Իմունային համակարգ, օրգանների, հյուսվածքների և բջիջների մասնագիտացված համակարգ է, որը պաշտպանում է օրգանիզմը գենետիկորեն օտար ինֆորմացիա կրող նյութերից և կենդանի մարմիններից (այդ թվում միկրոօրգանիզներ, նրանց կողմից արտադրվող թույներ, օտար բջիջներ և հյուսվածքներ, ինչպես նաև գենետիկորեն փոփոխված սեփական բջիջներ, օրինակ ուռուցքային)՝ ապահովելով դրանց նկատմամբ օրգանիզմի անընկալությունը՝ իմունիտետը։ Ելնելով դրանից, իմունային համակարգի ֆիզիոլոգիական ֆունկցիայի յուրահատկությունը օնտոգենեզի ընթացքում օրգանիզմի ներքին միջավայրի գենետիկ կայունության ապահովման մեջ է։ Տվյալ օրգանիզմի համար գենետիկորեն օտար ամեն ինչ հեռացվում է նրա իմուն համակարգի միջոցով։