Рубрика: Без рубрики

Գրավոր աշխատանք

1.Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

  1. Զբաղեցնում է մոտ 29 հազ. կմ2 մակերես:
  2. Գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում:
  3. Սև ծովի հարավային ափին զուգահեռ տարածվում են Արևելապոնտական լեռները:
  4.  Լեռնաշխարհից արևմուտք տարածվում է Իրանական բարձրավանդակը:

2.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ծալքաբեկորավոր լեռներից:

  • Թոնդրակ
  • Հայկական պար
  • Վարդենիսի
  • Բյուրակն

3.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխներից:

  • Սիփան
  • Նեմրութ 
  • Արագած
  • Մասիս

4.Հայկական  լեռնաշխարհի  դիրքը  շրջապատում  գտնվող  խոշոր  աշխարհագրական օբյեկտների նկատմամբ  կոչվում է .

  • համաաշխարհագրական  դիրք
  • միկրոաշխարհագրական  դիրք
  • տնտեսաաշխարհագրական  դիրք
  • քաղաքաաշխարհագրական  դիրք

5.Ո՞ր լիճն ունի սառցադաշտային ծագում:

  • Սևանա
  • Քարի
  • Վանա
  • Արփի

6. Տրված երկրներից որի՞ հետ է սահմանակցում Հայաստանի Հանրապետությունը

  • Իրաք
  • Սիրիա
  •  Իրան
  • Ռուսաստանի Դաշնություն

7. Հայկական  լեռնաշխարհի  կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

  • Հայկական  լեռնաշխարհ  են  թափանցում  արևմուտքից  բարեխառն  օդային  զանգվածները:
  • Տարվա ընթացքում ամենաքիչ ամպամած օրերը լինում են Իջևանում:
  • Տարվա ընթացքում տեղումների նվազագույն քանակը լինում է գարնան ամիսներին:
  • Ձմռան  ամիսներին  լեռնաշխարհ  են  թափանցում  արևադարձային  օդային  զանգվածները:


8.Ո՞ր  ծովի ավազանին են պատկանում Արաքս և Կուր գետերը:


                                                                                          Պատասխան
 Կասպից ծով

9.<<Գետ- ակունք >> զույգերից  ընտրել  սխալը:

  • Արևմտյան  Եփրատ  — Ծաղկավետ  լեռներ
  • Արաքս- Բյուրակն  լեռնազանգված
  • Արածանի – Ծաղկանց  լեռներ
  • Սիգրիս – Վասպուրականի  լեռներ

10․ Որ   շարքում  են  տրված  հրաբխային  ծագում  ունեցող   լեռնագագաթները

  1. Մարութա,  Ջիլո,  Կապուտջուղ                             3. Սիփան,  Ծղուկ,  Սրմանց
  2. Առնոս,  Ավրին,  Արսիան                                          4. Գոմշասար,  Թեծ  լեռ,  Սուկավետ

11.  Հայկական  հրաբխային  բարձրավանդակի  կենտրոնական  մասի  մեջ  չի  մտնում.

1.Կարսի   սարահարթը                 2.  Սյունիքի   բարձրավանդակը

3.Գեղամա  լեռնավահանը             4.Արարատ   լեռնազանգվածը

12․ Գրել  հայկական    լեռնաշխարհի  բնական   պայմանների   գլխավոր   առանձնահատկությունները:

 ………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

13.Գրել  ՀՀ  մարզերն  իրենց  մարզկենտրոններով.………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

14․ Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները ․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

15․ Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշները։

Рубрика: Հայոց լեզու 9

Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։ 

Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։

Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։

Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Մթնաձոր-հատուկ,իրանիշ,եզակի,անորոշ,ի հոլովում,ուղղական հոլով

արահետն-հասարակ,իրանիշ,եզակի,որոշյալ,ի հոլովում,ուղղական հոլով

անտառներում-հասարակ,իրանիշ,հոգնակի,ի հոլովում,ներգոյական հոլով