Рубрика: ֆիզիկա։ հետաքրքիր է իմանալ

Լեոնարդո Դա Վինչի

Possible_Self-Portrait_of_Leonardo_da_Vinci-710x400

Խորհրդավոր է այն ամենն, ինչ կապվում է Լեոնարդո Դա Վինչի անվան հետ: Նրա կյանքն ու գործունեությունը գերհագեցած էր գաղտնիքներով, որոնք չեն կարողանում բացահայտել մինչև օրս:

Իտալացի հայտնի նկարիչ, ճարտարապետ, գիտնական, ինժեներ, վերածննդի ժամանակաշրջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնարդո Դա Վինչին, ծնվել է Վինչի քաղաքում՝ 1452թ.:  Միայն մի քանի տասնամյակ առաջ է պարզվել, որ Լեոնարդոյի մայրը հասարակ գեղջկուհի էր, հայրը՝ նոտար,  իսկ ինքը՝ Լեոնարդոն, կրթություն է ստացել տանը:  Նա հրաշալիորեն տիրապետում էր քնար նվագելու արվեստին և տառապում դիսլեքսիա հիվանդությամբ:

Մոնա լիզա

1479թ. լքելով Ֆլորենցիան՝ Լեոնարդոն սկսում է ճանապարհորդել Եվրոպայում, աշխատելով որպես ճարտարապետ, պաշտպանական շինությունների մասնագետ՝ սկսում է գործունեություն ծավալել որպես գեղանկարիչ:  Լեոնարդո դա Վինչիի (Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի) ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Մոնա Լիզա»,

«Խորհրդավոր ընթրիք»խորհրդավոր

, «Աստվածամայրը քարանձավում»աստվածամայրը քարանձավում,

կզաքիսով կինը

«Կզաքիսով կինը» (ենթադրվում է, որ այն, դա Վինչիի սիրուհու՝  Չեչիլա Գալերինայի դիմանկարն է),

«Քրիստոսի մկրտությունը»,  «Ավետում» և այլ բազմաթիվ ստեղծագործություններ:

Ամբողջ աշխարհին հայտնի քանդակներից և գեղանկարներից բացի, նա մարդկությանը կտակել է բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների, նախագծերի, կանխատեսումների 13.000 ձեռագիր, 7000 օրագիր,  որոնց մի մասը վերծանված չէ մինչև օրս:

Պատմաբանների հավաստիացմամբ՝ «Գիտակցության ամենաբարձր աստիճան ունեցող այս հանճարը», զբաղվել է բոլոր հնարավոր գիտություններով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն, բուսաբանություն, կատարել է մարդու և կենդանիների անատոմիայի և ֆիզիոլոգիայի բազմաթիվ ուսումնասիրություններ:

Դա Վինչին մահացել է 1519 թ.:  «Ազնիվ եղիր ինքդ քեզ հետ և պատասխանիր միայն մեկ հարցի՝ գոնե մեկ բան դու արե՞լ ես մարդկության համար…»,-սրանք էին դա Վինչիի օրագրի  վերջին տողերը…

Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերի հիմնական մասը կոդավորված է:  Նա դա արել է մեկ հիմնական նպատակով՝  մարդիկ պետք է աստիճանաբար զարգանան այդ ամենն ընկալելու համար:  Լեոնարդոն գրել է ձախ ձեռքով, աջից ձախ ուղղությամբ, չափազանց փոքր և շրջված տառատեսակներով: Դրանք հնարավոր է ընթերցել բացառապես հայելու օգնությամբ:

Դա Վինչին հաճախ զրուցում էր հանելուկներով: Նրա ամենասիրելի զբաղմունքների թվում էր ռեբուսների ստեղծումն ու ճաշատեսակների հորինումը:  Լեոնարդոյի կողմից ստեղծված բազմաթիվ կերակրատեսակներ առանց բաղադրատոմսի որևէ փոփոխության  մինչև օրս պատրաստում են իտալական բարձրակարգ ռեստորաններում:

Դա Վինչին համոզված էր, որ երկիր մոլորակի վրա իրականում գոյություն չունեն անշունչ առարկաներ: Ցանկացած իր և երևույթ, նույնիսկ մատնահետքերը՝ իրական են և շնչավոր: Ենթադրվում է, որ նրա՝ «Մոնա Լիզա» կտավը, ստեղծվել է իր համոզմունքներն ամրապնդելու և ապացուցելու նպատակով: Հետագայում նրա հիմնական ապացույցը դարձավ նկարի «կենդանի» լինելը. անգամ հարյուրամյակներ անց նկարին նայելիս պարզ է դառնում, որ նկարի հերոսուհու հայացքը հետապնդում է դիտողին:

Ժամանակը և վերականգնման աշխատանքները թողել են իրենց կործանարար ազդեցությունը: Այն, ինչ տեսնում ենք այսօր, զգալիորեն տարբերվում է բնօրինակից: Ժամանակի ընթացքում նկարը որոշակիորեն գունազրկվել է, մի շարք մասեր դարձել են թափանցիկ: Գերժամանակակից տեխնոլոգիաներով կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ հայտնի դիմանկարի տակ առկա է նաև երեք սկզբնական տարբերակ և ներկա պատկերին հակառակ` Մոնա Լիզան ունեցել է հոնքեր ու թարթիչներ: Ըստ որոշ տվյալների, նկարիչը գրեթե 12 տարի ծախսել է միայն Մոնա Լիզայի շուրթերը նկարելու վրա: Նկարը առաջին անգամ Լեոնարդո Դա Վինչին է ստեղծել ֆոտոնկարի տեսքով, այսինքն՝ նկարին տարբեր մասերից նայելով, քեզ թվում է, թե նկարը քեզ է նայում:

Գիտնականների մի մասը համոզված է, որ Մոնա Լիզայի դիմանկարի տակ հենց Դա Վինչին է թաքնված:

2042

Լեոնարդոն պաշտում էր օգտագործել և խոսել հակադիր հակադրությունների լեզվով: Նա չէր սիրում ավարտել իր ստեղծագործությունները և համարում էր, որ «ավարտել, նշանակում՝ «սպանել»:  Հեղինակը բազմաթիվ գլուխգործոցներ ավարտելուց հետո դրանք ոչնչացրել է ջրով կամ կրակով: Կտավը պահպանելու դեպքում նա գրեթե բոլոր կտավներում, ներկերի հատուկ բաղադրությամբ ստեղծել է  «անվերջության պատուհան»:

Ամստերդամի համալսարանի գիտնականներ, ԱՄՆ-ի և Եվրոպական մի շարք երկրների հոգեբաններ, վերլուծելով Ջոկոնդայի ժպիտը,  եկել են այն եզրակացության, որ ժպիտը պարունակում է 83% երջանկություն, 9% պաշտպանություն, 6% վախ, 2% չարություն:

Լեոնարդո դա Վինչի՝ լեգենդ-գյուտարար

Բացառապես  Լեոնարդո դա Վինչիի շնորհիվ է, որ մարդկությունն այսօր ունի՝ ինքնաթիռ, անկարգել (парашют), ռազմական մեքենա, գնդացիր,  հրձիգ, ատրճանակի օղակաձև կողպեք, ավտոմեքենա, լուսարձակ, շնչող և բարակ թաղանթով ձեռնոցներ, մկրատ, հավի տապակա («գրիլ»)  պատրաստող սարք, մեխանիկական սրճաղաց,  շամփուր,  լուսարձակ, ակվալանգ, ջրասույզի բաճկոն: Նրա ձեռագրերում հայտնաբերվել, ապա կիրառվել են վերը թվարկված իրերի նախագծերն ու պատրաստման եղանակները:

Լեոնարդո դա Վինչի՝ առակագիր

« -Վեր կաց, վեր կաց վերջապես, այ քնկոտ, տես, արևն արդեն 8 ժամ է, ինչ դուրս է եկել, բա այդքան երկար կմնա՞ն անկողնում:  Քեզ եմ ասում, վեր կաց,- դժգոհությամբ տղային արթնացնում է  գյուղացին:

-Հոգնեցրիր, ինչո՞ւ ես աղմկում, ինչո՞ւ ես ստիպում ու դեռ արևի օրինակն էլ աչքս խոթում, – կիսաքնկոտ արտասանում է տղան, -արևի ու իմ հոգսը, գործը նույնը չեն, նա դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու ու տես, թե որքան աշխատանք: Այ, եթե ես էլ ունենայի նույն քանակությամբ աշխատանք, կարթնանայի արևի հետ…»:

Рубрика: ֆիզիկա։ հետաքրքիր է իմանալ

Ֆիզիկոսներ։ Հետաքրքիր է իմանալ

Ռոբերտ Հուկ

Картинки по запросу Հուկ

Ռոբերտ Հուկ, անգլիացի բնախույզ, էնցիկլոպեդիստ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1663 թվականից)։ Սովորել է Վեսթմինսթերյան դպրոցում, ուր ուսումնասիրել է լեզուներ, ինչպես նաև մաթեմատիկա, ֆիզիկա և մեխանիկա։ 1653 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ հետագայում եղել է Ռոբերտ Բոյլի օգնականը։ 1665 թվականից եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, 1677-1683 թվականներին՝ Լոնդոնի թագավորական ընկերության քարտուղար։ Հուկն իր աշխատանքներում անդրադարձել է բնագիտության բազմաթիվ հարցերի։ 1659 թվականին պատրաստել է օդային պոմպը։ Քրիստիան Հյույգենսի հետ հաստատել է (մոտ 1660 թվական) ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Կատարելագործել է բարոմետրը, հայելային աստղադիտակը, դիտախողովակն օգտագործել անկյունները չափելու համար, նախագծել քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի բաժանող մեքենա և այլ բազմաթիվ սարքեր։ Ժամացույցի մեխանիզմի հիմնական մասը (Anchor escapement), Հուկի մանրադիտակը, խցանի կառուցվածքը, ոջիլի գծագիրը։

1660 թվականին սահմանել է առաձգական մարմնին կիրառված և այդ մարմնի դեֆորմացիայի համեմատականության օրենքը։

Հուկը տվել է մոլորակների շարժման ընդհանուր պատկերը և արտահայտել այն միտքը, որ բոլոր երկնային մարմինները ձգում են իրար։ 1660 թվականից փորձում էր ձևակերպել տիեզերական ձգողության գաղափարը, որը 1674 թվականին ձևակերպեց «Երկրագնդի շարժման ապացույցի փորձ» տրակտատում։ 1679 թվականին ենթադրություն է արել, որ եթե ձգողության ուժը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, ապա մոլորակը պետք է շարժվի էլիպսով։ 1680 թվականի հունվարի 6-ին Իսահակ Նյուտոնին գրված նամակում հստակորեն ձևակերպում է տիեզերականության ձգողականության օրենքը՝ ցույց տալով կապը Կեպլերի օրենքիհետ, և առաջարկում է անգլիացի գիտնականին տալ տեսության մաթեմատիկական հիմնավորումը։ Այդ նամակով է սկսվում տիեզերական ձգողականության օրենքի փաստացի պատմությունը։

Հուկը կողմնակից էր լույսի ալիքային տեսությանը և վիճարկում էր մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը, ջերմությունը համարում էր նյութի մասնիկների մեխանիկական շարժման արդյունք։ Իր կատարելագործած միկրոսկոպով Հուկը դիտել է բույսի կառուցվածքը և առաջին անգամ ցույց տվել խցանի բջջային կառուցվածքի ճշգրիտ պատկերը («բջիջ» տերմինը մտցրել է Հուկը), ինչպես նաև նկարագրել սամիթի, կտկենու, գազարի բջիջների կազմությունը։

Рубрика: ֆիզիկա։ հետաքրքիր է իմանալ

ֆիզիկա

Ալբերտ Այնշտայնը (մարտի 14 1879 — ապրիլի 18 1995) գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան, համարվել է 20-րդ դարի ամենամեծ ֆիզիկոսը։ Նրա գիտական հանճարը փայլատակել է ժամանակակից ֆիզիկայի արմատական պրոբլեմների լուծման բնագավառներում։ Մեծ գիտնականի մասին գրվել են հազարավոր գրքեր, տրվել են շատ գնահատականներ։ Եղել է ժամանակակից ֆիզիկայի ամենամեծ դեմքը իր մեծ ու համապարփակ գիտելիքներով, բարդ ու դժվարամարս գաղափարների, տեսությունների և գիտական վարկածների կծիկը բացելու իր անօրինակ ընդունակություններով։ Էյնշտեյնը բացառիկ երևույթ է գիտության պատմության մեջ։ Ծնվել է Ուլմում։ 14 տարեկան հասակում տեղափոխվել է Շվեյցարիա, ուր ավարտել է Ցյուրիխի պոլիտեխնիկումը։ Աշխատել է Պրահայոմ,Բեռլինում։ 1933-ին, հալածվելով Գերմանիայի ֆաշիստական կարգերից, փոխադրվել է ԱՄՆ, ուր մինչև իր կյանքի վերջը աշխատել է Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում:

Рубрика: ֆիզիկա։ հետաքրքիր է իմանալ

Ֆիզիկա

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմաթիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Սիր Իսահակ Նյուտոնը ծնվել է 1643 թ. հունվարի 4-ին (1642 թ. դեկտեմբերի 25-ին հին տոմարով) Woolsthorpe-by-Colsterworth գյուղում (Մեծ Բրիտանիա) և մահացել է 1727 թ. մարտի 31-ին (մարտի 20-ին հին տոմարով) Քենզինգտոն (Kensington) քաղաքում:

Նա համարվում էր փիլոսոփա, որովհետև իր ժամանակին փիլոսոփայությունը ընդգրկում էր բնական գիտությունները:

Իսահակ Նյուտոնը «Philosophiae Naturalis Principia Mathematika» (բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները) գրքի հեղինակն է, որում նա նկարագրում է գրավիտացիան ու շարժման օրենքները և հիմք է դնում դասական մեխանիկային: Նա նաև դիֆերենցիալ հաշվարկման հիմնադիրներից մեկն է:

Իր փայլուն հետազոտության համար, մանավանդ ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում, Նյուտոնը համարվում է աշխարհի լավագույն գիտնականներից մեկը