Рубрика: Իրավունք

Նարդու օրենքները

Կարճ նարդին նախատեսված է 2 խաղացողի համար: Տախտակը բաղկացած է 24 նեղ եռանկյունուց, որոնց գույները հաջորդում են միմյանց: Եռանկյունները կազմում են 4 խումբ, յուրաքանչյուրում՝ 6 եռանկյուն: Յուրաքանչյուր խաղացողի կետերը համարակալվում են առանձին՝ սկսելով տվյալ խաղացողի տնից: Ամենահեռավոր կետը 24-րդն է, որը միևնույն ժամանակ հակառակորդի 1-ինն է: Սպիտակների կետերը համարակալվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, սևերի կետերը՝ ժամսլաքին հակառակ:

Կետերը կազմում են խմբեր, որոնք կոչվում են «տուն»՝ (1-6), «բակ» կամ «դուրս»՝ (7-12), «հակառակորդի տուն»՝ (19-24), «հակառակորդի բակ»՝ (13-18): Տունն ու բակերն անջատված են խաղադաշտի միջով անցնող ձողով:

Նարդի կարճ

Յուրաքանչյուր խաղացող ունի 15 քար: Վերջինների սկզբնական դասավորությունը հետևյալն է. յուրաքանչյուր խաղացող ունի 2 քար 24-րդ կետում, 5 հատ 13-րդում, 3 հատ 8-րդում և 5 հատ 6-րդում:

Յուրաքանչյուր խաղացող ունի իր զույգ զառերը և  այն խառնելու համար հատուկ բաժակ: Կրկնապատկման խորանարդը, որի կողմերին նշված են 2, 4, 8, 16, 32 ու 64 թվերը, օգտագործվում է խաղի ընթացիկ դրույքին հետևելու համար: