Գործնական քերականություն
Հնչյունաբանություն
1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:
Օրինակ`
հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:
Յուրաքանչյուր, յ-ու-ր-ա-ք-ա-ն-չ-ու-ր, արհամարհել -ա-ր-հ-ա-մ-ր-է-լ, ակնդետ, ա-կ-ը-ն-դ-է-տ, լուսնկա, լ-ու-ը-ն-կ-ա, ուղևորվել — ու-ղ-է-վ-ո-ր-վ-է-լ, երկաթյա -յ-է-ր-կ-ա-թ-յ-ա, Սեբաստիա-ս-է-բ-ա-ս-տ-յ-ա, հիացմունք -հ-ի-յ-ա-ց-մ-ու-ն-ք:
- Տրված նախադասությունները լրացրո՛ւ:
ա, է, ը, ի, օ, ու հնչյունները ձայնավորներ են:
Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են:
Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները խուլ բաղաձայններ են: - Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:
ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով: անթաքույց, ուղեկից, ընձառյուծ, օդապարիկ, ուրվագիծ
բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով: օրավարձ, իրարամերժ, արգավանդ, արագիլ, իրական
գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով: բարի, մետաղյա, սիրելի, կատաղի, բերրի
դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով: ճենապակի, ցանցյա, կատու, հիրավի, ծիրանի
ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով: ապակյա, ընտանի, օրինակելի, ընդհատակյա, ուղղակի - Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:
ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով: բարբառ, յասաման, ձվածեղ, նորածին, գրադարան
բ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով: ժամանակ, զատիկ, ռեֆերատ, ժամացույց, վերադաս
գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով: քարքարոտ, փափուկ, խորամանկ, կարիք, թմբուկ
դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով: հողեղեն, տնատյաց, ծիածան, տաշեղ, փափկամազ - Գրի՛ր թե նախորդ վարժության մեջ առաջադրված ո՞ր պահանջին է
համապատասխանում տրված բառերից յուրաքանչյուրը:
Որակ-4բ, ոզնի-3գ, երանգ-4ա , եղևնի-3գ, տերև -4դ, ճանապարհ -4դ, կաթսա-3դ, արոտ-3ա: - Հատ-հատ արտասանի՛ր տրված խուլ բաղաձայնները. ո՞ր շարքի հնչյունները
կանվանես շնչեղ խուլ (պատասխանդ պատճառաբանի՛ր): փ, ք, թ, ց, չ բաղաձայների կազմավորմանը ձայնալարերը գրեթե չեն մասնակցում, այդ պատճառով էլ նրանցում առկա է միայն աղմուկը։
Բ շարքը լրացրո՛ւ:
Ա. Բ.
բ պ փ
գ կ ք
դ տ թ
ձ ծ ց
ջ ճ չ
3 - Տրված հնչյունները բաժանի՛ր երեք շարքի և անվանի՛ր շարքերից յուրաքանչյուրը:
Բ, ծ, գ, փ, ճ, դ, պ, ձ, ջ, կ, ք, տ, թ, ց, չ: բ, գ, դ, ձ, ջ — հնչյունները ձայնեղ բաղաձայններ են: ծ, ճ, պ, կ, ք, տ, թ, ց, չ հնչյունները խուլ բաղաձայններ են: փ, ք, թ, ց, չ բաղաձայնները շնչեղ խուլ բաղաձայններ են - Բարձրաձայն արտասանի՛ր տրված հնչյունները (ուշադրությո՛ւն դարձրու լեզվիդ,
շրթունքներիդ): Փորձի՛ր բացատրել, թե այս խմբավորումն ինչի՛ հիման վրա է
կատարել: - Մ, բ, փ, վ, ֆ, պ, ո — կազմավորվում և արտաբերվում են երկու շրթունքների միջև ստեղծված հնչարանում, կոչվում են երկշրթային բաղաձայններ
- Լ, ր, տ, զ, շ, թ, ձ, ծ, ց, ջ, չ, դ, ճ, ս, ժ ն- կազմավորվում և արտաբերվում են բերանի խոռոչում լեզվի առջևի մասով ստեղծված հնչարանում։ Կոչվում են առաջնալեզվային բաղաձայններ։
- Գ, կ, ք, խ, ղ — արտաբերվում են բերանի խոռոչում լեզվի ետին մասով ստեղծված հնչարանում, կոչվում են ետնալեզվային բաղաձայններ
- Հետևյալ հնչյունները տեղադրի՛ր նախորդ վարժության շարքերում:
Ն, վ, ֆ, դ, պ, ճ, ս, ժ, ղ, ո:
Խուլ բաղաձայնները բաժանվում են երկու խմբի՝ պարզ և շնչեղ խուլերի:
Շնչեղ խուլ բաղաձայնները (փ, ք, թ, ց, չ) ուժեղ շնչով են արտաբերվում, իրենց մեջ շունչ
(հագագ) ունեն:
Բաղաձայններն ըստ արտաբերման տեղի լինում են շրթնային (բ, պ, փ, մ, վ, ֆ)
առաջնալեզվային (դ, տ, թ, ձ, ծ, ց, ջ, ճ, չ, զ, ս, ժ, շ, լ, ո, ր, ն), միջնալեզվային (յ),
ետնալեզվային (գ, կ, ք, ղ, խ) և կոկորդային (հ):
Վանկ, տողադարձ - Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:
Գրավչություն -գ ը ր ա վ չ ու թ յ ու ն, գրավ-չություն, գրավչութ-յուն ժողովրդական ժ ո ղ ո վ ը ր թ ա կ ա ն, ժո-ղովրդական, ժողո-վըրդական, ժողովըր-դական, ժողովրդա-կան, ճերմակաթև ճ ե ր մ ա կ ա թ է վ, ճեր-մակաթև, ճերմա-կաթև, ճերմակա-թև, թևատարած — թ է վ ա տ ա ր ա ծ, թե-վատարած, թևա-տարած, թևատա-րած, ուղևորություն- ու ղ է վ ո ր ու թ յ ու ն, ու-ղևորություն, ուղե-վորություն, ուղևո-րություն, ուղևորութ-յուն, ավյուն — ա վ յ ու ն, ավ-յուն - Տրված բառերը վանկատի՛ր:
Անիրական — ա-նի-րա-կան, անապահով — ա-նա-պա-հով, չորքոտանի — չոր-քո-տա-նի, հեռագրել — հե-ռա-գը-րել, հետապնդում — հե-տա-պըն-դում, տձևություն- տը-ձե-վութ-յուն,
հարավարևմտյան — հա-րա-վա-րև-մըտ-յան: - Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:
Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռաղվես: Բարդ և նախածանցավոր բառերը կարելի է տողադարձել նաև առանց վանկատման` հաջորդ տողը փոխադրելով արմատը կամ ամբողջական բառը։ - Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ
գաղտնվանկի ը-ն չի գրվում:
Սևա- գրել, մանրա- նկարչություն, մակա- գրություն, մանրա խնդիր, ակն- դետ, ակնկալել, մանրա- պճեղ, հարցա- պնդում: Բառակազմական սկզբունքով տողադարձելիս գաղտնավանկի ը-ն չի գրվում ոչ նախորդ տողի վերջում, ոչ էլ հաջորդ տողի սկզբում - Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:
Հեզաճկուն — հե-զաճկուն, հեզա-ճկուն, հետաքննություն — հե- տաքննություն, հետա-քննություն, հետաքննութ-յուն, երկկճղակավոր -երկկճղակա-վոր, երկ-կճղակավոր, երկկըճ-ղակավոր, փոխադրություն — փո-խադրություն, փոխա-դրություն, փոխադրութ-յուն, զբոսաշրջիկ- զբոսա-շրջիկ, զբոսաշըր-ջիկ, միամտություն- միա-մտություն, միամտութ-յուն, բանաստեղծ — բա-նաստեղծ, բանա-ստեղծ: - Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:
Մակերես մա-կերես, մակե-րես, լեռնաշխարհ-լեռ-նաշխարհ, լեռնաշ-խարհ, արագընթաց, արա-գընթաց, արագըն-թաց, հակակշիռ հա-կակշիռ, հակա-կշիռ, նախաքննական — նա-խաքննական, նախա-քննական, նաղաքննա-կան, ստորագրություն -ստո-րագրություն, ստորա-գրություն, ստորագրութ-յուն, տձևություն-տձե-վություն, տձևութ-յուն:
Տողադարձը կատարվում է վանկատման հիման վրա, բայց բարդ և նախածանցավոր
բառերը կարող են տողադարձվել նաև առանց վանկատելու. հաջորդ տող տարվում է
ամբողջական բառը կամ արմատը (կարգադրություն, ծով-եզր):
Ուղղագրություն և ուղղախոսություն
- Տրված բառերի գրությանն ու արտասանությանն ուշադրությո՛ւն դարձրու և
պարզի՛ր, թե ո՛րն է դրանց ընդհանրությունը:
Դզզալ, գոռոց, տոննա, չորրորդ, մրրիկ, Աննա, իննսուն, ուղղաթիռ: Նրանց ընդհանրությունը կայանում է նրանում, որ բառամիջում նույն բաղաձայնները կրկնվում են
- Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր: Կպատմեմ մի ուղևորի Աննայի պատմություն, թե ինչպես է նա վերապրում ինքնթիռի վթարի պատմություն, որով նա ուղևորվում էր։ <<Թռիչքը սկզբում լավ էր ընթանում, մենք արդեն պատրաստվում էինք վայրէջքին, հանկարծ դզզոց լսվեց։ Պարզվեց դրսում մրրիկ էր։ Իննսուն հոգանոց ուղևորներից բաղկացած ինքնթիռում անտանելի գոռոց էր լսվում։ Չնայած վթարային իրավիճակին, մենք բարեհաջող վայրէջք կատարեցինք։ Դրսում մեզ էին սպասում ուղղաթիռ և շտապ օգնության մեքենաները։ Մենք արագ դուրս հանեցինք մեր ուղեբեռը։ Փառք աստծուն, տուժածներ չկային, չհաշված վախը>>
- Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը- տասներկու բառ գրի՛ր: Բերրի, բնօրրան, անդորր, տարրական, երրորդ, չորրորդ, քննել, զննում, օրրան, իննսուն, պտտահողմ, այբբենարան, երկկենցաղ, բալլադ, բուդդա
- Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
ուղղի՛ր:
Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրփուր, երփներանգ:
Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամփուր, ճամփա:
Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուխպ: - Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված,և սխալներն
ուղղի՛ր:
Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ,
(կապույտ) ավագ:
- Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
ուղղի՛ր:
Ա. Արդար, դրդել, զվարթ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
արթնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
անօթևան, բացօթյա:
- Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:
5
Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա,էկսկուրսիա, հեքիաթ, օվկիանոս, բիլիարդ, միլիարդ, քիմիա, բամիա, խավիար, փասիան, Մարիամ, Եղիա, Անանիա, Ազարիա, Սուքիաս, Զաքարիա, Եղիազար: - Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ
նոր բառեր: Բառամիջում ը գրվում է, եթե կա ը-ով սկսվող մասնիկ կամ արմատ:
Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ, հատընտիր, մեթընդմերթ, օրըստօրե, անընդմեջ, դյուրընկալ, դանդաղընթաց, հյուրընկալ - Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթներ ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք) - Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:
(թրթռալ,թռվռալ)
Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)
Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան:
(գռգռալ, գրգռել)
Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:
(գռգռալ, գրգռել) - Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Իր անկյունում նստած՝ մրմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում:
(մռմռալ, մրմռալ)
Սիրտը մռմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
Նա անապատում բարբաում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը:
(բարբառել, բռբռալ)
Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ) - Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:
ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա: Որովհետև հայերենում մեծատառ և չկա և մեծատառի անհրաժեշտության դեպքում գրվում է Եվ կամ ԵՎ տառակապակցությունը։ Իսկ տրված բառերը հատուկ անուններ են
բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի: Բառասկզբում, բացի ևեթ, ևս բառերից՝ միշտ գրվում է եվ տառակապակցությունը, և եթե բառասկզբում եվ ունեցող բառերին սկզբից բառակազմական նոր բաղադրիչ է ավելանում, ապա պահպանվում է գրության նույն սկզբունքը։ - Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և
օրինաչափությունը բացատրի՛ր: Բառամիջում գրվում է եվ, եթե ե-ին հաջորդող վ-ն արմատի սկզբնատառ է, հակառակ դեպքում բառամիջում գրվում է և:
Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք
ստացած, խոցված):
Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:
6 - Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու
տառով:
Երթևեկել,Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ,
արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուևոր: - Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով
գրվում: Ա խումբ․ Բ, պ, փ բաղաձայններից առաջ ընկած մ — ն հնչում է մոտավորապես ն: Բ խումբ․ Բ, պ, փ բաղաձայններից առաջ ն ենք գրում, եթե ունենք ան ժխտական նախածանց
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ,
ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի,
անփույթ: - Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:
Անպաճույճ, ամբարտակ, անփարատ, ամբասիր, անբերան, ամպրոպ, համբերություն,
համպատրաստից, անփառունակ, անպատեհ, անբարոյական: - Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով
նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:
Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկետրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի: - Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով
նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:
Այնքան շատ են խոչընդոտողներն ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
Ներողություն, մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում: - Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով
7
նախադասություններին:
Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:
Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն տաղտկալի ֆիլմերն ու նկարները կտեսնես:
Հռետորն այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:
Մթության մեջ խարխափելով տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:
Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում խախտել երդումդ, խաբել ինքդ քեզ:
Արտասուքը հոսում էր աչքերից, բայց էլի կատակում էր ու փորձում ժպտալ:
Ձեռքերը կարկառել էր դեպի երկինք ու ինչ-որ բան էր մրմնջուն:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»: - Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ, որոնց
կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի
հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող
աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեկ տարօրինակ դիրքերում
քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր
տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով,
որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության
և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ
գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև
ջրային ճանապարհների մասին հիշենք:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ախթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ախթամար: Տաճարի շինվածքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր տնօրինությունները երևում էին: - Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի
մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ:
Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան
թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող
արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև,
բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:
Կրկնակի բաղաձայնները գրվում են
ա) ձայնարկություններում և դրանցից կազմված բառերում (օր.`թը˜շշ, թ շշոց, թշշալ):
բ) անդորր, բերրի, մրրիկ, տարր, օրրան բառերում,
գ) ինն բառում և դրանից կազմված բաղադրյալ բառերում,
դ) մի շարք այլ լեզուներից փոխառած բառերում (օր.Էմմ ա, Աննա ,տոննա և այլն):
Կրկնակ բաղաձայններ կարող են առաջանալ՝
ա) երբ բաղաձայնով ավարտվող բառի կամ արմատի վրա ավելանում են նույն
բաղաձայնով սկսվող մասնիկներ (օր.՝ սեղան+ներ, եր +ր որդ),
բ) հնչյունափոխության հետևանքով (օր՝. ծնունդ- ծննդյան, ուղիղ- ուղղանկյուն):
Հատուկ անվան սկզբում յէվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում
բաղադրյալ բառերում, որտեղ վ-ն արմատի սկզբում է:
Բաղաձայններ
Բաղաձայնները ըստ արտաբերման տեղի լինում են (բ, պ, փ, մ, վ, ֆ), առաջնալեզվային (դ,
տ, թ, ձ, ծ, ց, ճ, զ, ս, ժ, շ, լ, ռ, ր, ն)
միջնալեզվային (յ), ետնալեզվային (գ, կ, ք, ղ, խ) և կոկորդային (h):
Վանկ, տողադարձ
Տողադարձը վանկատման հիման վրա, բայց բարդ և նախածանցավոր բառերը կարող են
տողադարձվել նաև առանց վանկատվելու. հաջորդ տող տարվում է ամբողջական արմատը
(կարգա-դրություն. ծով-եզր):
Ուղղագրություն
Բառամիջում եվ հնչյունակապակցությունը երկու տառով է գրվում բաղադրյալ բառերում,
որտեղ վ-ն արմատի սկզբնատառն է (գինե- վաճառ, կարե-վեր):
Բառագիտություն
Բազմիմաստ բառեր
- Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ
իմաստով է կիրառված:
9
Ինչո՞ւ էր այդքան կոպիտ քանդակ առել:- անփութորեն պատրաստված
Կոպիտ է խոսում ընկերների հետ: — խիստ, վիրավորական
Շատ կոպիտ դեմք ունի: — ոչ նուրբ,
Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում: — Հատուկ անուն, անվանում
Եվ սրան էլ իմաստուն են կոչում: — խելացի
Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր: — անտրտունջ
Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ: — տրված առաջադրանքը կատարել
Որոշումը որ չկատարի, չի հանգստանա: — տրված առաջադրանքի հանգուցալուծում
Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էր:- արտահայտել
Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու: — անկարգություն
Արձագանքները լռեցին: — արարք
Ափսեները դրեց պահարանում: — տեղավորեց
Եկավ ու իր օրենքը դրեց: — կանոնները
Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ: — տեղավորեց - Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր
իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված,
ընդգծի՛ր: Լեզուն օգնում է սնունդը ծամելուն և կուլ տալուն։ Լեզուների իմացությունը մարդուն ավելի վստահ է դարձնում։ Պետք է լեզու ունենաս, որ կարողանաս պատասխանել։ - Օդ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր
իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված,
ընդգծի՛ր: Մաքուր օդում զբոսնելը շատ հաճելի է։ Բոլոր ասածներդ օդ են։ - Երես բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր
իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված,
ընդգծի՛ր: Քանի երես պետք է ունենաս, որ այսքանից հետո կարողանաս հետս շփվել։ Առավոտյան երեսս եւ ձեռքերս լվանում եմ սառը ջրով։
Հոմանիշներ - Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու,
անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ
տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են
փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են
խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ
գնում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր
անցնելու, որպեսզի տեսնեն, թե զմրուխտն ինչպե՞ս է հայտնվում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին
շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:
- Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը
համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր է գնահատվել այն պատճառով, որ 1963 թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում: - Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը
համեմատի՛ր:
Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ,
ամբողջական:
Հերիք է՝ նայենք գլոբուսին, որ տեսնենք, թե Հարավային Ամերիկայի արևելյան
ծովափը ինչքան լավ է համընկնում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա
նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ
Վեգեները մի ենթադրություն առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի
մի ամբողջական թիվ են կազմել: Սակայն Վեգեների կենդանության ժամանակ այդ
ենթադրությունը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային
Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև համընկնումներ կան:
- Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:
Օրինակ՝
- Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:
- Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել: Արքային ճանաչելու համար էր այդքան հեռու գնալ։
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու
ուրախանում, աշխարհքով մեկ լինում: Երեխաներն իրենց համար պարում էին, իրար ծափահարում էին ու զվարճանում, ցնծում էին։
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը: Արևածագ է․ լեռան հետևից ծագում է արեգակը։
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում: Գարնանային մի երեկո դրսում նստած խոսում էինք։ - Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք,
որ խմեմ ու վեր կենամ տեղիցս: Եթե չեք ուզում վախճանվեմ,- տեղեկացնում է արքան,- գնացեք անմահական ջուր բերե՛ք, որ ըմպեմ և կանգնեմ։
- Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:
Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց։
Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել: Ծաղրածուից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին ոչ մեկի հետ չխոսել։
բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:
11
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հրապուրեցին:
Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին սեփականել:
գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են բարձրացնելու:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են բաձրացրել: - Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված
նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Հիվանդության…(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց: Հիվանդության շնորհիվ դասի չգնաց։ -օգնություն Հիվանդության պատճառով դասի չգնաց։- հետևանք Հիվանդության պատրվակով դասի չգնաց։ հնարովի, արդարացում
Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին…(պահպանել, պաշտպանել): Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պահպանել: — չկորցնել Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել: — հովանի լինել
Ո՞վ քեզ…(մղեց, դրդեց) այդ արարքին: Ո՞վ մեզ մղեց այդ արարքին։ — ուղղորդել Ո՞վ մեզ դրդեց այդ արարքին։- ստիպել
…(թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ: Թողեց իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ։ — անուշադրության մատնել։ Լքեց իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ։ — Հեռանալ - Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված
նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու): Գնում էր կախարդական մատանին փախցնելու։ գում էր կախարդական մատանին գողանալու։
Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր): Այս ձողը ծռի՛ր։ — կորացնել Այս ձողը թեքի՛ր։ — Ուղղությունը փոխել Այս ձողը խոնարհի՛ր։ — դեպի ցած թեքել
- Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:
ա) Երկարել, ձգվել: Արձակուրդները երկարեցին համաճարակի պատճառով։ Ժամանակը շատ ձգվեց, երբ սար բարձրացանք։
բ) Աղքատ, խեղճ: Աղքատ չլինելու համար պետք է լավ սովորել։ Խեղճ չլինելու համար պետք է ուժեղ և խելացի լինել։
գ) Գույն, երանգ: Երեխաները իրենց նկարները ներկում էին ծիածանի յոթ գույներով։ Գարունը բնությանը կանաչ երանգ էր հաղորդել։
52.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել,
կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել,
հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ,
գողանալ, ծռվել: Իջնել- կքվել-խոնարհվել-ճկվել-կռանալ-հակվել, սահմանել- կարգել-հաստատել, հափշտակել — խլել-շորթել -գողանալ-կորզել-պոկել, շռայլել-քամուն տալ-մսխել, ծվատել-գզգզել-բզկտել-պատառոտել։ - Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ: Երկչոտ-անարի, վտիտ-նիհար, վճիտ-ականակիտ, ականավոր-հռչակավոր, բարի-գթառատ, - Գրի՛ր տրված գույների երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր, հետո
բառարանով լրացրո՛ւ):
12
Կապույտ-լազուր, ծովագույն, խաժ, լաջվարդ, երկնագույն, կապտաթույր կարմիր — ալ, բոսոր, շառագույն, որդան կարմիր, կանաչ- խակ, փարիզյան կանաչ դեղին- խարտիշագույն, շիկագույն, դեղներանգ սպիտակ- ճերմակ,սպիտակաթույր, կաթնաթույր, ձյոնաճերմակ, ճեփ-ճերմակ, ձյոնագույն սև — թուխ, սաթե, մրագույն, սևորակ, ածխագույն մոխրագույն- գորշ, կապտասպիտակավուն: - Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով:
Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով մասնակցում) էր օլիմպիական խաղերինու ատլետիկական զանազան մրցումների: Երկու անգամ նա արժանացել է դափնեպսակի՝ կռվամարտում … հաղթելու համար: Երբ նրան հարցրել էին այդ անսովոր հրապուրանքի պատճառը, նա
պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում ընդմիջում չանենք, հոգնած գլխում ոչ մի արժեքավոր միտք չի ծնվի»:
- Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով:
Գիտնականները մի քանի տարի ուսումնասիրել են մաքուրձ նաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և պնդում են, թե ձնաջուրն իսկական «անմահական»…(ջուր) է: Ահա թե ի՛նչ են ցույց տվել այդ փորձերը: Հալոցքի ջուր խմած հավերը
երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական ջրով պահվածները: Այդ ջրով
խոնավացրած սերմերի բերքը գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ լեռնաբնակ և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին վերագրում:
- Երկու տեքստ ստացի՛ր
կետերի փոխարեն գրելով տրված հոմանիշներից նախ
առաջինը, հետո՝ երկրորդը, և համեմատի՛ր տեքստերը:
«Նավերն այրել» նշանակում է կտրել նահանջի ճանապարհը,
անցյալից հրաժարվել: Պլուտարքոսը պատմում է, որ Տրոյայի կործանումից հետո
տղամարդիկ որոշում են լքել, քաղաքն ու նավերով ճողոպրել: Տրոյայի
կանայք այրում են նավերը, որպեսզի կանգնեցնեն իրենց
ամուսինների նահանջը:
«Նավերն այրել» ասել է թե կտրել փախուստի ճանապարհը,
անցյալից հրաժարվել: Պլուտարքոսը պատմում է, որ Տրոյայի կործանումից հետո
տղամարդիկ որոշում են թողնել քաղաքն ու նավերով փախչել: Տրոյայի
կանայք վառում են նավերը, որ խափանեն իրենց ամուսինների փախուստը:
Առաջին տեքստի մեջ տղամարդիկ իրենց գործողություններում ստիպված էին, իսկ երկրորդ տեքստի մեջ ամոթալի արարք է նշանակում։
- Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:
Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները խոշոր գումար տրամադրեցին և
կենդանիների համար պատշաճ, վստահելի և լավ լուսավորված մի գետնուղի շինեցին, որ արահետն անցնելիս այդ համրաքայլ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան: - Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան,
գտի՛ր և ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցությունը ցուցաբերեց նրանց առաջնորդը:
13
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ է գալիս է աղբյուրի մոտ:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին դրած՝ քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Այլևս առավոտները չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը:
Հականիշներ
- Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:
Փարիզում անցորդներից մեկը հորդ անձրևի տակ ընկավ: Թրջվելուց պաշտպանվելու
համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց: Միգուցե աշխարհում դեռևս ոչ ոք անձրևից այդպիսի թանկարժեք «անձրևանոցով» չէր պաշտպանվել:
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարըդեպքի ակամա վկան
զարմանքից ճչաց: Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր «Քնած շիկահեր կինը»
կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանվել էր ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված:
Ոստիկանը մարդուն հետևեց մինչև նրա բնակարանը, որտեղ գտավ անցյալ
ժամանակներում տարբեր տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվեի- վշտացած ասաց գողը, երբ
նրան բռնեցին: - Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛ր
ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով: Օրինակ
Մարդը որ բարի ու ներողամիտ լինի, ավելի քիչ հիվանդ կլինի:-
Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:
Անտառը ոչ մեկի թշնամին չէ: Անապատը ոչ մեկի բարեկամը չէ։
Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Սահարան գտնվում է երկրագնդի մեջտեղում և ամբողջովին ավազոտ է։
Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում: Այնտեղ շատ շոգ է, ամռանը հաճախ մոտ իննսուն աստիճանի շոգ է լինում։
Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, վերածնվել են, նրանց մասին հիշողությունը մեռնում է օրեցօր:
Զարմանալի նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն անթափանց ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա թափանցիկ ապակին պատրաստ է: Սովորական նյութ է ապակին։ Թողնում ես միանգամայն թափանցիկ ավազ, սոդա և նման շատ նյութեր, իրար խառնում և ցածր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա անթափանց ապակին անպատրաստ է։
Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին
պահպանում: Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ծուռ ու նեղ լինելը շատ մեղմ էին պահպանում։
Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր է հավաքվել, և արևի գույնը փոխվել է: Ոչ ոք չգիտեր, որ արևը դեղին է, իսկ արևամուտի և արևածագի ժամանակ՛ կարմիր։ Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: - Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը, ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, անգետին ընկեր մի եղիր:
Գիտունի հետ քար քաշի,անգետի հետ փլավ մի կեր:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում:
Նույնանուններ - Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:
Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում: բրդել
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում: կրակ
Ժամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար: Անցյալում
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի: տևողություն
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը: - Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Օրինակ`
Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:
Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:
Սրի, աղի, որդի, գնում է: Սրի՛ դանակի, որ կարողանաս միսը կտրել։ Ամբողջ գյուղը հրի ու սրի մատնվեց։ Ուտելիքը շատ աղի էր ստացվել։ Աղի արցունք թափելով երեխան պատմում էր եղելությունը։ Մեր հարևանը որդի ունեցավ։ Որդի հետևից էր ընկել կատուն։ Տղան ամեն տոնին գնում է ծաղիկներ իր մայրիկի համար։ Մայրիկս ամեն առավոտ գնում է գնումներ կատարելու։
- Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Դող, զատիկ, համար, բազուկ:
Դարձվածքներ
Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել,
ծակուծուկ մտնել: - Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր`
դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:
15- Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն
կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռք բերել, աչքից ընկնել, լույս տեսնել, հացը ցամաք ուտել:
- Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:
Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան:
Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա
թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ
ուրախանում են:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված
ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ
զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է
այդպիսի դիրք ընդունում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք
ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը
վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:
Ի՞նչ է մտածում բանական մարդը:
Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը
Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր
մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը
ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ
աշխարհքով մեկ են լինում:
Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված
ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը:
Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:
Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է
պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի
պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:
Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը: - Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և
անհրաժեշտ փոփոխություններ արա՛:
Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ),
թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր
կաշվից վախեցող, կողքով անցնեն:
Մարդու խելքը գնում է անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա խելքին փչածը հեքիաթի է վերածում աչքի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ ցավին ուրիշ դարման է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց կողքով անցնեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մասև՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ
լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն: - Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և
համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե,
շոշափել, հառաչել:
Մի մարդ ձեռքը փակ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար կոտրվեց: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի
մեծ ու գեղեցիկ, ամբողջովին ջնարակված աման գտավ ու ագահին ձեռքը տվեց:
Ագահը ուրախացավ: Բայց մարդը ժլատ է չէ՞. երբ շոշափեց ամանը, հառաչեց․
-Նորը, իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:
Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի
(հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու
հարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողի
վերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է
բառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը:
Բառակազմություն
72.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է
կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման
վրա է կազմված:
Օրինակ`
մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:
Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:
Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:
Ա. Ծովահեն- ծով-ա, հեն — 2 արմատ, 1 ածանց, լուսնկա- լուս- լույս, ընկա -ընկնել, 2 արմատ ընձուղտ-ընձ-ինձ, ուղտ, 2 արմատ, նավահանգիստ — նավ -ա, հանգիստ, 2-արմատ, 1- ածանց, գիսաստղ -գիս-աստղ 2արմատ, գիտարշավ- գիտ-արշավ 2 արմատ, բախտակից- բախտ-ա, կից, 2 արմատ, 1ածանց, ճերմակաթույր-ճերմակ-ա, թույր, 2-արմատ, 1- ածանց, կամազուրկ- կամ-ա, զուրկ, 2-արմատ, 1- ածանց,:
Բ. Մաքրահնչյուն- մաքր- մաքուր-ա, հնչ-հնչել-յուն, 2-արմատ, 2- ածանց, ռմբարկու-ռմբ-ռումբ, արկ-ու, 2-արմատ, 1- ածանց,
17
73.Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր
բառերով:
Ա. Ծաղիկ, ուղի, լույս, բույր, պատ:
Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն…:
Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղություն, ուղղել, անուղղելի…:
- Տրված նախադասությունները լրացրո՛ւ:
Բառերն ըստ կազմության լինում են… և բաղադրյալ:
Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են…ներն ու …ները:
Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բաղադրյալ բառերը…են:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը… են:
Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք…: - Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե
ի՞նչ հնչյունափոխություն կատարվեց:
ա) Խնդիր, ձույլ, ջուր, ոսկի, կին, թթու, պետ(ք), տարի:
բ) Մուր, անցք, մեծար, անի, ծին, ածո, շող, ային: - Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Ոսկեշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ,
սառցալեզու, բանաձև, գաղտագողի: - Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ,
փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:
- Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:
Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ, զվարթաբան, ձայնասփյուռ,
լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից: - Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը
բացատրի՛ր արմատների միջոցով:
Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրեջք:
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ:
18
- Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի
վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Օրինակ`
զովաշունչ- շնչասպառ:
Մեղմահունչ — հնչական, ուղղաձիգ — ձգված, դեղաբույս — բուսակեր, աղեկտուր — կտուրածածկ, տանտեր — տիրական: - Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի
առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:
Օրինակ`
գուժկան – չարագույժ:
Գթառատ — բարեգութ, թունաբեր — հակաթույն, մտամոլոր — տկարամիտ, կրթասեր բարեկիրթ, գնդակոծել — զորագունդ: - Տրված նախադասությունը լրացրո՛ւ:
Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել…(օրինակ՝ անգլուխ, զարտուղի) …
(օրինակ՝ գլխարկ, ուղեկից):
- Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Կեր — մարդակեր, գնաց -ամենագնաց, ասաց ասացվածք, անվան — անվանական, մարդիկ — մարդկային: - Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և
պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր — սահման-ա-դիր, զմրուխտափայլ — զմրուխտ — ա փայնլ, կանխավճար — կանխ — ա վճար, սնափառ — սն -ա փառ, բաղաձայն — բաղ — ա — ձայն , պարտատեր — պարտ — ա -տեր,
կենսախինդ կենս-ա -խինդ, ջրամուկ — ջր-ա- մանուկ, արևամանուկ — արև — ա -մանուկ, ձեռագործ — ձեռ — ա — գործ, նորամուտ — նոր — ա — մուտ:
բ) Կենարար — կեն-արար, կենսուրախ — կենս-ուրախ, զուգընթաց — զուգ — ընթաց, ջրկիր- ջր-կիր, ջրհեղեղ — ջր-հեղեղ, բանբեր — բան-բեր, քարտաշ — քար-տաշ, տնպահ — տն-պահ,
լուսնկա — լուս-նկա, մթնկա — մթ-նկա, ձնծաղիկ — ձն-ծաղիկ, ռնգեղջյուր — ռնգ-եղջյուր, քարափ — քար-ափ, մոլեռանդ — մոլ-եռանդ, հրձիգ — հր-ձիգ, քարտաշ — քար-տաշ, ակնհայտ — ակն- հայտ:
Առաջին տարբերակում երկու արմատները միանում են <<ա>> հոդակապով, իսկ երկրորդ տարբերակում առանց հոդակապի։
- Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում
օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ: Գունաթափ — երկու բաղադրիչները միանում են հոդակապով։
բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան: Գետաբերան — երկու բաղադրիչները միանում են առանց հոդակապի։ - Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատն ի՞նչ փոփոխության է
ենթարկվում):
Օրինակ`
սառ- սարսռոտ, սարսռալ, սարսռազդու:
1/Թիռ — թրթիռ, թրթռալ, թրթռիկ 2/բառ- բարբառ, բարբառել, 3/գիռ-գրգիռ, շահագրգիռ, գրգռել, մուռ — մրմուռ, մրմռալ,:
- Տրված բաղադրյալ բառերը համեմատի՛ր և գրի՛ր նմանություններն ու
տարբերությունները:
Ա.Դռդռալ, ճռճռալ, կռկռալ, մռմռալ, հռհռալ: Կրկնությամբ բառերը միևնույն տառերով են կրկնվում։
Բ. Թրթռալ, բարբառել, գրգռել, մրմռալ, սարսռալ: Կրկնությամբ բառերի մեջ օգտագործվում են տարբեր բաղաձայններ։ ր, ռ - Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն — դժգույն, անբախտ — դժբախտ, անգետ — տգետ, անշնորհք — ապաշնորհ, անարդյունք — ապարդյուն, անօրեն — ապօրինի, անձև — տձև: - Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժբախտ, դժկամ, ապարդյուն, ապերախտ, ապաշնորհ, ապուշ, տկար, տհաճ, տգեղ, չտես, չկամ։
- Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր
տրված բառերի և բառապակցության հոմանիշները:
Դժգույն — անգույն, անպոչ — պոչատ, անկուռ (անթև) — կռնատ, անքուն — քնատ, անգլուխ թողնել — գլխատել: - Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն:
Գրի՛ր գործածված ածանցները:
Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել,
փակել, խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:
- Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը
չենթարկվող բառը:
ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն: - Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով
նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:
Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ, (գիտ), գետ
20 - Դուրսուներս, մեծուփոքր, մարդուկին բառերով և դուրս ու ներս, մեծ ու փոքր, մարդ ու
կին բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:
Օրինակ`
Տունուդուռը հավաքած ու մաքուր էր, բայց ինքը ոչ մի տեղ չէր երևում:
Տունն ու դուռը կանաչ էին ներկված, ու մուտքը գտնելը դժվար էր: - Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Ինքն իրենից գոհ, իրեն հավանող, իր կյանքի պատմությունը, ինքն իրեն կրթել, իրեն
ժխտել, իրեն սիրելը, իրեն կառավարելը:
- Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին ծառերի մյուս տեսակներից ավելի
հաճախ է խփվում կայծակից:
Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարվելու տեղ փնտրելիս
պետք է հեռու գնալ կաղնուց:
Կանաչով պատելը փրկում է քաղաքում բնակվողներին. օդում եղած փոշու ու գազի
մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:
Փայտի նյութից գրեթե քսան հազար արտադրանքի տեսակ են ստանում: - Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի,
երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական
ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական
լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ
էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ
զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված
փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր: - Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Գահընկեց, իշխանազուն, արյունարբու, արքայանիստ, դյուրաբեկ, գավաթակից, դրկից: - Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
21
Ալպինիզմ մարձաձևն իր անունն ստացել է եվրոպական հայտնի լեռնազանգվածից: 1786
թվականին շվեյցարացի երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձր
գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռնային այդ սպորտի
ծննդյան տարին:
Ճապոնացի լեռնագնաց Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները հաղթահարում է մենակ՝
անընկեր:
Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն
դահուկորդներին, զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին, որոնք լեռներում ընկել են
ձյունահյուսքերի մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:
Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն են: Բառեր կազմվում են
հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներից:
Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ՝ տանտեր, հորեղբայր,
այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն, նրանց բաղադրիչների մեջ այլ բառ չի
կարող մտնել: Նրանք հենց դրանով են տարբերվում հիմք դարձած
բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին բառային շեշտեր ունեն,
պահպանում են իրենց բառային իմաստները:
Խոսքում բաղադրյալ բառերը կարող են փոխարինվել հոմանիշ
բառակապակցություններով և հակառակը: Դա հարստացնում ու ոճավորում է խոսքը:
Բառի դերը
Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի
(հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու
հարստացնում է խոսքը: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում
շատ կարևոր է բառընտրությունը (բառի ընտրությունը):
Բարդ բառեր
Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ` տանտեր, հորեղբայր,
այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն: Նրանք տարբերվում են հիմք դարձած
բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին շեշտ ունեն, պահպանում
են իրենց բառային իմաստները:
Ձևաբանություն
Խոսքի մասեր
22
- Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում
դրանց հետ գործածվող գոյականները:
Պես, հետ, առանց, վրա, համար: - Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:
Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են
փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ երեք դար առաջ գնանք: Ահա մեր
առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն
ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում
ենք, որ դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման,
որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից: - Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞
վերաբերմունք են արտահայտում դրանք:
Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի: - Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար,
օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ: - Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ձայնարկություններին ու վերաբերական բառերին
և պատասխանի՛ր տրված հարցերին:
Ի՞նչ են ցույց տալիս՝
ա) ձայնարկություններն ու վերաբերական բառերը,
բ) ձայնարկությունները,
գ) վերաբերական բառերը:
Ա. Երազները հավանաբար կապվում են մարդու արթուն ժամանակվա հոգեկան վիճակի
հետ: Ծարավ մարդը երազում հաստատ ջուր կտեսնի: Իբր թե հասարակ թխկոցն էլ քնած
մարդուն կարող է թնդանոթի որոտ թվալ ու համապատասխան երազ առաջացնել:
Երազներն իրոք որ հետաքրքիր երևույթ են:
Բ. Պա՜հ, քնած ժամանակ գիտակցությունը դադարում է գործելուց: Վա՜յ, քնած մարդուն
տաք թեյ կտա՞ն: Ի՜հ, ես ասացի մի կարգին երա՜զ ես տեսել: Ո՜ւխ, ի՜նչ հետաքրքիր երազ
եմ տեսել: - Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված կապերին ու շաղկապներին և պատասխանի՛ր, թե
ո՛րն է կապերի և շաղկապների՝ որպես կապող բառերի, տարբերությունը:
1552 թվականի սեպտեմբերյան մի օր իսպանական Սան-Լուկար նավահանգստի մոտ մի
նավ երևաց: Մաշված նավիրանն ու կարկատված առագաստները հուշում էին նավի անցած
շատ երկար ճանապարհի մասին: Նավը մոտեցավ ափին, կամրջակը գցեցին, և նավից մի
մարդ վազեց դեպի ափը: Նա շտապում էր, որ համբուրի հողը: Զարմացած
23
համաքաղաքացիների դիմաց կանգնած էր Սեբաստյան դել Կանոն, որ արշավախմբի հետ
վերադառնում էր շուրջերկրյա ճանապարհորդությունից: Երեք տարի առաջ այդ
նավահանգստից հինգ նավ էր դուրս եկել՝ 265 մարդուց բաղկացած անձնակազմով, բայց
միայն տասնութ մարդ վերադարձավ: Չվերադարձավ նաև արշավախմբի ղեկավար՝
Ֆերնան Մագելանը, չնայած որ ճանապարհի ամենադժվարին մասով նա էր անցկացրել
արշավախումբը: - Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական,
դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել,
շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան,
որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ,
հոյակապ, բացի, հեյ-հե՜յ: - Նախորդ վարժության բառերը բաժանի՛ր երկու խմբի՝
ա) որևէ հարցի պատասխանող բառեր,
բ) բառեր, որոնք հարցի չեն պատասխանում:
Ստացածդ խմբերից յուրաքանչյուրում ո՞ր խոսքի մասերը հավաքվեցին: - Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:
Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք,
գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով: - Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց.
վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:
Փական, գառան, ձկան, լեռնային, արքային, ուսում, պայուսակում, կարդում, հոսանք,
հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի,
կրակի:
- Համեմատի՛ր Ա և Բ խմբի բառերը: Ո՞ր խմբում են առանձին բառեր գրված, որո՛ւմ
բառաձևեր (փոխված բառեր):
Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:
Գյուղացի, գյուղական, գյուղակ:
Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:
Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:
Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով,գյուղին և այլն:
Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:
Գոյական
24
- Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության
մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բնության մեջ համատարած … (լռել) չկա:
Աղմուկը կարող է … (հիշել) … (կոչել) պատճառ դառնալ:
… (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային … (երթալ ու գալ) աղմուկը,
բարձրաձայն … (խոսել):
Կա … (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ … (մոլորել) վրա է շատ:
… (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն
տոկոսը ջրից է բաղկացած:
Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը: - Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին
համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի
խումբ…(տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային… (ճանապարհորդել) մասին: Նրանց
աստղաթիռի…(արագ) շատ մոտ է լույսի…(արագ), և ժամանակը
երկրայինի…(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի
ամենահեռավոր շրջաններին հասնելու … (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն
աստղին, որի…(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ…(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում:
Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության…(ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ
աշխարհի մարդկանցից ողջույն բերեն: - Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված
համապատասխան գոյականներով:
«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել)
է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից մեկին էին միայն
զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր
իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա («ինչի՞,
քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի
մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) համար: - Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի
բառը չունի:
ա) վանք բ) հարսնացու գ) Հովհաննես դ) կապիկ
Թումանյան
անտառ տիեզերագնաց Թբիլիսի տեր
գայլ եղբայր Լուսաստղ սարսափ
երեխա գիտնական մոլորակ կամուրջ
թփուտ առնետ «Ջութակ և սրինգ» երեխա
25
Գոյականի թիվը
- Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:
Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ,
օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ,
ժամանակներ, օրացույց: - Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:
Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:
Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր: - Յուրաքանչյուր բառի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր երկու
խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն,
ծաղկեփունջ, միջնապատ:
Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ,
պատմագիր, քանդկագործ: - Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ`
Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն,
ծաղկեփունջ, միջնապատ:
Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ,
պատմագիր, քանդկագործ: - Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում
են….(անասնապահ) ու….(հողագործ): Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են:
Հաջորդը…( մատուցող) ու … բուժքույր են: Նրանցից զգալիորեն քիչ են
քայլում…(ոստիկան),…(հետախույզ) ու (պահակ): Ամենից քիչ քայլում
են…(նահանգապետ) ու…(նախարար): - Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
26
Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին
այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել: - Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:
Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև է,
որովայնըսպիտակ, կտուցն ու ոտքը
կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում:
Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և
ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի
խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է
օրենքով:
- Նախորդ վարժության գոյականները հոգնակի´ դարձրու: Ստացված տեքստում
ընդգծի´ր այն գոյականները, որոնց թիվը պետք չէ փոխել: - Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեին:
Շերամի գաղտնիքն առևանգելու փորձ կատարող օտարերկրացուն չինական օրենքով
բանտարկություն էր սպասվում, իսկ երկրի պետական գաղտնիքը մատնած չինացուն նույն
օրենքը դատապարտում էր տանջալից մահվան: Երբ մեր թվարկությունից երկու հազար
տարի առաջ Չինական մեծ պարիսպը կառուցեցին, գաղտնիքը պահպանելու գործը
հեշտացավ: Պահնորդը հետևում էր ոչ միայն նրան, ով պարիսպին էր մոտենում դրսից, այլ
նաև նրան, ով ներսի կողմից էր մոտենում դարպասին: Եվ շատ մարդ գլխատվեց այն բանի
համար, որ կամեցավ շերամի գաղտնիքը գողանալ և Չինաստանից դուրս բերել: Չինացին
հինգ հազար տարուց ավելի պահեց այդ գաղտնիքը: - Նախորդ վարժության գոյականները հոգնակի´ դարձրու: Ստացված տեքստում
ընդգծի´ր այն գոյականները, որոնց թիվը պետք չէ փոխել: - Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և
տարբերությունների մասին:
Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:
Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ,
աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան: - Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´
դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:
Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց
առաջ նա բերանը մի քանի անգամ բացուխուփ է անում ու հետո միայն թռչում. պարզվում
27
է, որ նա ձայներ է ուղարկում մութ տարածության մեջ ու սպասում արձագանքին: Դրա
միջոցով նա իմանում է, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորության վրա են գտնվում ու
կարողանում է տարածության մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկը մթության մեջ ամեն ինչ
զգում է, բացի բրդոտ կենդանուց: Նա կարող է փոքրիկ մոծակի գոյությունը զգալ, բայց մի
մեծ ոչխարը չնկատել: Դա նրանից է, որ բուրդը և բրդոտ կտորը կլանում են անլսելի ձայնը
և թույլ չեն տալիս, որ դրա արձագանքը հասնի չղջիկին:
Բ. 18-րդ դարում Անգլիայում ապրել է մի դարբին: Նա ցնցոտի է հագել և որպես
թափառական երաժիշտ՝ ջութակը ձեռքին շրջել է Եվրոպայում, որպեսզի պարզի
բարձրորակ պողպատ արտադրելու գաղտնիքը: Նվագելով պանդոկում ու դղյակում՝ նա
լսել ու հավաքել է բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրա
հետագա հաջողության համար: Հետագայում եվրոպացի դարբինը վարձու մարդասպան էր
ուղարկում Անգլիա՝ գաղտնիքը առևանգողին սպանելու, բայց նա ճարպկորեն շրջանցում
էր վտանգը և օրեցօր հարստանում: - Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:
Սպիտակ…ը (արագիլ) …ում (աշխարհ) շատ տարածված… (թռչուն ) է:
Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի…ում (շրջան): Չվող
(թռչուն) են՝… և (կտուց) ու …(ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են…ով(զույգ) ու …ով
(գաղութ): …ը (բույն) տեղադրում են …ի (շենք)…ին (տանիք),մետաղյա կամ բետոնե
բարձր…ին (սյուն) և նման այլ …ում (տեղ): …(մարդ) սիրում են նրանց …ի (թռիչք) …ը
(հանգստություն),…ի (թև) ու խոր …(թափահարում):
- Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:
Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին), աշակերտների
ամբողջություն, զինվորներ ամբողջություն, շատ դեղեր, ծնողներն ու զավակները միասին,
ուսանողների ամբողջություն: - Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով
(եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:
Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների
նկատմամբ:
Ժողովո՞ւրդն (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):
Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև (նա, նրանք) (կխժռեր,կխժռեին)
իրեն:
Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ
գումարներ են կազմում:
Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն)
անում:
Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում: - Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով
28
նախադասություններ կազմի´ր:
Օրինակ`
Հոտեր- ոչխարների խմբեր:
Ժողովուրդներ, բանակներ, դասարաններ,երամներ:
Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են
հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝
դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր վերջավորություն: Իսկ եթե բառավերջի
միավանկ արմատը բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ
վերջավորությունը:
Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին
առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով
հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):
Գոյականի հոլովումը - Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով
(տրական հոլովով):
Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:
Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն: - Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով
(բացառական հոլովով):
Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:
Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց: - Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով
(գործիական հոլովով):
Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:
Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ: - Նայի´ր տրված բառերի գործիական հոլովաձևերի կազմությանը և բացատրի´ր: Տրված
ձևերն ինչո՞վ են տարբերվում գործիականի այլ ձևերից:
Ուղղական Տրական Գործիական
Բարձրություն — բարձրության — բարձրությամբ կամ՝ բարձրությունով:
Ուրախություն — ուրախության — ուրախությամբ կամ՝ ուրախությունով:
Մտերմություն — մտերմության — մտերմությամբ կամ՝ մտերմությունով:
Երդում — երդման- երդմամբ կամ՝ երդումով:
Արյուն — արյան — արյամբ կամ՝ արյունով:
29
Անուն — անվան — անվամբ կամ՝ անունով:
- Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:
Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը),
մարդուց:
ՈւղղականՏրականԲացառականԳործիականՆերգոյական136. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:
Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը: - Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով
գոյականներով:
Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:
Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին: - Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով
գոյականներով:
Ընկնել ո՞ւր:
Հանդիպել որտե՞ղ: - Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով
գոյականներով:
Տիրապետել ինչի՞(ն):
Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):
Դավանել ինչի՞ն:
- Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով
գոյականներով:
Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:
Տուն, երկիր, միտք, կարծիք:
Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:
Անրադառնալ ինչի՞ն, որտե՞ղ: - Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով
գոյականներով:
Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն:
Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը):
30 - Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:
Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը: - Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Փարվել, գրկել, բռնել:
Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը,
մազերին, գեղեցկուհուն: - Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով,
ջրով, հայրենիքը, արևը, արևին: - Բացի և բացառությամբ կապերով և տրված բառերով կազմի ր հոմանիշ
բառակապակցություններ:
Օրինակ`
Աղջիկ- բացի աղջկանից, բացառությամբ աղջկանից:
Ընկեր, կին, Արման, տեր, մարդիկ, տղաներ, կինո, արվեստ, վարդեր, մեղու: - Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
…(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանող), որը
սիրալիր … (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուներ)
ձեռքերը: Այդ … (ձև) 8643-րդ … (հաճախորդ) … (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած
ձեռքը և բացականչեց.
-Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդ) գերազանցեցի:
Հավանաբար…(քչեր) է հայտնի, որ 1907…(թվական) Սպիտակ…(տուն)
մի…(ընդունելություն) ժամանակ…(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր
8513…(մարդ) ձեռք: - Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք… (ջրեր)՝…(ալիք)
կապտականաչավուն…(լուսարձակում)…(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր
աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ…(կենդանիներ)
հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ
ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը»
լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)…(արտադրություն):
31 - Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում
տրված հոլովով լինի:
Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում:
(գյուղում) Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են
հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու
կարողությունը (տարուց):
Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց
անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)
Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները
ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Այդպես խաղի
ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով,
պայթյունի) - Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում
տրված հոլովով լինի:
Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք:
(գրադարանում)
Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի,
հողի)
Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը:
(բանակներ) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի
մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)
Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող
«կախարդական» նյութեր կան: (հյութը) - Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված
գոյականները:
Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:
Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:
Բահով էր փորել այդ հսկա փոսը:
Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:
Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:
Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց: - Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված
գոյականները:
Վերջապես մոտենում ենք տաճարին:
Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
32
Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:
Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
Ձեռքի բաժակը տվեց հորը:
Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին: - Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր
բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն: - Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով
դրված, ընդգծված բառերը:
Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:
-Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:
Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:
Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:
Երկու եղբայր ունի:
Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի: - Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված,
գործիական հոլովով դրված բառերը:
Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:
Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:
Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:
Ընկերներով հավաքվել են մեկի տանը:
Մի պատրվակով տնից դուրս եկավ:
Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:
Հոլովն արտահայտում է բառի հարաբերությունը նախադասության մեջ մտնող այլ բառերի
հետ:
Հոլովական ձևերը սովորաբար բազմիմաստ են, բայց յուրաքանչյուր հոլով ունի հիմնական
իմաստ:
Որոշյալ և անորոշ առում
- Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր
տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
33
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ. Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած
եղել: - Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի թավուտում է դրված:
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն ընկել է վագրի համար փորված
փոսի մեջ:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար:
Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Ա. Նա ուսապարկից մի տուփ հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:
Գոյականի ընդգծված ձևերից ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`
անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:
Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ
առումը):
- Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը,
ե՛րբ` ն:
Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի
սուզված մնաց:
Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:
Հետքերը տանում էին անտառ: Հետքերն անտառ էին տանում:
Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն սպառնում էր
ներկաներին ու գոռգոռում:
Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:
Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:
Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը: - Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ: (Հոդ նշանակում է կապ):
- Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:
Ժողովուրդներ-տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են
դանիացի ապակեգործներ-:
34
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ
հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան
մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներմեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին
Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել:
Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր
աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական): Միհր
աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական): - Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել) շատ
դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե
արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն ու անհրապույր
կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են
լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր
շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:
Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն
արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը
հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը հոդը կարող է ն-ով փոխարինվել,
երբ հոդն են ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը հոդը կարող է ն-ով
փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ,
կապակցություններով է սկսվում:
Ածական
- Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան
ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ
տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված
կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող
զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով
պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես
քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու
հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝
այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը,
հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր
35
խորություն ունի, առաջացել է երկրաշարժից: - Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը
համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ,
սուր:
Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին:
Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան
ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս,
գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի
համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է
պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական
սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու
կողմերում: - Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և
ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին
թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ
ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական
տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ
պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը:
Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ ,
ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը
դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝
բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են
«վաղը» կամ վերադառնում են «երեկվան»: - Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ
գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու
ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է
մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ
մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ
համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի արդյունավետ
միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց:
Արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով
թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա
36
փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ
օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի
ազդեցություն չունեցան): - Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ
գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան
չեն կարող ունենալ:
Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի
500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական
պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում վտանգավոր
գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան
չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց
երկարություն:
Թվական - Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են
գործածվում:
Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին
դարձավ:
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:
- Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են
հոգնակի թվով գործածվում:
Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց:
Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
- Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր…(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր…
(ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր
ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր
Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական
37
Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է
խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի
քանի…(լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու…(գործածվել):
Կոնգոյում հինգ հարյուր…(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ…(բնակվել), և
այդտեղի մեկ միլիոն բնակիչները… (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:
169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս…(հրդեհ): Ամեն տարի
կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն…(հեկտար)…(անտառ): Մեկ տարում այրված
փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն…(դոլար):
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ
արվեստի ավելի քան երեք միլիոն…(ստեղծագործություն) …(ցուցադրել): Այդ թանգարանի
բոլոր երեք հարյուր քսաներկու…(դահլիճ) հայելու համար մարդ շուրջ
քսանհինգ…(կիլոմետր) ճամապարհ է անցնում:
170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Այն ժամանակ Լեհաստանում…(ապրիլ) հարյուր տասնինը վայրի …(ցուլ ) … (որ) չորս …
(պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր
ութ …(ցուլ) կա՛մ արգելանոցներում…(ապրել), կա՛մ ազատ…(արածել)՝ որտեղ որ
պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ (եմ):
Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում…(արածել) ավելի քան հազար հինգ
հարյուր…(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:
Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն…(գետաձի) ավելի քան հարյուր
խոտաճարակ խոշոր (կենդանի) են ապրում:
171.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝
ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգքսանհինգ աշակերտ կա:
Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին
ու անցան:
Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն: Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:
- Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները
անվանի՛ր մեկ բառով:
Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:
Տասական, տասներկու-տասներկու, հազար-հազար, քսանհինգական, վեցական: - Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր`
38
ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց: Բ. Բոլորըը երկուական հաղթանակ շահեցին:
Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին: Բ. Հաղթողներին մի-մի գիրք
նվիրեցին: Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում: Բ.
Ռոբոտները քսանական հրահանգի էին ենթարկվում:
Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց: Բ. Թզուկները հինգական խնդիր
առաջարկեցին:
Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր: Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:
- Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից:
Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:
Քառասուն, յոթանասուն, ութսուն, տասնութ, երկու հարյուր: - Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը
փոխարինելով ուրիշներով:
Թանգարանում սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:
Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:
Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:
Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:
Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:
Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին: - Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:
ա) Օրվա մեջ քսան սիգարետներ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր
տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:
Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:
բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:
Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց:
Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:
Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:
Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:
Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:
Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:
Թվականների հետ անորոշ առումով դրված գոյականները եզակի, որոշյալները հոգնակի
թվով են գործածվում:
Քանակային բաշխում արտահայտվող բաշխական թվականները կազնում են թիվ ցույց
տվող բառի կրկնությամբ կամ նրան ական ածանց ավելացնելով:Բաշխական թվականների
հետ գոյականները գործածվում են հիմնականում եզակի թվով:
39
Դերանուններ
- Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված
դերանունների հետ:
Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :
Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):
Ամբողջ (դառնալ) կրակի բաժին:
- Փորձի՛ր պատասխանել:
ա) ով ե՛րբ է ասում «ես»,
բ) ով ո՛ւմ է ասում «դու»,
գ) ո՛ւմ մասին է ասում «նա»: - Հարցերին պատասխանի՛ր:
Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝ «նա»:
Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝
«այն բաժակը»:
181.Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):
ա) Ես, սա, այս:
բ) Դու, դա, այդ:
գ) Նա, այն: - Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան
համապատասխան ձևերը:
…քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ … պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա… հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե … է ապրում ու … սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի քանի տարի… տանը ապրեց:
Տատս … բողոքում է, բայց առանց … էլ չի դիմանում: - Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք
անձնական դերանունների համապատասխան ձևերով:
Ո՞վ եկավ:
Ո՞ւմ պայուսակը:
Մոտենալ ո՞ւմ :
Հեռանալ ումի՞ց:
40
Հիանալ ումո՞վ: - Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք
դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):
Եղբոր խաղալիքն էր ջարդել:
Առանց եղբոր տեղ չէր գնում:
Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:
Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:
185.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները:
Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:
Իմ, ինձ
քո, քեզ,
նրա, նրան,
իր, իրեն,
մեր, մեզ,
ձեր, ձեզ: - Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ
նախադասությունը:
Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան,…: - Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և
պատասխանի՛ր հարցերին:
Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:
ՈւղղականՍեռականՏրականԲացառականԳործիականՆերգոյականՈ՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:
Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին: - Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան
փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով
41
ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ
այդտեղ այլևս գետ չկա:
189.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում
ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ
օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Աղջիկը զարմացած նայեց տատին, ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:
Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:
Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:
Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:
Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության
ենթակայի անվանը: - Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ`
Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի
սիրում:
Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը իր շուրջը մեկը օրում է պտտվում:
Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է: - Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են
տարբերվում:
Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:
Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում
առաջին նավի խորտակման օրվանից:
Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:
Բ. Ուզում եմ պարզել, թե ե՞րբ են ձկները խավիար դնում:
Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է գոյանում:
Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպե´ս է գոյանում:
42 - Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ
կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
….է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե …է ջուր հավաքվում այս փոսում:
…պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե … պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
…պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե …պետք է վերականգնի հատված անտառները:
…Ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ….ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու
համար:
…այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ցո՛ւյց տուր տեսնեմ , թե … .այդպես գրավեց քո ուշադրությունը:
… ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե … ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին: Առարկա ցույց տրվող դերանունները (ես, սա, ինչ, ոչ ոք և այլն) նախադասության մյուս
բառերի հետ կապվելու, հարաբերվելու համար գոյականների նման հոլովվում են: Սակայն
դերանունների մի մասի՝ անձնական ՝ ես, դու, նա, ինքը, մենք, դուք, ցուցական՝ սա, դա,
հարցական՝ ո՞վ, դերանունների սեռական և տրական հոլովները կազմվում են գոյականից
տարբեր ձևերով: Եթե գոյականի սեռական և տրական հոլովները համընկնում են, նշված
դերանուններինը տարբերվում են (իմ-ինձ, քո-քեզ, մեր-մեզ, ձեր-ձեզ):
Բոլոր դերանունների բացառական, գործիական և ներգոյական (եթե ունեն) հոլովները
կազմվում են գոյականների նման՝ ուղղականի կամ տրականի ձևից:
Երրորդ դեմքի անձնական դերանունները (նա, ինքը, նրանք, իրենք ) տարբերվում են իրենց
կիրառությամբ: Ինքը, իրենք դերաննուները նախադասության մեջ գործածվում են նույն
նախադասության ենթակայի անվան փոխարեն:
Հարցական դերանունները թե շաղկապով կապված երկրորդական
նախադասությունների մեջ հարցական նշանը կորցնում են:
Բայ
Դիմավոր բայեր և դերբայներ
- Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք,
43
պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:
Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված
վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ: - Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող,
ապրած, ապրել):
Նրա… երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է
պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում… հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում … բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր
տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝… հեռու մի դաշտում: - Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի … մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ … այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ … ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ … ուրիշ ելք չունեմ:
Դու երկար … այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: - Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր,
փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի: - Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա
համակատար դերբայ (իս վրջավորությամբ):
Օրինակ`
Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների
հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում
դժվարությունների հանդիպեցին:
Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:
Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:
Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ
պայմաններում:
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել: - Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ
կազմի՛ր:
Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:
44 - Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով
վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:
Լսել, բարձրանալ, հեռանալ:
200.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
…ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար…: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը…թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր…: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա- առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղր… մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
201.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը …նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
Ամբողջը երեկո… հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը… սպասում
էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ…: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը…: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն…մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ…: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա…նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
…միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ) - Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել: - Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային:
Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց
45
թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում: - Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք
ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող: - Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր
դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը- վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, մառախուղով պատված լեռնագագաթներ,
ճանապարհորդի նկարագրված ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկած մարդ, գիշերները
մեր այգին այցելած չորքոտանին, անտառից սկիզբ առած վտակ: - Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր
դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Հերքվող վարկած- վարկած, որ հերքվում էր:
Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի, անտառից սկիզբ առնող վտակ, դժվարին
կացության մեջ գտնվող մարդ, ցանքերի համար վտանգավոր դարձող անձրև,
մառախուղով պատվող լեռնագագաթներ, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ: - Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր
ստացվեցին:
Օրինակ Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա: Կանգնեց անկյունում նրան
նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու
մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի
քանի քայլ հեռանալովհանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով
տեսավ: Ջրի
պակասելու մասին խոսեցին:
Բայի ժամանակաձևերը
208.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:
Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու
յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում
ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով
չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք,
46
խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք
ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին:
Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է
տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի
աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի
ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն
ունեցող մարդը չէր դիմանում:
- Տեքստի Ա և Բ մասերի բայերի ժամանակների տարբերությունը վերացրո՛ւ:
Ա. Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ուներ ու չգիտեր, թե ինչպես ազատվեր բեռ
դարձած անասունից: Որոշեց տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չուներ,
դիմեց իր դրացուն.
-Եզս հալից ընկել է, ի՞նչ կլինի՝ օգնի՛ր, տանենք շուկա, ծախենք:
-Աչքիս վրա,- պատասխանեց դրացին:
Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ էր, շուկայում սկսեց գովաբանել եզին:
-Ա՜յ եզը, լա՜վ եզը, է՜ս կողմն եկեք, մի էստե՜ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է,
գոմե՛շ…
Բ. Հավաքվում են մարդիկ, ու սա շարունակում է.
-Գիտե՞ք` ի՜նչ ուժեղ է, առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ կարող եք
հա՛մ բարձել, հա՛մ լծել:
Մարդիկ լսում են, քննարկում, ձեռք տալիս եզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն է
լսում: Լսում, լսում է, մեկ էլ դառնում դրացուն ու ասում.
-Չէ, ախպե՜ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի՜:
- Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները
համեմատի՛ր և գրի՛ր, թե ի՞նչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում:
Ա. Այսօր այստեղ ահավոր եղանակ է: Քաղաքից ու մարդկանցից հեռու այս դաշտում,
ասես ոգիներով լցված անտառի կողքին քամու հետ մենակ մնալը անսովոր զգացումներ է
արթնացնում: Այս պահին էլ, երբ գրում եմ քեզ, քամին չարախնդությամբ մոլեգնում է
դրսում, հարձակվում ծառերի վրա, կատաղությամբ ճանկում ու գետնին սեղմում նրանց
հաստ ճյուղերը: Օդը տնքում է կտրված պարանի նման ճոճվող ոստերից:
Բ. Եվրոպայի և Ասիայի երկինքը ժամանակ առ ժամանակ ծածկվում է քամու բարձրացրած
մանրագույն հողամասնիկներով: Այժմ այդպիսի երևույթները հաճախ են նկատվում:
Քամին դաշտերի տարածքից քշում տանում է ցանքի համար մշակված հողը ու շրջակա
ճանապարհները ծածկում հումուսի ու ավազի շերտով: Հաճախ փոթորիկներ են լինում,
որոնք մանր դեղնափոշու ամպեր են բերում , սևահողը ծածկում ավազով: Բերրի հողերը
քամուց պաշտպանելու համար մարդիկ փորձում են նորից անտառապատել դրանք: - Բայերի ժամանակային խախտումները գտի՛ր և ուղղի՛ր: Ուղղումներդ փորձի՛ր
հիմնավորել:
47
Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն
առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից
մինչև մահճակալս ընկած տարածությունը և թռավ մահճակալիս: Ի նշան ողջույնի`
շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր,
թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից
վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի
ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն
շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին
սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվեց,
որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձրեց ինձ՝ այն
աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:
- Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն
ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում:
Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ….(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի
ծանրությունը ոտքի թաթերի վրա…(պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն
ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն
անցնելու ժամանակ….(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի
հնարագետ կոշկակար, որն իր համար…(հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները,
որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:
- Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն
ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ …
(պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա
յոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու
կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին
ձեռագիրը, երբ սելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):
բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել
հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ,
երբ դա…(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն նրանք …( թափառել են, թափառել
էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:
- Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝
երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:
Անվավոր չմուշկները Լոնդոնում (հայտնագործվեցին, հայտնագործվել են): Առաջին
օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը (եղավ, եղել է): Նա դրանցով (եկավ,
գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո (սահեց,սահում էր) չմուշկներով ու
48
միաժամանակ ջութակ (նվագեց, նվագում էր):
- Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝
երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:
Երբ քամին (դադարում էր, դադարել էր), ալիքները (դառնում էին, դարձել էին) ավելի
սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը (փոքրանում էր, փոքրացել էր): Այդ
փոփոխությունները (կատարվում էին, կատարվել էին) աստիճանաբար, և ծփանք դարձած
ալիքները (շարունակում էին, շարունակել էին) իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:
Բայի եղանակները
- Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:
Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ կգնանք:
Փորձելով ամեն ինչ պիտի պարզեն, ու պիտի առաջ գնանք, ուրիշ ելք չունենք:
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ ենք գնացե՛ք:
- Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում
նախադասությունը):
Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:
- Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ
համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:
Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց :(ստույգ,հաստատ կատարված)
Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը:( հրաման)
Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար
ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)
Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել:
(ենթադրաբար,պայմանով կատարելի)
Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)
49
- Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս
դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:
Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ
ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի
ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:
Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ
(սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):
- Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս
անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:
Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել
հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն)
Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական
լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային
լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու
հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200
հազար քառ. կմ հայելի:
- Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:
Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական
եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:
Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:
Բ. Գնաս,գնայիր
Գ. Կգնաս, կգնայիր:
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:
Ե. Գնա՛, մի՛ գնա:
- Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:
Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ
ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից
ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է
գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի
վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:
- Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան
50
բայերով:
Գոնե մի օր կարգին եղանակ … որ …մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ…:
Գոնե մինչև ծովափ… , դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար… ուղևորությունը:
Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին … , մի քանի օր էլ ընկերություն … հետը:
Եթե քամին… ու փորձառու նվագները … ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով
ինչպիս՞ ձկների վտառ է լողում:
- Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան
ձևերով:
Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ … զորքի ու բոլոր ծառերը շարք …
(վերածել, կանգնեցնել)
Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ … ձերանցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ
անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ … ու … մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին … ու …
(թունավորվել, հիվանդանալ)
Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար …կեր
հայթաթելը: (լինել) - Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան
բայերով:
Վատ աշխատող շարժիչներն անպայման … թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը …, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու
վնասակար նյութերից:
Մարդիկ …, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար …., այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը …: - Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան
բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :
Համարձակ …, … նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ …:
Ուշադիր … քարտեզը, … , թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
… բոլոր խորհուրդները, հետո …, ինչպես կամենում ես:
Ոչ մեկի գաղտնիքը …, եթե անգամ պատահաբար ես իմացել:
-… ինձ, … թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին: - Ուշադրություն դարձրո՛ւ տրված սահմանական, հրամայական, ըղձական,
ենթադրական, հարկադրական եղանակների բայերին և պատասխանի՛ր հարցերին:
51
Ա. Կազմում եմ, հիանում ես: Կազմելու են, հիանալու եք: Կազմել ենք, հիացել է: Կազմեց,
հիացանք: Կազմում էիր, հիանում էինք: Կազմել էի, հիանում էիր: Կազմելու էին,
հիանալու էիր:
Բ. Կազմի՛ր, կազմեցե՛ք, հիացիր, հիացե՛ք,
Գ. Կազմեմ, հիանաս: Կազմեիր, հիանայինք:
Դ.Կկազմեմ, կհիանաս: Կկազմեիր, կհիանայինք:
Ե. Պիտի կազմեմ, պիտի հիանաս: Պիտի կազմեիր, պիտի հիանայինք:
Բայի ո՞ր եղանակը ներկա ժամանակ ունի:
Բայի ո՞ր եղանակն ընդմենը մեկ ժամանակ և մեկ դեմք ունի:
Ո՞ր եղանակներն են կազմվում ըղձականից, ինչպե՞ս են կազմվում:
Ո՞ր եղանակն ունի ամենաշատ ձևերը:
Պատճառական բայեր
- Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր:
Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում:
Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում: -Բ.Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում:
Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան:- Բ. Ցուրտը
բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:
Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում:- Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու
գոլորշիացնում է: - Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը:
Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
Օրինակ`
խոսել-խոսեց նել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):
Վազել, պարել, աշխատել, ուտել, կարմրել, սովորել, խմել, շփոթել, լռել, վստահել,
հագենալ, մոտենալ, մերձենալ: - Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ
կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:
231.Սխալ կազմած պատճառական բայերն ուղի՛ր:
Քնեցնել, հաշտեցնել, լռացնել, ուտացնել, լսեցնել, ճերմակեցնել, կարմրացնել, վախացնել,
աշխատացնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահացնել, ծառայացնել, ապրացնել:
- Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
Օրինակ`
ա) զգալ- զգացնել, (զգացրի)
բ) մեծանալ – մեծացնել,(մեծացրի)
գ) հագնել- հագցնել (հագցրի)
52
ա) Խաղալ, դողալ, եռալ, թվալ, հավատալ:
բ) Փոքրանալ, լավանալ, վատանալ, բարեկամանալ, թշմանալ, մանրանալ, հզորանալ,
բարձրանալ, քարանալ:
գ) Հասնել, թռչել, տեսնել, փախչել, փակչել, կպչել: - Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ
կազմիր՝ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով: - Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու տալ բայի օգնությամբ:
Օրինակ`
զանգել-զանգել տալ:
Հանձնել, պատժել, ասել, աղմկել, պատասխանել, զրուցել, հայտնել, աղալ, բանալ, տանել: - Տրված բայերը հնարավոր ձևերով պատճառակա՛ն դարձրու:
Օրինակ`
լսել- լսեցնել , լսել տալ:
Իմանալ, բարկանալ, տեսնել, զգալ: - Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:
Հասկանալ տվեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց այդ կողմերից:
Իմանալ տվեց, որ շուտով գալու է:
Զգացրեց, որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին զգուշացրեց, որ քաղաքից հեռու չգնան: - Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս գրիր և ուղղի՛ր:
Վախեցնել տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ, ներեցնել,
փրկեցնել, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել տալ, հայտարարել տալ, անել
տալ, ցավեցնել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել, ճանաչեցնել, պայթեցնել տալ,
խնդրել տալ: - Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:
Առավոտից իրիկուն, հետո էլ նորից միրչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ
մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
- Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:
Բայի եղանակները ցույց են տալիս խոսողի վերաբերմունքը գործողության կատարման
53
նկատմամբ: Խոսողի գործողությունը կարողէ ներկայացնել, իբրև ցանկալի,
անհրաժեշտ ,պայմանով կատարելի և այլն: Հայերենում բայն ունի հինգ
եղանակ՝սահմանական, ըղձական, ենթադրական,հարկադրական և հրամայական:
Ժխտական խոնարհում
239.Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Ներս մտնողն իմ մայրն է:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:
- Ա. և Բ. Խմբի նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ենթադրական եղանակի
բայերի (Բ խումբ) ժխտական ձևերն ինչո՞վ են տարբերվում մյուս ժխտական ձևերից:
Ա. Նրա համար ամենանվիրական առարկան իր թալիսմանն է:
Այդ օրվանից դարպասապահի չսափրած դեմքը թալիսման դարձավ թիմի համար:
Մարզիկները հավատում են թալիսմանների զորությանը:
Այդ մասին արդեն երեխաներն էլ գիտեն:
Բ. Ձուկն առանց փուշ կլինի:
Մեկ ծաղկով գարուն կգա:
Մրցույթի բոլոր մասնակիցներն էլ կխրախուսվեն, իսկ հաղթողը նվեր կստանա:
Ջուրն ընկնողը անձրևից կվախենա:
- Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված
նախադասությունների մտքերը համենատի՛ր:
Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի:
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում:
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը
թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն
ձմեռը մոտ է:
Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:
- Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:
Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
54
Նրա մտադրությունը սխալ հասկացան:
Նրան անլուրջ պատասխան տվեցին:
Այծերը էբենոս ծառից կարևոր են: - Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և
փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համենատի՛ր:
Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց: - Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու երկու ձևով՝ փոխելով
ժխտական դերանունը:
Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը:
Ոչինչ ավելի վատ չէ, քան մենակությունը:
Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից:
Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը:
Այդ ընթացքում ոչ ոք չեկավ:
Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը:
Բայերի ժխտական խոնարհումը կազմվում է չ մասնիկով (հրամայական եղանակի
բայերինը՝ մի մասնիկով): Չ մասնիկն ավելանում է կա՛մ պարզ դիմավոր ձևին (չվազեց,
չգրի), կա՛մ օժանդակ բային (չեմ գրում, չի վազում): Ժխտական մասնիկով օժանդակ բայը
դրվում է դերբայից առաջ (գալիս է- չի գալիս):
Ենթադրական եղանակի ժխտական խոնարհումը կազմվում է օժանդակ բայի ժխտական
ձևերով և ժխտական դերբայով (չգրեմ – չեմ գրի):
Ձևաբանություն
Գոյականի թիվը
Բաղադրյալ գոյականնրը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են
հոգնակի կազմում:
Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր) ,
ավելանում է- եր վերջավորություն: իսկ եթե բառավերջի միավանկ արմատը բայարմատ է
(օրինակ՝ ժամացույց, վիպագիր),ավելանում է-ներ վերջավորությունը:
Բաշխական թվականներ
Բաշխական թվականները կազմվում են թիվ ցույ տվող բառի կրկնությանբ կամ նրան —
ական ածանց ավելացնելով:
55
Դերանվան հոլովումը
Ես,դու,նա, ինքը անձնական, սա, դա ցուցական և ո՞վ հարցական դերանունների սեռական
և տրական հոլովները կազմվում են գոյականից տարբեր ձևերով. Դրանց հիմքերը
տարբերվում են (ես-իմ-ինձ, դու-քո-քեզ և այլն):
Ժխտական բայեր
Բայերի ժխտական ձևը կազմվում է չ մասնիկով, որը ավելանում է կա՛մ պարզ դիմավոր
ձևին (չխոսել), կա՛մ օժանդակ բային (չեմ խոսում):
Հրամայական բայերի ժխտականը կազմվում է մի՛ մասնիկով (մի խոսի):
Շարահյուսություն
Նախադասություն
Շարադասություն և տրամաբանական շեշտ
- Տրված ժխտական նախադասությունները շարունակի՛ր՝ քանի ձևով հնարավոր է:
Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:
Օրինակ`
Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս
ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ
է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ
առաջ է ընկել:
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում:
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը:
Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց: - Տրված ժխտական նախադասությունները կարդա՛, համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե
յուրաքանչյուր նախադասության մեջ ի՞նչ է կարևորված:
Օրինակ`
Մարզումների ժամանակ ծանր ատլետներն ուժեղ մագնիս են օգտագործում:
1.Ծանր ատլետներն են մարզումների ժամանակ ուժեղ մագնիս օգտագործում:- Ովքե՞ր են
մարզումների ժամանակ ուժեղ մագնիս օգտագործում: - Մարզումների ժամանակ ծանր ատլետներն ուժեղ մագնիս են օգտագործում: — Ե՞րբ
են ուժեղ մագնիս օգտագործում ծանր ատլետները: - .Ծանր ատլետներն են մարզումների ժամանակ ուժեղ մագնիս օգտագործում:- Ի՞նչ են
օգտագործում մարզումների ժամանակ ծանր ատլետները: - .Ծանր ատլետներն են մարզումների ժամանակ ուժեղ մագնիս օգտագործում:- Ի՞նչ են
անում ծանր ատլետները մարզումների ժամանակ:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտերի սերմերից մագնիսով կարելի է մաքրել: - Մշակովի բույսերի սերմերը կարելի է մագնիսով կարելի է մաքրել մոլախոտերի
սերմերից:
56 - Մագնիսով կարելի է մաքրել մշակովի բույսերի սերմերը մոլախոտերի սերմերից:
3.Մոլախոտի սերմերից մագնիսով կարելի է մաքրել մշակովի բույսերի սերմերը:
4.Կարելի է մշակովի բույսերի սերմերը մոլախոտերի սերմերից մագնիսով մաքրել: - Տրված նախադասությունները համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր
նախադասության մեջ ի´նչ է կարևորված (ուշադրությո՛ն դարձրու շեշտված բառերին):
Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ
իննսուն տոկոսը:
Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են
կազմում:
Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն են կազմում ջրային բույսերը:
Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են
կազմում:
- Յուրաքանչյուր հարցին պատասխանելիս նախադասության շարադասությունը
(բառերի դասավորությունը) այնպես փոխի՛ր, որ կարևորվի հարցական բառին
պատասխանող բառը:
Օրինակ`
Ես պինգվինների լճակը վերակառուցելու բարդ և հրաշալի պլան ունեմ: - Ո՞վ ունի պլան- Ես ունեմ պինգվինների լճակը վերակառուցելու բարդ և հրաշալի պլան
ունեմ: - Ունե՞ս, թե՞ չունես լճակը վերակառուցելու պլան:- Ունեմ պինգվինների լճակը
վերակառուցելու բարդ և հրաշալի պլան:
3.Ի՞նչ պլան ունեմ:- Պինգվինների լճակը վերակառուցելու բարդ և հրաշալի պլան ունեմ:
4.Ինչպիսի՞ պլան ունեմ:-Բարդ և հրաշալի պլան ունեմ՝ պինգվինների լճակը
վերակառուցելու:
Երեկոյան գազանանոց այցելողների բազմությունը նոսրանում է: - Ե՞րբ է բազմությունը նոսրանում:
- Ո՞ր բազմությունն է նոսրանում:
- Ի՞նչ է լինում բազմությունը երեկոյան:
Ջրավազանը սուզվողը ջրից կանաչ մազերով դուրս կգա: - Ո՞վ դուրս կգա:
- Որտեղի՞ց կանաչ մազերով դուրս կգա:
- Ինչպե՞ս դուրս կգա:
- Նախորդ առաջադրանքները կատարելիս ստացված և օրինակում տրված
նախադասսությունները կարդա՛, ուշադրությո՛ւն դարձրու շեշտադրությանը և
պատասխանի՛ր հարցերին:
Սովորաբար նախադասության ո՞ր բառն է շեշտված արտասանվում:
Ինչի՞ հետ է փոխվում նախադասության շեշտադրությունը:
57
Ինչո՞ւ են նախադասության մեջ հնչերանգով արտահայտվող, բայց սովորաբար չդրվող
շեշտը կոչում «տրամաբանական շեշտ»:
Տրամ-պինդ, հաստատուն:
Բան-խոսք:
Տրաբանական- 1. տրամաբանությանը հատուկ, վերաբերող, 2. խելացի բնական: - Յուրաքանչյուր հարցին պատասխանելիս նախադասության շարադասությունն ու
տրամաբանական շեշտն այնպես փոխի՛ր, որ կարևորվի հարցական դերանվանը
համապատասխանող բառը:
Երկրապահները Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա
պատահաբար ծով են հայտնաբերել: - Որտե՞ղ են հայտնաբերել ծովը:
- Ովքե՞ր են հայտնաբերել ծովը:
- Ինչպե՞ս են հայտնաբերել ծովը:
- Ի՞նչ են հայտնաբերել գիտնականները:
Քաղցրահամ ջրի հսկայայան պաշարները անապատը ծաղկուն մարգագետինների կարող
են վերածել: - Ինչե՞րը կարող են մարգագետինների վերածել անապատը:
- Ի՞նչը կարող է մարգագետինների վերածել ջուրը:
- Ջուրն ինչի՞ կարող է վերածել անապատը:
- Նախադասության բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի՛ր և
տրամաբանական շեշտի տեղը փոխի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
Օրինակ`
Ջրիմուռներն արմատների կարիք չունեն: - Ջրիմուռնե՛րը չունեն արմատների կարիք:
- Արմատների՛ կարիք չունեն ջրիմուռները:
- Կարի՛ք չունեն ջրիմուռներն արմատների:
- Չունե՛ն ջրիմուռներն արմատների կարիք:
Որսուրդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է:
Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում:
Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես
գալիս: - Նախադասության բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի՛ր և
տրամաբանական շեշտի տեղը փոխի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
Օրինակ`
Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև
Աթենք վազել է:
Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծածկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների
58
համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին: - Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների
համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին: - Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանի նախադասության
տարբերակներ: Քանի՞ նախադասություն է ստացվում:
Կապիկների վանդակի մոտ կանգնած՝ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ
ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության: - Տրված նախադասությունը համառոտի՛ր և վեց-յոթ բառանի նախադասությունների
տարբերակներ ստացիր:
Մայր մտնող արևի շողերից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց
գեղեցկությամբ ՝ մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ խոնարհվելով ,
պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:
Պարզ և բարդ նախադասություններ - Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր և գրի՛ր տարբերությունները:
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական
միջին հաշվով կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով կես ժամ: Դա պարզվել է ամերիկացի
գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի
ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ.
Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի
ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
Ա. Դրանց մեջ է նաև արեգակնային մի ժամացույց, որը պատրաստվել է տասնվեցերորդ
դարում: Բ. Դրանց մեջ է նաև արեգակնային մի ժամացույց: Դա պատրաստվել է
տասնվեցերորդ դարում:
Ա. Թանգարանի այցելուներն անպայման մտնում են նաև գրադարան, որտեղ կարդում են
59
ժամացույցների և նրանց պատմության մասին: Բ. Թանգարանի այցելուներն անպայման
մտնում են նաև գրադարան: Այնտեղ կարդում են ժամացույցների և նրանց պատմության
մասին: - Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով
միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ
փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)
Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ: : (ինչ որ)
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:
(ինչ, ինչ որ)
Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ)
Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:
(որ) - Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով
միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ
փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր:
Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին
դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն
սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի,
որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)
- Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով
միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ
փոփոխություննե՛ր արա):
Որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին: Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում
էր անտառի բացատում (երբ, երբ որ)
Աղվեսը ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել: Այծը նախատեց աղվեսին: ( հենց որ,
երբ)
Կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար: Ծիծեռնակները
60
ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ: Նրանք որոշեցին խայթոցով վնասել
մեղրը տանողներին: (ուստի, հետևաբար)
Ծովի ջուրը չի խմվում: Ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու: Մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց) - Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ միացրո՛ւ՝ քանի
ձևով կարող ես:
Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ)
- Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում
շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել: Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ
(որովհետև )
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել եք: (որտեղ)
- Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում,… հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,… սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
… ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական
ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ… ինձ թվաց,… իմ այդ ստորագրությունը ոսկե
տառերով էր տպված:
… մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից,… գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,… գտնվում էր բակի խորքում:
… մեծահռչակ զորավար էր,… երկրների կուսակալ:
… նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:
… հնէաբանը,… թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան: - Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝
դրանք տրվածներին կապելով երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ
շաղկապներով ու շաղկապական բառերով:
Օրինակ`
Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև կրակելն աղվեսները փախան, որովհետև
61
անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը:
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց:
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև:
Ջուրը բակի ջրհորից բերեք: - Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:
Թեպետ………………, սակայն………………….:
Չնայած որ………….., բայց………………………:
Թեև…………………., բայց և այնպես……………: - Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե………………….., ապա……………:
Քանի որ…………….., հետևաբար…….:
Որովհետև………….., ուստի…………..:
Քանզի………………., ուրեմն………….: - Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր
բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր ունի:
…………………., այլապես…………….:
Ոչ թե…………., այլ…………………….:
……………….., այլ ոչ թե………………: - Բարդ նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդական
նախադասությունները) հանի՛ր:
Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էր մարդկանց դեռ հնադարում,
Քեոփսի բուրգն է:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ, որի ժամանակ դաշտ են թողնում
կատաղած ցուլին:
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որից տեղացիները կաթ են ստանում:
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը նորից
ուղևորվեց Զատկի կղզի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:
Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որ
կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվել: Քսան տոննանոց
արձանները, որոնցից մի քանիսի բարձրությունն ութ մետրի է հասնում, կանգնած են
ուղղահայաց դիրքով:
62
Հնագետներին մի քանի ամիս է պետք, որ առանց վնասելու մամուռից ու տիղմից մաքրեն
ծովի հատակից գտնված անտիկ սափորը:
Անապատներում, որտեղ կատաղի ու քմահաճ քամիներից տուժում են և՛ մարդիկ, և՛
կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով:
Մասնագետները պնդում են, որ ծովափնյա մի քանի քաղաք աստիճանաբար իջնում են ջրի
տակ: - Ընդգծված երկրորդական նախադասությունները հանի՛ր և անհրաժեշտության
դեպքում ստացված պարզ նախադասությունների մեջ փոփոխություննե՛ր արա:
Օրինակ`
Երբեմն արջն իրեն այնպես թափով էր գցում տակառի մեջ, որ մյուս կողմից դուրս էր
ընկնում:- Երբեմն արջն իրեն թափով գցում էր տակառի մեջ:
Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այն մասին, թե մագնիսական
դաշտն ազդո՞ւմ է արդյոք մարդու առողջության վրա: Այդ վեճը նոր թափով բորբոքվեց այն
ժամանակ, երբ արյան ճնշման հիվանդության դեմ մի շարք երկրներում սկսեցին կիրառել
մագնիսական ապարանջաններ: Մագնիսական դաշտը լայնացնում է մաշկի
մազանոթները, որն էլ հանգեցնում է արյան ճնշման նվազմանը:
Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել նրա համար, որ արջը խաղալու բան
ունենա:
Միշտ չէ, որ հնարավոր է լինում գնել կամ որսալ այն կենդանուն, որը մեզ հարկավոր է:
Արձանագրվել են բազմաթիվ այնպիսի դեպքեր, երբ կենդանիները երկար ժամանակ
ապրել են առանց սնվելու:
Գերմանացի մի ինժեներ պատրաստել է այնպիսի չմուշկներ, որոնք էլեկտրական
շարժիչով են աշխատելու: - Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւ` երկրորդական նախադասությունները
հանելով:
Գյուղի վերևում հին քարայրներ կան, որոնց շվաքում նախրից հետ մնացած հորթերն են
նստում:
Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ
է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:
Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազուտ հունով:
Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուս կածանները նրանց անծանոթ
են ու երկյուղալի:
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, Անժիկն ու
մինա բիբին գնացին դեպի ձորակ: - Բարդ նախադասությունը պարզեցրո՛ւ` միայն գլխավոր նախադասությունները
63
թողնելով:
Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին
ամպը նազով էր նստել:
Տատի այդ տարօրինակ պատմությունը, որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն
ստեղծելու նպատակ ուներ, վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ էր, ջերմությունը՝ շատ, երբ շները շոգից տան
ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,- առվի եզերքին միշտ էլ կարելի է
տեսնել Լառ-Մարգարին՝ ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում
ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա, իր բնի մեջ,
հանգստանում էր արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա,
Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:
Հերու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից ձյուն էր հալում և լանջը մերկացնում,
ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը,
Հանավանքից մի շինական, որի պապերը յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի
պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա: - Բարդ նախադասությունն արտահայտի՛ր պարզերով (ընդգծված բառերը հանի՛ր կամ
փոխարինի՛ր ուրիշներով և անհրաժեշտության դեպքում՝փոփոխություննե՛ր արա):
Օրինակ`
Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը, որի մեջ քսան ոսկի կար:
-Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը: Քսակում (կամ՝ քսակի մեջ) քսան ոսկի կար:
Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա, որի վրա
նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում:
Երբ 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր
վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները, որոնցից ավագը հարյուր երեք
տարեկան էր, իսկ կրտսերը՝ տասը:
Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը,
որոնք գրել են ձախ ձեռքով:
Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին
նոտարի մոտ, որ իմանան ժառանգության մասին: Կտակին ծանոթանալուց հետո
հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին, որովհետև նա փողերն իր տասը
եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին: - Բարդ նախադասություններն արտահայտի՛ր պարզերով:
Օրինակ`
Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը
64
շատ հարցերում նման է, հայտնի է վաղուցվանից: — Վաղուցվանից հայտնի է մի փաստ:
Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ
հարցերում նման է:
Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները
ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով պարզել են, որ աղավնիներն օժտված են հիանալի
հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ
կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացող
մտքից: Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու
ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:
Նախադասության անդամներ
- Նախադասության ամեն մի բառը կամ բառակապակցությունը փոխարինի՛ր
հարցական բառով և ստացի՛ր հարցական նախադասություններ (քանիսը կարող ես):
Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա
ճանապարհորդություն կատարեց երկիր մոլորակի շուրջը: - Նախադասության ընդգծված անդամները՝ ենթական ու ստորոգրյալը
համաձայնեցրո՛ւ:
Ոչ ոք չեն փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:
Փողոցում քայլում էին երկու մարդ:
Ժողովուրդը հավաքվել են հրապարակում:
Ճյուղին նստած էին տասը ճնճղուկ:
Մի քանի տղա լսում էին:
Մի երկու երեխա խաղում էին բակում:
Սարի լանջին մի խումբ գառ են երևում:
Հավաքված մարդկանց մի մասը զրուցում են:
Աստղագետների մեծամասնությունը գտնում են, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել
են: - Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու, կամ շաղկապներից մեկով և
բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը՝ ենթական, ո՛ր դեպքում է
դուրս գալիս:
Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը ժլատ աչքածակ մարդ էր: Թագավորը հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛
բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս
65
պրծնել այդտեղից:
Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ
կոճղերին:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն
հաստատվեց:
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու
համար տերն առաջինը կմտնի վանդակը: - Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր և դրա
պատճառը բացատրի՛ր: Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր:
Ա. Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները:
Հողմը մռնչաց, գալարվեց և ծովի ալիքները լեռնացան:
Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով:
Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:
Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ ուղեկցելու:
Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ:
Բ. Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:
Արևը ժպտաց և ծաղիկներն արթնացան:
Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:
Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:
Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ միանգամից
գնա հրավերքի սրահը:
Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ ինքն ու Ջերալդը միանգամից
գնան հրավերքի սրահը:
276.Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ………..:
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և………..:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու………:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու………:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ………….:
66
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ………….: - Կետադրի՛ր
Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ
օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին
շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ
կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր
անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր
հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր
կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների
տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե
անջատեր այն:
278.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով կամ
բառակապակցություններով (ենթականերով):
Օրինակ`
….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Որեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) - Փակագծերում տրված հարցին պատասխանող դերանուն (ենթակա), ապա նրան
լրացնող երկրորդական նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ
նախադասությունները բարդեցրո՛ւ:
Օրինակ`
Մուտքից դուրս եկավ: (Ո՞վ) – Մուտքից դուրս եկավ նա, ում տեսել էինք առավոտյան:
Մուտքից դուրս եկավ նա, ով վերջինն էր մտել: Մուտքից դուրս եկավ նա, ումից լուր էինք
ուզում իմանալ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) - Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող
ստորոգյալներ:
67
Մարդիկ հաճախ երկնքին….(ի՞նչ են անում):
Մարդկանց մեծ մասը լուսինը…..(ի՞նչ է անում) ափսեի չափ:
Հեռավորությունը սխալ….(ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:
Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ… (ի՞նչ եղան):
Իրականում լուսինը…(ինչպիսի՞ն է):
Աստղերի մեջ հեռավորությունը ….(ինչքա՞ն է): - Ա. և Բ. Խմբի նախադասությունների ընդգծված ստորոգյալները համեմատի՛ր և
փորձի՛ր բացատրել տարբերությունը:
Ա. «Օլիմպիկը» բաց ծովում լողում էր:
Մի ուրիշ նավ՝ «Գաուկը» անցնում էր նրան զուգահեռ:
Փոքր նավն անսպասելիորեն թեքեց ճանապարհը:
Նա շարժվեց դեպի շոգենավը:
Բ. «Օլիմպիկը» հսկա նավ էր:
«Գաուկ» նավն ավելի փոքր էր:
Նավերն արդեն իրար շատ մոտ էին:
Հարվածը շատ ուժեղ էր:
- Կետերի փոխարեն գրի՛ր ստորոգյալի մաս կազմող համապատասխան բառ կամ
բառակապակցություն (ստորոգելի):
Օրինակ`
Գրքի արժանիքներից մեկն էլ ….(ի՞նչը) էր:- Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի
արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր:
Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն….(ի՞նչը) էր:
Նրա տեսած առարկան (ինչպիսի՞ն) էր:
Մթության մեջ բոլոր առարկաները ….(ինչպիսի՞ն) են:
Թռիչքի տևողությունը….(ինչքա՞ն) է:
Ջերմության աղբյուրը ….(ի՞նչ) է:
Դրա պատճառը…(ո՞վ) է: - Նախադասությունները բարդեցրո՛ւ՝ տրված հարցերին պատասխանող երկրորդական
նախադասություններ ավելացնելով (որպեսզի ավելացրածդ նախադասությունը կապվի,
կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):
Օրինակ`
Գրքի արժանիքներից մեկն էլ այն էր: (ի՞նչն էր) — Գրքի արժանիքներից մեկն էլ այն էր, որ
նկարները գունավոր էին:
68
Նկարում ամենահետաքրքիրը այն էր: (ի՞նչն) էր
Նրա տեսած առարկան այնպիսին էր: (ինչպիսի՞ն) էր
Մթության մեջ բոլոր առարկաները այնպիսին են: (ինչպիսի՞ն են)
Թռիչքի տևողությունը այնքան է: (ինչքա՞ն է)
Ջերմության աղբյուրը նա է: (ի՞նչ է):
Դրա պատճառը նա է: (ո՞վ է): - Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով բառեր կամ
բառակապակցություններ, որոնք բնութագրեն (նկարագրեն, բնորոշեն) ենթակային: Ի՞նչ
հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:
Օրինակ`
Այդ երևույթը բացատրելի է:- Գունային այդ երևույթը բացատրելի է: Մթնշաղի մեջ գույների
խամրելու երևույթը բացատրելի է:
Որդիներն անհանգստանում էին:
Ընկերդ արդեն գնացելէ:
Արշավախումբը վերադարձավ լեռներից:
Քո երգը գրավեց մարդկանց:
Վարագույրը փակվեց:
Հյուրը խոսելով մոտեցավ: - Նախադասության ո՞ր բառին կարող ես
բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում որոշիչ: Օրինակ
Քաղաքում մարդիկ էին ապրում:- Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու
կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ
էին ապրում:
Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:
Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:
Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր
պատմում:
Այդ կետում դրված թուղթը կայրվի:
Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում:
Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց: - Տրված նախադասություններն ընդարձակի՛ր
ընդգծված գոյականներին բառով կամ բառակապակցությամբ արտահայտված որոշիչներ ավելացրնելով: 69 Օրինակ
Հայացքը սահում է առարկաների վրայով :- Տարտամ ու անհանգիստ հայացքը սահում էր
դես ու դեն ցրված առարկաների վրայով:
Ձկնորսի ցանցը մի ձկնիկ ընկավ:
Նայում էր ծովի ալիքներին:
Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին:
Պատասխանը ճիշտ էր:
Բացատրությունը չհամոզեց: - Տրված նախադասությունները բարդեցրո՛ւ՝ ընդգծված գոյականներին ավելացնելով
տրված հարցերին պատասխանող որոշիչ երկրորդական նախադասություններ:
Օրինակ`
Հայացքը սահում է այն առարկաների վրայից (ո՞ր)- Հայացքը սահում է այն առարկաների
վրայից, որոնք փոքրիկն անկանոն շաղ էր տվել սենյակում:
Ձկնորսի ցանցը մի այնպիսի ձկնիկ ընկավ: (ինչպիսի՞)
Նայում էր ծովի ալիքներին: (ո՞ր)
Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին: (ո՞ր)
Ճիշտ էր այն պատասխանը: (ո՞ր)
Չհամոզեց այն բացատրությունը: (ո՞ր) - Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով բառեր կամ
բառակապակցություններ, որոնք ցույց տան, թե ո՞ւմ կամ ինչի՞ն է պատկանում
(վերաբերում) ենթական: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ
անուն կտաս դրանց:
Օրինակ`
Դուռը փոքիկ աղջիկը բացեց:- Դուռը նրա փոքրիկ աղջիկը բացեց:
Պատճառը շատ խորն է թաքնված:
Անշարժ անիվի ճաղերը կարելի է հաշվել:
Աչքից ոչինչ չի վրիպում:
Որդին դեռ փոքր է:
Ո՞ր մասում է ավելի հարմար: - Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ընդգծված գոյականներին ավելացնելով բառեր
կամ բառակապակցություններ, որոնք ցույց տան, թե ո՞ւմ կամ ինչի՞ն է պատկանում
(վերաբերում) այդ առարկան: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները:
Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում հատկացուցիչ:
Օրինակ`
Վստահ բացում եմ դուռը: — Վստահ բացում եմ տնակի դուռը:
70
Ամբողջ օրը շրջելուց հետո հասանք դղյակին:
Նավակն արդեն մոտեցել էր:
Նկարը ցույց տվեց ուրիշներին:
Տանից միայն ձայն է լսվում:
Հեղինակն այդպես էր բացատրում: - Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ՝ ավելացնելով տրված հարցերին
պատասխանող երկրորդական նախադասություններ (կարող ես նախադասությունները
կարող անհրաժեշտ բառեր ավելացնել):
Օրինակ`
Վստահ բացում եմ դուռը (ո՞ւմ)- Վստահ բացում եմ նրա դուռը, ով բարյացկամ է իմ
նկատմամբ: Կամ՝ Վստահ բացում եմ նրա դուռը, ումից ջերմ ընդունելություն եմ
ակնկալում:
Ամբողջ օրը շրջելուց հետո հասանք դղյակին: (ո՞ւմ)
Արդեն մոտեցել էր նավակը: (ո՞ւմ)
Տանից միայն ձայն է լսվում: (ո՞ւմ)
Այդպես էր բացատրում հեղինակը: (ինչի՞) - Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ընդգծված անդամներին ավելացնելով
կա՛մ որոշիչ, կա՛մ հատկացուցիչ լրացումներ:
Օրինակ`
Հարցը անակնկալի բերեց հորը: -ա) Չմտածված, կտրուկ ու դիպուկ հարցը անակնկալի
բերեց հորը: բ) Տղայի ու նրա ընկերոջ հարցը անակնկալի բերեց հորը:
Կետը թափահարեց պոչը:
Բազմությունն սպասում է:
Մի քանի օր ապրել էր ջրի մեջ:
Ճանապարհորդը պատմում էրանապատի մասին:
Պատկերը զարմացրեց բոլորին: - Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ՝ ընդգծված անդամներին
ավելացնելով երկրորդական նախադասություններ (կա՛մ որոշիչ, կա՛մ հատկացուցիչ):
Օրինակ`
Հարցը անակնկալի բերեց հորը: -ա) Հորն անակնկալի բերեց այն հարցը, որ տղան ու նրա
ընկերը տվեցին: բ) Հորն անակնկալի բերեց նրա հարցը, ում դեռ բոլորովին երեխա էր
համարում:
Կետը թափահարեց պոչը:
Բազմությունն սպասում է:
71
Մի քանի օր ապրել էր ջրի մեջ:
Ճանապարհորդը պատմում էրանապատի մասին:
Պատկերը զարմացրեց բոլորին: - Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով տրված հարցերին
պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:
Կարդալուց հետո կհասկանաք: (ի՞նչը)
Արդեն որոշել եմ: (ի՞նչ)
Բռնակալները սպանում են: (ո՞ւմ)
Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ)
Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին) - Տրված հարցերին պատասխանող նախադասություններ ավելացնելով՝ պարզ
նախադասությունները դարձրո՛ւ բարդ (որպեսզի ավելացրածդ նախադասությունը
կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):
Կարդալուց հետո կհասկանաք: (ի՞նչ)
Արդեն որոշել եմ: (ի՞նչ)
Բռնակալները սպանում են: (ո՞ւմ)
Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ)
Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին) - Տրված հարցերին պատասխանող նախադասություններ ավելացնելով՝ պարզ
նախադասությունները դարձրո՛ւ բարդ:
Նորեկն այնպես էր խոսում: (ինչպե՞ս)
Արևն այնպես էր այրել կնոջ դեմքը: (ինչպե՞ս)
Ահռելի որոտից պայթում է երկինքը: (ինչպե՞ս)
Բոլոր կասկածներս փարատվեցին: (ե՞րբ)
Երեկոյան հազիվ տեղ հասանք: (ե՞րբ)
Մայր ու որդի զբոսնում էին: (ինչքա՞ն ժամանակ) - Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս, ի՞նչ ձևով և
ինչքա՞ն հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:
Հանգստացած թագավորը նստեց:
Հանդարտված առյուծները կանգնեցին նրա գահի մոտ:
Հիվանդ մարդը դեղ խմեց:
72 - Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս հարցին
պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն (կետադրությանն
ուշադրությո՛ւն դարձրու):
Օրինակ`
Անծանոթ տղան ժպտաց: — Անծանոթ տղան մեղմ ժպտաց:
Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը:
Անծանոթ տղան այնպես ժպտաց, կարծես հազար տարվա ընկերներ էին:
Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց:
Տղաները ողջունեցին հյուրին:
Անձրև էր գալիս: - Նախադասություններին ավելացրո´ւ ինչի՞ց կամ ինչո՞ւ հարցերին պատասխանող
բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ:
Ձայնը գլուխը գցած երգում է:
Եկել ես մեր քաղաք:
Նավաստին հայտնվեց նավամբարում:
Նա կարծես մի քիչ շփոթվեց: - Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ընդգծված բառերին ավելացնելով նույն տիպի
լրացումներ:
Օրինակ Ամեն օր կռիվ էր սարքում ու հետ գալիս: ա) Ամեն օր կռիվ էր սարքում ու հուզված, բարկացած, հոգնած ու անտրամադիր հետ գալիս: բ) Ամեն օր կռիվ էր սարքում ու հետ գալիս
մեզ մոտ արդարանալու, նոր փաստարկներ գտնելու ու կռվի պատրաստվելու կամ
զղջալու, լաց լինելու ու բոլորիս մեղադրելու:
Գնացքը մոտենում է կայարանին:
Կրիաները դուրս եկան ափ: - Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ընդգծված բառերին ավելացնելով տարբեր
լրացումներ, որոնք տարբեր հարցերի պատասխանեն:
Օրինակ`
Եղանակը փոխվեց:-Առավոտյան եղանակը գյուղում միանգամից փոխվեց:
Մրցելու են մյուս թիմերը:
Եկել մ Ձեզ հայտնելու նորությունը: - Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ բոլոր անդամներին ավելացնելով
լրացումներ:
Օրինակ`
Ընկերոջը չէր պատմել:- Մտերիմ ընկերոջը ոչինչ չէր պատմել:
Աղավնին հավատարիմ է:
73
Հնդիկներն են կառուցել քաղաքը:
Ինկերն արհեստական կղզիներ են սարքում ջրագռավների համար:
Գիտնականը փորձում էր հասկանալ:
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:
Քարանձավի մուտքը փակ էր: - Բարդ նախադասությունները կետադրի՛ր:
Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից:
Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ:
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել:
Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին:
Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ
տվեց:
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած
պարծենում էր:
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս
ուներ:
Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր
գրած գիրքը:
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով:
Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի
առարկա Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց:
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով՝
բռնում է սուտը:
Այնքան հզոր է մոծակը որ նույնիսկ փիղն է վախենում նրանից:
Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա:
Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր:
Դերբայական դարձված - Ա և Բ Նախադասությունները համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր
(ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ստորոգյալներին);
Ա. Եթե դիվանագետն ասում է «այո», ուրեմն մտածում է. «Կարող է պատահել»: Բ.
Դիվանագետն «այո» ասելիս մտածում է. «Կարող է պատահել»:
Ա. Եթե ասում է. «Կարող է պատահել», ուրեմն մտածում է «ոչ»:
Բ. «Կարող է պատահել» ասելիս մտածում է «ոչ»:
Ա. Եթե ասում է «ոչ», ուրեմն դիվանագետ չէ: Բ. «Ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ:
Ա. Գործարանի մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ
արտադրված սայրերով, որպեսզի այդպես ստուգեն աշխատանքի որակը: Բ. Գործարանի
74
մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված
սայրերով՝ այդպես ստուգելով աշխատանքի որակը: - Ընդգծված երկրորդական նածադասությունները դարձրո՛ւ բառակապակցություններ:
Օրինակ`
Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: — Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
Ով այդ ուսանելի խաղալիքով զբաղվում է, յուրացնում է շատ կարևոր մի օրենք:
Ով գտավ թաքցրած գանձը, մուտքին գրված անեցքի տակ կընկնի:
Դամբարանները թալանեցին նրանք, ովքեր հնագետներին օգնում էին:
Ինչ ցանել էիր, դա ես հնձելու:
Դամբարանները թալանեցին նրանք, ովքեր հնագետներին օգնում էին:
Ինչ ցանել էիր, դա ես հնձելու:
Կարող են փրկվել միայն նրանք, ովքեր ճանաչում են մարդուն ու կարողանում են
խուսափել նրանից:
Նրան զարմացրեց,որ անծանոթ մարդիկ ներս եկան: - Ընդգծված երկրորդական նախադասությունները բառակապակցություններ դարձրո՛ւ:
Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են ստացված բառակապակցությունները: «դերբայական
դարձված» կոչում:
Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը հետզհետե աչքից անհետանում
էր:
Արևն ու Երկիրը, որ իրար փոխադարձաբար ձգում են, կապված են նաև այլ տիեզերական
մարմինների հետ:
Վեպի հերոսները կառուցում են մի տիեզերանավ, որը կարող էր Լուսին թռչել:
Սարքը, որ խորամանկ կառուցվածք ունի, ուղղակի դեռ չի ընկել այդ պատանու ձեռքը:
Հեշտ չէ հաղթահարել նրանց ազդեցությունը, ովքեր երկար ժամանակ անառարկելի
հեղինակություն են եղել:
Մարդիկ շրջապատեցին նրա տունը, ով սարքել ու իրենց էր նվիրել այդ մեքենան:
Երբ նկարում էր բերդի մուտքը, մատիտը մի պահ ձեռքին մնաց:
Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր: - Ընդգծված բառակապակցությունները (դերբայական դարձվածները) վերածի՛ր
երկրորդական նախադասությունների:
Օրինակ`
Դելֆիններին վարժեցնողները կապվում են նրանց հետ: -, Նրանք, ովքեր վարժեցնում են
դելֆիններին, կապվում են նրանց հետ:
Մեզ որպես թանկագին հյուրի դիմավորող տանտերը սեղանին իրենց երկրի ամենահամեղ
կերակուրները դրեց:
Իսկական փորձություն է խխունջներ հյուրասիրող մարդկանց երկրում հյուր ընկնելը:
75
Ստիպված կանգ առանք ջունգլիներով շրջապատված մի գյուղում:
Այնտեղ մեզ կոկորդիլոսի պոչ հյուրասիրեցին վայրի պտուղներով ծանրաբեռնված ծառերի
տակ:
Հետո մեզ տարան արևի կուրացուցիչ ճառագայթներով լցված, խայտաբղետ ու աղմկոտ
շուկան:
Մեր պատվին գնված սև, մազմզոտ թրթուրները շուկայի ամենաթանկ ապրանքներն էին: - Ընդգծված դերբայական դարձվածները վերարծի՛ր երկրորդական
նախադասությունների:
Օրինակ`
Հոր հեռանալուն պես աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց, քսեց տղայի
վերքերին:-Հենց որ հայրը հեռացավ, աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց, քսեց
տղայի վերքերին:
Շիկացած անապատներում թափառողները վարժվում են տապակած մորեխ ուտելուն:
Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:
Մարդկանց մեջ փնտրում, գտնում էր տարօրինակ սովորույթներ ու ճաշակ ունեցողներին:
Նա սպասում էր հայրենակիցների՝ իրեն դիմավորելուն:
Նա վերադարձավ երկար տարիներ ապրած տեղից:
Իր հայրենիքի բախտը ոտնակոխ անելու չափ անգութ չէր նա:
Մեկ էլ կանչելու դեպքում պիտի հետևեի նրան: - Բարձրաձայն կարդա՛ ու հնչերանգով ցո՛ւյց տուր նախադասությունների
կետադրական տարբերությունները: Կետադրական օրինաչափությունը բացատրի՛ր:
Ա. Ապարդյուն որոնելով բոլոր մետաղները ոսկի դարձնող փիլիսոփայական քարը՝
ալքիմիկոսները հայտնաբերեցին ֆոսֆորը, ազոտաթթուն և ճենապակին:
Ձեռի խեցիով մերթ ահեղագոչ ու մերթ մեղմ մեղեդիներ հնչեցնելով՝ ձկնապոչ Տրիտոնը
շրջում էր ծովերում:
Բ. Ալքիմիկոսները հայտնաբերեցին ֆոսֆորը, ազոտաթթուն և ճենապակին՝ ապարդյուն
որոնելով բոլոր մետաղները ոսկի դարձնող փիլիսոփայական քարը:
Ձկնապոչ Տրիտոնը շրջում էր ծովերում՝ ձեռքի խեցիով մերթ ահեղագոչ ու մերթ մեղմ
մեղեդիներ հնչեցնելով:
Գ. Ալքիմիկոսները հայտնաբերեցին ֆոսֆորը, ազոտաթթուն և ճենապակին: - Ընդգծված դերբայական դարձվածները նախադասությունների մեջ գործածի՛ր տարբեր
դիրքերում ու կետերում:
Օրինակ`
Քաղաքի հին թաղամասներն ու խուլ փողոցներն ընկած՝ վիպագիրն այդ պատմության
կորած հերոսներին էր փնտրում:
76 - Վիպագիրն այդ պատմության կորած հերոսներին էր փնտրում՝ քաղաքի հին
թաղամասներն ու խուլ փողոցներն ընկած: - Վիպագիրը, քաղաքի հին թաղամասերն ու խուլ փողոցներն ընկած, այդ պատմության
կորած հերոսներին էր փնտրում:
Ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը, Ենիսեյն ու Լենան շատ
մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվիկիանոս:
Հանդուգն երիտասարդ ինժեները, նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները
ծանրութեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էին հավաքում: - Ընդգծված երկրորդական նախադասությունները վերածի՛ր դերբայական
դարձվածների և դրանք տրոհի՛ր:
Օրինակ`
Մի քանի քարափոր մարագներ կան, որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի
քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:
Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ այնտեղ թողած վերջին
դդումները բերեն:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:
Քանի որ իմացել էինք բնակիչների սովորությունները, փորձ անգամ չէինք անում որևէ
առաջարկություններից հրաժարվելու:
Երբ գիտությունը թափանցեց օվկիանոսների խորքերը, շատ բաներ պարզեց նաև մարդու
օրգանիզմի մասին: - Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական
նախադասությունների:
Օրինակ`
Հարյուր հազարավոր լուծումների մեջ ամենաճիշտը փնտրողը հաստատ
հայտնագործություն կանի: Հաստատ հայտնագործություն կանի նա, ով հարյուր
հազարավոր լուծումների մեջ ամենաճիշտն է փնտրում:
Այգու առաջին պտուղները ճաշակողները երեխաներն են: Աշխարհում կա՞ մտածել
չկարողացող մեկը:
Թագավորն հարկավոր դեղը գտնողը պարտիզպանն էր:
Վրաններից մանգաղը գոտու մեջ խրած մի մարդ բարձրացավ քարափով:
Օջախի մոտ նստած կինը թվում էր եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող քրմուհի:
Սովորական մաղը ,անցկացնելով մանր հատիկները, խոշորները թողնում է: - Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական
նախադասությունների:
77
Օրինակ Չնայած փոքր չափերին՝ ծաղկափոշու հատիկն ունի բարդ կազմություն:- Ծաղկափոշու հատիկն ունի բարդ կազմություն, չնայած որ փոքր են չափերը: Այդ պատմությունն իմանալով
մարդիկ սկսեցին կարեկցել նրան:
Դուրս գալով անտառից՝ շշմած կանգ առավ:
Կենդանիների վրա փորձեր էին կատարում՝ մարդու սրտի արհեստական փոխարինիչ
ստեղծելու համար:
Ստորգետնյա եռացող ծովերի մասին լսելով՝ գիտնականները որոշեցին դրանք
օգտագործել Երկրի կլիման տաքացնելու համար:
Հետաքրքիր հայտնագործությունների ճանապարհը, մերթ կորչելով ու մերթ երևան գալով,
նրան շատ հեռուն տարավ:
Արհամարհելով վտանգն ու դժվարությունները` նա շարժվեց հրաշքների ուղիով: - Կետադրի՛ր:
Ադամը շնչասպառ վազում էր շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը հառելով
խավարին:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով իջավ ոսկեալիք
Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու: - Տրված տեքստերը համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Դրանցից ո՞րն է՝
ա) ավելի հստակ, բ)ավելի խրթին, գ)ավելի գեղեցիկ:
Ա. Մեծ նկարիչ Պիկասոն իր կյանքի վերջին տարիներին ապրել է Նոտր Դամ դը Վի
քաղաքում: Ժակլին Պիկասոն մտադիր էր թանգարանի վերածել այդ տունը: Նա նկարչի
այրին էր: Նա էր Պիկասոյի ստեղծագործությունների ամենախոշոր հավաքածուի տերը:
Սակայն քաղաքագլուխը թույլ չէր տալիս: Նա պնդում էր, թե քաղաքացիները լռությունն ու
հանգիստը նախընտրում են փառքից:
Բ. Պիկասոյի այրին՝ Ժակլին Պիկասոն, որը նկարչի ստեղծագործությունների
ամենախոշոր հավաքածուի տերն էր, մտադիր էր թանգարանի վերածել այն տունը, որտեղ
իր կյանքի վերջին տարիներին ապրել էր մեծ նկարիչը: Սակայն Նոտր Դամ դը Վիի
քաղաքագլուխը թույլ չէր տալիս, քանի որ պնդում էր, թե քաղաքացիները լռությունն ու
հանգիստը նախընտրում են փառքից:
Գ. Պիկասոյի այրին՝ Ժակլին Պիկասոն՝ նկարչի ստեղծագործությունների ամենախոշոր
հավաքածուի տերը, մտադիր էր թանգարանի վերածել մեծ նկարչի կյանքի վերջին
տարիների տունը: Սակայն Նոտր Դամ դը Վիի քաղաքագլուխը թույլ չէր տալիս՝
քաղաքացիների՝ լռությունն ու հանգիստը փառքից նախընտրելու պնդումով:
78
Ուղղակի և անուղղակի խոսք - Ուրիշի ուղղակի խոսքը գտի՛ր. Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու: Փորձի՛ր
պարզել, թե ե՛րբ է ուղղակի խոսքը չակերտների մեջ գրվում:
Ա. Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգումի մորթիով
պճնված՝ նա բազմել էր շատ հասարակ, բայց այնուամենայնիվ փառահեղ իր գահին:
- Ահա և հպատակը,- բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:
«Այդ ինչպե՞ս ճանաչեց,-անցավ Փոքրիկ իշխանի մտքով,- չէ՞ որ ինձ առաջին անգամ է
տեսնում»:
Փոքրիկ իշխանը մտածում էր.«Այսքան բարձր սարից այս ամբողջ մոլորակը և նրա վրայի
մարդկանց կտեսնեմ»: Բայց նա ասեղի նման բարակ ու սուր ժայռեր տեսավ միայն: «Ինչ
տարօրինակ մոլորակ է, մտածեց Փոքրիկ իշխանը,- բոլորովին չոր է և աղի, ամբողջովին
պատած է ասեղներով»:
Բ. «Բոլորը բնության օրենքներին են ենթարկվում, նույնիսկ երբ նրան են հակադրվում, նրա
հետ են գործում նույնիսկ այն ժամանակ, երբ ցանկանում են նրա դեմ գործել»,- ասել է
Գյոթեն:
Գյոթեն գրել է, «Բնության պսակը սերն է: Միայն սիրո միջոցով են մոտենում նրան»:
Գ. Շվեյցարական Ալպերում ճանապարհորդներին ծաղիկները չքաղելու կոչ են անում: Այդ
կոչերն արված են՝ ազգային հոգեբանությունը հաշվի առնելով: Ֆրանսերեն
մակագրությունն ասում է «Ծաղիկներով հիացե՛ք, բայց մի՛ սպանեք նրանց»: Կոչն
անգլերեն հնչում է որպես քաղաքավարի խնդրանք. «Խնդրում ենք ծաղիկները մի՛ քաղեք»:
Գերմաներեն արգելքը կտրուկ է .«Մի՛ քաղեք ծաղիկները»:
316.Նախադասությունները լրացրո՛ւ` կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:
Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում
էր«…»:
Քաղցն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում
ասում էր «…»:
Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «…»:
Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «…»:
Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «…»:
Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «…»:
Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «…»:
Գրքում մի նախադասություն էր ընդգծված «…»:
- Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի
79
ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում, գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի
որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,-
ինքնըստինքյան անտեսանելի է»: - Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ
հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ: օրինակ
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . «Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»:
բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,- Լայբնիցը գրել է :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով:
Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին
աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է:
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած
համարել: Էնշտեյն: - Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից
յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:
Օրինակ`
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :
- Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես,
վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում
աստղերը:
Թագավորն ասաց, որ իրեն բոլոր աստղերն են ենթարկվում:
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ
հարայրհրոց կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:
- Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի: Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված
բառերին:
80
Ծովը նավաբեկյալին ասաց, որ նրա նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ
հողմը, որ թռչում է իր վրայով (Ծովը նավաբեկյալին ինչպե՞ս կարող է դիմել):
Շունը գայլին հարցրեց, թե ի՛նչ է անելու մի ամլիկ գառը, որ բան ու գործ թողած` եկել է
նրան փախցնելու: (Ի՞նչ բառերով է դիմում):
Գյուղացին որդիներին ասաց, որ եթե նրանք իրար հետ հաշտ լինեն, ոչ մի թշնամի նրանց
չի հաղթի, իսկ եթե գժտվեն, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի:
Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց, որ որսի ետևից ընկնելով կյանքն է կորցնում:
(Ի՞նչ բառերով կարող է արտահայտվել ափսոսանքը): - Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Բռնցքամարտի չեմպիոն, համաշխարհային հռչակի տեր Մուրը ջազային նվագախմբի
տնօրեն ընկերոջից մի մեծ գումար փող առավ: Նա ընկերոջը հարցրեց, թե ի՛նչ
երաշխավորագիր տա նրան: Վերջինս պատասխանեց, թե ուզում է, որ նա իր նվագախմբի
անդամ դառնա: Մարզիկը շատ զարմացավ և ասաց, որ ինքը երաժշտական լսողություն
չունի և ոչ մի գործիք չի նվագել երբևէ: Տնօրենը պատասխանեց, որ դա կարևոր չէ, դրա
փոխարեն նա առողջ թոքեր ու շատ հայտնի անուն ունի: - Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից
յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին.
-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
- Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.
-Ես քեզնից չեմ վախենում, է˜, որովհետև դու ինձնից ուժեղ չես:
323.Դո՛ւրս գրիր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո՛ւ
անուղղակի:
Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ
Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփլեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների
մասին:
Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուտ Երևանի բնակիչներն
ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի
գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց
հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց. - Հա՜, տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը
81
Երևանում է: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: կխանգարեր: Այդ
փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու
դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի
վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:
Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև….այնտեղ է ապրում իմ սիրած
աղջիկը:
- Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ:
Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա
հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն
հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ
աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով: - Գրի՛ր երկխոսություն, որ ինչ-որ հանդիսության ժամանակ ես լսել (կարող ես նաև
հորինել): - Գրի՛ր ծնողներիդ ուղղված հարցեր, հետո դրանցով հարցազրու՛յց անցկացրո՛ւ և գրի՛
առ:
Ուրիշի ուղղակի խոսքը չակերտների մեջ է առնվում, երբ ոչ թե ինչ-որ մեկին ուղղված
բանավոր խոսք է, այլ մտքում ասված կամ մեջբերվող խոսք: Չակերտները դրվում են
ուղղակի խոսքից առաջ և հետո, եթե հեղինակի խոսքը ուղղակի խոսքի մեջ է, նրանից
տրոհվում է ստորակետ-գծով:
Շարահյուսություն
Դերբայական դարձված
Դերբայն իր լրացումների հետ կազմում է դերբայական բառակապակցություն
(դերբայական դարձված), որը նախադասության մեջ պաշտոն է կատարում: Պարագայի
պաշտոնով դերբայական դարձվածները տրոհվում են, ընդ որում՝ նախադաս և վերջադաս
դիրքում՝ ստորակետներով:
Ուղղակի խոսք Մտքում ասված և մեջբերվող ուղղակի խոսքը չակերտների մեջ է
առնվում: Եթե հեղինակի խոսքը ուղղակի խոսքի մեջ է, նրանից տրոհվում է ստորակետգծով:
Տեքստային առաջադրանքներ - Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
82
Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի
նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի
արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ
Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա
պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է:
Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու
է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ
իրարանցում առաջացրեց: - Տեքստը վերականգնի՛ր պարբերությունների հաջորդականությունը փոխելով: Փորձի՛ր
բացատրել, թե ի՞նչ է պարբերությունը (պար-հին հայերեն՝ բոլորում, պարբերություն –հին
հայ.՝ շրջան):
Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց
ծառայող ամենահարմար առարկան գտնել: Անասունը, մթերքն ու մորթեղենը, որպես փող,
հարմար չէին, որովհետև խնամք էին պահանջում ու շուտ էին փչանում: Մարդիկ
աստիճանաբար հասկացել էին, որ փողը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու
հաստատուն պիտի լիներ: Նաև դիմացկուն լիներ, որ ձեռքից ձեռք անցնելիս շուտ
չփչանար: Թեթև լիներ, որ կրելը հեշտ լիներ: Իսկ արժեքը և´ եզան ու տան, և՛ նավի ու
հողակտորի, և՛ ցանկացած այլ առարկայի արժեքի հետ պիտի համեմատվեր: Ու պիտի
բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին:
Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր
արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՛ն աշխատանք էր ծախսվել այս
կամ այն առարկան կամ մթերքը ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՛նչ
դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի
էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի
ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի
զույգ եզ: Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է փողը, պարզապես զանազան
առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ
էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ,
երկրագործները՝ հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի,
հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները:
Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու
ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին
մանր կտորների, կտրոներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ:
Բոլորը, այդ պահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին
խեցիները:
329.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և
ստացված տեքստերը համամատի՛ր:
83
Ժամանակին մի վարժապետ կար: Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն
մեծարեն: Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել: Շուտով ջրհորի սառն օդն
ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան: Մի խարխուլ ջրհոր գտան: Պարանի
ծայրն աստիճանաբար բաց էին թողնում:
Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար: Օրինակ՝ երբ
փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան
վանկարկում.
-Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ…
Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ ջրհորը, որ ծարավ
երեխաների համար ջուրմ հանի: Պարանն էլ երեխաներն էին բռնել:
Հանկարծ նա փտշտաց: Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան
վանկարկեցին.
-Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե˜տ…
Վարժապետը չհասցրեց շնորհակալություն հայտնել:
330.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և
ստացված տեքստերը համամատի՛ր:
Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է: Յոթ հազար բնակիչ ունի: Քաղաքի փողոցներում ո՛չ մի
ճռռոց ու հռնդյուն չես լսի: Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու գայթակղությանը չտրվեն:
Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել:
ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Արդեն հայուր տարի է, ինչ
այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»: Այդ օրը տրանսպորտի
երթևեկությունն արգելված է : Թերթերն առաքվում են հեծանիվներով: Փողոցները ծանր,
թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում: - Տրված տեքստն ընդարձակի՛ր` կետերի փոխարեն գրելով նախադասություններ,
որոնք նկարագրեն նախորդ կամ հաջորդ նախադասության առարկան կամ վերաբերմունք
արտահայտեն:
Որսորդը մեծ դժվարությամբ մի հավք բռնեց: …Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.
-Որսո՛րդ, ինձ բա՛ց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:
Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: …
Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր ապասում: …Բայց հավքն իր խոստումը
կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց
չհասավ: … Հավքը ծիծաղեց ու ասաց.- Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի. սա մեկ:
Չլինելու բանին մի՛ հավատա. սա երկու: Անցած- գնացածի համար մի՛ ափսոսա, սա էլ
երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ: - Տեքստն ընդարձա՛կ փոխադրիր՝ նկարագրող, բնութագրող, վերաբերմունք
արտահայտող բառեր, բառակապակցություններ կամ նախադասություններ ավելացնելով:
84
Երբ նապաստակները հասկացան, որ իրենք են ամենավախկոտ կենդանիները, որոշեցին,
որ բոլորով գնան, լիճն ընկնեն, խեղդվեն:
Իսկ լճափի գորտերը նրանց ոտքերի թփթփոցը որ լսեցին, անմիջապես ցատկեցին լճի
ամենախոր տեղը: Մի նապաստակ ասաց.
- Էլ ի՞նչ խեղդվենք, աշխարհում մեզանից վախկոտ արարածներ էլ կան:
- Տեքստից հանի՛ր այն նախադասությունները, որոնք նկարագրում են նախորդ կամ
հաջորդ նախադասության գործողության տեղը, ժամանակը, ձևը: Տրված և ստացված
տեքստերը համեմատի՛ր:
Արդեն մութն ընկնում էր ու գյուղ իջնելու ժամանակն էր: Մի ուլիկ հոտից հետ ընկավ:
Գայլը հասավ նրան ու բռնեց: Գյուղն էլ շատ մոտ էր:
Ուլիկն ասաց.
- Գիտեմ, որ քո զոհն եմ, ու վերջը պիտի ուտես ինձ: Բայց խնդրանք ունեմ՝ սրինգդ
նվագի՛ր, պարեմ, հետո կե՛ր:
Գայլը նվագեց: Նա շատ բարձր ու գայլավարի էր նվագում: Շները լսեցին ու ընկան նրա
ետևից: Փախչելիս գայլը շուռ եկավ դեպի ուլիկը: Նա ասաց.
-Տե՛ղն է ինձ, մսագործն ո՛ւր, երաժիշտն ուր:
- Տեքստը համառոտի՛ր՝ տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության
դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):
Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց
ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած
մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան,
ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու
չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն,
կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից: - Տեքստը համառոտի՛ր՝ դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված)
հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ
մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի
գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է
85
գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր
սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի
ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ
ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա
ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ
հետաքրքիր հաղորդումը կդիտես: - Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական
նախադասություն, մի նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք
նախադասությամբ:
«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է: Այսօր դա գործածվում է հեռախոսային
խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն»: Դա շատ ավելի
հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝
խոսափողով կանչերի ժամանակ: «Ալո» նշանակում է «լսում եմ»: - Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:
Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա
վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան
ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Բայց այնպես պատահեց, որ մուկն
իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել: Մի օր առյուծն ընկավ որսորդների
ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից
մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր
գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ,
կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ
կարող է երախտահատույց լինել: - Տեքստը փոխադրի՛ր չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար
ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու
բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը
դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի
քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ
86
առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ
անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը
հաղթում է: - Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ
հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
- իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են
տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար
պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների
համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են
հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են
կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող
ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ,
որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի
իրենց երկրի մասին:
- Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են
բխում:
Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,-
ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես
քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս
նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ
շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ
անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
87
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու
սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են
հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի.
մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում: - Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:
Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի
Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին
ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ
ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն
անօգնական չթողեցին նրանց. հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան
երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին
հարավ:
Բ. Հնդկաստանի Ուտար Պլադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են
բնակվում: նրանք կազմել են « Չիպկո Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ
ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել,
համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ:
Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի
բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն: - Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:
Ա.Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից ծաղրում ու հայոյում էր նրան:
Գայն ասաց.
-Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ:
Բ. Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի խորհրդական: Մյուս ընկերը մի օր գնաց
նրան այցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում:
Տեսության եկածն ասաց.
-Թե որ ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա՛-չկա՛ աթոռիդ ձայնն է էդպես
դմբդմբում: - Տրված տեքստերը փոխադրի՛ր` ընդհանուր վերնագիր և հետևություն գրելով:
Ա. Ծխելու վնասակար լինելու մասին բավականին շատ փաստարկներ կան: Սակայն
շվեյցարացի բժիշկները ևս մեկ, շատ լուրջ փաստարկ են բերում:
Նրանք էլեկտրոնային սարքավորումներով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր
երաժիշտների լսողությունն ստուգել են ու պարզել, որ չծխողները երաժշտական շատ
88
ավելի լավ լսողություն ունեն, քան նրանք, ովքեր ծխախոտին գերի են: Բժիշկները
եզրակացրել են, որ ծխելն ու լուրջ երաժշտությունն անհամատեղելի են:
Բ. 1992 թվականին Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում
էին, որ դա լիներ օլիմպիադա՝ առանց ծխախոտի ծխի: Որոշվել էր ծխախոտ չվաճառել
բոլոր այն վայրերում, որտեղ պիտի մրցույթ անցկացվեր: Արգելված էր ծխախոտի գովազդը:
Եվ իհարկե, խոսքը միայն մարզական շենքերի ու մարզադաշտերի մասին չէր, այլ նաև՝
օլիմպիական գյուղի և մշակութային կենտրոնների: - Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք
արտահայտելով և հետևություն գրելով:
Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու
սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն
շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝
նորոգելու: Փիղն սպասեց, մինչև վարպետն աշխատանքն ավարտեց, ու ետ բերեց կաթսան:
Սակայն գործը վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից
ուղարկեցին վարպետի մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով
կաթսան պահեց կաթսայագործի գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի նրա դեմքին:
Վարպետը հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեց կաթսան: - Տեքստը կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես
նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական կոլորիտը,
արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և
այլն):
Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում
առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր
թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական
փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ
ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են
քանդակված: - Ըստ տրված հետևության՝ պատմի՛ր տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն:
Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ի՛նչ ասես կհնարի: - Այնպիսի պատմ ություն գրի՛ր, որ հետևյալ հեևությունն արվի:
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:
89 - Այնպիսի պատմ ություն գրի՛ր, որ հետևյալ հետևությունն արվի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում: - Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես:
Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»: - Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:
Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ
ինչ-որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի
խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան:
351.Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:
Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին
նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ:
Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել:
- Պատմությունը շարունակի՛ր :
Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն
ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում
էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր
բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը
ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը: - Սկզբից տասը- տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ
դառա:
Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն
արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ: - Սկզբից տասը- տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ
դառա:
Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը
փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց
սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր
տխրություն խառնվեց:
90
Շարադրություն
355.Ուսումնական տարվա ակզբի ամենահետաքրքիր դեպքը պատմի՛ր և պատմությունդ
վերնագրի՛ր:
Տրված առաջադրանքները կօգնեն քեզ (կարող ես հերթականությունը չպահպանել):
Նկարագրի՛ր՝ որտե՛ղ և ե՛րբ է կատարվել դեպքը: Մանրամասն նկարագրի՛ր դեպքը:
Նկարագրի՛ր և բնութագրի՛ր պատմությանդ հերոսին կամ հերոսներին: Կատարվածի
նկատմամբ քո և ուրիշների արտահայտած վերաբերմունքի մասին պատմի՛ր: Աշխատի՛ր,
որ խոսքդ համապատասխանի նկարագրվող իրավիճակին: - Հիմնավորի՛ր տրված մտքերից մեկը՝
Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան:
Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենա: - Ձեր դպրոցի մասին մանրամասն պատմի՛ր (ի՞նչ ես սիրում, ո՞րն է քո սիրելի անկյունը,
ի՞նչն է քեզ տխրեցնում, ի՞նչ կուզեիր փոխել): - Քո մասին պատմի՛ր (ո՞ւմ և ի՞նչ ես սիրում, ո՞րն է քո սիրելի զբաղմուքը, ի՞նչով ես
ուրախանում, ի՞նչն է քեզ զարմացնում, ի՞նչ զգացմունքներ ես ունենում) և պատմությունդ
վերնագրի՛ր: - Ձեր բակի մասին պատմի՛ր (մարդկանց՝ մեծերի ու երեխաների, հետաքրքիր անձերի
ու դեպքերի մասին գրի՛ր):
360.Նկարագրի՛ր քո սովորական երեկոները (սովորաբար ինչպե՞ս ես անցկացնում, ո՞րն է
երեկոյան սիրելի զբաղմունքդ, ի՞նչը չես սիրում):
- Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ
տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց
մասին գրելուց մի՛ խուսափիր:
ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:
բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:
գ) Դասամիջոցնե՞րն ինչպես են անցնում:
դ) Դասերից հետո(դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:
362.Պ ատմի՛ր ընտանիքիդ մասին (ովքե՞ր են անդամները, ինչո՞վ եք իրար նման, ինչպե՞ս
եք իրար հետ ապրում, ի՞նչ սովորույթներ ու ավանդույթներ ունեք, ինչպե՞ս են անցնում ձեր
ընտանեկան տոները):
91
Ուղղագրական բառարան
աբխազ
ազգօգուտ
ալեզարդ
ալոճ
ալրաթաթախ
ալևոր
ախորժակ
ախտ
ականջօղ
ակացիա
ակն
ակորդեոն
ահռելի
աղբ
աղբյուր
աղիողորմ
աղճատել
աղմուկ-աղաղակ
աղյուսակ
աղոթք
աղջամուղջ
աղտ
աղքատ
ամայի
ամանոր
ամբաստանել
ամբար
ամբարիշտ
ամբարձիչ
ամբարտակ
ամբարտավան
ամբիոն
ամբողջ
ամեհի
ամեն ինչ
ամենօրյա
ամպ
ամփոփ
այբբենարան
այգեկութ
այժմեական
այժմյան
այծյամ
այսօր
այտուց
այրվածք
անակնկալ
անասնաբույժ
անբասիր
անգամ
անդադար
անդադրում
անդորր
անդրադառնալ
անդրավարտիք
անդրդվելի
անդունդ
աներևույթ
անզգույշ
անզիջում
անէական
անէանալ
անընդհատ
անընդմեջ
անընթեռնելի
անընկճելի
անիծյալ
անխոնջ
անհեթեթ
անհյուրընկալ
անհողդողդ
անձամբ
անձեռնմխելի
անձեռոցիկ
անձկալի
անձրևորդ
անշնորք
անողոք
անպատեհ
անջրդի
անտերունչ
անցկացնել
անցյալ
անցուդարձ
անթացուպ
անուղղակի
անքակտելի
անքթիթ
անօգ
անօգուտ
անօրեն
անօդ
աշխատավարձ
աշխարհ
աշխետ
աշխույժ
ապաշխարել
ապարդյուն
ապուխտ
ապօրինի
աջ
առաձգական
առանցք
առաջ
առաջնորդ
առէջ
առընթեր
առինքնել
առհավատչյա
առյուծ
առնական
92
առնչվել
առողջ
առոք-փառոք
առևանգել
առջև
առույգ
առօրեական
առօրյա
ասածվածք
Ասիա(աշխարհագրական
անուն)
Ասյա(անձնանուն)
ասֆալտ
ավագ
ավելորդ
ավտոմեքենա
ատաղծագործ
ատամնաբույժ
Արաքսյա
արբանյակ
արբշիռ
արգահատել
արգասիք
արդար
արդեն
արդուզարդ
արդուկ
արթուն
արժանի
արծաթ
արծաթագործ
արծիվ
արհամարհել
արհամարհանք
արհավիրք
արձագանք
արձակ
արձակուրդ
արյուն
արտասուք
արտասովոր
արտաքին
արտևանունք
արփի
արքունիք
արևածագ
արևելք(կողմ)
Արևելք(արևելյան
երկրներ)
արևմուտք(կողմ)
Արևմուտք (արևմտյան
երկրներ)
ափսե
ափսոս
աքսիոմ
աքցան
Բ
բազրիք
բալլադ
բախտ
բաղդատել
բամբասել
բամիա
բանալի
բանբեր
բաշխել
բարբառ
բարբարոս
բարգավաճել
բարեկենդան
բարկ
բարձր
բարձունք
բայրացակամ
բարօրություն
բացակայություն
բացեիբաց
բացօթյա
բեղ
բերդ
բերրի
բյուր
բյուրեղյա
բնօրրան
բողկ
բռունցք
բրդե
բրդյա
բույր
բուրդ
բրդել
բևեռ
Գ
գազօջախ
գահընկեց
գաղթ
գաղթոջախ
գաղտագողի
գաղտնի
գաճաճ
գայթակղել
գարշելի
գդալ
գեղջուկ
գերեվարել
գզվռտոց
գթալ
93
գինարբուկ
(ծաղիկ
)
գինարբուք
գինևետ
գիշեր
-ցերեկ
գիշերօթիկ
գլուխգործոց
գլուխկոնծի
գծուծ
գմբեթ
գյուտ
գնահատե
լ
գոլո
րշի
գոլո
րշիանալ
գողտրիկ
գոռգոռալ
գոռում
-գոչյուն
գործընթաց
գործընկեր
գործուղել
գործունեություն
գործունություն
գռփել
գրգիռ
գրտնակ
գցել
գույժ
գույն
գուցե Դ
դադար
դաղձ
դաշու
յ
ն
դասընթաց
դասընկեր
դաստիարակ
դատապարտյալ
դարբին
դարեդար
դարձյա
լ
դարձվածք
դարպաս
դափնեվարդ
դեղձ
դեղձանիկ
դեղորայք
դեմ դիմաց
դեմ հանդիման
դերձակ
դժգույն
դժխեմ
դժոխք
դժվարըմբռնելի
դիցուք
դղյակ
դղրդյուն
դյութել
դյուրագրգիռ
դյուրընթեռնելի
դյուրընկալ
դյուցազն
դյուցազուն
դոլար
դողդոջ
յուն
(գոյական
)
դողդոջուն
(ածական
)
դողէրոցք
դոփյուն
դրախտ
դրդել
Ե
ելևէջ
եղբայր
եղեռն
եղինջ
եղծել
եղկելի
եղյամ
եղջերու
եղջյուր
եղրևանի
եղևնի
եռյակ
երաժշտախումբ
երախտագետ
երաշտահավ
երբ
երբեմն
երբեք
երբևիցե
երգեցիկ
երգիծել
երդիկ
երդվել
երեսուն
երթուղի
երիտասարդ
երկարակյաց
երկարօրյա
երկընտրանք
երկկենտրոն
երկճյուղ
երկնասլաց
երկվորյակ
երրորդ
երփներանգ Զ
զայրույթ
զառամյալ
զառիթափ
զավթել
զարդ
զարթնել
զարհուրել
94
զարտուղի
զգույշ
զեղչ
զիգզագ
զիջել
զղջալ
զմրուխտ
զննել
զվարթ
զրո
զրույց
զրուցընկեր
զուգահեռ
զուգել
զուգընթաց
զույգ
զօր
-գիշեր
զօր ու գիշեր, զօրուգիշեր Է
էգ
էլեկտրաէներգիա
էքսկավատոր
էքսկուրսիա Ը
ըմբիշ
ըմբոշխնել
ըմբոստ
ըմբռնել
ըմպել
ընդամենը
ընդառաջ
ընդարձակ
ընդդեմ
ընդհակառակն
ընդհանուր
ընդհատել
ընդ
հուպ
ընդմիջել
ընդունել
ընթանալ
ընթրիք
ընծայել
ընկալուչ
ընկրկել
ընկույզ
ընձեռել
ընձյուղ
ընձուղտ
ընչացք
ընտանեկան Թ
թաթախել
թախանձել
թախիծ
թախտ
թանգարան
թանկ
թանձր
թատերական
թավագլոր
թարթել
թափանցիկ
թափք
թաքնվել
թեորեմ
թերմացք
թխկի
թխպո
տ
թխսկան
թղթախաղ
թղթակից
թղթապանակ
թմբկահար
թմրել
թյուրմացություն
թնդյուն
թոքախտ
թպրտալ
թռչել
թռվռալ
թրթիռ
թրթուր
թրջել
թուխպ
թուղթ
թույլ
թույլատրել
թույլտվություն
թույն
թուփ
թփուտ Ժ
Ժայթքել
ժանտ
ժանտախտ
ժխոր
ժխտել
ժուժկալ Ի
իբրև
իգական
իդեալ
ինը
, ինն
իննսունինը
, իննսունինն
ինժեներ
ինչ
-ինչ
ինչ
-որ
(բան
, մեկը
)
95
ինչ որ
(այն
, ինչ որ
)
ինչևէ
ինչևիցե
ինստիտուտ
ինքնագոհ
ինքնըստինքյան
ինքնուրույն
իջնել
իսկույն
իսկույն ևեթ, իսկույնևեթ
իրավամբ
իրոք Լ
լաբիրինթոս
լաբորատորիա
լացակումած
լացուկոծ
լեռնանցք
լեռնաշխարհ
լեռնաշղթա
լեփ
-լեցուն
լիրբ
լիցք
լխկել
լյարդ
լողորդ
լպրծուն
լռակյաց
լռելյայն
լվացք
լուսնկա
լուսնյակ
լուրթ
լոիցկի
Խ
խաբել
խախտել
խաղաթուղթ
խաղընկեր
խայթել
խայծ
խայտալ
խայտաբղետ
խանգարել
խանդակաթ
խանդաղատանք
խառնիխուռն
խառնիճաղանջ
խառնիչ
խավար
չտին
խավիար
խարդախ
խարիսխ
խարխափել
խարխուլ
խարտյաշ
խափանել
խեղաթյուրել
խեղդել
խժռել
խճուղի
խնջույք
խշշալ
խոժոռ
խոխոջյուն
(գոյական
)
խոխոջուն
(ածական
)
խողխողել
խոճկոր
խոնարհ
խոչընդոտ
խոպոպ
խոտհարք
խորազնին
խորդուբորդ
խորթ
խորհել
խորհուրդ
խռխռալ
խռմփացնել
խռպոտ
խտղտանք
խրախճանք
խրթին
խրխինջ
խրճիթ
խրոխտ
խրտվիլակ
խցան
խցկել
խուրձ Ծ
ծագել
ծածկ
ծածկույթ
ծածուկ
ծայրեծայր
ծանծաղ
ծանրաքաշ
ծանրաքարշ
ծառուղի
ծեծկռտուք
ծխնելույզ
ծխնի
ծղրիդ
ծնծղա
ծննդյան
ծուռումուռ
96
Կ
կազմվածք
կաթված
կախաղան
կախարդ
կաղկանձ
կահկարասի
կահույք
կամաց
-կամաց
կամուրջ
կայուն
կանացի
կանխատեսել
կապարճ
կապիչ
կառք
կաս
-կարմիր
կատակերգություն
կատարյալ
կարագ
կարգ
կարգ ու կանուն
կարեկցել
կարեկցանք
կարեվեր
կարթ
կա
րկաչյուն
(գոյական
)
կարկաչուն
(ածական
)
կարկառել
կեղծամ
կեղտ
կենդանի
կենսաթրթիռ
կենտրոնախույս
կեռաս
կեսգիշեր
կեսօր
կերուխում
կեցվածք
կեցցե
կիթառ
կինոօպերատոր
կիսատ
-պռատ
կիրառել
կիրթ
կծծի
կծկել
կղզյակ
կղմինդր
կմախք
կնճիռ
կշտամբել
կոխկրտել
կոկորդ
կողպել
կողք
կողք կողքի
կոմբայն
կոմիսիոն
կոնյակ
կոորդինատ
կորնթարդ
կռթնել
կռկռալ
կռճիկ
կռնչյուն
(գոյական
)
կռնչուն
(ածական
)
կսմթել
կտտանք
կտրիճ
կտրիչ
կտցահարել
կրթել
կրիա
կրծել
կրկնօրինակ
կրճատել
կրտսեր
կցկտուր
կույր
կուրծք
կքել Հ
հագուստ
հագուրդ տալ
հազիվհազ
հախճապակի
հակառակորդ
հակաօդային
հակինթ
հակիրճ
հակոտնյա
հաղարջ
հաղթ
հաղորդել
հաճախորդ
հաճոյանալ
հաճույք
համարձակ
համարյա
համբերել
հա
մբույր
համբուրել
համենայն դեպս
,
97
համենայնդեպս
համընթաց
համընկնել
համրընթաց
հայացք
հայելի
հայթհայթել
հայհոյել
հանապազօրյա
հանգուցյալ
հանդիպակաց
հանկարծ
հանպատրաստից
հանրօգուտ
հանցանք
հաշմանդամ
հաչել
հապճեպ
հապշտապ
հաջորդ
հառաչ
հառել
հառնել
հասարակած
հարավ
հարբել
հարդ
հարդարել
հարթ
հարձակվել
հարյուր
հարսանեկան
հարցնել
հարցուփորձ
հափշտակել
հեծել
հեծեծել (հեծծել)
հեծկլտալ
հեծյալ
հեկեկալ
հեղափոխություն
հեղեղ
հեղհեղուկ
հեռագրասյուն
հետախույզ
հետաձգել
հետամնաց
հետզհետե
հետնորդ
հերթ
հերքել
հեքիաթ
հիանալ
հինավուրց
հղկել
հղփանալ
հյութ
հյուղ
հյուսիս
հյուսք
հյուրընկալ
հնգօրյակ
հնէաբան
հնոցապան
հնչյուն(գոյական)
հնչուն(ածական)
հնօրյա
հոբելյան
հոբելյար
հոգատար
հոգեորդի
հոգեվարք
հոգեվիճակ
հոգի
հոգյակ
հոգնել
հոգոց
հոգևոր
հոկեյ
հոպոպ
հովար(գլխարկի)
98
հովհար
հոտնկայս
հոտոտել
հորդ
հորեղբայր
հորթ
հռհռալ
հռչակ
հրանոթ
հրթիռ
հրճվել
հույժ
հուռթի
հուրհրան
հօգուտ
հօդս ցնդել
հևիհև
Ձ
ձագ
ձագար
ձախորդ
ձանձրույթ
ձգտել
ձեղուն
ձեռներեց
ձեռնտու
ձեռքից ձեռք
ձերբակալել
ձիգ
ձմեռային
ձյութ
ձյուն
ձնծաղիկ
ձվածեղ
Ղ
ղողանջյուն(գոյական)
ղողանջուն(ածական)
Ճ
ճագար
ճահճուտ
ճամբար
ճամպրուկ
ճամփա
ճանապարհ
ճանկռել
ճառագայթ
ճարճատյուն
ճարմանդ
ճգնակյաց
ճեղքել
ճեպընթաց
ճիգ
ճկել
ճկույթ
ճղճիմ
ճողփյուն
ճռճռալ
ճռնչալ
ճովողել
ճովողյուն(գոյական)
ճովողուն(ածական)
ճրագ
Մ
մագաղաթ
մագլցել
մազապուրծ
մազ-մորուք
մաթեմատիկա
մածուցիկ
մակարդվել
մակընթացություն
մահճակալ
մահիճ
99
մաղթել
մաղձ
մանրազնին
մանրէ
մանր
-մունր
մանրուք
մառախուղ
մասշտաբ
մատյան
մատույց
մատուռ
մարագ
մարգագետին
մարգարե
մարգարիտ
մարդ
մարմար
մացառուտ
մգանալ
մգլել
մեգ
մելամաղձիկ
մելամաղձոտ
մեթոդ
մեկ
-երկու
մեծահոգի
մեղմօրոր
մեղք
մենաշնորհ
մեն
-մենակ
մեջ
մեջընդմեջ
մեջտեղ
մեջք
մետաքս
մերթընդմերթ, մերթ ընդ
մերթ
մթամած
մթերք
մթնշաղ
մթնոլորտ
միայն
միանգամայն
միանգամից
միանգամյա
միգամած
միգուցե
մի
-երկու
մի՞թե
միլիարդ
միլիոն
միմիայն
միմյանց
մինչդեռ
մինչև
միջօրե
միջօրեական
միջև
մի քանի
միօրինակ
մղկտալ
մշակութային
մշտնջենական
մոռացկոտ
մորեղբայր
մորթ
մռայլ
մռմռալ (մռմռոցով ձայնել)
մռնչյուն
մտածկոտ
մտահոգ
մտացածին
մրմռալ(կսկծալ)
մրմուռ
մրջյուն
մրրիկ
մրցել
մուգ կապույտ
մուլտիպլիկացիոն
մումիա
100
մուրացկան
Յ
յոդ
յուրաքանչյուր
յուրօրինակ
Ն
նաիրյան
նախանցյալ
նախատեսել
նախընտրել
նախկին
նախճիր
նախշ
նախշազարդ
նախքան
նախօրե
նախօրյակ
նախօրոք
նավասարդյան
նավթ
նաև
նեղվածք
նետաձիգ
նետ-աղեղ
ներառյալ
ներողություն
ներքին
նժույգ
նիրհ
նյարդ
նյութ
նշտար
նողկալի
նորընծա
նորընտիր
նորոգել
նստվածք
նվագածություն
նուրբ
Շ
շաբաթ
շաբաթօրյակ
շագանակ
շահութաբեր
շաղախ
շաղափ
շաղգամ
շաղկապ
շամբ
շամպայն
շամփուր
շանթ
շաչյուն(ի՞նչ)
շաչուն(ինչպիսի՞)
շառագունել
շառաչյուն(ի՞նչ)
շառաչուն(ինչպիսի՞)
շարասյուն
շեղբ
շեղջ
շերեփ
շեփոր
շիճուկ
շղթա
շյուղ
շնորհ
շոգեքարշ
շոգիանալ
շողոքորթ
շոյանք
շորթել
շպրտել
շռայլ
շտաբ
շտապ
101
շրթունք
շրխկալ
շրջագայել
շրջադարձ
շրջակա
շրջակայք
շուռումուռ
շուտափույթ
շուրթ
շուրջբոլորը
շուրջերկրյա
շուրջօրյա
շփոթ
շքեղ
շքերթ
Ո
ոգելից
ոգևորել
ոգի
ոլոր-մոլոր
ոհմակ
ողբ
ողկույզ
ողջ
ողջ-առողջ
ողջերթ
ողջույն
ողջունել
ոչ մի
ոչ ոք
ոչ-ոքի(հաշիվ)
ոջիլ
ոռոգել
ոսկեզօծ
ոսկեվառ
ոսկեվարս
ոսկյա
ոսկրախտ
ոսոխ
ոստայն
ոստան
ոստյուն
ովևէ
ովևիցե
որակյալ
որբ
որդ
որդի
որդիական
որդյակ
որթ
ործկալ
որկոր
որձ
որոգայթ
որովհետև
որոտընդոստ
որպեսզի(շաղկապ)
որպիսի(դերանուն)
որջ
որսորդ
Չ
չարագույժ
չարաճճի
չարքաշ
չափչփել
չխկչխկալ
չղջիկ
չորրորդ
չոքել
չռել
չքնաղ
Պ
պախուրց
պակաս-պռատ
102
պահածո
պայթել
պայթյուն
պայուսակ
պանդուխտ
պանթեոն
պաշտոնյա
պառակտվել
պառկել
պապակ
պատանյակ
պատկառելի
պատեհ
պատիճ
պատնիվեր, պատն ի վեր
պատճեն
պատշգամբ
պատրաստակամություն
պատրվակ
պատրույգ
պարաշյուտ
պարապ-սարապ
պարապուրդ
պարգև
պարթև
պարկուճ
պաքսիմատ
պերճ
պիղծ
պղտոր
պճնել
պոեմ
պողպատ
պոռթկալ
պորտաբույծ
պչրել
պտույտ
պրծնել
Ջ
ջախջախել
ջատագով
ջարդուբուրդ
ջարդուփշուր
ջղագրգիռ
ջղային
ջրաղաց
ջրամբար
ջրանցք
ջրասույզ
ջրարբի
ջրիմուռ
ջրհորդան, ջրորդան
ջրտուք
ջրօրհնեք
ջութակ
ջուլհակ
Ռ
ռադիո
ռադիոընդունիչ
ռեակտիվ
ռեակցիա
ռեժիսոր
ռելիեֆ
ռեֆլեքս
ռիթմ
ռմբակոծել
ռնգային
ռնգեղջյուր
ռոճիկ
Ս
սահանք
սահմռկել
սաղարթ
սայթաքել
սանդուղք
սանձարձակ
սանրվածք
սառնամանիք
սառույց
սարահարթ
սարդոստայն
սարսափ
սարսուռ
սափրվել
սգալ
սեթևեթել
103
սեխ
սեղմել
սերկևիլ
սթափվել
սեգ
սիմֆոնիա
սխտոր
սկահակ
սկավառակ
սկեսրայր
սկզբունք
սկյուռ
սկուտեղ
սմբակ
սյուն
սյունակ
սյուք
սնանկանալ
սնոտիապաշտ
սոխառած
սովալլուկ
սովորույթ
սոցիալական
սպանախ
սպիտակուց
սպրդել
ստահոդ
ստացվածք
ստեպ
-ստեպ
ստորջրյա
ստուգարք
ստուդիա
սրախողխող
սրբազան
սրբապղծություն
սրբել
սրընթաց
սրթսրթալ
սրճաղավ
սրտառուչ
սրտատրոփ
սրունք
սուբյեկտ
սուգ
սուսամբար
սուրբ
սփոփել
սփռել
սփրթնել
սքանչելի
սքողել
սևաչյա
սևեռել Վ
վագր
վազք
վաթսուն
վախճան
վաղնջական
վաղորդայն
(ի՞նչ)
վաղորդյան
(մակբայ
)
վաղօրոք
վաճառք
վայելել
վայրագ
վայրէջք
վայրկյան
վայրկենական
վանդակ
վանկ
վանք
վառե
լանյութ
վառոդ
վառվռուն
վատառողջ
վատթար
վարագույր
վարակ
վարգ
վարդ
վարկ
վարձ
վարձել
վարձու
վայրագ
վարտիք
վարք
վարքուբարք
,վարք ու
բարք
վեհանձն
վերամբարձ
վերանորոգել
վերարկու
վերընթաց
վերընձյուղել
վեր կենալ
վերջ
վերջընթեր
վերջիվերջո, վերջ
ի վերջո
վերստին
վեցօրյակ
վխտալ
վկայել
վիթխարի
վիրաբույժ
վճար
վոլեյբոլ
վտառ
վտարանդի
վրդովել
վրձին
վրնջյուն Տ
104
տաբատ
տախտակ
տախտակամած
տաղտկալի
տաղտուկ
տապակ
տասը
տաս-տասներկու,
տասը-տասներկու
տասնօրյա
տարեցտարի
տարորոշել
տարալեզու
տարր
տարօրինակ
տափաստան
տափօղակ
տաքդեղ
տաքսի
տեղի-անտեղի
տեղյակ
տեղ-տեղ
տենչալ
տեսակ-տեսակ
տիեզերք
տնօրեն
տնօրհնեք
տոթ
տոլմա
տորթ
տվյալ
տրամվայ
տրոլեյբուս
տրցակ
տույժ
տքնել
Ր
րոպե
րոպեական
Ց
ցածրորակ
ցամքոց
ցայտել
ցանց
ցաքուցրիվ, ցաք ու ցրիվ
ցիրուցան
ցնծալ
ցնցել
ցնցոտի
ցնցուղ
ցնցում
ցոփ
ցպահանջ
ցուցատախտակ
ՈՒ
ութսուն
ուխտ
ուխտավայր
ուղի
ուղիղ
ուղղագիծ
ուղտ
ուղտաբեռ
ունկնդիր
ուշիուշով
ուռկան
ուռճանալ
ուռչել
ուռուցիկ
ուռուցք
ուտիճ
ուրագ
ուրախ-զվարթ
ուրբաթ
ուրց
ուրույն
ուրևէ
105
Փ
փաթաթել
փախչել
փամփուշտ
փայլկտուն
փայլփլել
փայտյա
փայծաղ
փառք
փասիան
փարթամ
փափագ
փափուկ
փեթակ
փեղկ
փթթել
փլվածք
փղձկալ
փնթփնթալ
փոթորիկ
փոխադարձ
փոխանցել
փոխզիջում
փոխըմռնում
փոխնիփոխ
փոխօգնություն
փողկապ
փողփողալ
փորձ
փորփրել
փոցխ
փոքր
-ինչ
փչանալ
փռթկալ
փոշտալ
փտախտ
փտել
փրփուր
փքուն Ք
քաղաքակիրթ
քաղհան
քաղվածք
քաղց
քաղցրահնչյուն
քաղցր
-մեղցր
քամահրել քամելեոն
քայլվածք
քայքայել
քանդակազարդ
քանի որ
քառամյա
քառասուն
քառորդ
քարակոփ
քարանձավ
քարաքոս
քարեքար
քարճիկ
քացախ
քափ
-քրտինք
քերթել
քերծե
քղանցք
քմահաճ
քննախույզ
քնքուշ
քսուք
քվեարկել
քրթմնջյուն
քրեական
քրքրել
քուրջ Օ
օազիս
օբյեկտ
106
օբյեկտիվ
օգնել
օդերևութաբանական
օթևան
օժտված
օլիմպիադա
օձ
օձիգ
օճառ
օջախ
օվկիանոս
օտարերկրյա
օրական
օրեցօր
օրըստօրե
օրիորդ
օրհնել
օրնիբուն
օրոր
օրրան
օր օրի
օքսիդ
Ֆ
ֆեոդալ
Ֆինլանդիա
ֆինն
ֆշշալ
107