Isn’t food pleasures life’s one greatest of? Do you know anyone who doesn’t like food? I don’t. There is so much in food delicious world the. You could spend a whole lifetime different a eating day every dish. What’s the tastiest food in the world? This is a very difficult question to answer. in taste My changing keeps food. Sometimes my favourite is a dessert, change mind but I my and then go for a spicy curry. It’s great that countries have so many different dishes. your dish Do think national is you best? Nowadays we have to be careful about what we eat. us food not for Fast is good. We need to focus more on healthy food. Maybe we have to be more careful in the future. eat you food the sure Make good is for you.
Месяц: Ноябрь 2021
Առաջադրանքներ`
•դասակարգելու են ցուցադրված նյութերը` պարզ(մեաղներ, ոչմետաղներ), բարդ՝ անօրգանական(օքսիդ, հիմք, թթու,աղ) և օրգանական
•բնութագրելու են ցուցադրված նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները՝ օգտվելով տեղեկատվական աղբյուրներից
•գրելու են նյութերի անունները, մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային բանաձևերը, նշելով՝ քիմիական կապի բնույթը, կառուցելու են մոլեկուլների գնդիկաձողիկային մոդելները
•դիտարկելու և համեմատելու են տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի այրման ռեակցիաների լուցկու(փայտի), մագնեզիումի(հրավառություն), էթիլսպիրտի, մոմի, ջրածնի(պայթյունով), բացատրելու են բոցի կառուցվածքը
•կատարելու են լաբորատոր փորձեր և դիտարկումներ անօրգանական, օրգանական նյութերի մասնակցությամբ ընթացող ռեակցիաների ընթանալու պայմանների և արտաքին հատկանիշների վերաբերյալ
•գրելու են կատարած լաբորատոր փորձերի ռեակցիաների հավասարումները:
Ֆիզիկական քիմիական երևույթներ։
Բնության մեջ ցանկացած փոփոխություն կոչվում է երևույթ։ Բնական երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական։ Ֆիզիկական երևույթների դեպքում նոր նյութ չի առաջանում, այլ փոխվում է որևիցե ֆիզիկական հատկություն։ Քիմիական երևույթ, քիմիական փոխարկում, քիմիական ռեակցիաների դեպքում առաջանում են նոր նյութեր, նոր ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։ Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` հոտի և համի փոփոխությունը, նստվածքի առաջացում կամ անհետացումը, գույնի փոփոխությունը, գազի անջատում կամ անհետացում, ջերմության անջատում կամ կլանում։ Ըստ ելանյթուերի(սկզբնանյութեր, ազդանյութերի), և վերջանյութերի փոփոխությամբ տարբերում են փոխանակման, միացման, քայքայման և տեղակալման։
Գրել` փոխանակման, միացման, քայքայման և տեղակալման օրինականեր
Նարդու օրենքները
Կարճ նարդին նախատեսված է 2 խաղացողի համար: Տախտակը բաղկացած է 24 նեղ եռանկյունուց, որոնց գույները հաջորդում են միմյանց: Եռանկյունները կազմում են 4 խումբ, յուրաքանչյուրում՝ 6 եռանկյուն: Յուրաքանչյուր խաղացողի կետերը համարակալվում են առանձին՝ սկսելով տվյալ խաղացողի տնից: Ամենահեռավոր կետը 24-րդն է, որը միևնույն ժամանակ հակառակորդի 1-ինն է: Սպիտակների կետերը համարակալվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ, սևերի կետերը՝ ժամսլաքին հակառակ:
Կետերը կազմում են խմբեր, որոնք կոչվում են «տուն»՝ (1-6), «բակ» կամ «դուրս»՝ (7-12), «հակառակորդի տուն»՝ (19-24), «հակառակորդի բակ»՝ (13-18): Տունն ու բակերն անջատված են խաղադաշտի միջով անցնող ձողով:

Յուրաքանչյուր խաղացող ունի 15 քար: Վերջինների սկզբնական դասավորությունը հետևյալն է. յուրաքանչյուր խաղացող ունի 2 քար 24-րդ կետում, 5 հատ 13-րդում, 3 հատ 8-րդում և 5 հատ 6-րդում:
Յուրաքանչյուր խաղացող ունի իր զույգ զառերը և այն խառնելու համար հատուկ բաժակ: Կրկնապատկման խորանարդը, որի կողմերին նշված են 2, 4, 8, 16, 32 ու 64 թվերը, օգտագործվում է խաղի ընթացիկ դրույքին հետևելու համար:
Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը՞ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում:
ԴՆԹի-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջ ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկելոդիները: Նուկլեոտիդը միացությունը է՝ կազմված է երեք նյութերից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: ԴՆԹ-ի մոլեկուլում տարերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքով: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը:
ԴՆԹ-ի երկու շղթների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա, մի շղթաթի նուկլեոտիդ: Այս զուգակցումներից յուրա
Սպիտակուցների կարևորությունը
Սպիտակուցի նպաստում է ֆերմենտների և հորմոնների արտադրմանը, նրանց կանոնավոր գործունեությանը, ապահովում է բջիջների և մկանների առողջությունը: Սպիտակուցները վերկանգնում են բջիջները, տեղափոխում մոլեկուլները, մեխանիկական և կառուցվածքային աջակցություն ցուցաբերում ոսկորներին և մաշկին: Սպիտակուցների համապատասխան քանակը օրգանիզմում նպաստում է իմունային համակարգի բարձրացմանը, առողջ մազերին, նյարդային ազդակների արդյունավետ գործունեությանը: Անհրաժեշտության դեպքում սպիտակուցը կարող է վերածվել նաև էներգիայի:
Սպիատկուցով հարուստ սննդամթերքներ
Սպիտակուցի հիանալի աղբյուր են հանդիսանում ընկուզեղենը, արևածաղկի սերմերը, սոյան և լոբազգիները, ձուն, հնդակահավը, ձուկը և տապակած անյուղ միսը:
Սպիտակուցները գլխավորապես բաղկացած են ամինաթթունեից, որոնք մեծ դեր են խաղում մեր ամենօրյա կյանքում: Նրանք նպաստում են սնդի մարսողությանը, վերականգնում են հյուսվածքները և նպաստում օրգանիզմի աճին:
Սպիտակուցի օգտակար հատկությունները
Մկանների առողջություն
Սպիտակուցները կարևոր են մկանների կրճատման և կոորդինացմանը համար:
Բջջի բաժանումը
Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Սկզբում բոլոր քրոմոսոմները հավաքվում են բջջի կորիզի կենտրոնում և սկսում կրկնապատկվել։ Հետո կորիզի մեջ կրկնապատկվելուց հետո կիսվում է կորիզը։ Այս բոլոր գործընթացներից հետո սկսվում է կիսվել հենց ինքը բջջիջը։ Ցիտոպլազման այս ընթացքում չի կրկնապատկվում, այլ կիսվում է երկու հավասար մասերի։ Արդեն երկու իրար կպած բջիջների մեջ առաջանում է թաղանթ և նրանք առանձնանում են իրարից։
Սկզբում երկու դուստր բջիջները լինում են փոքր, հետո կատարելով իրենց ֆունկցիան՝ կամաց կամաց սկսում են մեծանալ։Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։ Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, հետագայում նրանք ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսային մանրադիտակի տակ։Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին տանում բջջի կենտրոմից դեպի բևեռները։