Երկրի օր, գարնանը կազմակերպվող մի շարք միջոցառումների անվանումը։ Դրանց նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի վրա։ Միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է «Երկրի օր» ցանցի կողմից։
Կա Երկրի օր անցկացնելու երկու հիմնական շրջան` մարտին (գարնանային գիշերահավասարի շրջանում) և ապրիլի 22-ին։ Բացի այդ, ներկայումս շատ մասնակիցներ և նախաձեռնող խմբեր Երկրի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացնում ամառային արևադարձի շրջանում, որպեսզի առավելագույնս օգտագործեն տաք եղանակն ու մարդկանց ազատ ժամանակը։
Ի սկզբանե Երկրի օրը շատ երկրներում նշվել է գարնանային գիշերահավասարի օրը, որպեսզի նշվի գարնան գալը կամ աշնան գալը։
Առաջին միջոցառումն ապրիլի 22-ին կայացել է 1970 թվականին ԱՄՆ-ում։ Նրա հաջողությունը ոգեշնչել է կազմակերպիչներին, և այդ օրվանից միջոցառումը դարձել է կանոնավոր։ Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ սենատոր Հեյլորդ Նելսոնը Հարվարդի համալսարանի ուսանող Ֆենիս Հայեսի գլխավորությամբ ստեղծել է ուսանողական խումբ։ Քանի որ այդ ժամանակ կային ուսանողական տարբեր շարժումներ, այն մեծ ուշադրության արժանացավ։
Չնայած սենատորն ու իր շտաբը չունեին զանգվածային միջոցառում կազմակերպելու ժամանակ և ռեսուրսներ, դրանք կազմակերպվում էին տարերայնորեն։ Ինչպես Հեյլորդ Նելսոնն էր ասում. «Երկրի օրը կազմակերպվում էր ինքնիրեն»։