Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Ապրիլի 20-24

  • կռճիկային ձկներ
  • գտնել տեղեկություններ կռճիկային ձկների մասին
  • պատրաստել ուսումնական նյութեր:

Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես 400մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:

Ձկներին կարելի է համարել ջրային կենսամիջավայրի իսկական տիրակալներ:

Ձկներիդասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է. 

60.jpg

Կռճիկային ձկները սովորաբար ունեն մեծ չափեր։ Մարմինը ծածկված է յուրահատուկ կտենոիդ թեփուկներով, որոնք կազմված են թիթեղիկներից, իսկ վերջինիս վրա կա հետ ուղղված ատամիկ։ Այս թեփուկն առաջանում է կոբիումային հատուկ օստեոդենտինից։ Ատամիկը ծածկված է նուրբ էմալով։ Այս թեփուկները բերանի մոտ խոշորացել և վեր են ածվել ատամների։ Ատամները սուր են, եռանկյունաձև և կպած են ծնոտներին։ Երբեմն դասավորված են երեք շարքերով։ Մաշկը թեթևակի լորձոտ է, լորձը փոքրացնում է շփումը և ունի մանրէասպան հատկություն։ Կմախքն ամբողջությամբ կռճիկային է։ Ողնաշարը մտնում է հետին բլթակի մեջ, իսկ լողակները հորիզոնական են։ Աղիքում ունեն զսպանակաձև փական։ Լողափամփուշտ չունեն։ Ունեն դունչ՝ ռոստրոմ, որի պատճառով բերանը ստորին կողմում է։ Պոչը հետերոցերկալ է։ Բեղմնավորումը ներքին է, դնում են կճեպով ծածկված ձվեր կամ ձվակենդանածին են կամ էլ կենդանածին։

Տարբերում են առանցքային‏, վիսցերալ և վերջույթների կմախք։ Գանգը կազմված է կռճիկային հատակից, զգայարանների զույգպատիճից։ Տանիքային մասում կա ուղեղային նյութ։ Առջևի մասում ունեն շրթունք՝ երեք կռճիկներից կազմված։ Ծնոտային աղեղը կազմված է վերին քիմքառակուսի կռճիկից և ստորինմեկելյան կռճիկից։ Քիմքառակուսի կռճիկը կախիչով կամ հիոմանդիբուլով ամրացած է գանգին, որոշ ձկների մոտ հիմանդիբուլը չի միանում գանգին, այլ քիմքառակուսային կռճիկը հետին ծայրով անմիջապես միացած է գանգին։ Այս դեպքում հիոմանդիբուլը սերտորեն ամրանում է քիմքառակուսային կռճիկին։

Ենթալեզվային աղեղը կազմված է հիոմանդիբուլներից, հիոիդներից և կոպուլայից։ Վիսցերալ կմախքը կազմված է աղեղներից, որոնք պահում են խռիկային ապարատը։ Խռիկային աղեղները հինգ զույգ են, որոնց վրա երկու կողմերից դասավորված են խռիկայն թերթիկները։ Առջևի զույգվերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և վերջույթի կմախքից։ Ուսագոտին իրենից ներկայացնում է կռճիկային աղեղ, որի գագաթը ուղղված է ցած։ Վերջույթի միացման տեղից վեր գտնվող մասը կոչվում է թիակ, ցածը՝ կորակոիդ։ Վերջույթի կմախքի վրա տարբերում են երեք կռճիկներ՝ բազալիաներ, բազմաթիվ ռադիալիաներ և բազմաթիվ նուրբ էլաստոիդինային թելիկներ։ Հետին վերջույթի կմախքը կազմված է կենտ կռճիկից, որը կոյանոցի մոտ դասավորված է լայնակի ձևով։ Ունի մեկ կամ երկու բազալիա և ռադիալիաներ, իսկ կենտ վերջույթների կմախքը կազմված է միայն ռադիալիաներից և էլաստոիդինային թելիկներից։

Մարսողական համակարգը

Կռճիկային ձկների մարսողության համակարգը ընդհանուր կառուցվածքով նման է մյուս ողնաշարավորների նույն համակարգին, սակայն կան որոշ առանձնահատկություններ։ Բերանի խոռոչում գտնվում են խոշոր ատամները։ Կլանի մեջ են բացվում ցայտիչները։ Ստամոքսը մեծ է՝ մանավանդ միջին չափեր ունեցող շնաձկներինը։ Աղիքն ավելի լայն է, ունեն պարուրաձև փական, լյարդ՝ լեղապարկով, որի ծորանը բացվում է բարակ աղիքի վերին բաժնում՝ մարմնի խոռոչում։ Ստամոքսի ուռուցիկ մասում տեղադրված է փայծաղը։

Շնչառական համակարգը

Շնչառության օրգանները ներկայացված են մարմնի ամեն մի կողմում տեղադրված հինգխռիկային ճեղքերով։ Վերջիններս սկսվում են ըմպանից, անցնում արտաքին խռիկային խոռոչներ և բացվում դուրս ինքնուրույն անցքով։ Խռիկային ճեղքերն իրարից սահմանազատված են միջխռիկային միջնապատերով, որոնց մեջ տեղադրված են խռիկային աղեղները։

