծ  մարդիկ՝  ունակ  խելամիտ  փաստերով  հակադրվելու  յուրաքանչյուրի  որոշումներին:

Ինձ  դուր  են  գալիս  հավատարիմ    ու  համառ  մարդիկ,  որոնք  չեն  թուլանում,  երբ  փորձում  են  հասնել    իրենց  նպատակներին  ու  գաղափարներին:

Ինձ  դուր  են  գալիս  տեսակետ  ունեցող  մարդիկ,  նրանք,  որոնք  չեն  ամաչում  գիտակցել,  որ  սխալվել  են  կամ  որ  ինչ-որ  բան  չգիտեն:  Մարդիկ,  որոնք    իրենց  սխալներն  ընդունելիս,  ջանում  են  նորից  չկրկնել  դրանք:  Մարդիկ,  որոնք  պայքարում  են  ձախորդությունների  դեմ:  Մարդիկ,  որոնք    ելք  են  փնտրում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ներքուստ  են  մտածում  ու  չափում,  որոնք  չեն  արժևորում  իրենց  նմաններին  հասարակական  կաղապարով  կամ  թե  ինչպես  են  նրանք  փայլում:  Մարդիկ,  որոնք  չեն  դատվում  ու  չեն  թողնում,  որ  ուրիշները  դատեն:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  անհատականություն  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  հասկանալու,  որ  մարդկային  էության  մեծագույն  սխալը  փորձելն  է  գլխից  հանել  այն,  ինչը  դուրս  չի  գալիս  սրտից:

Զգայունությունը,  քաջությունը,  համերաշխությունը,  բարությունը,  հարգանքը,  հանգստությունը,  արժեքները,  ուրախությունը,  հնազանդությունը,  հավատը,  տակտը  երջանկությունը,  վստահությունը,  հույսը,  շնորհակալության  զգացումը,  իմաստությունը,  երազանքները,  զղջումը  և  սերը  հիմքեր  են՝  մարդ    կոչվելու  համար:

Այս  տիպի  մարդկանց  հետ    խոստանում  եմ  լինել  կյանքիս  մնացած  օրերին,  քանի  որ  նրանց  իմ  կողքին  ունենալով՝  լավ  եմ  վարձատրվում:

Առաջադրանք:
Կարդալ ստեղծագործությունը:
Ընտրել որևէ շարք և պարզաբանել

Ինձ  դուր  են  գալիս  տեսակետ  ունեցող  մարդիկ,  նրանք,  որոնք  չեն  ամաչում  գիտակցել,  որ  սխալվել  են  կամ  որ  ինչ-որ  բան  չգիտեն:  Մարդիկ,  որոնք    իրենց  սխալներն  ընդունելիս,  ջանում  են  նորից  չկրկնել  դրանք:  Մարդիկ,  որոնք  պայքարում  են  ձախորդությունների  դեմ:  Մարդիկ,  որոնք    ելք  են  փնտրում:


Փորձեք շարունակել «Ինձ դուր են գալիս մարդիկ…»  շարքը:

Рубрика: Գրականություն

Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

  1. Որն է ստեղծագործության ասելիքը
Ասում է, որ բոլորը պետք է աշխատեն  իրենց նպատակին հասնելու համար:

2. Բնութագրեք փղիկին

քաշ, ուժ, չափս

3. Ինչքանով եմ ես նման փղիկին

Ես նման չեմ փղիկին, քանի որ գրեթե միշտ հասնում եմ նպատակիս

4. ինչ ճանապարհ եմ անցնում նպատակիս հասնելու համար

Եթե ​​ես ցանկանամ, ես հեշտությամբ կհասնեմ իմ նպատակին
Рубрика: Գրականություն

Համո Սահյան

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Սահյանը վախենում է իրար կապող ժամանակից և հուշերից հետ մնալուց: Սահյանը ուզում է, որ իրեն դուրս հանեն այդ կիրճերից, որ ժամանակին լավ հասկանա և ճանաչի: Ցանկանում է , որ ժամանակի հետ խոսելուց չամաչի: Ցանկանում է ժամանակի հետ քայլի համընթաց։

