Рубрика: Կենսաբանություն

Մայիսի 11-15 նախագծեր

1․Կաթնասունների ընդհանուր հատկանիշները.

  • Մայրերը ձագերին կերակրում են կաթով:
  • Բոլորը պատկանում են ողնաշարավորների ենթատիպին՝ ունեն իսկական ոսկրային կմախք և ոսկրային ողնաշար:
  • Բոլոր կաթնասունները շնչում են թոքերով:
  • Բոլորը տաքարյուն են:
  • Կաթնասունների մեծամասնության մարմինը մազածածկ է (բուրդ, մազեր, մորթի):

Կաթնասունները կազմում են քորդավորների տիպի կենդանիների դաս, որը կենդանական աշխարհի կարևորագույն խմբերից է. ընդգրկում է ընտանի կենդանիների մեծամասնությունը, այդ թվում՝ տնային կենդանիները (շուն, կատու և այլն): Մարդը նույնպես կաթնասունների խմբի ներկայացուցիչ է: Կաթնասունները լայնորեն տարածված են մեր մոլորակի վրա. ապրում են նաև հյուսիսային տունդրայում, արկտիկական ծովերում, չոր անապատներում և խոնավ արևադարձային անտառներում:Ողնաշարավորների այս դասին է պատկանում կենդանիների մոտ 4000 տեսակ:Որոշ կաթնասուններ սնվում են միայն բույսերով, որոշները՝ մսով, կան նաև ամենակերներ՝ ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սննդով սնվողներ: Կաթնասունները խիստ տարբերվում են իրենց կենսակերպով (չղջիկները թռչում են օդում, կետերն ապրում են ջրում, խլուրդը վարում է ստորգետնյա կյանք, այծքաղները և ձիերը արագ վազում են գետնի վրա, կապիկները մագլցում են ծառը), ինչպես նաև չափերով ու արտաքինով: Սակայն շատ հատկանիշներ ընդհանուր են բոլոր կաթնասունների համար: Կաթնասուններին բնորոշ են նաև նյարդային համակարգի զարգացման բարձր մակարդակը, կենդանածնությունը, ջերմակարգավորման կատարյալ համակարգը, որի շնորհիվ մարմինն ունի կայուն ջերմաստիճան: Գանգն ամուր է` պարզ կառուցվածքով: Լավ զարգացած են գլխուղեղի մեծ կիսագնդերը: Ստորին ծնոտը կազմված է 1 ոսկրից: Ատամները տարբերակված են կտրիչների, ժանիքների, աղորիքների: Մեծամասնության ականջախեցին լավ զարգացած է: Կրծքի և որովայնի խոռոչները բաժանված են ստոծանիով: Սիրտը քառախորշ է՝ երակային և զարկերակային կեսերով: Մեծ մասի վերջույթները հնգամատ են: Կաթնասունները բազմանում են 1–4 տարին 1 անգամ, որոշները (օրինակ՝ կրծողները)՝ տարին մի քանի անգամ:Առաջին կաթնասունները Երկրի վրա ի հայտ են եկել մոտավորապես դինոզավրերի հետ միաժամանակ՝ մոտ 220 մլն տարի առաջ: Երբ 65 մլն տարի առաջ դինոզավրերն անհետացան, կաթնասունների թիվը կտրուկ աճեց, նրանք շատ արագ յուրացրին գրեթե բոլոր տիպերի ապրելավայրերը և գերիշխող դարձան Երկրի վրա:Կաթնասուններ են ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային ամենախոշոր կենդանիները: Ներկայումս գրեթե բոլոր հսկա կենդանիները (ներառյալ ռնգեղջյուրները, գորիլաները և վագրերը) մարդու գործունեության հետեվանքով նվազել և հայտնվել են անհետացման եզրին:
Կաթնասունների դասակարգումըԸստ ձագերի զարգացման տիպի՝ կաթնասունները բաժանվում են 3 խմբի.

