Рубрика: Կենսաբանություն

Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա:

Տրանսկրիպցիա
Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ է դրա առաջնային կառուցվածքի մասին տեղեկատվությունը կորիզից տեղափոխել դեպի ցիտոպլազմա, որտեղ գտնվում են ռիբոսոմները: Դրա համար ԴՆԹ-ի շղթաներից մեկի վրա սինթեզվում է տ-ՌՆԹ-ն, որի նուկլեոտիդային հաջորդականությունը ճշգրտորեն համապատասխանում է ԴՆԹ-ի երկու շղթաներից մեկի նուկլեոտիդային հաջորդականությանը: Այս գործընթացը կոչվում է տրանսկրիպցիա (արտագրում): Դրա արդյունքում ԴՆԹ-ում նուկլեոտիդային հաջորդականության լեզվով գաղտնագրված տեղեկատվությունը նույն հերթականությամբ արտագրվում է տ-ՌՆԹ-ի վրա: Վերջինս այնուհետև անցնում է դեպի ռիբոսոմներ: Ռիբոսոմները բջջի այն օրգանոիդներն են, որտեղ իրականացվում է սպիտակուցների կենսասինթեզը:

Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ փուլերով՝

Մեկ կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության՝ պրոմոտորին:
ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում է տրանսկրիպցիոն պղպջակ: Այս արվում է կոմպլեմենտար ԴՆԹ նուկլեոտիդների միջև ջրածնային կապերի քանդման միջոցով։
ՌՆԹ-պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։
ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։
ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։
Եթե բջիջն ունի ձևավորված կորիզ, ապա ՌՆԹ-ն ենթարկվում է մշակման։ Այս կարող է լինել պոլիադենիլացում, կեպինգ և սպլայսինգ:
ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնի ցիտոպլազմա:

Տրանսլյացիա
Ռիբոսոմներում տ-ՌՆԹ-ի վրա փ-ՌՆԹ-ի միջոցով տեղափոխվում են համապատասխան ամինաթթուները, և սկսվում է պոլիպեպտիդային շղթայի սինթեզը: Այս գործընթացը կոչվում է տրանսլյացիա (թարգմանություն): Ի-ՌՆԹ-ի վրայով ռիբոսոմն անցնում է ոչ թե սահուն, այլ ընդհատ` նուկլեոտիդների եռյակից եռյակ: Ռիբոսոմի ֆունկցիոնալ կենտրոնում ամինաթթուների միջև առաջանում է պեպտիդային կապ, և ամինաթթուները միանում են իրար: Ի-ՌՆԹ-ի երկայնքով ռիբոսոմի շարժմանը զուգընթաց ձևավորվում է սպիտակուցի պոլիպեպտիդային շղթան: Սինթեզի ավարտից հետո պոլիպեպտիդային շղթան անջատվում է ի-ՌՆԹ-ից: Վերջինս կարող է բազմիցս օգտագործվել տվյալ սպիտակուցի սինթեզի համար:



Рубрика: Կենսաբանություն

Ցիտոպլազմա

Բջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունը կոչվում է Ցիտոպլազմա։ Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի հիալոպլազմայով։ Սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ, որոնց կոչում են ֆիբրիլներ: Նրանք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ և նրանք կոչվում են ռետիկուլում։ Ցիտոպլազման արտաքինից հեռացված է բջջային մեմբրանով, իսկ ներսից կորիզաթաղանթով։  Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է: Հիալոպլազմայի բաղադրությունը կազմված է 75%-85% ջրից, 10%-12% սպիտակուցից, ամինաթթվից, 4%-6% ածխաջրերից, 2%-3% լիպիդներից: 1% անօրգանական նյութերից։ Հիալոպլազմայի կազմի մեջ նաև մտնում են տարբեր ներառուկներ՝ պահեստային սննդանյութեր, նյութափոխանակության արգասիքներ և մանրագույն սպիտակուցային թելիկներ: Նրանք կատարում են՝ բջջի ներքին հեղուկ միջավայրը կազմելու ֆունկցիան, բջջին ամրություն և ճկունություն տալու ֆունկցիան, քիմիական ռեակցիաների համար միջավայր ապահովման ֆունկցիան, ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովման ֆունկցիան, միջբջջային նյութափոխանակության ապահովման ֆունկցիան և օրգանոիդների միջև ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր ստեղծման ֆունկցիան:

Рубрика: Կենսաբանություն

Բակտերիոֆագ

Բակտերիաների լուծման (լիզիսի) երևույթն առաջին անգամ դիտել է ռուս մանրէաբան Ն. Գամալեան1898 թվականին։ 1915 թվականին անգլիացի բժիշկ Ֆ. Տուորտը նկատել է, որ ստաֆիլոկոկերի գաղութները ինքնալուծվում են։ Նա հայտնաբերել է, որ այդ գաղութների քամվածքում գոյություն ունի լուծող գործոն՝ վիրուս, որն ունակ է վարակելու բակտերիաները, բազմանալու դրանցում և քայքայելու։

1917 թվականին կանադացի գիտնական Ֆ. դը Էրելը դիզենտերիայով հիվանդի աղիքներից անջատել է համանման լուծող գործոն և այն անվանել բակտերիոֆագ՝ բակտերիաներ խժռող։ Նա բացահայտել է, որ բակտերիոֆագը բակտերիաներից շատ փոքր է, խիստ մասնագիտացված, լիզիսի է ենթարկում միայն որոշակի տեսակի բակտերիաների։ Հիվանդի օրգանիզմում այն ավելի շատ է արտադրվում առողջացման շրջանում։ Նա նշել է նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում բակտերիոֆագերի դերի և դրանց նկատմամբ բնական իմունիտետի զարգացման մասին։

Բակտերիոֆագը կարևոր նշանակություն ունի մի շարք վարակիչ հիվանդությունների կանխարգելման և ախտորոշման համար։ Գործնականում անհրաժեշտ է բակտերիոֆագից պաշտպանել մանրէաբանական հակաբիոտիկներիվիտամիններիամինաթթուների և այլ արտադրություններում գործածվող բակտերիաները, քանի որ բակտերիոֆաագերը հաճախ դառնում են բակտերիաարտադրողների ոչնչացման պատճառ։ Բակտերիոֆագի հայտնաբերումը և ուսումնասիրությունները զգալի ազդեցություն են ունեցել ժամանակակից մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի զարգացման վրա։ Դրանք առավել պարզ կենսաբանական օբյեկտներ են կենսաբանական մակրոմոլեկուլներիգենետիկական կոդիգեների արտահայտման մեխանիզմների վերլուծության համար։

Рубрика: Կենսաբանություն

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը՞ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում:

ԴՆԹի-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջ ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկելոդիները: Նուկլեոտիդը միացությունը է՝ կազմված է երեք նյութերից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: ԴՆԹ-ի մոլեկուլում տարերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքով: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը:

ԴՆԹ-ի երկու շղթների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա, մի շղթաթի նուկլեոտիդ: Այս զուգակցումներից յուրա

Рубрика: Կենսաբանություն

Սպիտակուցների կարևորությունը

Սպիտակուցի նպաստում է ֆերմենտների և հորմոնների արտադրմանը, նրանց կանոնավոր գործունեությանը, ապահովում է բջիջների և մկանների առողջությունը: Սպիտակուցները վերկանգնում են բջիջները, տեղափոխում մոլեկուլները, մեխանիկական և կառուցվածքային աջակցություն ցուցաբերում ոսկորներին և մաշկին: Սպիտակուցների համապատասխան քանակը օրգանիզմում նպաստում է իմունային համակարգի բարձրացմանը, առողջ մազերին, նյարդային ազդակների արդյունավետ գործունեությանը: Անհրաժեշտության դեպքում սպիտակուցը կարող է վերածվել նաև էներգիայի:

Սպիատկուցով հարուստ սննդամթերքներ

Սպիտակուցի հիանալի աղբյուր են հանդիսանում ընկուզեղենը, արևածաղկի սերմերը, սոյան և լոբազգիները, ձուն, հնդակահավը, ձուկը և տապակած անյուղ միսը:

Սպիտակուցները գլխավորապես բաղկացած են ամինաթթունեից, որոնք մեծ դեր են խաղում մեր ամենօրյա կյանքում: Նրանք նպաստում են սնդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները և նպաստում օրգանիզմի աճին:

Սպիտակուցի օգտակար հատկությունները

Մկանների առողջություն

Սպիտակուցները կարևոր են մկանների կրճատման և կոորդինացմանը համար:

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Բջջի բաժանումը 

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Սկզբում բոլոր քրոմոսոմները հավաքվում են բջջի կորիզի կենտրոնում և սկսում կրկնապատկվել։ Հետո կորիզի մեջ կրկնապատկվելուց հետո կիսվում է կորիզը։ Այս բոլոր գործընթացներից հետո սկսվում է կիսվել հենց ինքը բջջիջը։ Ցիտոպլազման այս ընթացքում չի կրկնապատկվում, այլ կիսվում է երկու հավասար մասերի։ Արդեն երկու իրար կպած բջիջների մեջ առաջանում է թաղանթ և նրանք առանձնանում են իրարից։

Սկզբում երկու դուստր բջիջները լինում են փոքր, հետո կատարելով իրենց ֆունկցիան՝ կամաց կամաց սկսում են մեծանալ։Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։ Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, հետագայում նրանք ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ։Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին տանում բջջի կենտրոմից դեպի բևեռները։

Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։


Էպիթելային հյուսվածք
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։

ՇԱՐԱԿՑԱԿԱՆ ՀՅՈՒՍՎԱԾՔ

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։
Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։

ՄԿԱՆԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔ

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔ

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։
Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։

Рубрика: Կենսաբանություն

Ի ՞նչ է ուսուﬓասիրում անատոﬕան, ի՞նչ ﬔթոդներ են կիրառվում անատոﬕայի ուսուﬓ
ասիրման բնագավառում:

1)Անատոﬕան ուսուﬓասիրում է մարﬓի կառուցվածքը, նրա օրգանների ձևը և տեղադրությունը:

Ներկայումս մարդու օրգանիզﬕ կառուցվածքի և օրգանհամակարգերի գործունեության ու սու
ասիրման համարգոյո թյուն ունեն տարբեր ﬔ թոդ ներ, ո րո նք կի րառ վում են տե սա կան բժշ կու թյան, ա նա տո ﬕ այի, ֆի զի ո լո գի այի և հի գի ե նայի բնա գա վառ նե րում: Ա նա տո ﬕ այի ու սումնա սիր ման հիﬓ
ա կան ﬔ թո դը դի ա հեր ձուﬓ է (հու նա րեն «ա նա տո մ» նշա նա կում է կտ րել, հա տել):

2. Ո րո՞նք են ֆի զի ո լո գի այի ու սուﬓ
ա սիր ման խն դիր նե րը, ի՞նչ ﬔ թոդ նե րով են դրա նք ի րա կա նաց վում:

Օր գա նիզ ﬕ կա ռուց ված քի ու սուﬓ
ա սիր ման հա մար օգ տա գոր ծում են նաև ռե նտ գեն նկա րա հան ման ﬔ թո դը: Ռե նտ գեն ճա ռա գայթ նե րն ու նակ են թա փան ցե լու հյուս վա ծք նե րի խո րա նի ստ շեր տե րը և հայտ նա բե րե լու օր գան նե րի, օ րի նակ` ոսկ րե րի, թո քե րի կա ռուց ված քը և բա ցա հայ տե լու նրան ցում առ կա հի վան դա գին խան գա րուﬓ
ե րը: Գ րե թե նույն նպա տա կով են կի րառ վում նաև ուլտ րա ձայ նային հե տազո տու թյուն նե րը:
Ֆի զի ո լո գի այի բնա գա վա ռում օր գան նե րի աշ խա տան քի և նրա նց գործու նե ու թյան ու սուﬓ
ա սիր ման հա մար օգ տա գոր ծում են մո դե լա վոր ման ﬔ թո դը,2)Ֆի զի ո լո գի ան ու սուﬓ
ա սի րում է օր գա նիզ ﬕ , նրա ա ռան ձին օր գաննե րի գոր ծու նե ու թյու նը և դրա նց հիմ քում ըն կած օ րի նա չա փու թյուն նե րը:

3. Ո րո՞նք են հի գի ե նայի խն դիր նե րը:

3)Հի գի ե նան գի տու թյուն է մար դու ա ռող ջու թյան պահ պան ման հա մար վա րա կիչ հի վան դու թյուն նե րի դեմ պայ քա րի կան խար գե լիչ ﬕ ջո ցա ռումնե րի, աշ խա տան քի և հա նգս տի ճի շտ կազ մա կե րպ ման մա սին:

4. Ին չո՞ւ ենք ա նա տո ﬕ ան, ֆի զի ո լո գի ան և հի գի ե նան ու սուﬓ
ա սի րում ﬕ ա ժամա նակ, նույն դա սա րա նում:

4)Հի գի ե նան փոխ կա պա կց ված է ա նա տո ﬕ այի և ֆի զի ո լո գի այի հետ: Օր գա նի զﬓ ան խզե լի ո րեն կապ ված է ﬕ ջա վայ րի հետ. ե թե փոխ վում են ﬕ ջա վայ րի պայ ման նե րը, ա պա հա մա պա տաս խա նա բար փոխ վում են նաև այս կամ այն օր գա նի կա ռուց ված քը և գոր ծա ռույ թը

Рубрика: Կենսաբանություն

Մայիս 11-14

Օրգանիզմների կենսագործունեությունը

Հարցեր.

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է ամեն մի օրգանի հետ, երբ ամեն մի օրգան կատարում է իր աշխատանքը:

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ։

Կան կենդանիներ որոնք իրենց քանակությամբ սնունդից ուտում են ավելի շատ և ավելի քիչ: Կենդանիները ունեն տարբեր օրգանիզմներ և ամեն մեկը չէ որ կարող է դիմանալ սովածությանը: Այսինքն՝ կենդանուց է կախված իր սննդի քանակությունը: Նա կարող է մահանալ և կարող է օրերով սնունդ չստանալ, կամ ստանալ, բայց շատ քիչ քանակությամբ:

3. Ցողունի վնասվածքն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ բույսի կյանքում։

Ցողունն է բույսի գլխավոր օրգանը: Նա է օգնում նրան ստանալ բավարար հանքային աղեր և ջուր: Ցողունի օգնությամբ բույսը աճում է և զարգանում, իսկ եթե ցողունը կոտրվի կամ վնասվի՝ ծաղիկը կթոռոմի և կմահանա:

4.Ի՞նչ կլինի, եթե կենդանի օրգանիզմները դադարեն սնվել: Պատասխանը հիմ նավորե՛ք

Կան բույսեր, որոնց կյանքը կապված է տերևներից: Այդ բույսերի տերևները ունեն մարսողական հյութեր,  արտազատող գազեր, նաև  ֆոտոսինթեզին զուգնթացի օգնությամբ բույսի տերևների վրա նստած միջատներին վերացնում են:
Եթե տերևները վնասվեն, ապա կարող են աճել նոր տերևները, իսկ այն մույսերում, որտեղ միայն տերևներ են՝ այդ իրավիճակում կարող է բույսը թոռոմել և մահանալ: 

Рубрика: Կենսաբանություն

Մայիսի 11-15 նախագծեր

1․Կաթնասունների ընդհանուր հատկանիշները.

  • Մայրերը ձագերին կերակրում են կաթով:
  • Բոլորը պատկանում են ողնաշարավորների ենթատիպին՝ ունեն իսկական ոսկրային կմախք և ոսկրային ողնաշար:
  • Բոլոր կաթնասունները շնչում են թոքերով:
  • Բոլորը տաքարյուն են:
  • Կաթնասունների մեծամասնության մարմինը մազածածկ է (բուրդ, մազեր, մորթի):

Կաթնասունները կազմում են քորդավորների տիպի կենդանիների դաս, որը կենդանական աշխարհի կարևորագույն խմբերից է. ընդգրկում է ընտանի կենդանիների մեծամասնությունը, այդ թվում՝ տնային կենդանիները (շուն, կատու և այլն): Մարդը նույնպես կաթնասունների խմբի ներկայացուցիչ է: Կաթնասունները լայնորեն տարածված են մեր մոլորակի վրա. ապրում են նաև հյուսիսային տունդրայում, արկտիկական ծովերում, չոր անապատներում և խոնավ արևադարձային անտառներում:Ողնաշարավորների այս դասին է պատկանում կենդանիների մոտ 4000 տեսակ:Որոշ կաթնասուններ սնվում են միայն բույսերով, որոշները՝ մսով, կան նաև ամենակերներ՝ ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սննդով սնվողներ: Կաթնասունները խիստ տարբերվում են իրենց կենսակերպով (չղջիկները թռչում են օդում, կետերն ապրում են ջրում, խլուրդը վարում է ստորգետնյա կյանք, այծքաղները և ձիերը արագ վազում են գետնի վրա, կապիկները մագլցում են ծառը), ինչպես նաև չափերով ու արտաքինով: Սակայն շատ հատկանիշներ ընդհանուր են բոլոր կաթնասունների համար: Կաթնասուններին բնորոշ են նաև նյարդային համակարգի զարգացման բարձր մակարդակը, կենդանածնությունը, ջերմակարգավորման կատարյալ համակարգը, որի շնորհիվ մարմինն ունի կայուն ջերմաստիճան: Գանգն ամուր է` պարզ կառուցվածքով: Լավ զարգացած են գլխուղեղի մեծ կիսագնդերը: Ստորին ծնոտը կազմված է 1 ոսկրից: Ատամները տարբերակված են կտրիչների, ժանիքների, աղորիքների: Մեծամասնության ականջախեցին լավ զարգացած է: Կրծքի և որովայնի խոռոչները բաժանված են ստոծանիով: Սիրտը քառախորշ է՝ երակային և զարկերակային կեսերով: Մեծ մասի վերջույթները հնգամատ են: Կաթնասունները բազմանում են 1–4 տարին 1 անգամ, որոշները (օրինակ՝ կրծողները)՝ տարին մի քանի անգամ:Առաջին կաթնասունները Երկրի վրա ի հայտ են եկել մոտավորապես դինոզավրերի հետ միաժամանակ՝ մոտ 220 մլն տարի առաջ: Երբ 65 մլն տարի առաջ դինոզավրերն անհետացան, կաթնասունների թիվը կտրուկ աճեց, նրանք շատ արագ յուրացրին գրեթե բոլոր տիպերի ապրելավայրերը և գերիշխող դարձան Երկրի վրա:Կաթնասուններ են ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային ամենախոշոր կենդանիները: Ներկայումս գրեթե բոլոր հսկա կենդանիները (ներառյալ ռնգեղջյուրները, գորիլաները և վագրերը) մարդու գործունեության հետեվանքով նվազել և հայտնվել են անհետացման եզրին:
Կաթնասունների դասակարգումըԸստ ձագերի զարգացման տիպի՝ կաթնասունները բաժանվում են 3 խմբի.

կոյանցքավորները (կլոակավորներ, ձվածիններ) կազմում են կաթնասունների մեջ միակ ձվածին խումբը: Ընդգրկում է 2 ընտանիք՝ բադակտուցներ և եքիդնաներ: Տարածված են Ավստրալիայում և Նոր Գվինեայում: Այս կենդանիների նորածին ձագերը կաթը լիզում են մոր որովայնի վրայի մանր կաթնագեղձերից: Աղիքները և միզասեռական ծոցը բացվում են կոյանցքի մեջ:

Պարկավորների նորածին ձագերը շատ փոքր են, որոշ տեսակներինը՝ նույնիսկ բրնձի հատիկի չափ, և իրենց կատարյալ զարգացումն ավարտելու համար սնվում են մոր կաթով: Այս խմբի կենդանիների մեծամասնության ձագերը պատսպարվում են մոր որովայնի վրա գտնվող հատուկ պարկում, իսկ որոշները տեղավորվում են մաշկածալքում: Պարկավորների մեծ մասը (օրինակ՝ պարկամկները) բնակվում են Ավստրալիայում և Նոր Գվինեայում, որոշ տեսակներ հանդիպում են նաև Ամերիկայում:

Ընկերքայինների խմբի կենդանիների ձագերը զարգանում են մոր օրգանիզմի ներսում՝ արգանդում (տարբեր տևողությամբ): Ընկերքի միջոցով մորից սաղմի օրգանիզմ են անցնում սննդանյութեր ու թթվածին, հեռանում են քայքայման արգասիքները:

Ընկերքայինների խմբին է պատկանում ներկայիս կաթնասունների մեծամասնությունը, այդ թվում՝ մարդը, կետերը, ընձուղտները, գետաձիերը, չղջիկները: 

2․Մուկը, չղջիկը, վագրը, արջը, մարդը կաթնասուններ են, որո՞նք են նրանց ընդհանուր հատկանիշները , որոնց պատճառով նրանք դասվում են կաթնասունների խմբին:

Նրանք բոլորն իրենց նորածին ձագերին կերակրում են կաթով:

Չղջիկը  միակ թռչող կաթնասունն է:
Պարկամկներ
Բադակտուցը և եքիդնան կազմում են կաթնասունների միակ ձվածին խումբը: 
Ընձուղտներ
Կետ