Рубрика: Գրականություն

Գրականություն

Ապրիլի 16 Հինգշաբթի

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք նշված թեմաներից մեկով

Պայքարել է պետք

Երբ տխուր ես լինում, շուրջն ամեն ինչ կարծես սև ու սպիտակ է երևում, ամեն ինչ կորցնում է իր իմաստը ու թվում է, թե ժամանակը կանգ է առնում: Բայց իրականում կյանքը շարունակվում է ու ժամանակը երբեք կանգ չի առնում, այլ հսկայական արագությամբ ընդանում է առաջ ու երբ այդ ամենը հասկանում ես, գիտակցում ես, որ պետք չի տխրել: Կյանքն այնքան կարճ է տխուր լինելու համար, պետք է միշտ լինել ուրախ ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը: Արագ է անցնում ժամանակը, տարիները փոխարինում են իրար, բայց չի նկատվում դա, այլ կյանքիդ ճանապարհին մի պահ կանգ առնելով հասկանում ես, թե արդեն ինչքան շատ ժամանակ է անցել ու այլևս չես ուզում այդ թանկագին ժամանակը ապրել տխուր:
Տխրե՞լ` ու՞մ համար, ի՞նչ պատճառով: Ոչ մի պատճառ, ոչ ոք իրավունք չունի մեզ տխրություն պատճառել, ոչինչ մեր տխրությանը արժանի չի` առավել ևս մարդիկ:
Կյանքը շարունակվում է, ժամանակը կանգ չի առնում ու տխրելու ժամանակ չկա, նույնիսկ եղանակը բարձր տրամադրություն է պարգևում, արևը պայծառ շողում է ու ջերմացնում է ոչ միայն դրսից,այլ նաև ամբողջ հոգիս է ջերմությամբ, պայծառ արևի տաք շողերով լցնում ու ցանկություն է առաջանում երգելու ու պարելու, շարժվելու: Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է, եթե նայես նրան վարդագույն ակնցներով, իսկ դա երբեմն շատ հարկավոր ու օգտակար է լինում: Երբ կյանքը ճիշտ չի դասավորվում, պետք է ուրիշ անկյունից նայել նրան, միգուցե այնտեղից ավելի պարզ լինի:

Պետք չի թույլ տալ, որ ինչ որ մեկը նեղացնի քեզ, իր խոսքերով կամ արարքներով տխրեցնի: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է լավ վերաբերմունքը, չեն գնահատում, ու պետք էլ չի այդպիսի բարձր արժեքներ սպասել էժանագին մարդկանցից, այլ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ: Հարկավոր է ուշադրություն չդարձնել ոչ մեկի վրա ու պետք է միշտ ժպտալ`ոմանց անկեղծ, իսկ ոմանց` հատուկ:
Մենք ապրում ենք այնպիսի դարաշրժանում, որ նախանձողներ ու չուզողներ են մեզ ամենուրեք շրջապատում, որոնք անհամբեր սպասում են մեր անհաջողությանը, բայց եթե խելացի գտնվենք, նրանք այդպես էլ կմնան սպասողական վիճակում,որովհետև երբեք չեն տեսնի մեր արցունքները,(իհարկե բացի որոշ մարդկանցից, որոնք անկեղծ ուրախանում են մեր հաջողություններով, ու տխրության պահին մեզ հետ են լինում):
Ամեն ինչ դեռ առջևում է ու ամեն ինչ լավ է լինելու ու կգա մի պահ, երբ շատ պատահական երջանկությունը կթակի դուռդ ու այդ պահին անցյալում եղած ամեն ինչ կջնջվի հիշողությանդ միջից ու կմնա միայն պայծառ ապագայի հետ կապված նպատակներդ ու հրաշալի ներկայի մասին մտքերդ: Կյանքը կարճ է և ինչքան էլ փորձենք, միևնույնն է, չենք կարող կանգնեցնել նրան, ուրեմն ի՞նչ իմաստ ունի ապրել այդ պահերը տխուր, պետք է լինել ուրախ ու միշտ ժպտալ:))))

Рубрика: Գրականություն

Գրականություն

Ապրիլի 17 Ուրբաթ

Կարդա՛ Աղայանի ,,Ասլան-Բալա,, հեքիաթը:

Ա. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Համադամ -համեղ, ընտիր

անձնատուր — ինքն իրեն հանձնած, հանձնված

անվեհեր -անվախ

խեթ — խոժոռ

ծածուկ-թաքուն, գաղտնի

հորդորել — համոզել

քուրմ — քահանա

ցնորք — տեսիլք, պատրանք

թամքել — թամբել

Դ. Ի՞նչն էր հետաքրքիր այս հեքիաթում:Ե. Ի՞նչ  սովորեցրեց քեզ հեքիաթը:

Երբ ես կարդացի <<Ասլան-Բալա>> հեքիաթը հասկացա, որ հեղինակը պատմում է, որ ինչ վատ խոսք ասես մյուսին խոսքը կկատարվի, և լավ չի լինի: Հեքիաթում ել այդպիսի հատված կար: Հատվածում Արսեն անունով տղան քարով խփում է պառավի կուժին և պառավը անիծում է Սրսենին: Անտես-Աննմանի սիրովը վառված տեսնեմ քեզ. նրա համար այրվիս, տանջվիս, որ սիրտս հովանա։ Այս անեծքն է տալիս պառավը Սրսենին: Արսենը շատ լավ էր վերաբերվում Ասլանին: Ասլանը մտածում էր, որ նա առյուծի ձագ է և չէր խոսում, այլ մռնչյում էր: Երբ Ասլանին տարան Արսենի հայրիկի մոտ հայրիկը հրամայեց, որ Ասլանին կապեն: Երբ նրանք զգում էին, որ Ասլանը իր կապերը քանդում է Ասլանին կապեցին շղթաներով: Արսենը Ասլանի անունը դրեց Վուրգ:

Ինձ դուր եկավ այս հեքիաթ, որովհետև հեքիաթում կա բարություն: Արսենը Ասլանին սովորեցրեց չմռնչյալ այլ խոսել և այն ինչ անում էր առաջ Ասլանը, իսկ Արսենը նրան հակառակը սովորեցրեց:

Рубрика: Գրականություն

գրականություն

  1. Նկարագրեք փոքրկի մորը/արտահայտեք ձեր կարծիքը նրա քայլի վերաբերյալ։

Չարլի միշտ քայլելուց միշտ կաղում էր

  1. Հոգատար Չարլին և փոքրիկը աշխատում են։
  2. Ի՞նչ էր նշանակում Չարլիի երազըը։

չարլին միշտ  նրա երազանքը ապրել նորմալ պայմաններում

  1. Ի՞նչպես ավարտվեց ֆիլմը

ոոստիկանը ուզեցավ  փախչել  ոստիկանից, բայց ոստիկանը  կրակեց և Չարլին մհացավ

Рубрика: Գրականություն

գրականություն

  1. Նկարագրեք և բնութագրեք Չարլիին․ արտաքինը, ապա նշեք նրան հատուկ բնավորության գծեր ։

նա փոքր ժամանակ շատ վախկոտ էր, բայց նա իր միչի վախը հախթարահեց նրա կիանքը  անցավ վատ պայմաներու

  1. Չմոռանաք խոսել Չարլիի սենյակի մասին։

նա ապրել  է  շատ վատ է ապրել նրա վերմակի ծակ  էր այդ վերմակի  ծակով մտնումեր ծակով դուրս էր գալիս ծակով

  1. Նկարագրեք  փոքրկին/նշեք նաև անունը։

Չարլզ Սպենսեր Չապլին