Рубрика: Ճամփորդոըթյուն

Ճամբար Արատեսում

Առաջին օր 

Երևանից շարժվեցինք առավոտյան ժամը 9-ի կողմերը, ուղևորվեցինք դեպի Սևանա լճի ափին գտնվող Հայրավանք եկեղեցի։ Մտանք եկեղեցի, բակում հին խաչքարեր կային։ 

Շարժվեցինք առաջ և մոտ մեկ ժամից հասանք Սելիմի քարավանատուն։ Հետո ճաշեցինք, հիացանք գեղեցիկ տեսարանով ու շարունակեցինք ճանապարհը։ 

Հաջորդ կանգառը Արտաբույնքն էր, որտեղից էլ քայլարշավն էր դեպի Սմբատաբերդ։ Ճանապարհը շատ դժվար էր, որովհետև այն շատ բարձր էր, և եղանակն էլ շատ շոգ էր։ Բայց մենք, սեբաստացու ոգով հասանք նշանակետին։ Իջանք բարձունքից և ուղևորվեցինք Արատես։ 

Հասանք Արատես, տեղավորվեցինք, հաց կերանք։ Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջ, կրակի վրա նրբերշիկ խորովեցինք, կերանք, տարբեր խաղեր խաղացինք, որից հետո գնացինք քնելու։ 

Երկրորդ օր 

Առավոտյան արթնացանք, լվացվեցինք, նախաճաշեցինք և ուղևորվեցինք Սևաժայռ, սակայն չկարողացանք գնալ մինչև վերջ, որովհետև շատ շոգ էր, ու ճանապարհը դժվար էր բարձրանալ։ Հետ եկանք, և Արմինե Գոգինյանը մեզ ծանոթացրեց մեղվաբուծությանը: Մենք հատուկ համազգեստ էինք հագել, որպեսզի մեղուները մեզ չխայթեն։ 

Այնուհետև գնացինք լողալու Եղեգիս գետում, որտեղ գտնվում էր նաև Գողթանիկ ջրվեժը։ 

Գետի ջուրը հաճելի տաքության էր, գետի մեջ նաև մանր ձկնիկներ կային։ Հետո հետ եկանք կենտրոն, հաց կերանք։ Երեկոյան նորից հավաքվեցինք խարույկի շուրջ, կարտոֆիլ խորովեցինք, խաղեր խաղացինք ու քնեցինք։ 

Երրորդ օր 

Արթնացանք, լվացվեցինք, նախաճաշեցինք, խաղացինք ազգային խաղեր, որից հետո գնացինք մրգեր հավաքելու։ Այդ մրգերով կոմպոտ փակեցինք՝ ձմեռային ճամբարի ժամանակ խմելու համար։ Մասնակցեցինք բրուտանոցի աշխատանքին, որտեղ մեր անվան առաջին տառերը սարքեցինք կավով։ Հետո հավաքվեցինք և ուղևորվեցինք հետ՝ Երևան։ 

Այս երեք օրերը շատ հետաքրքիր անցան, նոր բաներ սովորեցինք։ Մեծ տպավորություններ ստացանք։ Պատմելու բան ավելացավ ։-) 

Рубрика: Ճամփորդոըթյուն

Ընտանեկան ճամբար, դեպի Արատես

Հուլիսի 20-ի առավոտյան մի խումբ աշակերտներով և ուսուցիչներով եռօրյա ճամփորդությամբ կուղևորվենք Արատեսի դպրական կենտրոն: Ճամբարի ընթացքում այցելելու ենք հայրենագիտական վայրեր՝ Հայրիվանք, Սելիմի քարավանատուն, Սմբատաբերդ, Արատեսի վանք, Եղեգիսի կիրճ, Հորբատեղ գյուղ, Սևաժայռ։

ՀՈՐԲԱՏԵՂ

Պատմեմ մի մի քիչ Հորբատեղ գյուղի մասին։

Այն գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում, Արտաբուն գետի ափին։ Գյուղն ունի 92 տնտեսություն, որոնք տեղակայված են Վարդենիսի լեռների փեշերին։ Գյուղից վերև բարձր սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։

Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին, որը 11-րդ դարի կառույց է (1692 թ.), ինչպես նաև պահպանվել են 13-14-րդ դարերի խաչքարեր։

Գյուղի բնակելի մասն ավարտվելուն պես ձեր առջև կարող եք տեսնել դեղնականաչավուն բնությունը՝ իր հսկա կիրճով։ Ներքևում աղմկում է գետը, տեղ- տեղ հսկա քարեր։ Հորբատեղ գյուղում կտեսնենք նաև բնության հրաշք համարվող բնական շատրվանող աղբյուրը և քարայծերի դիտակետը։

Հորբատեղ գյուղի անկրկնելի, բնական գեյզերը

 

1291թ․
Հորբատեղ գետակի ձախ ափին, 5-15-րդ դարեր
Եկեղեցի Սբ. Հրեշտակապետաց, 1692թ․
Խաչքար Եղիշի, 16-րդ դար
Рубрика: Ճամփորդոըթյուն

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Հունվարի 23-ից 25-ը մենք ուղևորվեցինք դեպի Արատես։ Ճանապարհին նայում էի շլացուցիչ սպիտակ ձյանը և փորձում էի գուշակել, թե ինչպիսին կլինի Արատեսը։ Դա իմ առաջին ճանապարհորդությունն էր այս դասարանի հետ։ Երբ հասանք Արատես, տեղավորվեցինք լեռների մեջ գտնվող մի տնակում, դասավորեցինք մեր իրերը և գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո գնացինք սահնակ քշելու։ Չորսբոլորը սպիտակ ձյուն էր, մաքուր օդ, անսովոր էր քաղաքային աղմուկից հետո բնության լռությունը, միևնույն ժամանակ՝ շատ հաճելի։ Սահնակ քշելուց բացի մենք ընկեր Գևորգի հետ տարբեր խաղեր խաղացինք և տպավորված քնեցինք։ Հաջորդ երկու օրերը շատ արագ անցան։ Արթնանում էինք, լվացվում և մարզվում, որից հետո սկսում էր հետաքրքիր առօրյան։ Երեկոյան մենք պլեճ էինք սարքում, զրուցում ընկերներով: Տպավորված և թարմացած վերադարձանք այնտեղից։

ujksxahdxams
dsc_8104