Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում : Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: 94թ. Տիգրանի զորքերը մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը: Ծոփքի թագավորը սպանվեց, իսկ Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը , որը շուտով հայտնվեց Տիգրան 2-ի ուշադրության կենտրոնում: Ք.ա. 95-70թթ. ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից և Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական Օվկիանոս։ Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան Մեծ Հայքի թագավորությունը։ Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը: Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորության: Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորը իր հակահռոմեական պայքարում որոշեց դաշնակցել հայերի հետ: Ք.ա. 94թ. Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները: Կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, ըստ որի Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, բայց ոչ արևմուտքում:
Месяц: Январь 2022
Թեմա 4. Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.
Մինչև Արտաշես 1-ինի գահակալությունը հարևան երկրները զավթել էին երկրամասեր,Արտաշեսը և Զարեհը ցանկացան վերամիավորել հայկական հողերը։Արտաշեսը Մեծ Հայքի տարածքները վերամիավորելուց բացի թագավորությանը միացրեց Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը։ Մեծ Հայքին միացրեց Փայտակարանը և մինչև Ուրմիա լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին,բայց հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը: Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ:Արտաշես 1-ինը բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի: Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների: Նրա շնորհիվ մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Հիմնադրեց նոր մայրաքաղաքը՝ Արտաշատը: Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշես 1-ինը շատ բարեփոխումներ է արել, որոնք էլ մեծ նշանակություն են ունեցել երկրի տնտեսության զարգացման համար ։
Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում. Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր: Երվանդ 1-ին Սակավակյաց: Տիգրան 1-ին Երվանդյան
Ք.ա. 9րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում և հյուսիսում իշխում էին Հայկազունի Երվանդականները: Երվանդունի Պարույրի ժամանակ պետությունը առավել հզորանում է: Նա Ք.ա. 612թ դաշինք է կնքում Մարաստանի և Բաբելոնի հետ և նրանք գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որից հետո Մարաստանի թագավորը Պարույրին թագ է ուղարկում և ճանաչում հայոց թագավոր: Պարույր թագավորի հաջորդներից նշանավոր է եղել Երվանդ 1-ին Սակավակյացը: Նրա կառավարման ժամանակ Հայաստանը ունեցել է հզոր բանակ՝ 48 հազար, որից 8 հազարը հեծելազոր, 40 հազարը հետնակ: Երվանդ Սակավակյացի որդին է եղել Տիգրան Երվանդյանը, որ դաշնակցել է այդ ժամանակ նշանավոր արքա Աքեմենյան Պարսկաստանի արքա Կյուոս Մեծի հետ:
Պարույր նահապետը՝ Հայոց թագավոր: Ք. ա. 860-840-ական թվականներին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ք. ա. IX դարի վերջին և VIII դարի սկզբին Հայաստանի ողջ տարածքն իր իշխանության տակ միավորեց մեկ այլ հայկական արքայատոհմ, որի մայրաքաղաքը Տուշպա-Վանն էր:
Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին կարողանում է հզոր իշխանություն հաստատել Հայաստանի հարավարևմուտքում: Նա այնքան է հզորանում, որ Ք.ա 681թ. ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին: Ք.ա. VII դարի երկրորդ կեսին Վանի թագավորությունը գնալով թուլանում էր: Փոխարենը հզորանում էր Սկայորդու որդի Պարույրի իշխանությանը, որը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ ՝ ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612թ. դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:
Երվանդ I Սակավակյաց: Ք.ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ I Սակավակյացը, որի անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը գիտության մեջ կոչվում է Երվանդական կամ Երվանդունի:
Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետիոտն և 8000 ձիավոր զորք, որն այն ժամանակներում բավական մեծ ուժ էր: Թագավորության սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմտքում ՝ Սև ծով, արևելքում ՝ Մարաստան, իսկ հարավում ՝ Հյուսիսային Միջագետք:
Տրգրան I Երվանդյան: Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին ՝ Տիգրան I Երվանդյանը (Ք.ա. 570-525 թթ.): Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Տրգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի, և ինքն էլ հայտնի էր իմաստությամբ ու տաղանդով: Ք.ա. 550թ. Տիգրան I-ն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստնաի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր: Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան: Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան I-ը, որի իշխանությունը, բուն Հայաստանից բացի, տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա: Որպես Կյուրոսի գլխավոր դաշնակից ՝ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ տերության մեջ: Հայաստանն այդ դիրքը պահպանեց նաև Կյուրոս Մեծի հաջորդ Կամբյուսեսի օրոք (Ք.ա. 529-522թթ.): Տիգրան Երվանդյանին հաջորդում է նրա ավագ որդի Վահագնը, որին անվանակոչել էին ի պատիվ ռազմի և քաջության աստված Վահագնի:
Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը. Արգիշտի 1-ին: Սարդուրի 2-րդ
Արգիշտի 1-ի օրոք (Ք.ա. 786-764թթ.) Վանի տերությունը հասավ աննախադեպ հաջողությունների: Նրա թագավորությունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք գավառի ընկած տարածքները: Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրերը Մասիուս և Կորդվաց լեռներից մինչ Ճորոխ ավազանը: Արգիշտի 1-ինը եղել է շատ հզոր թագավոր և անգամ նրա անունը լսելուց մարդիկ պատկերացրել են ահարկու ծանր հողմ: Արգիշտի 1-ինը հիմնեց նոր բնակավայարը, որը հետագայում դարձավ Երևանի հիմքը (Ք.ա. 782թ.): Դրանից 6 տարի անց Արարատյան դաշտում արքան հիմենց նոր քաղաք-ամրոց ՝ Արգիշտիխինիլին: Այն հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ էր: Շատ ավելի մեծ է եղել նրա քաղաքական ազդեցության ոլորտը, ինչի մասին պատկերացնել լինում է հնագիտական պեղումների շնորհիվ: Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի 1-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի Առաջավորասիական թագավորությունում: Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում:
Սարդուրի 2 . Արգիշտի 1-ին հաջորդեց Սարդուրի 2-ը (Ք.ա. 764-735թթ.): Նրա գահակալության շրջանում Վանի տերությունը ունեցել է մեծ առաջընթացներ: Տերության Հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին։ Առաջին անգամ Արցախը Ուրտեխի անվամբ հիշատակվում է Սարդուրի 2-ի կողմից: Արևելքում տերությունը հասնում էր Կասպից ծով իսկ արևմուտքում փոքր Ասիա: Նա ստեղծեց մի մեծ և հզոր տերություն 4 ծովերի միջև:
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը
Աշխարհում բոլորն ունեն իրենց հայրենիքը: Ավելի շատ բնակություն են հաստատում այն վայրերում, որտեղ որ ապրուստի համար լավ պայմաններ են նախատեսված: Հետագայում շարժվելով այլ տարածքներ զբաղեցրել են ամբողջ տարածքները: Կան ազգեր ովքեր մնացել և բնակություն են հաստատել մի տարածքում և դրանցից մեկը հայերն են եղել: Հայերի հայրենիքը Հայաստանն է եղել: Այնտեղ բնակվել են հայերը: Հայերի հայրենիքի մասին տեղեկությունները մեզ հասել են առասպելների, լեգենդների միջոցով: Այն տարածքը որտեղ բնակվել են հայերը կոչվել է Հայք: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և իրանական սարահարթի միջև: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Արարատն է/5165մ/, իսկ ՀՀ-ի ամենաբարձր լեռը Արագածն է/4096մ/: Ծովի մակերևույթից բարձր է 1500-1700 մետրով, ինչի համար ստացել է Լեռնային կղզի անվանումը: Լեռնային կղզու կենտրոնով անցնում է Հայկական պար լեռնաշղթան:
Հայկական լեռնաշխարհով հոսող խոշոր գետերն են ՝ Եփրատը, Տիգրիսը, Ճորոխը, Կուրը և Արաքսը: Արաքսը համարվում է մայր գետ, քանի որ հոսում է կենտրոնով: Սևանա լիճը, Վանա լիճը և Ուրմիա լիճը 3 խոշոր լճերն են: Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և այնտեղ կան տարբեր տեսակի ձկներ: Վանա լճի ջուրը փոքր ինչ աղի է և այնտեղ բնակվում է միայն տառեխ ձկնատեսակը: Ուրմիա լիճը զուրկ է բուսականությունից և ձկնատեսակներից, քանի որ այնտեղի ջուրը շատ աղի է:
Պատմական Հայաստանը բաժանված է եղել 2 մասի ՝ Մեծ Հայք և Փոքր Հայք: Մեծ Հայքի տարածքը կազմել է 300հազ.քառ կմ, իսկ Փոքր Հայքինը ՝ 80հազ.քառ կմ: Մեծ Հայքի տարածքը բաժանված է եղել 15 նահանգներից, որոնցից նշանավորը եղել է Այրարատը, որտեղ էլ կառուցվել են Հայաստանի մայրաքաղաքներից շատերը: Ներկայիս ՀՀ տարածքը կազմում է մոտ 30հազ.քառ կմ, որը ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատը, Սյունիք, Գուգարք նահանգների մեծ մասը, իսկ ԼՂՀ/Արցախ/ տարածքը կազմում է 12.5հազ.քառ կմ և ընդգրկում է Արցախը և Սյունիքի մի մասը:
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա:
Տրանսկրիպցիա
Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ է դրա առաջնային կառուցվածքի մասին տեղեկատվությունը կորիզից տեղափոխել դեպի ցիտոպլազմա, որտեղ գտնվում են ռիբոսոմները: Դրա համար ԴՆԹ-ի շղթաներից մեկի վրա սինթեզվում է տ-ՌՆԹ-ն, որի նուկլեոտիդային հաջորդականությունը ճշգրտորեն համապատասխանում է ԴՆԹ-ի երկու շղթաներից մեկի նուկլեոտիդային հաջորդականությանը: Այս գործընթացը կոչվում է տրանսկրիպցիա (արտագրում): Դրա արդյունքում ԴՆԹ-ում նուկլեոտիդային հաջորդականության լեզվով գաղտնագրված տեղեկատվությունը նույն հերթականությամբ արտագրվում է տ-ՌՆԹ-ի վրա: Վերջինս այնուհետև անցնում է դեպի ռիբոսոմներ: Ռիբոսոմները բջջի այն օրգանոիդներն են, որտեղ իրականացվում է սպիտակուցների կենսասինթեզը:
Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ փուլերով՝
Մեկ կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության՝ պրոմոտորին:
ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում է տրանսկրիպցիոն պղպջակ: Այս արվում է կոմպլեմենտար ԴՆԹ նուկլեոտիդների միջև ջրածնային կապերի քանդման միջոցով։
ՌՆԹ-պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։
ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։
ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։
Եթե բջիջն ունի ձևավորված կորիզ, ապա ՌՆԹ-ն ենթարկվում է մշակման։ Այս կարող է լինել պոլիադենիլացում, կեպինգ և սպլայսինգ:
ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնի ցիտոպլազմա:
Տրանսլյացիա
Ռիբոսոմներում տ-ՌՆԹ-ի վրա փ-ՌՆԹ-ի միջոցով տեղափոխվում են համապատասխան ամինաթթուները, և սկսվում է պոլիպեպտիդային շղթայի սինթեզը: Այս գործընթացը կոչվում է տրանսլյացիա (թարգմանություն): Ի-ՌՆԹ-ի վրայով ռիբոսոմն անցնում է ոչ թե սահուն, այլ ընդհատ` նուկլեոտիդների եռյակից եռյակ: Ռիբոսոմի ֆունկցիոնալ կենտրոնում ամինաթթուների միջև առաջանում է պեպտիդային կապ, և ամինաթթուները միանում են իրար: Ի-ՌՆԹ-ի երկայնքով ռիբոսոմի շարժմանը զուգընթաց ձևավորվում է սպիտակուցի պոլիպեպտիդային շղթան: Սինթեզի ավարտից հետո պոլիպեպտիդային շղթան անջատվում է ի-ՌՆԹ-ից: Վերջինս կարող է բազմիցս օգտագործվել տվյալ սպիտակուցի սինթեզի համար:
Ցիտոպլազմա
Բջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունը կոչվում է Ցիտոպլազմա։ Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի հիալոպլազմայով։ Սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ, որոնց կոչում են ֆիբրիլներ: Նրանք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ և նրանք կոչվում են ռետիկուլում։ Ցիտոպլազման արտաքինից հեռացված է բջջային մեմբրանով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է: Հիալոպլազմայի բաղադրությունը կազմված է 75%-85% ջրից, 10%-12% սպիտակուցից, ամինաթթվից, 4%-6% ածխաջրերից, 2%-3% լիպիդներից: 1% անօրգանական նյութերից։ Հիալոպլազմայի կազմի մեջ նաև մտնում են տարբեր ներառուկներ՝ պահեստային սննդանյութեր, նյութափոխանակության արգասիքներ և մանրագույն սպիտակուցային թելիկներ: Նրանք կատարում են՝ բջջի ներքին հեղուկ միջավայրը կազմելու ֆունկցիան, բջջին ամրություն և ճկունություն տալու ֆունկցիան, քիմիական ռեակցիաների համար միջավայր ապահովման ֆունկցիան, ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովման ֆունկցիան, միջբջջային նյութափոխանակության ապահովման ֆունկցիան և օրգանոիդների միջև ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր ստեղծման ֆունկցիան:
ՀՀ լանդշաֆտային գոտիները
Լանդշաֆտային գոտիականության առաջացման գլխավոր պատճառը վերընթաց ուղղությամբ ջերմության և խոնավության փոփոխությունն է: Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան, ալպյան և ձյունամերձ: Անապատակիսաանապատային լանդշաֆտային գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան Վայքի գոգավորություններում: Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում` 800-1400մ բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ է:
Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածումն ունեն: Սևահողային տափաստանների ենթագոտին ձգվում է չոր լեռնատափաստաններից բարձր` մինչև 2000-2400մ բարձրությունները` զբաղեցնելով հանրապետության տարածքի մոտ 25%-ը: Լեռնանտառային լանդշաֆտները զբաղեցնում են հանրապետության հյուսիս արևելյան հարավարևելյան շրջանները` Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ լանջերը:
Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության հյուսիսում սկսվում են 1900-2000մ, իսկ հարավում` 2400մ բարձրություններից: Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում` 3500մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ և այլն):
ՀՀ կլիման
Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:
Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։
Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։
Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։
Մեծ Կովկասյան լեռնաշղթան պաշտպանում է մեր հանրապետությունը հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից։ Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Հարավային Կովկաս և հասնում մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։
Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում։
Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Պաղակն բնակավայրում դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46 աստիճան)։
ՀՀ ռելիեֆ
Երկրի վրա գտնվող ձևով և ծագումով իրարից տարբեր բոլոր անհարթությունների ամբողջությունը կոչվում է ռելիեֆ: Դրանցից են բլուրները, լեռները, հարթավայրերը, հովիտները, որոնց անվանում են ռելիեֆի կամ մակերևույթի ձևեր: Ստորև նշված է Հայաստանի Հանրապետության ռելիեֆը։
Բլուր
Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից պակաս, մեղմ ուրվագծով ռելիեֆի բարձրացող մաս, որն առանձնանում է մեղմաթեք լանջերով, բոլորակ գագաթով և թույլ արտահայտված ստորոտով:
Բլրաշար
Խիստ քայքայված երկարավուն ցածրադիր լեռնաշղթա:
Լեռ
Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից ավելի ռելիեֆի կտրուկ բարձրացող մաս, որն առանձնանում է լանջի նկատելի թեքությամբ, ինչպես նաև լեռնահամակարգերի, լեռնաշղթաների առանձնացվող գագաթները:
Պիկ
Լեռան ուղղաձիգ լանջերով սրածայր գագաթ:
Լեռնահամակարգ
Նույն ծագումնաբանություն ունեցող լեռնաշղթաների, լեռնազանգվածների, բարձրավանդակների, միջլեռնային իջվածքների և հովիտների տարածական ամբողջություն:
Լեռներ
Մեկից ավելի լեռնաշղթաների և առանձնացված գագաթների ընդհանրություն:
Լեռնաշղթա
Տեսանելի ջրբաժանով և երկու համեմատաբար զառիթափ հակադիր լանջերով, խիստ արտահայտված որոշակի ուղղությամբ ձգվող լեռնային բարձրացում:
Լեռնազանգված
Գրեթե նույն երկարություն և լայնություն ունեցող մեկուսացված լեռնահամակարգի տեղամաս, օրինակ՝ Արագած, Արա:
Լեռնավահան
Նորագույն հրաբխականության ընդարձակ վահանաձև ուռուցիկ ռելիեֆի ձև, օրինակ՝ Ջավախքի, Գեղամա:
Լեռնաշխարհ
Լեռնաշղթաների, առանձին լեռնազանգվածների, սարահարթերի, միջլեռնային գոգավորությունների բարդ միացությունների ընդարձակ լեռնային շրջան, օրինակ Հայկական, Իրանական: