Բնության մեջ ցանկացած փոփոխություն կոչվում է երևույթ։ Բնական երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական։ Ֆիզիկական երևույթների դեպքում նոր նյութ չի առաջանում, այլ փոխվում է որևիցե ֆիզիկական հատկություն։ Քիմիական երևույթ, քիմիական փոխարկում, քիմիական ռեակցիաների դեպքում առաջանում են նոր նյութեր, նոր ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։ Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` հոտի և համի փոփոխությունը, նստվածքի առաջացում կամ անհետացումը, գույնի փոփոխությունը, գազի անջատում կամ անհետացում, ջերմության անջատում կամ կլանում։ Ըստ ելանյթուերի(սկզբնանյութեր, ազդանյութերի), և վերջանյութերի փոփոխությամբ տարբերում են փոխանակման, միացման, քայքայման և տեղակալման։
Գրել` փոխանակման, միացման, քայքայման և տեղակալման օրինականեր
