I study in the largest and most modern school in our city. I like to come here to classes, to learn a lot of new and interesting things every day, to communicate with my friends. This year, I liked the lessons of physics and chemistry most of all, so I dream after school to continue studying as a metallurgical engineer. We have wonderful teachers who not only love their subject, but also try to instill in us an interest in knowledge and conduct a variety of extracurricular activities. Teachers and I went camping and learned a lot of useful things.
День: 17 мая 2020
Հատված՝ Սասունցի Դավիթ էպոսից
Դուք ինձի լա՛ճ, ե՜ս ձեզի մե՛ր,
Մեկտեղ ապրինք, հացն աստծունն է։
Առավոտուն լուս որ բացվեց,
Սանասար ասաց Բադդասարին.
— Քաջանց թագավոր մեզ ուղարկեց էստեղ, որ ի՞նչ:
Մենք ի՞նչ պիտի անենք էստեղ։
Բաղդասար պատասխանեց.
— Ա՛ղբեր, էլնենք, ման գանք էս քաղքի մե՛ջ,
Աստված ինչ որ կը տա՝ էն էլ կ’անենք,
Չուր կը տեսնենք՝ վերջն ի՞նչ կ’ըլնի։
Ձիանք, զենքեր թողին պառվու մոտ,
Էլան քաղքի մեջ ման գալու։
Էկան թագավորի ախոռի դո՛ւռ, կայնան։
Ախոռապետն էկավ, էնոնց հարցուց.
— Ա՛յ տղա, ի՞նչ մարդ եք. չե՞ք ըլնի ձիապան.
Ասին.— Կարիբ մարդ ենք. կ’ըլնինք։
Հարցուց.— Գիտեք ձի թիմարեք։
Ասին.— Այո, գիտենք։
Ախոռապետն էնոնց տարավ ախոռ,
Ասաց.— Դե, ձիերու տեղ շինեք։
Սանասար ցախավել առավ, Բաղդասար՝ թիակ,
Ձիերի տեղ ավլեցին։
Ախոռապետն ասաց.— Հիմի ձիանք թիմարեք։
Սանասար հարցուց.— Ո՞ւր է քերոց։
— Էս ականատն են քերոցներ,—
Ասաց ախոռապետն ու դուրս էլավ։
Սանասար որին ձեռ տվավ,
Էն քերոցներ ձեռաց մեջ էդան հո՛ղ։
Ախոռի մեջ ման էկավ, տեսավ՝
Քերոցի պես՝ մեծ մի բան դրած էնտեղ.—
Պղընձե գուռ էր, ինչ ձիերուն ջուր կը տային.
Գարի լցած մեջ՝ ձիերու համար։—
Գարին դատարկեց գետին,
Էդ պղինձ առավ ձեռ, ձիեր թիմարի։
Որի քամկին մեկ դիր պրտեց,
Կաշին հանեց, բերեց, էթալ պոչից դո՛ւրս։
[Ներդիր]
[էջ 81]
Էդ ժամանակ ախոռապետ դարձավ ետ,
Կանչեց, ասաց.— Էս ի՞նչ եք արե։
Պատասխանեցին, թե.— Քերոցեր ենք։
— Աստված ձեր տուն ավրի,
Ամեն սպաներ եք ձիանք։
Ախոռապետ գնաց, թագավորին ասաց.
— Էսպես մեկ բան է էղե.
Էս մարդոց հետ ի՞նչ անենք,
Էս մարդեր զորեղ են, աժդահա են։
Էն էլ ասաց.— Թողեք՝ մնան.
Առավոտ կ’ուղարկենք սա՛ր՝
Վիշապի հետ կռիվ անեն։
Տղեք դարձան, եկան պառվու տո՛ւն։
Իրիկնապահին Բաղդասար ասաց.
— Մամիկ, ծարավ եմ, պատ մի ջուր։
Պառավ ասաց.— Հոգիս էլնի, էլ ջուր չկա։
Տղան հարցուց.— Մամի կ, էդ ի՞նչ խոսք է։
Պառավ պատասխանեց.— Մեռնիմ քեզի.
Էս Կանաչ Քաղաք անջուր քաղաք է, ջուր չկա։
Սարի գլուխ մեկ աղբուր կա՛,
Էն էլ աղբրի ական վերա՝
Վիշապ մի էկեր, բերան տվե, նստե,
Չի թողնի, որ ջուր գա քաղաք։
Մենք էլ էնոր ահու չենք կարնա ջուր բերի։
Ամեն շաբաթ ազապ աղջիկ մի տի տանք,
Էդ վիշապ ուտի, որ ջուր բաց թողնի,
Ինչ է թե՝ ժողովուրդ ծարավ չկոտորվի.
Ու մեր քաղաք չավերի։
Թագավորի մոտ մեկ աղջիկ մի կա,
Վաղ հերթ էդ ադջկան է։
— Մամի՛կ, բա չե՞ք կարնա էդ վիշապ սպանի։
Ասաց.— Որդի, էնոր սպանելու ճա՞ր կըլնի.
Քանի՛ քանի դիր թագավոր՝
Իր զորքերով գնացե վերան կռիվ,
Բան չի կարցե անի։
Առավոտ որ լուսացավ,
Պառավ ասաց.— Հա՛նգո ձենձենոց կը գա,
Ես կ’ասեմ՝ աղջիկ կը տանեն, տան վիշապին։
Թագավորը Սանասարին ու Բաղդասարին ուղարկում է Կանաչ քաղաք, որտեղ նրանք բնակվում են երեխա չունեցող մի ծեր կնոջ տանը, ով նրանց որպես մայր ընդունեց։ Սանասարն ու Բաղդասարը փորձում են հասկանալ, թե ինչու՞ է Քաջաց թագավորը իրենց ուղարկել քաղաք։ Նրանք դուրս են գալիս քաղաք, որպեսզի զբաղմունք գտնեն։ Գալիս են թագավորի ձիանոց և ընդունվում են աշխատանքի, որպես ձիապաններ։ Նրանք մաքրում են ձիանոցը, կերակրում են, թամբում են և պետք է քորեին, բայց այնպես են քորում, որ պոկում են ձիերի կաշին և սպանեցին ձիերին։ Ախոռապետն այս ամենը տեսնելով գնում պատմում է այդ դեպքի մասին թագավորին, ասում է, որ նրանք աժդահա են և ուժեղ, հարցնում է ի՞նչ անի նրանց հետ։ Թագավորն էլ հրամայում է նրանց ուղարկել սար՝ վիշապի դեմ կռվելու։
Այդ երեկո վերադառնալով տուն, Բաղդասարը տատիկից ջուր ուզեց, բայց ջուր չկար որ տատիկը տար խմեին։ Տատիկը պատմում է, որ Կանաչ քաղաքն անջուր քաղաք է։ Սարի գլղին մի աղբյուր կա, բայց վիշապը փակել է այդ ճանապարհը և մարդիկ մնացել են առանց ջուր։ Մարդիկ ամեն շաբաթ մի չամուսնացած աղջիկ են տանում վիշապին, որ ուտի և այդ ժամանակ վիշապը ջուր է բաց թողնում, որ ծարավից չմեռնեն։ Վաղն էլ թագավորի աղջկա հերթն է։ Բաղդասարը հարցրեց տատիկին, թե ինչու՞ չեն սպանում այդ վիշապին, որին տատիկը պատասխանեց, որ շատ են փորձել, բայց չի ստացվել։ Առավոտյան տատիկն ասաց, որ ձայներ են լսվում, էլի աղջիկ են տանում վիշապի համար, որ ուտի։