Рубрика: Ճամփորդոըթյուն

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Հունվարի 23-ից 25-ը մենք ուղևորվեցինք դեպի Արատես։ Ճանապարհին նայում էի շլացուցիչ սպիտակ ձյանը և փորձում էի գուշակել, թե ինչպիսին կլինի Արատեսը։ Դա իմ առաջին ճանապարհորդությունն էր այս դասարանի հետ։ Երբ հասանք Արատես, տեղավորվեցինք լեռների մեջ գտնվող մի տնակում, դասավորեցինք մեր իրերը և գնացինք նախաճաշելու։ Նախաճաշելուց հետո գնացինք սահնակ քշելու։ Չորսբոլորը սպիտակ ձյուն էր, մաքուր օդ, անսովոր էր քաղաքային աղմուկից հետո բնության լռությունը, միևնույն ժամանակ՝ շատ հաճելի։ Սահնակ քշելուց բացի մենք ընկեր Գևորգի հետ տարբեր խաղեր խաղացինք և տպավորված քնեցինք։ Հաջորդ երկու օրերը շատ արագ անցան։ Արթնանում էինք, լվացվում և մարզվում, որից հետո սկսում էր հետաքրքիր առօրյան։ Երեկոյան մենք պլեճ էինք սարքում, զրուցում ընկերներով: Տպավորված և թարմացած վերադարձանք այնտեղից։

ujksxahdxams
dsc_8104
Рубрика: Պատմություն

Արատես (Արիտես, Արատինեց) վանք

Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին չափսերով փոքր, բայց շատ գեղեցիկ է։ Նրա գմբեթի մեծ մասը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում են։ Ժողովրդական ստուգաբանությամբ`անունն առաջացել է «արի» և «տես» բառերի զուգորդումից։

Վանքը հիմնականում բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավթից։ Հյուսիսից հարավ կողք կողքի տեղադրված են Սբ Սիոն, Սբ Կարապետ և Սբ Աստվածածին եկեղեցիները։

Սբ Սիոն եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի հակառակ կողմում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կառուցման ժամանակն անհայտ է, սակայն ներքուստ կա 1073 թ. արձանագրություն։

Սբ Սիոն և Սբ Աստվածածին եկեղեցիների միջև կառուցվել է քառակուսի հատակագծով Սբ Կարապետ գավիթ-եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ներքուստ պահպանվել է 1251թ. արձանագրություն։

Վանքի ուշագրավ հուշարձանը գավիթ-ժամատունն է։ Այն իշխան Սմբատ Օրբելյանի պատվերով 1270 թ. կառուցել է տվել վանքի առաջնորդ Հայրապետը` ճարտարապետներ Սիրանեսին և Գրիգորիսին։ Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով` հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերին են ուղղված մեկական կիսակամար։ Զույգ կիսակամարների կենտրոնում շրջագծային հիմքով ստալակտի-տավոր գմբեթն է (այժմ` քանդված)։

Картинки по запросу արատես