Рубрика: Без рубрики

Այցելություն ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան

՛Ստեղծված իրավիճակի պատճառով՝ մի կողմից երկրի պատերազմական վիճակը, մյուս կողմից՝ կորոնավիրուսի աճող թվերը, դասերի առցանց լինելըը, մենք՝ սեբաստացիներս, ավելի քիչ ենք սկսել ճամփորդել։ Չնայած այս ամենին՝ կրթահամալիրը շարունակում է իր ակտիվ նախագծային գործունեությունը։
Այս տարի մենք իրականացնում ենք ,,Հերոսապատում,, նախագիծը, որի շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներով, պահպանելով հակահամաճարակային կանոնները, այցելեցինք ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան, որտեղ ծանոթացանք Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի պատմությանն ու ընթացքին: Այնտեղի գիդը մեզ պատմեց պատերազմական գործողությունների մասին, ցուցադրեց և ներկայացրեց տարբեր զինվորական գործիքներ։ Շատ տպավորված եմ այցելությունից։ Մինչ Մայր Հայաստանի կնոջ արձան կանգնեցնելը, այնտեղ կանգնեցված է եղել Ստալինի արձանը, որը 1967թ-ին փոխարինվել է <<Մայր Հայաստան>> արձանով, որը խորհրդանշում է հայ կնոջ, մոր անկոտրում ոգին։ Այնուհետև մենք քայլեցինք դեպի Հաղթանակ զբոսայգի, կառուսելներ նստեցինք, հետո քայլքով իջանք դեպի Կասկադ, քայլեցինք երևանյան փողոցներով, ապա ճաշեցինք և տպավորված վերադարձանք տուն։