Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։


Էպիթելային հյուսվածք
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։

ՇԱՐԱԿՑԱԿԱՆ ՀՅՈՒՍՎԱԾՔ

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։
Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։

ՄԿԱՆԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔ

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔ

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։
Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։

Рубрика: Կենսաբանություն

Ի ՞նչ է ուսուﬓասիրում անատոﬕան, ի՞նչ ﬔթոդներ են կիրառվում անատոﬕայի ուսուﬓ
ասիրման բնագավառում:

1)Անատոﬕան ուսուﬓասիրում է մարﬓի կառուցվածքը, նրա օրգանների ձևը և տեղադրությունը:

Ներկայումս մարդու օրգանիզﬕ կառուցվածքի և օրգանհամակարգերի գործունեության ու սու
ասիրման համարգոյո թյուն ունեն տարբեր ﬔ թոդ ներ, ո րո նք կի րառ վում են տե սա կան բժշ կու թյան, ա նա տո ﬕ այի, ֆի զի ո լո գի այի և հի գի ե նայի բնա գա վառ նե րում: Ա նա տո ﬕ այի ու սումնա սիր ման հիﬓ
ա կան ﬔ թո դը դի ա հեր ձուﬓ է (հու նա րեն «ա նա տո մ» նշա նա կում է կտ րել, հա տել):

2. Ո րո՞նք են ֆի զի ո լո գի այի ու սուﬓ
ա սիր ման խն դիր նե րը, ի՞նչ ﬔ թոդ նե րով են դրա նք ի րա կա նաց վում:

Օր գա նիզ ﬕ կա ռուց ված քի ու սուﬓ
ա սիր ման հա մար օգ տա գոր ծում են նաև ռե նտ գեն նկա րա հան ման ﬔ թո դը: Ռե նտ գեն ճա ռա գայթ նե րն ու նակ են թա փան ցե լու հյուս վա ծք նե րի խո րա նի ստ շեր տե րը և հայտ նա բե րե լու օր գան նե րի, օ րի նակ` ոսկ րե րի, թո քե րի կա ռուց ված քը և բա ցա հայ տե լու նրան ցում առ կա հի վան դա գին խան գա րուﬓ
ե րը: Գ րե թե նույն նպա տա կով են կի րառ վում նաև ուլտ րա ձայ նային հե տազո տու թյուն նե րը:
Ֆի զի ո լո գի այի բնա գա վա ռում օր գան նե րի աշ խա տան քի և նրա նց գործու նե ու թյան ու սուﬓ
ա սիր ման հա մար օգ տա գոր ծում են մո դե լա վոր ման ﬔ թո դը,2)Ֆի զի ո լո գի ան ու սուﬓ
ա սի րում է օր գա նիզ ﬕ , նրա ա ռան ձին օր գաննե րի գոր ծու նե ու թյու նը և դրա նց հիմ քում ըն կած օ րի նա չա փու թյուն նե րը:

3. Ո րո՞նք են հի գի ե նայի խն դիր նե րը:

3)Հի գի ե նան գի տու թյուն է մար դու ա ռող ջու թյան պահ պան ման հա մար վա րա կիչ հի վան դու թյուն նե րի դեմ պայ քա րի կան խար գե լիչ ﬕ ջո ցա ռումնե րի, աշ խա տան քի և հա նգս տի ճի շտ կազ մա կե րպ ման մա սին:

4. Ին չո՞ւ ենք ա նա տո ﬕ ան, ֆի զի ո լո գի ան և հի գի ե նան ու սուﬓ
ա սի րում ﬕ ա ժամա նակ, նույն դա սա րա նում:

4)Հի գի ե նան փոխ կա պա կց ված է ա նա տո ﬕ այի և ֆի զի ո լո գի այի հետ: Օր գա նի զﬓ ան խզե լի ո րեն կապ ված է ﬕ ջա վայ րի հետ. ե թե փոխ վում են ﬕ ջա վայ րի պայ ման նե րը, ա պա հա մա պա տաս խա նա բար փոխ վում են նաև այս կամ այն օր գա նի կա ռուց ված քը և գոր ծա ռույ թը