65.Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:
Ծերուկը հիշողությունների հետ Ընդգծվածդարձվածքները փոխարինի՛րտեքստի ոճինհարմար հոմանիշբառերով:
Նա ընկերոջը խոստացավ լեզուն փակ պահել:
Ընդամենը երեք ամսվա դասընկերոջը հինգ մատի պես գիտեր:
Փոխանակ մի բան մտածեր գործը առաջ տանելու համար, թևերը ծալած նստել էր:
Նա իր այդ արարքից հետո էժան պրծավ հոր ձեռքից:
Վիրավորանքը շատ խորն էր, սակայն նա արցունքները կուլ էր տալիս:
66.Տրվածարտահայտություններից յուրաքանչյուրովերկու նախադասությունկազմի՛ր` դրանքգործածելով
ա) ուղիղ իմաստով-Ծարավից լեզուն չորացել էր:
Երեխան այնքան էր ոգևորվել, որ դեռ ջուրը չտեսած բոբիկացել էր:
Տղայի մազերը այնքան էր երկարել, որ հասել էր ականջին:
բ) որպես դարձվածք-Այդ ճչոցից վախեցած՝ լեցուն չորացել էր:
Մեծերը միշտ ասում են՝ ջուրը չտեսած մի բոբիկացիր:
Այդ բամբասանքը ի վերջո հասավ ակաջին:
Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:
67.Տրվածարտահայտություններից յուրաքանչյուրով երկունախադասություն կազմի՛ր`դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով-Դերձակը իր մետրով չափեց հագուստի եզրերը:
Գեղեցիկ ժապավենները աղջկա մազից էին կախված:
Իրիկնամուտին սարից եկան այծերը: Նա նախնտրում է հացը ցամաք ուտել:
բ) որպես դարձվածք-Նա բոլոր մարդկանց իր մետրով էր չափում:
Նրա կյանքը մազից էր կախված:
Տատիկը ասում էր թոռնիկին էլի այծերդ եկան:
Նա հացը ցամաք կերավ, այդ օրվանից:
Իր մետրով չափել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել:
68.Ընդգծվածդարձվածքները փոխարինի՛րտեքստի ոճինհարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվել են որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը անտեսող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ մերնում: Հիմա արդեն կռահել ենք, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում.Վաղ ժամանակից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախենալու օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր նորից: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արելէր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
69.Ընդգծվածդարձվածքները փոխարինի՛րտեքստի ոճինհարմար հոմանիշբառերով:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ Քսերքսեսը ապստամբություն էր սկսել հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա ուզեց միայն նրա համար, որ ուզում էր թուզ ուտել, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության համար արդեն ուշ էր:
Փոքրասիական ժողովոտդների դիմադրությունն սպանելով,քաղաքները գրավելով,ավերելով ու քանդելով պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ավերեց: ԱրյունըՔսերքեսը գլխին խփեց, հրամայեց նեղուցը գրավել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջուրը գրավողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց ,սպանել այն մարդկանց որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդիկ արդեն գիտեին, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնարկեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ միանգամից շարժվելու` նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերեն: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց ու անցավ: