Рубрика: հասարակագիտություն

հասարակագիտություն

Մեզանից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ։

Շփումը կարող է լինել ոչ հաճելի, եթե խոսում են բացարձակապես տարբեր խմբերի մարդիկ, որոնք ոչ մի ընդհանոր բնավորության գիծ չունեն։

Հետաքրքրությունը մարդու հատուկ երաբերմունքն է, որևե ոլորտի կամ առարկայի հետ կապված։

Ինչպես նշեցինք բացարձակապես տարբեր բնավորություն ունեցող մարդկանց շփումը հաճելի չէ։Իսկ հաճելի է լինում շփումը ավելի հաճախ, երբ մարդիկ ապրում են հարևանությամբ, միասին նույն ժամին գնում են դպրոց, զբաղվում են նույն կամ նման բաներով և ունեն փոխադարձ հարգանք այս շփման տեսակը լինում է համադասարանցիների կամ ընկերների մոտ։

Այսպիսով շփման հիմքում ընկած են նախասիրությունների,հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունները։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

համագործակցությունը որևե ուղղությամբ կամ որոշակի խնդրի լուծման ուղղված հաատեղ գործունեությունը։

Ձևավորված և ինքնավստահ մարդը ավելի հեշտ է կարողանում համագործակցել նույն խմբի անդամների հետ։Համագործակցությունը ստեղծում է լավ հարաբերություններ մարդկանց միջև։

համագործակցության օգնությամբ արդիկ ավելի հավեսով, արագ և լավ են կատարում այն առաջադրանքը, որը հնարավոր է նաև չէին կարողանա կատարել միայնակ։

Համագործակցության համար էական է ինքնագնահատումը և սեփական կարծիքը։

Համագործակցությունը գործնական հարաբերություն է, բայց այն կարող է դառնալ բարեկամական և ընկերական հարաբերություն։

Рубрика: հասարակագիտություն

հասարակագիտություն

Ի՞նչ է կոնֆլիկտը: Այդյո՞ք այն կարող է դրական ազդեցություն ունենալ: Ի՞նչն է ընկած դրա հիմքում և ինչպե՞ս վարվել կոնֆլիկտային իրավիճակներում. ահա այն հարցերը, որոնց կանդրադառնանք սույն վերլուծության շրջանակում:

Ի՞նչ է կոնֆլիկտը. կոնֆլիկտի տեսակները

Առհասարակ, կոնֆլիկտներն այնքան համընդհանուր և բազմատեսակ են իրենց բնույթով, որ առաջին հայացքից անհնար է թվում մեկ ամբողջական սահմանում տալը: Ինչպես կասեր Օսկար Ուայլդը. «Սահմանել` նշանակում է սահմանափակել»: Այնուամենայնիվ, կոնֆլիկտը ինչ-որ առարկայի շուրջ առկա տարաձայնությունն է:

Ակնհայտ է, որ կոնֆլիկտի առաջացման անհրաժեշտ գործոններն են կոնֆլիկտի մաս կազմող կողմը (ներանձնայինի դեպքում) կամ կողմերը (միջանձնայինի կամ միջխմբայինի դեպքում) և կոնֆլիկտի առարկան:

Ներանձնային և միջանձնային կոնֆլիկտ

Ներանձնային կոնֆլիկտի դեպքում, երբ մարդը կոնֆլիկտի մեջ է մտնում ինքն իր հետ, առկա է այսպես կոչված, անձի երկվության երևույթը:

Միջանձնային կամ միջխմբային  կոնֆլիկտը կարելի է սահմանել կոնֆլիկտող կողմերի նպատակների և վարքի (գործողությունների) համատեղելիության տարբեր վարիացիաների միջոցով, որն առավել ամբողջական տեսք ունի հետևյալ աղյուսակում.
Համատեղելի նպատակներԱնհամատեղելի նպատակներՀամատեղելի վարք?Լատենտ (թաքնված) կոնֆլիկտԱնհամատեղելի վարքՄակերեսային կոնֆլիկտԲաց կոնֆլիկտ

Երբ խոսվում է կոնֆլիկտի առկայության մասին, սովորաբար նկատի է առնվում բաց կոնֆլիկտիտեսակը, երբ կողմերի թե՛ վարքը և թե՛ նպատակները անհամատեղելի են: Ռազմական կոնֆլիկտներն իրենց էությամբ ամբողջովին համապատասխանում են այս տեսակին: Օրինակ, եթե դիտարկենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտը, ակնհայտ է, որ այն իր տեսակով բաց կոնֆլիկտ է. երկու կողմերն ունեն տարածքային պահանջ, այսինքն՝ անհամատեղելի նպատակներ, ինչպես նաև՝ անհամատեղելի վարք (ապրիլյան պատերազմի փաստը ևս հաշվի առնելով):

Այնուամենայնիվ, կոնֆլիկտի մյուս տեսակները ևս հաճախ են հանդիպում: Չափազանց վտանգավոր են լատենտ (թաքնված) կոնֆլիկտները, երբ կողմերն ունեն անհամատեղելի նպատակներ, սակայն իրենց վարքում ոչ մի կերպ չեն ընդգծում այն: Նման տեսակի կոնֆլիկտներ հաճախ առաջանում են աշխատանքային փոխհարաբերություններում, երբ թիմի անդամները դափնիները պետք է իրար մեջ կիսեն, հատկապես երբ առկա է թափուր պաշտոն և ղեկավարությունը որոշում է առաջ գնալու հնարավորություն տալ աշխատակիցներից մեկին:

Որպես մակերեսայինկոնֆլիկտի կիրառական օրինակ դիտարկենք հետևյալը. ենթադրենք սեղանին դրված է մեկ բաժակ ջուր և երկու անձնավորություն վիճում են՝ ում պետք է բաժին հասնի այն: Դիցուք առաջին անձնավորությանը զուտ հետաքրքրում է բաժակը, իսկ երկրորդը ուղղակի ծարավ է, ապա այստեղ կոնֆլիկտը մակերեսային է: Այսինքն՝ իրականում համատեղելի նպատակներ և անհամատեղելի վարք:

Рубрика: հասարակագիտություն

Մարդկանց հավասարություններ

Հավասարություն, արդար, իդեալական հասարակարգի հիմնական սկզբունքներից։ Հավասարության պրոբլեմը ծագել է դասակարգերի առաջացման հետ և արտահայտել հասարակությունը արդարության սկզբունքով վերակառուցելու ճնշված դասակարգերի ու դասերի իդեալը։ «Հավասարություն» հասկացությանը տարբեր պատմական դարաշրջաններում տրվել է սոցիալական տարբեր բովանդակություն։ Հավասարության իրականացումն են հետապնդել թե՛ ստրուկների ապստամբությունները, և թե՛ միջնադարյան գյուղացիական շարժումները։ Հայ իրականության մեջ հասարակական հավասարության հաստատումը եղել է Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումների նպատակներից։ Դասակարգային պայքարի պրակտիկային զուգընթաց տեսականորեն հիմնավորվել են նաև հասարակական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վերացման ուղիները, անհավասարությունն ուղղակիորեն կապվել է արտադրության միջոցների մասնավոր սեփականության հետ (Թ. Մոր, Թ. Կամպանելլա, հատկապես ժ-ժ. Ռուսո և ուրիշներ)։ Ուտոպիստների ու լուսավորիչների ազդեցությամբ XVII դ. Անգլիական բուրժուական և XVIII դ. Ֆրանսիական բուրժուական հեղափոխություններում ձևավորված արմատական հոսանքների նպատակը համընդհանուր հավասարության հաստատումն էր (չեվելլերները՝ Անգլիայում, Բաբյոֆի «հավասարների դավադրությունը»՝ Ֆրանսիայում)։ Կապիտալիստական հասարակարգում առաջին անգամ հռչակվեց իրավահավասարության սկզբունքը, վերացվեցին դասերը և դասային արտոնությունները։ Սակայն իրավահավասարության բուրժուական լոզունգը գործնականում անտեսում էր մարդկանց սոցիալական անհավասարությունը, քողարկում հասարակարգի հակամարտ, շահագործողական բնույթը։ Բուրժուական հասարակության նման հակասությունները բացահայտեցին դեռևս Շ. Ֆուրիեն և այլ սոցիալիստ-ուտոպիստներ։ Համընդհանուր հավասարության հաստատելու տեսական հիմնավորումն ու իրականացումը ռուս հեղափոխական դեմոկրատների և Միքայել Նալբանդյանի հիմնական նպատակն էր։ Սակայն բուրժուական հասարակարգում անհավասարության պատճառները, բնույթն ու ձևերը գիտականորեն մեկնաբանեցին մարքսիզմլենինիզմի դասականները։ Նրանք ապացուցեցին, որ անհավասարության իրական հիմքը պայմանավորված է արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական բնույթով, ցույց տվեցին հասարակական հավասարության հաստատելու գործնական եղանակները։ Իրական հավասարություն, որ նշանակում է մասնավոր սեփականության, շահագործման վերացում և արտադրության միջոցների հասարակական սեփականության հաստատում, սկզբնավորվեց սոցիալիզմի պայմաններում։ Այս պրոցեսը հանգեցրեց աշխատավորների, ապա և հասարակության բոլոր անդամների (անկախ ծագումից, սոցիալական դրությունից) քաղաքացիական իրավահավասարությանը, ազգերի իրավահավասարությանը, կնոջ անիրավահավասարության վերացմանը, հաստատվեց հավասար իրավունք աշխատանքի և արդյունքի բաշխման բնագավառում։ Խոշոր առաջադիմություն նշանավորելով հավասարության հաստատման գործում, սոցիալիզմը միաժամանակ պրոբլեմն ամբողջովին չի լուծում, պահպանվում են սոցիալական անհավասարության մնացորդներ՝ պայմանավորված նյութական արտադրության զարգացման անբավարար մակարդակով, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի տարբերություններով, ըստ աշխատանքի քանակի ու որակի բաշխման սկզբունքով և այլն։ Այս և նման պրոբլեմները լրիվ կլուծվեն կոմունիզմի ժամանակ, երբ կհաստատվի վերջնական և համընդհանուր հավասարություն։ Միայն կոմունիզմը, արտադրության բարձր մակարդակի ապահովմամբ և յուրաքանչյուր մարդու հոգևոր կարողությունների զարգացմամբ, հնարավորություն կստեղծի վերջնականորեն վերացնելու հասարակական անհավասարությունը, լուծելու մարդկության ամենաբարդ սոցիալական պրոբլեմներից մեկը։

Рубрика: հասարակագիտություն

Խմբեր շերտեր համայնքներ

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից:

Հասարակություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Рубрика: հասարակագիտություն

Մարդու պահանջմունքներ

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։«Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավո րառարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։

Рубрика: հասարակագիտություն

Հասարակագիտություն

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ, մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայր։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով՝ հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում են միջազգային համաձայնագրերում, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հեկտար ճահիճներ ու գերխոնավ հողատարածություններ, որի շնորհիվ խիստ կրճատվել են հիվանդությունները, ոռոգվել են անապատային հողերը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, քաղաքներում, գյուղերում ու ավաններում ստեղծվել են անտառագոտիներ։

Շրջակա միջավայր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Շրջակա միջավայր – Դիանա Նազարյան