Արյունատար համակարգը

Արյունատար համակարգը փակ է, սիրտը երկխորշ է։ Սրտում միշտ երակային արյուն է։ Սիրտը բաղկացած է չորս բաժնից՝ երակային ծոցից, նախասրտից, փորոքից և զարկերակային կոնից։ Փորոքից սկսվում է զարկերակային բուրգը, որը ծագումով համապատասխանում է փորոքին, այսինքն՝ կազմված է միջաձիգ-զոլավոր մկաններից։ Զարկերակային կոնի լուսանցքում կան փականներ, որոնք արգելակում են արյան հետհոսքը։

Նյարդային համակարգը և զգայարանները

Ներկայացված է երեք բաժիններով՝ կենտրոնական, ծայրամասային և վեգետատիվ։ Կենտրոնական նյարդային համակարգը բաղկացած է գլխուղեղից և ողնուղեղից։ Գլխուղեղը ունի հինգբաժին՝ առջևի, միջանկյալ, միջին, ուղեղիկ և երկարավուն։ Հատկապես մեծացել է առջևի ուղեղը, որը դեռևս բաժանված չէ կիսագնդերի։ Մեծ են հոտառական բլթերը։ Հզոր միջանկյալ ուղեղը ունի լավ զարգացած տեսողական թմբեր (թալամուս)։ Միջանկյալ ուղեղի մեջքային կողմում տեղադրված է էպի իզը (վերին մակուղեղը), իսկ փորային կողմում՝ հիպոֆիզը (ստորին մակուղեղ)։ Դիտվում է տեսողական նյարդերի խաչվածություն (խիազմ)։

Բազմացումը

Բաժանասեռ են, ունեն զույգ սեռական գեղձեր։ Բեղմնավորումը ներքին է։ Սերմնարանները գտնվում են կերակրափողի կողքերին, լյարդի վերևում։ Սերմնաբջիջները ձևավորվում են սերմնարանների խողովակներում։ Էգերի զույգ ձվարանները, ինչպես արուների սերմնարանները, տեղադրված են կերակրափողի կողքերին, լյարդի վերևում։ Ձվատարների դեր են կատարում լավ զարգացած մյուլերի խողովակները։ Ձվադրող ձևերի բեղունությունը ցածր է, միաժամանակ կարող են դնել 1-2 մինչև 10-12 ձու, որոշ ժամանակ հետո ձվադրումը կրկնվում է։ Ձվերը մեծ են, մինչև 6 սմ լայնությամբ և 10 սմ երկարությամբ, հարուստ են դեղնուցով։

Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

27․04-08․05

Ընտրել որևէ սողուն, որը ձեզ ավելի է հետաքրքրում և պատրաստեք նյութ նրա վերաբերյալ:

Քամելեոն

Այս տեսակի մեծամասնության մարմնի երկարությունը հասնում է 30 սմ-ի, ավելի խոշորները 50-60 սմ են, իսկ ամենափոքրերը՝ 3-5 սմ։ Նրա գլուխը ունի սաղավարտի տեսք և երբեմն զարդարված է լինում փոքրիկ պոզերով։ Նրա ոտքերը երկար են և հարմարված են մագլցելու համար։ Թաթերն ունեն ճանկերի տեսք, որոնք կարող են ամուր բռնել ծառի ճյուղերից։ Պոչը հաստ է հիմքի մոտ և աստիճանաբար նեղանում է։ Այն կարող է ոլորվել դեպի ներքև և կարող է կախվել ճյուղերից։ Քամելեոնները ունեն անսովոր տեսողական օրգաններ։ Նրա աչքերը դուրս եկած են և ունեն տեսողական անցք։ Քամելեոնը կարող է միևնույն ժամանակ նայել տարբեր ուղղություններով, ինչը շատ օգտակար է որսի համար։

Որսի ժամանակ քամելեոնները երկար նստում են ծառի ճյուղին։ Այդ ընթացքում նրա մարմինը մնում է անշարժ, իսկ աչքերը անընդհատ շարրժման մեջ են։ Միջատներին նա բռնում է լեզվով, որն ունի կպչուն նյութ իր ծայրին։ Քամելեոնը կարող է ճանաչել և բռնել չորս միջատ երեք վայրկյանում։ Երբ լեզուն «չի աշխատում» այն պահվում է ստորին ծնոտում գտնվող ոսկորի շնորհիվ։ Եթե զոհը լինում է շատ ծանր լեզվով բռնելու համար, նա այն միանգամից բռնում է բերանով։

Շատ հայտնի է քամելեոնների գույնը փոխելու հատկությունը, որը հատւկ է բոլոր տեսակներին։ Գույնի փոփոխությունը կախված է նրանց մաշկի յուրահատուկ կառուցվածքից։ Նրանց մաշկի ներքին շերտում կան հատուկ բջիջներ՝ քրոմատոֆորներ, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր գույնի պիգմենտներ։ Հենց դրանց շնորհիվ էլ քամելեոնը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։ Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասը, որը կարող է ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։ Գույնի փոփոխությունը կարող է լինել ջերմաստիճանի, լույսի, խոնավության փոփոխության արդյունք, կամ սովի, ծարավի, վախի արդյունք։ Այս ֆունկցիայի առավելությունը այն է, որ նրանք կարող են ստանալ միջավայրի գույնը և պատսպարվել։

Քամելեոնները հիմնականում տարածված են Աֆրիկայում, հարավային Սահարայում և Մադագասկար կղզում, բայց որոշ տեսակներ հանդիպում են հյուսիսային Աֆրիկայում, հարավային ԵվրոպայումՄերձավոր Արևելքում, հարավային Հնդկաստանում և Շրի Լանկա կղզում։ Կան նաև ներկայացուցիչներ Հավայան կղզիներումԿալիֆորնիայում և Ֆլորիդայում։ Քամելեոնը բնակվում է բոլոր տեսակի տրոպիկական անտառներում, սավաննաներում և երբեմն անապատներում։

Ամենահին գտնված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայում (մոտ 26 միլիոն տարի)։ Չնայած պարզ է, որ քամելեոնները ավելի հին են։ Մնացորդներ են նաև հայտնաբերվել Ասիայում և Աֆրիկայում։ Համարվում է, որ քամելեոնները ավելի տարածված էին հին ժամանակներում, քան հիմա։ Իրենց արմատները գալիս են Մադագասկարից, որը այսօր տուն է այս տեսակի կեսից ավելիի համար։

Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Առցանց ուսուցում 28․04-08․05

Սողունների ընդհանուր կառուցվածքը, բազմազանությունը։ 

  

Սողունները ողնաշարավոր, հիմնականում՝ ցամաքային կենդանիների դաս, որի մեջ են մտնում մողեսներըօձերըկոկորդիլոսներըկրիաները։ Ի տարբերություն երկկենցաղների՝ սողուններն առաջին իսկական ցամաքային ողնաշարավորներն են, սակայն նրանց մի մասը հարմարվել է ջրային կենսակերպին (կոկորդիլոսներ, կրիաներ)։

Տեսակների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք կլիմայական պայմաններում։ Շարժման ընթացքում սողունների մեծ մասի մարմինը հպվում է գետնին, շարժվում են սողալով, որտեղից և ծագել է դասի անունը՝ սողուններ։

Շնչում են թոքերով։ Բեղմնավորումը ներքին է։ Ձուն պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով, զարգացումը ուղղակի է։ Բազմանում են ցամաքում։ Սիրտը եռախորշ է, սակայն, ի տարբերություն երկկենցաղների, փորոքում ունի ոչ լիարժեք ձևավորված միջնապատ։ Նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։ Ունեն կոպեր։ Օձերի և մողեսների որոշ տեսակների կոպերը սերտաճած են և թափանցիկ, կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Սողունների մաշկը զուրկ է գեղձերից, ծածկված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով։ Եղջերային ծածկույթը պահպանում է նրանց մարմինը ջրի կորստից, չորացումից և վնասվածքներից։ Եղջերային թեփուկները խոչընդոտում են մարմնի աճին, ուստի տեղի է ունենում մաշկափոխություն։

Մարմնի կառուցվածքը

Սողունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մարմինը պատված է եղջերային թեփուկներով։ Մողեսն ամառվա ընթացքում մաշկափոխվում է 4-5 անգամ։ Բացառությամբ օձերի և անոտ մողեսների, որոնք մաշկափոխվում են ամբողջությամբ։ Սողուններն ունեն մարմնի կողքերին տեղավորված երկու զույգ հնգամատ վերջույթներ, որոնք վերջանում են եղջերայի սուր ճանկերով։ Գլխի վրա գտնվում է բերանը։ Լեզուն բարակ է և ծառայում է որպես շոշափելիքի օրգան։ Բերանից վեր տեղավորված են զույգ քթանցքերը և աչքերը։ Մողեսներն ունեն կոպեր, այդ թվում նաև կիսաթափանցիկ թարթող թաղանթ՝ երրորդ կոպ։ Աչքերի հետևում տեղավորված է թմբկաթաղանթը։ Սողուններն ունեն կարճ, շարժում պարանոց, իսկ իրանը սահուն կերպով անցնում է պոչային հատվածի։

Կմախք

Մողեսի կմախքը կազմված է գանգից, ողնաշարից, կրծքավանդակից և վերջույթների գոտիների բաժիններից։ Ողնաշարը կազմված է պարանոցային (8), կրծքային, գոտկային, սրբանային (2) և պոչային բաժիններից։ Պարանոցային բաժնի ողերը հոդավորված են, ինչն ապահովում է գլխի շարժումը։ Կրծքագոտկային բաժինը կազմված է 22 ողերից։ Կրծքային և գոտկային ողերին միացած են կողոսկրերը, որոնց առաջին 5 զույգը փորային կողմում միաձուլվում են կրծոսկրին՝ առաջացնելով կրծքավանդակ։ Կրծքավանդակը հատուկ է սողունների մեծ մասին, բացառությամբ օձերի։ Օձերի կողերն առջևի մասում ազատ են, իսկ կրիաների կողերը սերտաճել են զրահին։ Ուսագոտու, կոնքագոտու, ինչպես նաև վերջույթների կմախքը նման է երկկենցաղների կմախքին։

Սողունների կմախքն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։

Մարսողական համակարգ

Սողունների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են միջատներովփափկամարմիններովձկներովերկկենցաղներովթռչուններով և մանր կաթնասուններով (կրծողներ)։ Ատամները միանման են, ծառայում են սնունդը բռնելու և պահելու համար։ Բերանի խոռոչի հատակում տեղակայված է շարժում բարակ, ծայրին փոքր-ինչ երկատված լեզուն։ Սնունդը բերանից անցնում է կլան, կերակրափող, պարկանման ստամոքս և ապա՝ աղիներ։ Աղիները տարբերակված են, բաժանվում են բարակ և հաստ աղիների։ Բարակ աղիքի սկզբնամասում բացվում է լեղածորանը։ Սողուններն ունեն լյարդ և ենթաստամոքսային գեղձ։ Հաստ աղին վերջանում է կոյանոցով, որտեղ բացվում են արտազատական և սեռական օրգանների ծորանները։

Ծնոտների շարժուն միացման և կրծքավանդակի բացակայության շնորհիվ օձերը կարող են կուլ տալ և ուտել մարմնի հաստությունը գերազանցող որսին, իսկ կոկորդիլոսները, կրիաները սնունդը կուլ են տալիս առանձին կտորներով։

Շնչառական համակարգ

Սողունները շնչում են միայն թոքերով։

Շնչառական օրգաններն են կոկորդը,շնչափողը,2 բրոնխները և զույգ պարկանման թոքերը։ Թոքերն ունեն ծալքեր, որոնք մեծացնում են գազափոխանակության մակերեսը։ Շնչառական շարժումները՝ ներշնչումը և արտաշնչումը, կատարվում են միջկողային մկանների կծկման շնորհիվ։

Արյունատար համակարգ

Սիրտը, բացառությամբ կոկորդիլոսների, կազմված է երեք խորշերից՝ երկու նախասիրտ և մեկ փորոք, որն ունի ոչ լրիվ զարգացած միջնապատ։ Փորոքում զարկերակային և երակային արյունը քիչ է խառնվում, որի հետևանքով սողունների օրգանները ստանում են անհամեմատ հարուստ արյուն։ Փորոքից դուրս են գալիս թոքային զարկերակը և աորտայի աջ ու ձախ աղեղները։ Արյունը շրջանառություն է կատարում երկու շրջանով։Գլխուղեղը ստանում է զարկերային արյուն, իսկ մյուս օրգանները՝ խառը։ Դա է պատճառը, որ նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում։ Սողունները սառնարյուն կենդանիներ են։ Ակտիվ են տաք եղանակներին, իսկ սառը պայմաններում՝ պասիվ։ Անբարենպաստ պայմանները սողունները քուն են մտնում։

Արտազատական համակարգ

Արտազատության օրգանները երիկամներն են։ Մեզը մածուցիկ է, նման է սպիտակ շիլայի, պարունակում է միզաթթու։ Միզածորանները բացվում են կոյանոցի մեջ։ Օձերի և որոշ մողեսների միզապարկը լավ զարգացած չէ։

Նյարդային համակարգ և զգայարաններ

Սողունների նյարդային համակարգը կազմված է նույն բաժիններից՝ միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս աչքը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության)։ Գլխուղեղն ավելի մեծ է, քան երկկենցաղներինը։ Հատկապես լավ են զարգացած առջևի ուղեղի կիսագնդերը։ Կիսագնդերի մակերեսին առկա է գորշ նյութի կուտակումներ՝ կեղև։ Դրանով է պայմանավորված նրանց անհամեմատ բարդ վարքագիծը՝ հնարավոր է մշակել պայմանական ռեֆլեքսներ։ Սողունների երկարավուն ուղեղից դուրս են գալիս 12 զույգ գանգուղեղային նյարդերը։ Լավ է զարգացած նաև ուղեղիկ, որը պայմանավորում է ճարպիկ շարժումների կոորդինացումը։

Սողունները միջավայրում կողմնորոշվում են տեսողական, լսողական, շոշափելիքի և հոտառական զգայարաններով։ Որոշ ցերեկային օձեր օժտված են գունավոր տեսողությամբ։ Հոտառությունը, համեմատ երկկենցաղների հետ, ավելի լավ է զարգացած։ Շոշափելիքի օրգանը երկատված լեզուն է։ Լսողության օրգանը կազմված է ներքին և միջին ականջներից։ Մողեսները լավ են լսում, իսկ օձերը՝ ոչ, սակայն օձերը զգում են գետնի տատանումները, իսկ որոշ տեսակներ գլխի առջևի մասում ունեն ջերմաընկալիչ օրգան։

Մողեսը թշնամուց փրկվում է պոչի հատումով։ Երբ թշնամիները բռնում են պոչից, ողերից մեկի մեջտեղից պոչը կտրվում է, որը ցավը նկատմամբ պատասխան ռեֆլեքսն է։ Մկանների կծկման շնորհիվ հատած պոչից արյունահոսություն չի լինում։ Պոչը հետագայում վերականգնվում է։

Բազմացում և զարգացում

Ի տարբերություն երկկենցաղների, սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ։ Սողունների բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով։ Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ։ Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին։ Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը, և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին։ Կան նաև կուսածին (ձուն զարգանում է առանց բեղմնավորման) և կենդանածին ձևեր (իժ)։ Հայաստանում տարածված է ժայռային մողեսների կուսածին 4 տեսակ։

Рубрика: Հայոց լեզվի վարժություններ

Հայոց լեզու

Առցանց ուսուցում 27․04-01․05

Գործնական քերականություն հայոց լեզու 7  Էջ 54

  1. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և
    փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համենատի՛ր:
    Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու: Մի ժամանակ բոլորը չէին ուզում այստեղ գալ հանգստանալու։ Մի ժամանակ ոչ բոլորն էին ուզում այստեղ գալ հանգստանալու։
    Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին: Բոլորը լրջորեն չվերաբերվեցին այդ առաջարկին։ Ոչ բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին։
    Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը: Ինչ-որ մեկը համառորեն չէր թակում ձեր դուռը։ Ոչ մեկը համառորեն չէր թակում ձեր դուռը։
    Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան: Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր չկան։ Երկրում դեռ ոչ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան։
    Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց: Դիմորդը բոլոր հարցերին չպատասխանեց։ Դիմորդը ոչ բոլոր հարցերին պատասխանեց։

Տարբերությունն այն է, որ առաջին փոխած նախադասության մեջ ժխտական ածանցները բառի հետ են գրվում, իսկ երկրորդում՝ ոչ։

  1. Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու երկու ձևով՝ փոխելով
    ժխտական դերանունը:

Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը: Բոլորը հասկանում են իմ ցավը։
Ոչինչ ավելի վատ չէ, քան մենակությունը: Ամեն ինչն ավելի լավ է, քան մենակությունը։
Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից: Ամեն ինչ խնդրեց օտարության մեջ գտնվող հորից։
Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը: Ամեն բան կարող է փչացնել նրա բարձր տրամադրորւթյունը։
Այդ ընթացքում ոչ ոք չեկավ: Այդ ընթացքում բոլորն եկան։
Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը: Ամեն ինչ խանգարում էր գիշերային անդորրը։

Բայերի ժխտական խոնարհումը կազմվում է չ մասնիկով (հրամայական եղանակի
բայերինը՝ մի մասնիկով): Չ մասնիկն ավելանում է կա՛մ պարզ դիմավոր ձևին (չվազեց,
չգրի), կա՛մ օժանդակ բային (չեմ գրում, չի վազում): Ժխտական մասնիկով օժանդակ բայը
դրվում է դերբայից առաջ (գալիս է- չի գալիս):
Ենթադրական եղանակի ժխտական խոնարհումը կազմվում է օժանդակ բայի ժխտական
ձևերով և ժխտական դերբայով (չգրեմ – չեմ գրի):

Рубрика: Ռուսերեն

Русский язык

  • Прежде чем начать читать рассказ, посмотрите на заголовок и подумайте, о чем может быть  этот рассказ? Сирень традиционно символизирует собой настоящую любовь и весну, пору цветения и рождения новой жизни.
  • Придумайте и запишите два вопроса к названию текста. Почему рассказ назвали “Куст сирени”?
  • Кто является автором данного рассказа? Рассказ “Куст сирени” написал Александр Иванович Куприн в 1894 году․
  • Прослушайте аудиокнигу или прочитайте рассказ.
  • Выпишите из текста новые незнакомые  слова?  Посмотрите их значения в словаре и запишите значения.

 чертеж — գծանկար, махнул — թափ տալ

  • Заполните таблицу. Выпишите из рассказа все слова и выражения, которые описывают главных героев
Верочка                              Алмазов
«․․․ переписчица, чертежница, чтица, репетиторша и памятная книжка.
Она отказывала себе во всем необходимом,
чтобы создать для мужа необходимый комфорт․ 
Не давала ему падать духом и постоянно поддерживала его․
Она приучилась встречать каждую неудачу с ясным, почти веселым лицом. «…вдруг Верочка энергичным движением вскочила с кресла». «На другой день Вера никак не могла усидеть дома и вышла встретить мужа на улицу».
«молодой небогатый офицер»,
«Алмазов быстро повернулся к жене и заговорил горячо и раздражённо, как обыкновенно говорят, высказывая долго сдерживаемую обиду».
«…лицо его сияло торжеством одержанной победы».«…он выпустил из рук портфель, который упал на пол и раскрылся, а сам бросился в кресло, злобно хрустнув сложенными вместе пальцами…»
  • Запишите несколько  идей или важных деталей, которые показались вам важными и объясните почему?   

«Она научилась встречать каждую неудачу с ясным, почти весёлым лицом. «Верочка не давала  ему падать духом и постоянно поддерживала в  нем  бодрость», «Она отказывала себе во всем необходимом, чтобы создать для мужа … комфорт», — Верочка с самого первого появления в произведении представлена читателю как любящая и заботливая женаю․  Мы видим, что Вера готова ради мужа на многое: быть «его переписчицей, чертежницей, чтицей, репетиторшей  и памятной книжкой», продать, если это необходимо, последние драгоценности․

Рубрика: Հանրահաշիվ

Առաջադրանքներ.

1. Մտապահված թիվը նշանակել x-ով, կազմել հավասարում, գտնել անհայտը: 

ա) Մտապահել են մի թիվ, ավերացրել են 8 և ստացել 33:

x +8 =33

x=33-8

x=25

Պատ.՝ 25

բ) Մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 4-ով և ստացել 40:

x+4=40
x=40:4
x=10

գ) Մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 7-ով, արդյունքին ավելացրել են 12 և ստացել  են 26:

x+7+12=26
26-12=14
x+7=14
x=14:7
x=2

դ) Մտապահել են մի թիվ, բազմապատկել են 5-ով, հանել են արդյունքից   4  ստացել  են 36:

x*5-4=36
36+4=x*5
40=x*5
x=40:5
x=8

2. Մի թիվ 6-ով մեծ է մյուսից, իսկ նրանց գումարը 18 է: Ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում՝ նշանակելով x  տառով.

բ) x+6=18

x=18+6

x=24

ա) 24-x=18

x=24-18

x=6

3. Մի թիվ 4-ով փոքր է մյուսից, իսկ նրանց գումարը 22 է: Ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում՝ նշանակելով   x տառով.

ա) x-4=22

x=22-4

x=18

բ) 18+x=22

x=22-18

x=4

4. 

4.  Կազմելով  հավասարում փորձիր լուծել խնդիրը:

ա)Մի թիվ 5 անգամ մեծ է մյուսից, իսկ նրանց գումարը 42 է: Գտիր այդ թվերը:

x 5անգամ > x

x+x=42

26+16=42

բ) Մի թիվ 3 անգամ փոքր է մյուսից, իսկ նրանց գումարը 28 է: Գտիր այդ թվերը:

x-3անգամ< x

x+x=28

11+17=28

11<17

գ) Մի թիվ 4 անգամ մեծ է մյուսից, իսկ նրանց տարբերությունը 39 է: Գտիր այդ թվերը:

x-4 անգամ > x

x-x=39

82-43=39

82>43

Рубрика: Պատմություն

Պատմություն

Կիլիկիա Առյուծների երկիր

Անիի Բագրատունյաց թագավորու­թյան անկումից (1045) մի քանի տասնա­մյակ անց հայ ժողովուրդը նոր պետակա­նություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան մեր­ձափնյա երկրամասում՝ Կիլիկիայում: Պե­տությունն ապրել է զարգացման երկու փուլ՝ Մեծ իշխանապետության (1080-1198) և թագավորության (1198-1375):

կիլիկիա

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։ Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։ «Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա ― «քարքարոտ» բառերից։ Հայերի մոտ Կիլիկիան հայտնի է եղել Սիսուան անունով:

Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։  Կիլիկիայի հայոց թագավորությունը, հայտնի նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք կամ ուղղակի Հայաստան: Կիլիկիայի պատմությունը սկիզբ է առնում խոր հնադարից, սակայն Կիլիկիայի հին ժամանակների պատմությունը համարյա անհայտ է ոչ միայն գրավոր աղբյուրների, այլև նյութական մշակույթի հուշարձանների անբավարարության պատճառով, քանի որ լայն իմաստով հնագիտական պեղումներ այս երկրում չեն կատարվել։ Միայն Կիլիկիայի միջազգային հարաբերություններն են չնչին չափով լուսաբանվում խեթական, եգիպտական, ասորեստանյան և հունական աղբյուրներում։ Դա բացատրվում է գլխավորապես նրանով, որ Կիլիկիան պայքարի առարկա է եղել խեթական, եգիպտական, ասորեստանյան և այլ նվաճողների համար։ 

Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր։ Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից՝ անմատչելի լեռներով։ Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։ Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Կիլիկիայի առավել նշանավոր եւ հայաբնակ քաղաքներից էին Մարաշը, Զեյթունը։ Ադանան Կիլիկիայի ամենամեծ քաղաքն էր, որը գտնվում էր Դաշտային Կիլիկիայում՝ Սեյխան կամ Սիհուն գետի աջ ափին։ Շրջապատված էր պարտեզներով։ Ներկայումս Ադանա քաղաքի անունը թուրքերը փոխել են եւ անվանում են Սեյխան։

Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջ ի վերջո Սիսը, որը Լեռնային Կիլիկիայի մենամեծ քաղաքն էր: Այն գտնվում է ընդարձակ դաշտի մեջ, փռված լեռան լանջի վրա եւ շրջապատված նշի, նարնջի եւ ուրիշ պտղատեսակների այգիներով։ ՍԵգիպ­տոսի սուլթան Մելիք-Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375-ի հունվարի 5-ին պաշարել Սիսը: Փետըվարի 24-ին նրանց միացել են Հալեպի ամիրության զորքե­րը: Հայկական սակավաթիվ ուժերը, ամրա­նալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս դիմադրել են թշնամուն: Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայոց պետականության կործանում։ Սիսում կար հայկական շատ հարուստ վանք՝ իր թանգարանով։ Այժմ լեռան վրա դեռ նշմարվում են հին բերդի երեք դռները եւ պարիսպների հետքերը։

Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»: Հնագույն ժամանակներից Կիլիկիայի բնակիչներն էին ասորիները, հայերը, հրեաները, հույները:

Կիլիկիան նույնպես անմասն չէր մնացել Հայոց Ցեղասպանությունից։ 1916 թվականի հոկտեմբերի 27-ին Հայկական Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը Անգլիայի եւ Ֆրանսիայի հետ համաձայնության է գալիս հայ եւ սիրիացի կամավորներից կազմված Արեւելյան Լեգեոնի (Legion d’Orient) ստեղծման մասին, որը Ֆրանսիայի հովանու ներքո պետք է կռվեր Թուրքիայի դեմ: Հայերին խոստանում են ինքնավարություն տրամադրել Կիլիկիայում: Ավելի քան 1 200 հայեր Ամերիկայում անդամագրվում են Լեգեոնին: 1918 թվականի դեկտեմբերից մինչեւ 1919-ի նոյեմբերը բրիտանական զորքերը գրավում են Կիլիկիան: Այդ ընթացքում Կիլիկիա են վերադառնում շուրջ 120 000 հայ գաղթականներ՝ համոզված լինելով, որ գտնվում են ֆրանսիական եւ բրիտանական զորքերի պաշտպանության ներքո: 1920 թվականի մայիսի 4-ին հայերը հռչակում են Կիլիկիայի անկախությունը՝ Ֆրանսիայի մանդատի ներքո: Ի պատասխան ֆրանսիացի սպաները սկսում են զինաթափել Հայկական Լեգեոնը: 1921 հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան ճանաչում է քեմալիստական Թուրքիան եւ համաձայնում է ավարտել իր զորքերի դուրսբերումը Կիլիկիայից: Հայերը սպանվում կամ բռնի տեղահանվում են:

Մարդիկ, որոնք փրկվել էին Ցեղասպանությունից, արտագաղթել էին, վերադարձել էին մարտի դաշտ՝ դաշնակիցների հետ միասին պայքարելու: Այդպես նրանք հույս ունեին փրկել իրենց ընտանիքները, հայրենակիցներին եւ հայրենիքը: Այդ ուժերը թեեւ փոքր էին, բայց իրենց կարեւոր դերակատարումն ունեցան:

Ներկայում մենք ունենք պատմական երկիր, որը գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ։ Ուշագրավ են 12-րդ դարի հայկական խաչքարեր՝ իրենց յուրահատուկ պատմություններով և խորհրդով։ Դրանց պահպանումը շատ կարևոր է մեր պատմության համար։ Կիլիկյան հայկական քանդակի լավագույն նմուշ է Չանդրի (Պապեռոնի բերդ)՝ Սմբատ Սպարապետի կառուցած բազիլիկ եկեղեցու (1251) խաչքարի կտորը։ Ուշագրավ է նաև Միհր աստծո պաշտամունքի կենտրոնը։ Նեմրութի գագաթին են գտնվում Կոմագենի Անտիոքոս I արքայի դամբարանը, ինչպես նաև Զևս-Արամազդի, Ապոլոն-Միհրի (Տիրի), Հերակլես-Վահագնի, Անահիտի (Ֆորտունայի) հելլենիստական և հայ հեթանոսական աստվածությունների վիթխարի արձանները:

Միակ պաշտոնապես ճանաչված հայկական գյուղը՝ Վագըֆլըն է՝ իր միակ հայկական՝ Սուրբ Մարիամ հայկական եկեղեցիով։

Ցավոք՝ Թուրքիայում գտնվող միակ հայկական գյուղի` Վագըֆլիի կարգավիճակը սպառնալիքի տակ է: Օրենքի նոր նախագծով հայկական գյուղը դառնալու է նոր ձեւավորվող համայնքի թաղամասերից մեկը, չի ունենա առանձին գյուղի կարգավիճակ ու արդյունքում՝ Թուրքիայում մնացած վերջին հայկական բնակավայրը որպես այդպիսին այլեւս չի լինի:

Այստեղ է գտնվում նաև Սուրբ Մեսրոպի լեռը (Բալուա լեռ), որտեղ Մեսրոպ Մաշտոցը յոթ շաբաթ այստեղ մնացել ու վերջնականապես վերամշակել է հայկական այբուբենը։

Հ․Գ

․․․Որպես զբոսաշրջիկ՝ Հայրենիք… Եվ ահա այստե՛ղ է, որ առաջանում են հակասական զգացմունքները, այստե՛ղ է, որ հոգեպես տարիներով պատրաստվելու անհրաժեշտություն է զգացվում, քանի որ ինչպե՞ս կարելի է Հայրենիքից ուղևորվել Հայրենիք, այն էլ՝ որպես զբոսաշրջիկ: Սակայն դառը իրականությունն այս է, ուստի եւ այլ տարբերակ չի մնում, քան քո իսկ հողի մի զգալի հատվածը գերեվարված լինելու մասին մտքի հետ հաշտվելը՝ մտքում, սակայն, հուսալով, որ գերությունը ժամանակավոր է: Մենք պիտի կարողանանք վերադառնալ մեր արմատներին՝ մեր մշակույթով, մեր հոգեւոր արժեքներով, պատմությամբ… Մենք համաշխարհային քաղաքակրթության մեջ հետք ենք թողել, այն էլ՝ ինչպիսի՜ հետք: Մենք չպիտի կորցնենք մեր ինքնությունը, պետք է հողին կառչած լինենք, մեզ դարերով պահել են մեր հավատքը, մշակույթը, լեզուն… Շատ զգայուն պիտի լինենք դրանց հանդեպ, տուրք չտանք ժամանակակից աշխարհաքաղաքական միտումներին, մեզ ժառանգված գենետիկան չպիտի փոփոխենք։

Ցավալի է տեսնել, թե ինչի են վերածվել հայերի կողմից միջնադարում կառուցված տները, ամրոցները, եկեղեցիները: Համատարած ավերակներ են:

կիլիկիա

http://archive.aztagdaily.com/archives/138810

https://www.aravot.am/2019/09/27/1068361/

https://www.azatutyun.am/a/24779330.html

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Рубрика: Երկրաչափություն

Երկրաչափություն

Պարապմունք 15. Ապիլի 20-24.

Ավարտիր նախադասությունը՝

1.Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը 90˚է։

2. Ուղղանկյուն եռանկյան 30˚-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին։

3.Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին, ապա այդ էջի    հանդիպակաց անկյունը 30˚ է:

4.Եթե ուղղանկյուն եռանկյան սուր անկյունը 45˚է, ապա մյուս անկյունը ևս 45˚է։

5.Հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն կոչվում է այն եռանկյունը,եթե նրա երկու կողմերը հավասար են։

6. 20:1/2=40սմ
7. ½:28=14սմ
Էջ-8:1/2=16սմ
Սուր անկյուն-180-(90+45)=450
26,4:3=8,8 (փոքր Էջ)
8,8:1/2=17,6 (ներքնաձիգ)

10.

7sm, 8sm, 9sm, 10sm, 16sm

Рубрика: Հայոց լեզվի վարժություններ

Հայոց լեզու

Գործնական քերականություն հայոց լեզու 7  Էջ 54

Ինչո՞ւ են նախադասության մեջ հնչերանգով արտահայտվող, բայց սովորաբար չդրվող
շեշտը կոչում «տրամաբանական շեշտ»:

Տրամաբանական շեշտը կարևոր դեր ունի ճիշտ ընկալման համար, օրինակ՝ ես տուն գնացիես տուն գնացի և այլն, ուր նույն շարադասությամբ, բայց տարբեր առոգանությամբ արտահայտվել են երկու տարբեր երանգավորումով մտքեր։ շեշտադրությունը դրվում է ըստ ասելիքի տրաբանական շեշտադրության։


Տրամ-պինդ, հաստատուն:
Բան-խոսք:
Տրաբանական- 1. տրամաբանությանը հատուկ, վերաբերող, 2. խելացի բնական:

  1. Յուրաքանչյուր հարցին պատասխանելիս նախադասության շարադասությունն ու
    տրամաբանական շեշտն այնպես փոխի՛ր, որ կարևորվի հարցական դերանվանը
    համապատասխանող բառը:
    Երկրապահները Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա
    պատահաբար ծով են հայտնաբերել: Որտե՞ղ են հայտնաբերել ծովը: Ծո՛վը պատահաբար հայտնաբերվել է Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա, երկրապահների կողմից։ Ովքե՞ր են հայտնաբերել ծովը: Երկրապահնե՛րն են պատահաբար Սահարա Անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա հայտնաբերել ծովը։ Ինչպե՞ս են հայտնաբերել ծովը: Պատահաբա՛ր է հայտնաբերվել Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա գտնվող ծով՝ երկրապահների կողմից։ Ի՞նչ են հայտնաբերել գիտնականները: Գիտնականները պատահաբար ծո՛վ են հայտնաբերել Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա։
    Քաղցրահամ ջրի հսկայայան պաշարները անապատը ծաղկուն մարգագետինների կարող են վերածել: Ինչե՞րը կարող են մարգագետինների վերածել անապատը: Քաղցրահամ ջրի հսկայայան պաշարնե՛րը կարող են վերածել անապատը ծաղկուն մարգագետինների: Ի՞նչը կարող է մարգագետինների վերածել ջուրը: Անապա՛տը կարող է վերածվել ծաղկուն մարգագետնի, քաղցրահամ ջրի հսկայական պաշարների շնորհիվ։ Ջուրն ինչի՞ կարող է վերածել անապատը: Ծաղկուն մարգագետնի՛ կարող է վերածվել անապատը քաղցրահամ ջրի հսկայական պաշարների շնորհիվ։
  2. Նախադասության բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի՛ր և
    տրամաբանական շեշտի տեղը փոխի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
    Օրինակ`
    Ջրիմուռներն արմատների կարիք չունեն: Ջրիմուռնե՛րը չունեն արմատների կարիք: Արմատների՛ կարիք չունեն ջրիմուռները: Կարի՛ք չունեն ջրիմուռներն արմատների: Չունե՛ն ջրիմուռներն արմատների կարիք:
    Որսուրդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է: Տասկինների ընտանիքի՛նն է որսորդությունն ամենասիրելի զբաղմունքը։ Որսորդությու՛նն է Տասկիների ընտանիքի ամենսիրելի զբաղմունքը։ Ամենասիրելի զբաղմուն՛քն է Տասկիների ընտանիքի համար որսորդությունը։
    Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում: Հազար տոննա ջու՛ր է պահանջվում մեկ տոննա հացահատիկ ստանալու համար։
    Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես
    գալիս: Ատլետները մե՛րկ էին հանդես գալիս Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ։ Օլիմպիական խաղե՛րի ժամանակ էին ատլետները մերկ հանդես գալիս Հին Հունաստանում։ Հին Հունաստանու՛մ էին ատլետները մերկ հանդես գալիս օլիմպիական խաղերի ժամանակ։
  3. Նախադասության բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի՛ր և
    տրամաբանական շեշտի տեղը փոխի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
    Օրինակ`
    Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև
    Աթենք վազել է: Մինչև Աթե՛նք է վազել Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու։ Մարաթոնյան դաշտից հաղթանակի լու՛րն է զինվորը առանց կանգ առնելու տարել և մինչև Աթենք վազել է։
    Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված: Փոքրիկ ռադիոընդունիչ եր ամրացված փրկարար շան վզին։ Փրկարար շան վզին էր փոքրիկ ռադիոընդունիչ ամրացված։
    Դանակով ծածկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար: Ետևից եկողների համար դանակով էր կտրում ծածկող փշերն ու լիանաները ու ճամփա էր բացում ։ Ծածկող փշերն ու լիանաներն էր դանակով կտրում ու ճամփա բացում ետևից եկողների համար։ Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա: Փափուկ խոտի վրա էր անաղմուկ դնում ոտքերը, բայց նա աղմկոտ էր շնչում։ Անաղմուկ էր դնում ոտքերը փափուկ խոտի վրա, բայց նա աղմկոտ էր շնչում։ Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով: Կարծես հարթ քայլում էր ճանապարհով, շատ հեշտ էր բարձրանում։ Ճանապարհով կարծես հարթ էր քայլում, շատ հեշտ էր բարձրանում։ Բարձրանում էր շատ հեշտ, կարծես հարթ քայլում էր ճանապարհով։ Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին: Բույնը շատ լավ էին քողարկում խոտերը։ Խոտերը շատ լավ էին քողարկում բույնը։ Շատ լավ էին խոտերը քողարկում բույնը։Քողարկում էին բույնը խոտերը շատ լավ։
  1. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:
    Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին: Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
    Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում էր ու ճամփա բացում ետրից եկողների
    համար: Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար:
    Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա: Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ էր դնում փափուկ խոտի վրա:
    Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով: Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
    Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին: Շատ լավ քողարկում էին խոտերի բույնը: