Рубрика: հասարակագիտություն

հասարակագիտություն

Մեզանից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ։

Շփումը կարող է լինել ոչ հաճելի, եթե խոսում են բացարձակապես տարբեր խմբերի մարդիկ, որոնք ոչ մի ընդհանոր բնավորության գիծ չունեն։

Հետաքրքրությունը մարդու հատուկ երաբերմունքն է, որևե ոլորտի կամ առարկայի հետ կապված։

Ինչպես նշեցինք բացարձակապես տարբեր բնավորություն ունեցող մարդկանց շփումը հաճելի չէ։Իսկ հաճելի է լինում շփումը ավելի հաճախ, երբ մարդիկ ապրում են հարևանությամբ, միասին նույն ժամին գնում են դպրոց, զբաղվում են նույն կամ նման բաներով և ունեն փոխադարձ հարգանք այս շփման տեսակը լինում է համադասարանցիների կամ ընկերների մոտ։

Այսպիսով շփման հիմքում ընկած են նախասիրությունների,հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունները։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

համագործակցությունը որևե ուղղությամբ կամ որոշակի խնդրի լուծման ուղղված հաատեղ գործունեությունը։

Ձևավորված և ինքնավստահ մարդը ավելի հեշտ է կարողանում համագործակցել նույն խմբի անդամների հետ։Համագործակցությունը ստեղծում է լավ հարաբերություններ մարդկանց միջև։

համագործակցության օգնությամբ արդիկ ավելի հավեսով, արագ և լավ են կատարում այն առաջադրանքը, որը հնարավոր է նաև չէին կարողանա կատարել միայնակ։

Համագործակցության համար էական է ինքնագնահատումը և սեփական կարծիքը։

Համագործակցությունը գործնական հարաբերություն է, բայց այն կարող է դառնալ բարեկամական և ընկերական հարաբերություն։

Рубрика: հասարակագիտություն

հասարակագիտություն

Ի՞նչ է կոնֆլիկտը: Այդյո՞ք այն կարող է դրական ազդեցություն ունենալ: Ի՞նչն է ընկած դրա հիմքում և ինչպե՞ս վարվել կոնֆլիկտային իրավիճակներում. ահա այն հարցերը, որոնց կանդրադառնանք սույն վերլուծության շրջանակում:

Ի՞նչ է կոնֆլիկտը. կոնֆլիկտի տեսակները

Առհասարակ, կոնֆլիկտներն այնքան համընդհանուր և բազմատեսակ են իրենց բնույթով, որ առաջին հայացքից անհնար է թվում մեկ ամբողջական սահմանում տալը: Ինչպես կասեր Օսկար Ուայլդը. «Սահմանել` նշանակում է սահմանափակել»: Այնուամենայնիվ, կոնֆլիկտը ինչ-որ առարկայի շուրջ առկա տարաձայնությունն է:

Ակնհայտ է, որ կոնֆլիկտի առաջացման անհրաժեշտ գործոններն են կոնֆլիկտի մաս կազմող կողմը (ներանձնայինի դեպքում) կամ կողմերը (միջանձնայինի կամ միջխմբայինի դեպքում) և կոնֆլիկտի առարկան:

Ներանձնային և միջանձնային կոնֆլիկտ

Ներանձնային կոնֆլիկտի դեպքում, երբ մարդը կոնֆլիկտի մեջ է մտնում ինքն իր հետ, առկա է այսպես կոչված, անձի երկվության երևույթը:

Միջանձնային կամ միջխմբային  կոնֆլիկտը կարելի է սահմանել կոնֆլիկտող կողմերի նպատակների և վարքի (գործողությունների) համատեղելիության տարբեր վարիացիաների միջոցով, որն առավել ամբողջական տեսք ունի հետևյալ աղյուսակում.
Համատեղելի նպատակներԱնհամատեղելի նպատակներՀամատեղելի վարք?Լատենտ (թաքնված) կոնֆլիկտԱնհամատեղելի վարքՄակերեսային կոնֆլիկտԲաց կոնֆլիկտ

Երբ խոսվում է կոնֆլիկտի առկայության մասին, սովորաբար նկատի է առնվում բաց կոնֆլիկտիտեսակը, երբ կողմերի թե՛ վարքը և թե՛ նպատակները անհամատեղելի են: Ռազմական կոնֆլիկտներն իրենց էությամբ ամբողջովին համապատասխանում են այս տեսակին: Օրինակ, եթե դիտարկենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտը, ակնհայտ է, որ այն իր տեսակով բաց կոնֆլիկտ է. երկու կողմերն ունեն տարածքային պահանջ, այսինքն՝ անհամատեղելի նպատակներ, ինչպես նաև՝ անհամատեղելի վարք (ապրիլյան պատերազմի փաստը ևս հաշվի առնելով):

Այնուամենայնիվ, կոնֆլիկտի մյուս տեսակները ևս հաճախ են հանդիպում: Չափազանց վտանգավոր են լատենտ (թաքնված) կոնֆլիկտները, երբ կողմերն ունեն անհամատեղելի նպատակներ, սակայն իրենց վարքում ոչ մի կերպ չեն ընդգծում այն: Նման տեսակի կոնֆլիկտներ հաճախ առաջանում են աշխատանքային փոխհարաբերություններում, երբ թիմի անդամները դափնիները պետք է իրար մեջ կիսեն, հատկապես երբ առկա է թափուր պաշտոն և ղեկավարությունը որոշում է առաջ գնալու հնարավորություն տալ աշխատակիցներից մեկին:

Որպես մակերեսայինկոնֆլիկտի կիրառական օրինակ դիտարկենք հետևյալը. ենթադրենք սեղանին դրված է մեկ բաժակ ջուր և երկու անձնավորություն վիճում են՝ ում պետք է բաժին հասնի այն: Դիցուք առաջին անձնավորությանը զուտ հետաքրքրում է բաժակը, իսկ երկրորդը ուղղակի ծարավ է, ապա այստեղ կոնֆլիկտը մակերեսային է: Այսինքն՝ իրականում համատեղելի նպատակներ և անհամատեղելի վարք: