Рубрика: Գրականություն 9

Վիլյամ Սարոյան | Ծիրանի ծառ

Ջուրը հայի համար սրբազան բան է, ինչպես կրակը: Իր բանջարանոցը, ծառերը կամ որթատունկերը ջրող այգեպանը մասնակից է դառնում մի ծիսակատարության, որը նրա համար խորունկ իմաստ ունի և տալիս է մեծ գոհունակություն: Ֆրեզնոյի այգեպաններն իրենց զբոսախնջույքի համար գնում էին ոռոգման ջրանցքների գլուխը կամ Սան Խոակին գետի ու Քինգս գետի ափերը: Պետք է ջուրը տեսնեին այնտեղ, ուր հոսանքն ամենից ավելի առատ է: Պետք է ջրի մոտ լինեին:

Ամբողջ շաբաթվա ընթացքում ամեն մի ընտանիք Գետ գնալու ծրագրեր էր կազմում, և կիրակի վաղ առավոտյան կամ եկեղեցուց անմիջապես հետո, ընտանիքը նստում էր ձիակառք կամ ավտոմեքենա և քշում դեպի Գետ՝ ամբողջ օրն անցկացնելու ջուրը դիտելով, հոտոտելով, լսելով:
Գետ գնալը Հայաստան վերադառնալու կամ էլ երիտասարդության օրերին դառնալու և անդորրի երկակի վիճակը. երեխաները պարում էին արագահոս ջուրը տեսնելով, վազում նետվում էին մեջը և լողում, ծերերը հենց նստում և իրենց գոյությունն էին վայելում մի այնպիսի տեղում, որ հիշեցնում էր իրենց սեփական երկիրը:
Ձմերուկ ուտելը նույնպես խոր իմաստ ունի հայերի համար: Ձմերուկի հետ սպիտակ հաց և սպիտակ պանիր՝ սիրած ճաշ է ամռանը: Յուրաքանչյուր հայկական սեղանի վրա մի սափոր ջուր կա միշտ: Հայ մարդը միշտ իր գնահատականն է տալիս որևէ տեղի ջրի որակին:
Հայերի հենց Ֆրեզնոյում հաստատվելու պատճառներից մեկն այն էր, որ տեղի ջուրը ամենից ավելի նման էր Հայաստանի ջրին: Ֆրեզնոյի շրջանում և փաստորեն ամբողջ Սան Խոակին հովտի մեծ մասում հողը բավական նման էր Հայաստանի հողին, կամ էլ գեթ հիշեցնում էր Հայաստանի շատ շրջանների հողը, վստահաբար: Այս հողում ծաղկում էին ծառերն ու որթատունկը, հատկապես ծիրանի ծառը: Հայկական ազնվագույն երգերից մեկը կոչվում է Ծիրանի ծառ: Հայերը շուտով թթենի տնկեցին ու ջրեցին, որովհետև թթենին մի ծառ է, որը գիտեին ու սիրում էին Հայաստանում: Տնկեցին նաև նռնենի, ձիթենի, նշենի և ընկուզենի, շատերը փորձեցին նաև պիստակենի աճեցնել, բայց պիստակենին չաճեց Կալիֆորնիայում: Ցանեցին ձմերուկ, սեխ, չաման: Ցանեցին սմբուկ, լոբի, վարունգ, դդում, լոլիկ, պղպեղ, ազատքեղ, անանուխ և տեսակ-տեսակ կանաչի: Տնկեցին բոլոր տեսակի որթատունկերը: Եվ ածու-ածու ջուր տարան այս բոլորին, բահն ի ձեռն առաջնորդելով ու չափավորելով առվի հոսանքը:
Եթե ուզում եք տեսնել իսկապես բարեպաշտ մի մարդու, որ իր գործն է կատարում, գնացեք Ֆրեզնո և դիտեք իր ծառերը, որթատունկերն ու բանջարանոցը ջրող այգեպանին:
Կային նաև Ֆրեզնոյից ավելի լավ քաղաքներ, ուր կարելի էր ապրել, բայց Ֆրեզնոյում լավ ջուր կար, կար հայրենիքի ջուրը, և գնացին այնտեղ ապրելու: Եվ բոլորը չէ, որ այգեպան էին:
Ես հիշում եմ դերասան Ոստիկանյանին Քինգս գետի ափին խնջույքի ժամանակ, 1918-ի ամռան մի կիրակի օր: Նա գրեթե ութսուն տարեկան էր: Մեկ ամիս առաջ նրան տեսել էի մի ներկայացման մեջ, որը չէի հասկացել, բայց խորապես ըմբոշխնել էի, և Ոստիկանյանը փառավոր էր այդ երեկո: Ուրախություն էր լսել նրա հայերենը՝ լինի բեմից, լինի հենց խնջույքում: Նա հայերի համար խաղացել էր աշխարհի զանազան քաղաքներում, հաշված Փարիզը, Հռոմը, Բեռլինը, Լոնդոնը, Կալկաթան, Բոմբեյը, Կահիրեն, Կոստանդնուպոլիսը, Բեյրութը, Բուենոս Այրեսը, Ռիոն և շատ ուրիշ քաղաքներ: Խոսում էր լավ անգլերեն, սքանչելի ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն:
Հիշում եմ նրան խոտի վրա նստած, գետափին, հսկա մի չինարի տակ, բարեկամների հետ զրուցելիս: Նրանցից մեկը նկարների և արվեստի հազվագյուտ առևտրական էր, եկել էր Նյու Յորքից և Չինաստան ու Հնդկաստան էր գնում գործով: Այս մարդն ուզեց իմանալ, թե ինչու Ոստիկանյանն աշխարհի բոլոր տեղերից ընտրել էր Ֆրեզնոն՝ կյանքի վերջին տարիներն անցկացնելու: Ոստիկանյանը նայեց նրան ու ժպտաց:
– Մի որսորդ,- ասաց նա,- այնքան գեղեցիկ մի թռչուն բռնեց թակարդով, որ ասաց ինքն իրեն. «Մեղք կլիներ վերջ տալ այս արարածի կյանքին: Կտանեմ տուն, մի սքանչելի վանդակ կշինեմ նրա համար, ուտելիք ու ջուր կտամ, և ամբողջ հոգով կսիրեմ նրան, որովհետև ուրիշ այսպիսի թռչուն չեմ տեսել»:
Որսորդը թակարդից ազատեց թռչունին, շոյեց նրա փետուրները, քնքուշ ու սիրային խոսքեր ասաց նրան, տարավ տուն: Մի գեղեցիկ վանդակ շինեց թռչունի համար, դրեց նրան վանդակի մեջ, կուտ, ջուր դրեց նրա առաջ: Մի տարի պահեց թռչունին, բայց երեկո, երբ տուն էր գալիս ու մոտենում վանդակին, լսում էր, որ թռչունը հառաչում է ու ասում. «Ա՜խ, հայրենիք»:
Վերջապես որսորդն ասաց:
– Թռչուն, ասա՛ ինձ: Որտե՞ղ է այդ քո երկիրը, որի կարոտն ես քաշում այսպիսի վշտով:
– Ցույց կտամ քեզ,- ասաց թռչունը:
Որսորդը բացեց վանդակի դռնակը, և թռչունը դուրս թռավ: Թռչում էր թռչունը, որսորդն էլ գնում ետևից: Մի ամբողջ ամիս, գիշեր ու ցերեկ, թռչունը թռչում էր, որսորդն էլ գնում ետևից, անցնելով բոլոր տեսակի տեղերով, մինչև ի վերջո թռչունը հասավ մի այնպիսի ամայի, տոթ, չոր, ժայռոտ ու ամուլ տեղ, որ կարծես աշխարհի ծայրն էր:
Թռչունը վերջապես թառեց մի փոքր ու չոր ծառի վրա, որ ծածկված էր փշերով ու փոքր, փխրուն տերևներով: Եվ թռչունն ասաց որսորդին.
– Այս է իմ երկիրը:
Ոստիկանյանը ժպտաց Նյու Յորքից եկած մարդուն և ասաց.
– Ա՛յ մարդ, սա Հայաստանը չէ՞ միթե, ի սեր Աստծո: Այս ջո՜ւրը, այս հո՜ղը, այս որթատունկե՜րը…

Рубрика: Հայոց լեզու 9

Հնչյունափոխություն

Վարժություն 61.ա)

կիսամյակ – կես

վիրաբույժ – վերք

վիճաբանություն – վեճ

իշայծյամ – էշ

իջվածք – էջ

զինագործ – զենք

ապավինել – ապավեն

դիմադրություն – դեմ

սիգաճեմ – սեգ

միտումնավոր – մետ

հանդիսատես – հանդես

վիրահատում – վերք

գիսակ – գես

գիտակ – գետ

Դիտարժան – դետ

գիրուկ – գեր

վիմագիր – վեմ

վիրակապ – վերք

սիզախոտ – սեզ։

Рубрика: Գրականություն 9

Վիլիամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ,— ասաց նա։
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
Չէի կարող տեսածիս հավատալ։
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
– Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։
Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։
Սա հրաշալի մասն էր։
Երկրորդ՝ մենք աղքատ էինք:
Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։
Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։
Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։
Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։
Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։
Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։
— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։
— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։
Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։
Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։
— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։
— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։
Ես շտապ հագա շորերս։
Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։
Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։
Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
Ի վերջո Մուրադն ասաց.
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
— Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:
— Ձին կթողնի,— ասացի ես։
— Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.
— Վազի՜ր։
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
Արևը դուրս էր գալիս։
— Հիմա իմ հերթն է,— ասացի ես։
Մուրադը ձիուց ցած իջավ։
— Հեծիր,— ասաց նա։
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
— Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
— Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
— Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:
— Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
— Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։
— Մի տեղ գիտեմ,— ասաց նա։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
— Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
— Այս առավոտվանից,— ասաց նա։
— Ճի՞շտ ես ասում։
— Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
— Շատ լավ,— համաձայնեցի ես։
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
— Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։
— Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
— Պարզ և ազնիվ։
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայ֊րոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
— Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
— Ոչինչ, ոտքեր ունես։
— Ձախ ոտքս ցավում է։
— Ուշադրություն մի դարձրու։
— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։
— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։
Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։
Մայրս սկսեց բացատրել։
— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։
Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։
Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։
– Ի՞նչ կա,— հարցրեց նա։
— Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։
— Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։
— Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։
— Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։
— Ե՞րբ,— ասացի ես։
— Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։
Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։
Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։
Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։
— Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։
— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։
— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։
— «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։
— Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։
— Անշուշտ,— ասաց Մուրադը։
Ագարակատերը նայեց ձիու բերանը։
— Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։
— Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։
— Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։
— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։
Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։
Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։
— Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։
Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։
— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու

•Արդարացրո՛ւ տղաների արարքը։ Նրանք շատ էին սիրում ձի քշել և մեծ հաճույք էին ստանում դրանից։


Մեղադրի՛ր տղաներին։ Նրանք իրավունք չունեն վերցնել ձին առանց տիրոջից հարցնելու։


Մեկնաբանի՛ր Ջոն Բայրոյի արարքը։ Նա սիրում էր ձիերին, դրա պատճառով գնել էր նրան։ Նրա անհանգստության պատճառը սիրելիին կորցնելն էր, քանի որ նա մեծ գումար էր ծախսել։ Երեխաներին չի կասկածել ընտանիքի ազնվության շնորհիվ։ Ձիուն գտնելը նրա համար անսպասելի էր։

։

Рубрика: Ֆիզիկա

Երկրի օր, գարնանը կազմակերպվող մի շարք միջոցառումների անվանումը։ Դրանց նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի վրա։ Միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է «Երկրի օր» ցանցի կողմից։

Կա Երկրի օր անցկացնելու երկու հիմնական շրջան` մարտին (գարնանային գիշերահավասարի շրջանում) և ապրիլի 22-ին։ Բացի այդ, ներկայումս շատ մասնակիցներ և նախաձեռնող խմբեր Երկրի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացնում ամառային արևադարձի շրջանում, որպեսզի առավելագույնս օգտագործեն տաք եղանակն ու մարդկանց ազատ ժամանակը։

Ի սկզբանե Երկրի օրը շատ երկրներում նշվել է գարնանային գիշերահավասարի օրը, որպեսզի նշվի գարնան գալը կամ աշնան գալը։

Առաջին միջոցառումն ապրիլի 22-ին կայացել է 1970 թվականին ԱՄՆ-ում։ Նրա հաջողությունը ոգեշնչել է կազմակերպիչներին, և այդ օրվանից միջոցառումը դարձել է կանոնավոր։ Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ սենատոր Հեյլորդ Նելսոնը Հարվարդի համալսարանի ուսանող Ֆենիս Հայեսի գլխավորությամբ ստեղծել է ուսանողական խումբ։ Քանի որ այդ ժամանակ կային ուսանողական տարբեր շարժումներ, այն մեծ ուշադրության արժանացավ։

Չնայած սենատորն ու իր շտաբը չունեին զանգվածային միջոցառում կազմակերպելու ժամանակ և ռեսուրսներ, դրանք կազմակերպվում էին տարերայնորեն։ Ինչպես Հեյլորդ Նելսոնն էր ասում. «Երկրի օրը կազմակերպվում էր ինքնիրեն»։

Рубрика: Ֆիզիկա

Որոշ մարիմններ արագ են տաքանում որոշները ոչ, դա կախված է մրմնի նյութի տեսակից և զանգվածից։

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը, մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը կոչվում է սեսակարար ջերմունակություն։

c=Q/m(t2-t1)

c-տեսակարար ջերմունակություն

Q-հաղորդաց ջերմաքանակ

m-մարմնի զանգված

t1,t2-սկզբնական և վարջնական ջերմաստիճանները։

Q=cm(t2-t1)

Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն։Այդ ըհթացքում տաք մարմինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմնի ստացած Q2 ջերմաքանակի գումարը 0 է։

Հարցեր և առաջադրանքներ

1.Մարմինների որ հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը, մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը կոչվում է սեսակարար ջերմունակություն։
            2. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը, մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը կոչվում է սեսակարար ջերմունակություն։
            3. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմությունը ցույց է տալիս մարմնի հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությունը։

            4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Պատ․c


5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m(t2-t1)


6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Քանի որ մեծ լճերն ու ծովերը ոչ միայն դանդաղ են տաքանում,այլ նաև դանդաղ են սառչում,ուստի տաք եղանակը երկար է ձգվում,և ձմեռը մեղմ է լինում:


7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Տաքացնելիս մարմնի ստացած ջերմաքանակը՝ Q1=cm1(t-t1)

Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:Q2=cm2(t-t2)


8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափողունակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացված է արտաքին միջավայրից ,ապա դա նշանակում է, որ այդ մարմինների ջերմությունը ինչ-որ ժամանակ հետո կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է:


9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

 Q1+ Q2 =0

Լուծել խնդիրներ՝

1.Որքա՞ն ջերմության քանակ է անհրաժեշտ 30 կգ զանգվածով  պողպատե դետալը 20-ից 1120 °C տաքացնելու համար:

Q=cm(t2-t1)

Q=500*30(1120-20)

Պատ․16500000

2.Որոշեք մետաղի տեսակարար ջերմունակությունը, եթե այդ մետաղից պատրաստված 100գ անգվածով չորսուն 20-ից մինչև 24 °C տաքացնելիս նրա ներքին էներգիան մեծանում է152Ջ-ով:

c=Q/m(t2-t1)

c=152/100(24-20)

Պատ․6,08

3.Մինչև որ ջերմաստիճանը կպաղի 100 °C ջերմաստիճանում վերցրած 5լ եռման ջուրը շրջապատին 1680 կՋ էներգիա հաղորդելիս:

Q=cm2(t-t2)

1680=4200*5(100-t2)

1680=4200*500-5t2

1680=2100000-5t2

2100000-1680=5t2

2098320=5t2

t2=2098320/5

t2=419664

Рубрика: Ֆիզիկա

Կոնվեկցիա։

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանքն է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացումը։

Տաքացնելիս օդն ընդարձակվում է և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառը օդի խտությունից։ Արքիմեդիան ուժը ազդում է տաք օդի վրա գերազանցելով նրա կշիռը, ստիպում է որ այն բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ սառը օդը իջնի ներքև։

Ճառագայթային ջերմափոխանակում։

Երկիրն Արեգակից էներգիա է ստանում: Քանի որ դրանց միջև անօդ տարածություն կա, ապա էներգիան չի կարող փոխանցվել ոչ ջերմահաղորդականության, ո՛չ էլ կոնվեկցիայի շնորհիվ:

Խարույկի մոտ նստելիս զգում ենք, թե ինչպես է կրակը տաքացնում մեր մարմինը: Ենթադրվում է, որ կա ջերմափոխանակության ևս մի տեսակ: Այդ տեսակի դեպքում ներքին էներգիան ճառագայթվում է մի մարմնի կողմից և կլանվում մյուսի կողմից, որը անվանում են ջերմային ճառագայթում, իսկ ջերմափոխանակության այս տեսակը՝ ճառագայթային ջերմափոխանակություն:

Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով, կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն: 

Ճառագայթային ջերմափոխանակության ժամանակ էներգիա ճառագայթած մարմնի ներքին էներգիան նվազում է, իսկ էներգիա կլանած մարմնինը՝ աճում: Ջերմափոխանակությունը կարող է լինել անօդ տարածության մեջ: Ջերմային ճառագայթում են առաքում բոլոր մարմինները:

Հարցեր և առաջադրանքներ

  • Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը: 

Տաքացնելիս օդն ընդարձակվում է, և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառը օդի խտությունից։ Արքիմեդիան ուժը ազդում է տաք օդի վրա գերազանցելով նրա կշիռը, ստիպում է որ այն բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ սառը օդը իջնի ներքև։

  • Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանքն է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման։

  • Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը: 

Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք  վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

  • Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Փորձասրվակի մեջ մի կտոր սառույց դնենք և վրան սառը ջուր լցնենք: Սրվակը վերևից տաքացնելիս՝ ջրի վերին շերտերը սկսում են եռալ մինչդեռ ջրի ստորին շերտերը սառն են մնում, անգամ սառույցը չի հալչում: Սա բացատրվում է նրանով, որ տաքացման այս եղանակի դեպքում կոնվեկցիա չի կատարվում: Տաքացած շերտերը բարձրանալու տեղ չունեն. դրանք առանց այդ էլ վերևում են: Իսկ ստորին սառը շերտերը այդպես էլ կմնան ներքևում:

  • Ինչպես է գոյանում ամպը:

Պարզ եղանակին արևը տաքացնում է գետինը, նաև մթնոլորտի երկրամերձ շերտը: Կոնվեկցիայի շնորհիվ տաքացած օդի այն զանգվածը բարձրանում է վեր: Բարձրանալու զուգնթաց՝ տաք օդն ընդարձակվում է, ընդ որում, բավականաչափ արագ, քանի որ վեր է բարձրանում մեծ արագությամբ: Արագ ընդարձագվածնելիս օդը աշխատանք է կատարում իր ներքին էներգիայի հաշվին: Օդի այդ զանգվածի ջերմաստիճանը նվազում է: Վեր բարձրացող օդը սկսում է սառչել, և եթե այն խոնավ է ապա գոլորշու խտացման հետևանքով առաջանում են ջրի մանրիկ կաթիլներ և գոյանում է ամպ:

  • Ինչպես է առաջանում քամին:

Ցերեկը արևի ճառագայթները գետինն ավելի արագ են տաքացնում, քան ծովի կամ լճի ջուրը, այդ պատճառով էլ ցամաքի ջերմաստիճանը ավելի բարձր է, քան ջրինը: Բարձր է նաև ցամաքի վրա օդի շերտի ջերմաստիճանը:Իսկ տաք օդն ընդարձակվելով բարձրանում է վեր: Նրա տեղը զբաղացնում է ծովից եկող սառը օդային զանգվածը: Այդպես առաջանում է քամին:

  • Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

Պատ․ ոչ

  • Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտը դա մատերիայի մի տեսակ է: Օրինակ՝ լույսը, ռադիոալիքները:
Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում և տարածության մեջ:

  • Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական դաշտը, երբ որ նյութից առանձնանալով տեղափոխվում է տարածության մեջ դառում է էլեկտրամագնիսական ալիք:

  • Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

Էլեկտրամագնիսական ալիքները կարող են կլանվել, անդրադառնալ, անցնել մարմնի միջով: Երբ կլանվում են իրենց էներգիան փոխակերպվում է մարմնի ներքին էներգիայի և մարմինը տաքանում է: Այս Էլեկտրամագնիսական ճառագայթումն անվանում են ջերմային ճառագայթում:

  • Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

Պատ․Սև

  • Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, որպեսզի արևի ճառագայթները անդրադառնան և ավելորդ ջերմություն չհաղորդեն, իսկ երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր ներկում են մուգ գույներով արևից էներգիա ստանալու համար։

Рубрика: Քիմիա

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:

Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  

Ո՞րն է <<հգինգերորդ ավելորդ>> միացությունը (ընտրությունը հիմնավորեք)։

ա/KCl, CaS, Al2(So4)3, BaSO3, CaCO3

բ/Na2, Li2S, Ba3(PO4)2, KF, AgNO3

գ/CuCl2, AgCl, ZnCl2, LiCl, BaCl2

դ/KHSO3, FeCl2, Na3PO4, Cu(NO3)2, Na2SO4

Գ-ի տարբերակում բոլոր նյութերը քլորիդներ են, իսկ մնացած տարբերակներում նյութերը խառն են։

Գրե ́ք տրված գծապատկերների համա­պատասխան ռեակցիաների հավասարում­ ները.

Mg → MgO → Mg(OH)2

Mg+O2=MgO

MgO+H2=Mg(OH)2

Li → Li2O → LiOH

Li+O2=LiO2

LiO2+H2O=LiOH

Na → Na2O → NaOH

Na+O2=Na2O

Na2O+H2O=NaOH

K → K2O → KOH

K+O2=K2O

K2O+H2O=KOH

Cu → CuO → CuCl2 →Cu(OH)2

Cu+O2=CuO

CuO+HCl=CuCl2+H2O

CuCl2+H2O=Cu(OH)2+HCl

Рубрика: Քիմիա

Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ և ես հոքնած էի , այնուամենայնիվ կատարեցի իմ առաջադրանքները:
Թեպետ ես չեի սոիրում այդ շենքը, սակայն ստիպված պետք է հաճախեի այնտեղ:
Չնայած որ համակարգիչս վատ էր աշխատում, բայց ստիպած բերեցի դպրոց:
Թեև շատ եմ սիրում պաղպաղակ, բայց և այնպես այն ուտելիս հիվանդացա:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե ես ժամանակ ունենաի, ապա կհաճախեի այդտեղ:
Քանի որ ես այսօր շատ ուրախ եմ, հետևաբար արագ կվերջացնեմ առաջադրանքներս:
Քանզի ես սիրեցի այս մրգերը, ուրեմն միշտ գնելու են դրանք:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:
Լավ է, որ որոշեցի այսօր տանը մնամ, այլապես մինչև վերջ չեի կարողանա մնալ:
Ոչ թե պետք է չուտենք, այլ ուրիշ անգամվանը թողնենք:
Պետք է ուշադիր լինենք, այլ ոչ թե երկնքում ագռավներին հաշվենք:

Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:

Ձկները էին իջել:
Մենք կարդում էինք նրա բանաստեղծությունները:

Երեկոն խաղաղ էր:
Խանութն փակ էր:
Եղբայրն ու քույրը կարոտում էին ծնողներին:
Կայսեր հրամանները կատարվում էին:
Անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Մոր աչքը ճանապարհին էր:

Рубрика: Քիմիա

1 .
Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետեւյալ բանաձեւերով արտահայտվող նյութերում.
CH4 և NO2

CH4`3:1

NO2`1:2

2.

Լրացրե՛ք բաց թողած բառը. մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը
պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:

3.

Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) Նատրիումի երկու եւ ծծմբի մեկ ատոմ,

Na2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:

CO

4.

Ջրում եւ ջրածնի պերօքսիդում թթվածնի օքսիդացման աստիճանը համապատասխանաբար հավասար է.
ա) -2 -2 բ) -2 +2 գ) -2 -1 դ) +2 0
5.

Քրոմի ու թթվածնի միացություններից մեկում քրոմը +3 օքսիդացման աստիճան է ցուցաբերում: Ո՞րն է այդ միացության քիմիական բանաձեւը.
1)CrO

2) Cr2O3

3) CrO2

4) CrO3

5.Դասակարգել անօրգանական նյութերը.

  1.  

Օքսիդներ- SO2   

Հիմքեր- NaOH,    

Աղերեր- KCl,

Թթուներ- H2SO4,

2.,

Օքսիդներ- CO2, CaO 

Աղեր- Na2CO3,      

Թթուներ- H3PO4

3.

Օքսիդներ- K2O

Հիմքեր- Mg(OH)2   

Աղեր- NaCl, BaCO3

Թթուներ- HF

  1.  

Օքսիդներ- MgO,

Աղեր- NaNO3

Թթուներ- HCl, HNO3, H2SO4, H2CO3

Рубрика: Քիմիա

1. Ո՞ր արտահայտությունն է բնորոշ քիմիական տարր հասկացությանը.

1) տարբեր ատոմների համախումբ է

2) տարբեր կառուցվածքային մասնիկների համախումբ է

3) ցանկացած զանգվածով մասնիկների համախումբ է

4) որոշակի տեսակի ատոմների համախումբ է

2. Կալցիումի օքսիդը կազմված է կալցիում եւ թթվածին տարրերի ատոմներից: Ի՞նչ նյութ է այն.

1) պարզ նյութ

2) միատարր միացություն

3) բարդ նյութ

4) նյութերի խառնուրդ

3. Ո՞ր շարքի զույգ նյութերն են ոչ մետաղական.

1) ծծումբը եւ սնդիկը

2) բրոմը եւ նատրիումը

3) ծծումբը եւ բրոմը

4) ածխածինը եւ ցինկը

4.Ինչու՞ է օզոնը (O3) դասվում պարզ նյութերի շարքին, որովհետեւ.

1) առաջանում է ամպրոպների ժամանակ

2) առաջանում է մեկ տարրի ատոմներից

3) առաջանում է տարբեր տարրերի ատոմներից

4) գազ է

5.Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետեւյալ միացություններում.

ա) H+1J-1, H+12Se-2, Se-2H+12, Si+4O-22

  բ) Ba+2O-2, N+52O-25, P+52O-25, C+4O-22

գ) H+13P+5O-24, H+12Si+4O-23, H+1P+5O-23, Na+1N+5O-23