Рубрика: Без рубрики

3-րդ ուսումնական շրջանի (փետրվարի 1-մայիսի 22) իր պատում-հաշվետվություն։

Երրորդ ուսումնական շրջանը անցկացրեցինք կարանտինյան պայմաններում, դասերը իրականացվեցին հեռավար ուսուցման միջոցով։ Ես չեմ մասնակցել օնլայն դասերին, բայց տնային հանձնարարություններս կատարել եմ օնլայն դասի ձայնգրությունները լսելով և տվյալ թեման մայրիկիս բացատրելուց հետո։ Ինձ համար այն հետաքրքիր անցավ, որովհետև մայրիկիս հետ համացանցում քրքրում էինք այն թեմաները, որոնք երկուսս էլ չգիտեինք։ Այնպես է ստացվել, որ դասերը սովորում էինք մայրիկիս հետ միասին, այսինքն մայրիկս էլ շատ բան սովորեց։ Սկզբում աշխատեցինք կրկնօրինակելով, այնուհետև արդեն սկսեցինք աշխատել ինքնուրույն։ Կրկնօրինակում էինք, որովհետև դա մեզ համար նորություն էր, քանի որ ես այս տարի եմ տեղափոխվել այս դպրոց և շատ բաներ ինձ համար նորություն էր, ինչ կապված էր օնլայն դասերի հետ։

Հեռավար ուսուցման ժամանակ մեծ հետքրքրություն սկսեցի ցուցաբերել Աշխարհագրության և Հասարակագիտություն, Ռուսերեն առարկաների հանդեպ։

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս