Մեզ Սեբաստացի’ են ասում…
Ինչու եմ ես սիրում իմ դպրոցը՞։ Կան բազում պատճառներ։ Նախ այն տարբերվում է Հայաստանում գտնվող բոլոր դպրոցներից։ Հիմա կհարցնեք ինչու՞։ Պատեմ մի քիչ։
Մինչ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր ընդունվելս ես սովորել եմ երկու տարբեր դպրոցներում։ Չեմ կարող ասել, որ այնտեղ վատ է եղել, բայց ընդունվելով այս կրթահամալիրը ես նոր հասկացա ինչ է ազատությունը, և որ դպրոցի տնօրենը այնքան էլ վախենալու չէ, այլ կարող է քեզ լավ ընկեր լինել, ճանաչել իր բոլոր սաներին անուններով և նույնիսկ հեծանիվ վարել իր դպրոցի աշակերտների հետ։ Իմ դպրոցի ուսուցիչները, Տիար Բլեյանի գլխավորությամբ, շատ անկեղծ ու ընկերասեր են աշակերտների նկատմամբ։ Նրանք հոգատար ու բարի են մեր հանդեպ և սովորեցնում են մեզ լինել ազատ, անկեղծ մեր ընկերների և շրջապատի նկատմամբ, սովորեցնում են ուշադրություն դարձնել, զարգացնել մեր մեջ եղած լավ սովորությունները։ Այս ամենը օգնում են մեզ հեշտությամբ սովորել առարկաները և սովորեցնոմ են մեզ ստեղծագործական և հետաքրքիր ձևերով։ Նրանք սովորեցնում են մեզ ոչ միայն առարկայական կրթություն, այլև բարոյական կրթություն և սոցիալական պատասխանատվություն։ Իմ դպրոցը սիրում է և սովորեցնոմ է պայքարել բոլոր անարդարությունների դեմ։ Այստեղ հաշվի են առնում աշակերտի կարծիքը։ Այստեղ դու վախ չունես, այլ ունես հարգանք, սեր, պատասխանատվություն, ուժ և ինքնավստահություն։Եվ այս ամենը Տիար Բլեյանի շնորհիվ է, նրա ստեղծած մթնոլորտի շնորհիվ է։ Եվ ես ու իմ ընտանիքը դեմ ենք այն որոշմանը, որով ուզում են խլել մեր տնօրենի հոգատարությունը, հովանին, մեր դպրոցի շունչը։ Ուզում եմ որ բոլորն իմանան, մենք պայքարելու ենք մինչև վերջ, ինչպես դա արեցինք 2 տարի առաջ՝ հասնելով իշխանափոխության։ Մենք տարիքով փոքր ենք, բայց գիտակցորեն՝ հասուն և մենք հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում։ Դուխո՛վ։ Մեզ Սեբաստացի՛ են ասում։