Рубрика: Աշխարհագրություն

Հայոց մայրաքաղաքները

  • Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:

Տուշպա, Տոսպ,Երվանդական, Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն

  • Ով  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:
  • Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ն (մ.թ.ա. 835-825), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, որն ավելի ընդարձակվել է մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ 

Վան

Հայկազունիներից՝ Արմենակ — Արամանյակը և նրա որդի Արամայիսը, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 21 — 20-րդ դարում Երասխաձորում հիմնեցին Արմավիր քաղաքական կենտրոնը։

Արմավիր
Рубрика: Աշխարհագրություն

Սպասարկման ոլորտը

  1. Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

Կրթական, առողջապահական, տնտեսական ճյուղերը համարվում են սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը։ Սպասարկման ոլորտի ճյուղերից են նաև խորհրդատվական, կենցաղային, սպառողական, գործարար, գովազդային, ապահովագրական, ֆինանսական, տեղեկատվական, վարձակալական, մշակութային ճյուղերը։

  1. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև: 

Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաստում են նյութական արտադրության արագ զարգացմանը: Սպասարկման ոլորտի ճյուղերը մեծ դեր են կատարում նաև բնակչության զբաղվածության ապահովման գործում:  

Ծառ. ոլորտի ակոռւոցվածքը.jpg

  1. Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը: 

Սպառողական ծառայությունների զարգացմամբ պայմանավորված է մարդկանց առողջական, հանգստի, կրթական, մշակութային և կենցաղային սպասարկման վիճակը, որն էլ հարմարավետ և լավ ապրելու գրավականն է։ Մրցակցության շնորհիվ էլ անընդհատ մեծանում է սպասարկման ոլորտի դերը։

Рубрика: Հայոց լեզու

Մայիսի 11-15 նախագծեր և առաջադրանքներ

Շուտով գարունն էլ կավարտվի

Շուտով գարունն էլ կավարտվի, բայց մենք այդպես էլ չկարողացանք այն վայելել։ Կարանտինյան օրեր էին, պարտադրված մնացինք տունը, չկարողացանք շփվել ընկերների հետ, գնալ դպրոց։ Հասկանում ենք, որ դա մեր յուրաքանչյուրիս առողջության համար էր, բայց փաստը մնում է այն, որ գարունն անցավ պատուհանից այն կողմ։ Հուսով եմ կորոնավիրուսը շուտով կնահանջի և մենք ստիպված չենք լինի այս նույն շարադրությունը գրել նաև ամռան ավարտի վերջում։

Рубрика: Քիմիա

Մայիս

Հարցեր և վարժություններ

1. Առավելագույնը քանի՞ էլեկտրոնի կարող է «տեղ տրամադրել» ատոմի չորրորդէներգիական մակարդակը:

2 x 42 = 32

2. Հետևյալ մեծություններից որի՞ հետ է համընկնում քիմիական տարրի ատոմիէներգիական մակարդակների թիվը` հիմնական վիճակում.

ա) կարգաթվին

բ) խմբի համարին

գ) պարբերության համարին

դ) հարաբերական ատոմային զանգվածին

3. Հետևյալ պնդումներից ո՞րն է ճիշտ.

1) ատոմի էլեկտրոնային թաղանթն առաջացնում են ատոմում առկա բոլոր էլեկտրոնները.

2) միջուկին առավել մոտ գտնվող էլեկտրոնային շերտն անվանվում է արտաքին:

ա) երկու պնդումներն էլ ճիշտ են  

բ) երկու պնդումներն էլ սխալ են

գ) ճիշտ է միայն առաջինը

դ) ճիշտ է միայն երկրորդը

4. Արտաքին ազդեցության բացակայության դեպքում էլեկտրոններն ըստ էներգիականմակարդակների բաշխվում են այնպես, որ ատոմի գումարային էներգիան  նվազագույնն է: Ատոմի նման վիճակն անվանվում է հիմնական վիճակ:

Հետևյալ արտահայտության ո՞ր բառն է բաց թողած. «Երկրորդային ենթախմբերն սկսվում են առավելագույն պարբերության տարրերից».

ա) նվազագույն                      

 բ) առավելագույն

5. Քիմիական ո՞ր տարրի ատոմին է համապատասխանում հետևյալ էլեկտրոնային գծապատկերը.

 +5 ) )   

  2 3 

 ա) բերիլիում բ) բոր գ) ածխածին դ) ազոտ

Рубрика: Քիմիա

Մայիս

Քննարկվող հարցեր`

1.Ինչու են դասակարգել տարրերը

Դ.Ի.Մենդելեևը հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ Տարրերի պարբերական համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի։Քանի որ շատ էին տարրերը և ցաքուցրիվ էր նրանց վիճակը Դ.Ի. Մենդելեևը համարակալեց և դասակարգեց:

2.Տարրերի առաջին դասակարգումը

Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։

3.Պարբերական համակարգի ստեղծումը

Մ.Ի.Մենդելեևը ստեղծել է աղյուսակը, ցուցադրելու համար այն ժամանակ արդեն հայտնի քիմիական տարրերի պարբերական հատկությունները։ Նա նաև կանխագուշակել էր որոշ տարրերի հատկությունները, որոնք այն ժամանակ դեռ հայտնի չէիմ։ Մենդելեևի հիմնական կանխագուշակումները հետագայում ապացուցվել են։ Մենդելեևի պարբերական աղյուսակը այդ ժամանակվանից սկսած ընդարձակվել և կատարելագործվել է նոր քիմիական տարրերի բացահայտումների և սինթեզման հետևանքով։ Այն վերջնականապես հիմնավորվել և բերվել է ժամանակակից տեսքի, քվանտային մեխանիկայի ստեղծման և զարգացման արդյունքում։

4.Ալկալիական մետաղներ,հալոգեններ,իներտ գազեր

Ալկալիականմետաղներ — Ալկալիական մետաղները պարբերական աղյուսակի առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերն են՝ լիթիում (Li), նատրիում (Na), կալիում (K), ռուբիդիում (Rb), ցեզիում (Cs) և ֆրանսիում (Fr)։ Չնայած ջրածինը նույնպես առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարր է, այն շատ հազվադեպ է ցուցաբերում ալկալի մետաղներին բնորոշ հատկություններ։

Հալոգեններ — Հալոգենները Մենդելեևի պարբերական համակարգի, 7-րդ խմբի գլխավոր (Ա) ենթախմբի տարրերն են՝ ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, աստատ: Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:


Իներտգազեր — Իներտ գազերը՝ քիմիական տարրեր են, որոնք կազմում են պարբերական համակարգի 8-րդ խմբի գլխավոր ենթախումբը՝ հելիում (He), նեոն (Ne), արգոն (Ar), կրիպտոն (Kr), քսենոն (Xe), ռադոն (Rn)։ Իներտ գազերն այս անվանումն ստացել են իրենց քիմիական մեծ կայունության համար, որի շնորհիվ կոչվում են նաև ազնիվ գազեր։ Այս երևույթը պայմանավորված է նրանց վալենտական թաղանթում էլեկտրոնների ավարտված օկտետի առկայությամբ (բացառությամբ He–ի, որն ունի միայն ավարտված 1s թաղանթ)։ Իներտ գազերի քանակն օդում շատ փոքր է։ Սովորական պայմաններում անհոտ, անգույն, միատոմանի գազեր են։ Էլեկտրական պարպում առաջացնելիս (գովազդային և լուսավորման լամպեր) յուրաքանչյուր գազ գունավորվում է յուրահատուկ գույնով. հելիումը՝ դեղին, նեոնը՝ վառ կարմիր, արգոնը՝ կապույտ, կրիպտոնը՝ կանաչավուն, քսենոնը՝ երկնագույն։

5.Ինչ է ցույց տալիս կարգաթիվը,ատոմի կառուցվածքը

Կարգաթիվը ցույց է տալիս պռոտոնների և էլեկտրոնների թիվը, և միջուկի լիցքը։  Ատոմային զանգվածը կազմված է պռոտոնների, նյետրոնների և էլեկտրոնների զանգվածների գումարից։ Էլեկտրոնների զանգվածը 2000 անգամ փոքր է պռոտոնների և նյետրոնների զանգվածից։ Դրա համար էլեկտրոնի զանգվածը ընդունել են 0   ուրեմն դրա համար ամբողջ ատոմի զանգվածը գտնվում է միչուկում։ այսինքն կազմված է պռոտոնների և նյետրոնների զանգվածի գումարի։  Նյետրոնները որոշելու համար զանգվածից հանում ենք պռոտոնների թիվը կամ հենց կարգաթիվը։

6.Ինչ է պարբերությունը, ինչ է ցույց տալիս պարբերության համարը

Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի թիվը միջուկից, կան տարածություներ, որտեղ էլեկտրոների գտնվելու հավանականությունը մեծ է այդ տարածություները էլեկտրոնային շերտեր: Եթե տարը գտնվում է  գլխավոր ենթախմբում ապա խմբի համարը ցույց է տալիս էլեկտրոների թիվը վերջի շերտում :

7.Ինչ է խումբը և ենթախումբը,ինչ է ցույց տալիս խմբի համարը

Պարբերությունը՝տարրերի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով,սկսվում են ալկալիական մետաղով վերջանում ազնիվ գազով:

Պարբերությունները, բացառությամբ առաջինի, տարրերի այն հորիզոնական շարքերն են, որոնք սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:

8.Ինչ է օքսիդացման աստիճանը

Քիմիական տարրի օքսիդացման աստիճանը, ի տարբերություն վալենտականության, ավելի պարզ հասկացություն է. դա լրիվ կամ մասամբ տեղաշարժված էլեկտրոնների թիվն է։ Վերջինս պայմանավորված է նրանով, թե քիմիական կապեր առաջացնելիս (լինի կովալենտային թե իոնային) տվյալ տարրը քանի էլեկտրոն է ընդունում այլ տարրից(բացասական օքսիդացման աստիճան) կամ, ընդհակառակը, քանի՞սն է տրամադրում այլ տարրի(դրական օքսիդացման աստիճան)։

Օքսիդացման աստիճանը միացությունում ատոմի պայմանական լիցքն է, որն այն կունենար, թե քիմիական կապերը լինեին իոնային։ Օրինակ՝ HCl մոլեկուլում ոչ ջրածինն ամբողջական +1, և ոչ էլ քլորը՝ -1 լիցք։ Դրանք միայն մասնակի լիցքեր են, որոնք դիտում ենք որպես ամբողջական լիցքեր և անվանում օքսիդացման աստիճան։

9.Մետաղներ, ոչմետաղներ

Մետաղներ—Մետաղը առանձնահատուկ մետաղե հատկություններ ունեցող տարրերի մի խումբ է, որոնք ունեն բարձր էլեկտրա և ջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից, բարձր գեղակերտություն և այլն։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։

Ոչ մետաղներ—Ոչ մետաղներ, մետալոիդներ, քիմիական տարրեր, որոնք առաջացնում են մետաղներին ոչ բնորոշ հատկություններով պարզ նյութեր։ Չունեն մետաղական փայլ , էլեկտրականության և ջերմության վատ հաղորդիչներ են, կռելի չեն։


10.Իզոտոպներ

Իզոտոպներ  որևէ քիմիական տարրի ատոմների (և միջուկների) տարատեսակներ, որոնց կարգաթիվը նույնն է, իսկ զանգվածային թիվը տարբեր։ Անվանումը պայմանավորված է նրանով, որ ատոմի բոլոր իզոտոպերը Մենդելեևի աղյուսակում զբաղեցնում են նույն տեղը (նույն վանդակը)։ Ատոմի քիմիական հատկությունները կախված են ատոմի էլեկտրոնային թաղանթի կառուցվածքից, որը իր հերթին հիմնականում պայմանավորված է միջուկի Z լիցքով (այսինքն միջուկում պրոտոնների թվով) և գրեթե կախված չէ A զանգվածային թվից (այսինքն պրոտոնների Z և նեյտրոնների N գումարային թիվ)։

Նույն տարրի բոլոր իզոտոպները ունեն միջուկի միևնույն լիցք, տարբերվում են միայն նեյտրոնների թվով։ Սովորաբար իզոտոպը նշանակվում է քիմիական տարրին պատկանող նշանով, ավելացնելով վերին ձախ ցուցիչ, որը համապատասխանում է զանգվածային թվին (օր.12C, 222Rn)։ Կարելի է նաև գրել տարրի անվանումը՝ գծիկով ավելացնելով համապատասխան ատոմային զանգվածի թիվը (օրինակ՝ ածխածին-12, ռադոն-222)։ Որոշ իզոտոպներ ունեն ավանդական դարձած անուններ (օր. դեյտերիում, ակտիոնիում)։

Իոտոպների օրինակ է թթվածնի 168O, 178O, 188O երեք կայուն իզոմերները։

2015 թվականի վերջին տվյալներով հայտնի է բոլոր տարրերի 3211 իզոտոպներ

11.Տարրի բնութագրումը

Բնութագրեք  հետևյալ  տարրերը` ջրածին;  ածխածին;   նատրիում;  ազոտ;  մագնեզիում;  թթվածին;  ալյումին; ֆոսֆոր տարրերը.

Օրինակ՝ածխածին 1) քիմիական  տարրի  նշանը…C….2) կարգաթիվը…6.., միջուկի  լիցքը +6….., 3) հարաբերական  ատոմային  զանգվածը Ar(C)=12,011 4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)…mo=12 • 1,66 • I0–27 կգ=2•10-26կգ………5) Դիրքը պարբերական համակարգում«ո՞ր  պարբերության տարր  է`2,խումբը..iv.,ենթախումբը՝գլխավոր….…..6)  Ատոմի բաղադրությունը `6p,6n,6e   

   

Քիմիական տարրի նշանը ՝ Ջրածին-H,

2) կարգաթիվը 1, միջուկի լիցքը 1+ 

3) հարաբերական ատոմային զանգվածը 1

4)մեկ ատոմի զանգվածը (գ) 0.089

7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը…

 Ջրածնի ատոմի էլեկտրոնային թաղանթը կազմված է մեկ էլեկտրոնից