կոյանցքավորները (կլոակավորներ, ձվածիններ) կազմում են կաթնասունների մեջ միակ ձվածին խումբը: Ընդգրկում է 2 ընտանիք՝ բադակտուցներ և եքիդնաներ: Տարածված են Ավստրալիայում և Նոր Գվինեայում: Այս կենդանիների նորածին ձագերը կաթը լիզում են մոր որովայնի վրայի մանր կաթնագեղձերից: Աղիքները և միզասեռական ծոցը բացվում են կոյանցքի մեջ:

Պարկավորների նորածին ձագերը շատ փոքր են, որոշ տեսակներինը՝ նույնիսկ բրնձի հատիկի չափ, և իրենց կատարյալ զարգացումն ավարտելու համար սնվում են մոր կաթով: Այս խմբի կենդանիների մեծամասնության ձագերը պատսպարվում են մոր որովայնի վրա գտնվող հատուկ պարկում, իսկ որոշները տեղավորվում են մաշկածալքում: Պարկավորների մեծ մասը (օրինակ՝ պարկամկները) բնակվում են Ավստրալիայում և Նոր Գվինեայում, որոշ տեսակներ հանդիպում են նաև Ամերիկայում:

Ընկերքայինների խմբի կենդանիների ձագերը զարգանում են մոր օրգանիզմի ներսում՝ արգանդում (տարբեր տևողությամբ): Ընկերքի միջոցով մորից սաղմի օրգանիզմ են անցնում սննդանյութեր ու թթվածին, հեռանում են քայքայման արգասիքները:

Ընկերքայինների խմբին է պատկանում ներկայիս կաթնասունների մեծամասնությունը, այդ թվում՝ մարդը, կետերը, ընձուղտները, գետաձիերը, չղջիկները: 

2․Մուկը, չղջիկը, վագրը, արջը, մարդը կաթնասուններ են, որո՞նք են նրանց ընդհանուր հատկանիշները , որոնց պատճառով նրանք դասվում են կաթնասունների խմբին:

Նրանք բոլորն իրենց նորածին ձագերին կերակրում են կաթով:

Չղջիկը  միակ թռչող կաթնասունն է:
Պարկամկներ
Բադակտուցը և եքիդնան կազմում են կաթնասունների միակ ձվածին խումբը: 
Ընձուղտներ
Կետ

Рубрика: Իսպաներեն

Espano

Ես հայ եմ-Soy armenio

Դու ունես երկու քույր-Tienes dos hermanas

Նա երգում է-El canta

Մենք աշակերտ ենք-Somos estudiantes

Նա գրում է շարադրություն-El escribe un ensayo

Նրանք կարդում են շատ գրքեր-Leen muchos libros

Ես սովորում եմ քոլեջում-Yo estudio en la universidad

Դուք ունեք գեղեցիկ մայրիկ-Tienes una madre hermosa

Իմ ընկերը լավ է նկարում-Mi amigo pinta bien

Մենք ապրում ենք Երևանում-Vivimos en Ereván

Рубрика: Գրականություն

Համո Սահյան

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Սահյանը վախենում է իրար կապող ժամանակից և հուշերից հետ մնալուց: Սահյանը ուզում է, որ իրեն դուրս հանեն այդ կիրճերից, որ ժամանակին լավ հասկանա և ճանաչի: Ցանկանում է , որ ժամանակի հետ խոսելուց չամաչի: Ցանկանում է ժամանակի հետ քայլի համընթաց։

Рубрика: Երկրաչափություն

Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև

Առաջադրանքներ

  • Կետից տարված են ուղղին ուղղահայաց և թեք, որոնց երկարությունների գումարը 17 սմ է, իսկ տարբերությունը՝ 1 սմ: Գտեք կետի հեռավորությունը ուղղից:
  • AC+CB=17
  • CB-AC=1
  • 2AC=16
  • AC=16/2
  • AC=8 Պատ․՝ 8
    .
  • ABC հավասարակողմ եռանկյան մեջ տարված է AD կիսորդը: D կետի և AC ուղղի միջև հեռավորությունը 6 սմ է: Գտեք A գագաթի հեռավորությունը BC ուղղից:

AC-6սմ

BC-?

1/AC=CD 2/CD+DB=6+6=12 3/ BC=12սմ

Պատ․՝ 6սմ

  • CDE ուղղանկյուն եռանկյան CE ներքնաձիգի և CD էջի գումարը 31 սմ է, իսկ տարբերությունը՝ 3 սմ: Գտեք C գագաթի հեռավորությունը DE ուղղից:

CE+CD=31

CE-CD=3

DE-?

2CD=28

CD=28/2

CD=14 Պատ․՝ 14

  • а  և b զուգահեռ ուղիղների հեռավորությունը 3սմ է, իսկ  a և c զուգահեռ ուղիղների հեռավորությունը՝ 5սմ: Գտեք b և c ուղիղների հեռավորությունները:

5-3=2 Պատ․՝ d-ից c=2սմ

Рубрика: Հանրահաշիվ

Լուծույթներ և խառնուրդներ

Քանի՞ կիլոգրամ մաքուր սպիրտ և քանի՞ կիլոգրամ ջուր է պարունակում  30 կգ 40 տոկոսանոց սպիրտի լուծույթը:

18 կգ ջուր

12 կգ սպիրտ

Քանի՞ կիլոգրամ աղ և քանի՞ կիլոգրամ ջուր է պարունակում   25 կգ 24 տոկոսանոց աղի լուծույթը:

Քանի՞ տոկոսանոց սպիրտի լուծույթ կստացվի, եթե 8կգ մաքուր սպիրտը խառնենք 12 կգ թորած ջրի հետ:

8 + 12 = 20

100 : 20 x 8 = 40

40%

Քանի՞ տոկոսանոց աղի լուծույթ կստացվի, եթե 40գ մաքուր աղը խառնենք 120գ ջրի հետ:

40 + 120 = 160

160*x:100=40

x=25%

30 տոկոսանոց սպիրտի լուծույթը պարունակում է 56գ ջուր: Գտե՛ք լուծույթի կշիռը:

25 տոկոսանոց սպիրտի լուծույթը պարունակում է 30գ սպիրտ: Գտե՛ք լուծույթի կշիռը:

100-25=75%

30*100:25=120

Քանի՞ տոկոսանոց սպիրտի լուծույթ կստացվի, եթե 120 գ 20 տոկոսանոց սպիրտի լուծույթին ավելացնենք  8 գ մաքուր սպիրտ:

120+8=128

120-20%

128-x

x=120*20:100

x=24%

Քանի՞ տոկոսանոց սպիրտի լուծույթ կստացվի, եթե 80գ 25 տոկոսանոց սպիրտի լուծույթին ավելացնենք  45գ թորած ջուր:

40%

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Ապրիլի 15 Չորեքշաբթի

Թարգմանչական աշխատանք

12345, 6, 7, 8- ռուսերեն կայքեր

В сказке Ганса Христиана Андерсена повествуется о том, как в нашем мире распространяются слухи.

Одна почтенная курица, потеряла перышко, приводя себя в порядок. При этом она рассказывала о том, как важно за собой следить. Чем больше чистишься, тем делаешься красивее.

Услышав эти слова и увидев оброненное перо, другая курица, соседская сплетница подумала о том, чтобы быть в красивой форме, та специально выщипывает себе перья.

И здесь, читатель начинает понимать, что у каждого своя правда, которую он считает истиной и добавляет к ней немного преувеличения.

Так, в пересказе этой истории уже третьей курице, озвучено было то, что одна курочка ради того, чтобы стать красивой готова выщипать себе вообще все перья.

Сидевшим в этот момент над их головами совам и слушавшим эту историю послышалось, что курица действительно выщипала себе все перья прямо на глазах петуха. Потом сплетня перешла к сове-соседке и пошла гулять по миру.

Чем дальше из уст в уста передавалась эта история, тем более далекий смысл от исходника она приобретала. Именно так и распространяются слухи.

В конце все обсуждали уже целых пять глупых и сумасшедших куриц, которые из-за большой любви к петуху выщипали себе все перья, чтобы показать, кто из них больше похудел.

Первая курица, лишившаяся всего лишь перышка, услышав эту историю, естественно не узнала себя в ней. Кроме того, с удовольствием осудила поведение сумасшедших пятерых несуществующих кур, умерших от большой любви к петуху.

Добропорядочная курица решила, что эта история о пяти несчастных курицах должна быть напечатана в газете. И история была напечатана как истинная правда.

Эта сказка высмеивает сплетников и тех, кто им верит и с удовольствием обсуждает выдуманные новости.

Հանս Քրիստիաին Անդերսենի հեքիաթում տեղեկացվում է, թե ինչպես են տարածվում լուրերը մեր աշխարհում։

Մի հարգարժան հավ, իրեն կարգի բերելու ժամանակ կորցրեց փետուրը։ Այդ ընթացքում նա պատմում էր այն մասին, թե ինչքան կարևոր է արտաքին տեսքին հետևելը։

Լսելով այդ խոսքերը և տեսնելով ընկած փետուրը, մի ուրիշ հավ՝ բամբասկոտ հարևան հավը, մտածեց այն մասին, եթե պետք է լինել գեղեցիկ, ուրեմն նա հատուկ է պոկում փետուրները։

Եվ այստեղ, կարդացողը սկսում է հասկանալ, որ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, որի համարում է իրական և մի քիչ էլ չափազանցնում է։

Այսպիսով, այս պատմվող պատմվածքում արդեն երրորդ հավին, ասված է եղել այն, որ մի հավ, գեղեցիկ լինելու համար պատրաստ է պոկել բոլոր փետուրները։

Այդ պահին նրանց գլխավերևում նստած բուերը, որոնք լսեցին այդ պատմությունը, լսեցին, որ հավը իսկապես պոկել է փետուրները հենց աքաղաղի աչքի առաջ։ Այնուհետև բամբասանքը հասավ հարևան բուին և գնաց ման գալու աշխարհով մեկ։

Ինչքան երկար էր այդ պատմությունը բերնեբերան փոխանցվում, այնքան միտքը հեռու էր իրական պատմությունից։

Վերջում բոլորը քննարկում էին արդեն մի ամբողջ հինգ հիմար և գիժ հավերի, որոնք աքաղաղի հանդեպ մեծ սիրուց պոկել են բոլոր փետուրները, որպեսզի ցույց տան, ով է իրենցից ավելի շատ նիհարել։

Առաջին հավը, կորցնելով ընդամենը մի փետուր, լսելով այդ պատմությունը, բնականաբար իրեն չճանաչեց այդ պատմության մեջ։ Բացի այդ, հաճույքով քննադատեց աքաղաղի հանդեպ սիրուց մեռնող գոյություն չունեցող գիժ հինգ հավերի պահվածքը։

Հարգարժան հավը որոշեց, ար այդ դժբախտ հինգ հավերի պատմությունը պետք է տպագրվի թերթում։ Եվ պատմությունը տպագրվեց ինչպես իրական ճշմարտություն։

Այս հեքիաթը զվարճացնում է բամբասկոտներին և նրանց, ովքեր հավատում են նրանց և հաճույքով քննարկում են հորինված լուրերը։

Рубрика: Քիմիա

Քիմիա

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական առցանց հավաք

 Մայիսյան 15-րդ հավաք

2020թ. մայիսի 4-9

Լուծույթներ և խառնուրդներ

  1. Քանի՞ կիլոգրամ մաքուր սպիրտ և քանի՞ կիլոգրամ ջուր է պարունակում  30 կգ 40 տոկոսանոց սպիրտի լուծույթը:

30.40:100=12կգ

30-12=18կգ կամ 30.60:100=18

2. Քանի՞ կիլոգրամ աղ և քանի՞ կիլոգրամ ջուր է պարունակում   25 կգ 24 տոկոսանոց աղի լուծույթը:

25.24:100=6

25-6=19

3. Քանի՞ տոկոսանոց սպիրտի լուծույթ կստացվի, եթե 8կգ մաքուր սպիրտը խառնենք 12 կգ թորած ջրի հետ:

12+8=20

8/20.100=40%

4. Քանի՞ տոկոսանոց աղի լուծույթ կստացվի, եթե 40գ մաքուր աղը խառնենք 120գ ջրի հետ:

120+40=160

40/160.100=25%

5. 30 տոկոսանոց սպիրտի լուծույթը պարունակում է 56գ ջուր: Գտե՛ք լուծույթի կշիռը:

100-30=70

56գ=70%

56.100:70=80

6. 25 տոկոսանոց սպիրտի լուծույթը պարունակում է 30գ սպիրտ: Գտե՛ք լուծույթի կշիռը:

100-25=75

30գ=75%

30.100:75=40

7. Քանի՞ տոկոսանոց սպիրտի լուծույթ կստացվի, եթե 120 գ 20 տոկոսանոց սպիրտի լուծույթին ավելացնենք  8 գ մաքուր սպիրտ:

120գ=20%

8գ=100%

120+8=128

120.20:100=24

24+8=32

32.100:128=25%

8. Քանի՞ տոկոսանոց սպիրտի լուծույթ կստացվի, եթե 80գ 25 տոկոսանոց սպիրտի լուծույթին ավելացնենք  45գ թորած ջուր:

80+45=125

80.25:100=20

20+45=65

65.100:125=52%

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Ապրիլի 27 երկուշաբթի

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Գարիբալդիականը, Ավետիք Իսահակյան

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

1/ Ա՜խ, ինչքա՜ն լավ է, վեհ է կռվել հայրենիքի համար լավ ընկերների հետ մեկտեղ, մեռնել հայրենիքի համար լավ ընկերների գրկում…

2/ Էհե՜յ, Գարիբալդի. Ինչպիսի՜ սիրտ ուներ. հո հրամայող չէր, այլ մեր ընկերն էր, մեր հավասարը. մեզ հետ տանում էր ամեն դժվարություն, և ավելին, նույնիսկ՝ կռվի ամենատաք տեղը ինքն էր առաջ նետվում: Ա՜խ, նա, որ երևում էր մեր շարքերում, կրակ էինք կտրում և առյուծ դառնում: Մարդ զարմանում է, թե ինչպե՜ս  նրա բարի, գթոտ աչքերը մեզ խրախուսում էին փշրել, սպանել, կոտորել թշնամուն:

3/ Քանի-քանի անգամ մենք ճակատ մտանք թշնամու հետ, որոնց ոչխարների վախկոտ հոտի պես քշում էինք, մաքրում Լոմբարդիայից: Մենք թվով շատ չէինք, թշնամին մեզնից տասնապատիկ ավել էր, բայց թիվս ո՞րն է, մեր մի տղան հարյուր էր, հազար էր…

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Այս պատմոթյունը մի իտալացի, հիասթափված ծերուկի մասին էր, ով իր իսկ հայրենիքում իրեն գերության մեջ էր զգում։ Կորցնելով ընտանիքը, նա գերադասում է ապրել օտար երկրում, պանդխտության մեջ՝ իր թոռնուհու հետ։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Շատ տխուր պատմություն էր։ Հետաքրքիր է թե ինչ եղավ ծերունու և թոռնուհու հետ։

 2.    Պատմի՛ր նաև  քո գարնանային  հանգստի մասին: 

Ամբողջ օրը տունն եմ եղել, խաղացել եմ իմ սիրած օնլայն խաղը։ Մայրիկս իմ ու քույրիկիս համար գիրք է կարդացել։ Ֆիլմ ենք դիտել միասին։ Խաղացել ենք <<Մոնոպոլիա>> և <<Լոտո>>։ Մասնակցել եմ դպրոցում կազմակերպված ծառատունկին։

Рубрика: Քիմիա

Քիմիա

Գործնական աշխատանք՝ Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի՝ H2SO4, NaNO3, FeSO4, KMnO4, SiO2

1.Նյութի անվանումը


H2SO4-ծծմբական թթու, NaNO3-նատրիումի նիտրատ, FeSO4-երկաթի սուլֆատ, KMnO4-նատրիումի պերմանգանատ, SiO2-սիլիցիումի երկօքսիդ


2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը


NaNO3-նատրիում,ազոտ,թթվածին

H2SO4-ջրածին, ծծումբ, թթվածի

FeSO4-երկաթ, ծծումբ, թթվածին

KMnO4-կալիում, մանգան, թթվածին

SiO2-սիլիցիում, թթվածին


3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում


NaNO3-նատրիում, ազոտ, 3 թթվածին

H2SO4-2 ջրածին, ծծումբ, 4 թթվածին

FeSO4-ֆերում, ծծումբ, 4 թթվածին

KMnO4-կալիում, մանգան, 4 թթվածին

SiO2-սիլիցիում, 2 թթվածին

4. Հաշվել՝Mr 

Mr (H2 SO4) = 2 Ar (H) + Ar (S) + 4 Ar(O) + 2 • I + 32 + 4•16 = 98

Mr(Na2CO3)Ar(Na)x 2+Ar(C)+Ar(O)x3= 23×2+12+16×3=46+12+48=106

Mr=Ar(Fe)x1+Ar(S)+Ar(O)x4=56×1+32+16×4=56+32+64=152

Mr(K3PO4)= Ar(K)x3+Ar(P)+(O)x4= 39×3+31+16×4= 117+31+64=212

Mr=Ar(Si)x1+Ar(O)x2=28×1+16×2=28+32=60

5. Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m

  1. m(H):m(S):m(O)=2:32:64
  2. m(Na):m(S):m(O)=23:14:48
  3. m(Fe):m(S):m(O)=56:32:64
  4. m(K):m(Mn):m(O)=39:55:64
  5. m(Si):m(O)=28:32

6..Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w

H2SO4

  1. w(H)=2/98×100%= 2%
  2. w(S)=32/98×100%=32%
  3. w(O)=100-34%=66%

NaNO3

w(Na)=23/85×100%=27%

w(N)=14/85×100%=16%
w(O)=100-43%=57%

FeSO4

w(Fe)=56/152×100%=36%

w(S)=32/152×100%=21%
w(O)=100-57=43%

KMnO4

w(K)=39/158×100%=24%

w(Mn)=55/158×100%=34%
w(O)=100-58%=42%

SiO2

w(Si)=28/60×100%=46%

w(O)=32/60×100%=53%7.


7.Նյութը բարդ է, թե պարզ

H2SO4, NaNO3, FeSO4, KMnO4, SiO2

Նշված բոլոր նյութերը բարդ են,որովհետև կազմված են մի քանի տարրերից:

8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածըMo(H2SO4)=98*1,66*10-27=1,63*10-25կգ

Mo(NaNO3)=85*1,66*10-27

Mo(FeSO4)=152×1,66×10-27=2,52×10-25կգ

Mo(KMnO4)=158*1,66*10-27

Mo(SiO2)=60*1,66*10-27

Հաշվարկներ ըստ բանաձևերի

Օրինակ՝Na2CO3  

1.Նյութի անվանումը՝ Նատրիումի կարբոնատ կամ լվացքի սոդա
  2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը՝ Na-նատրիում, C-ածխածին,  O-թթվածիմ
  3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում՝ մեկ մոլեկուլում կա՝ 2Na, 1C, 3O ատոմներից

4. Հաշվել՝Mr ՝Mr(Na2CO3)=2·23+12+3·16=106 

 Mr=Ar(Na)*1+Ar(N)+Ar(O)*3=23*1+14+16*3=23+14+48=85

5. Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` mm (Na): m(C): m(O)=46:12:48

m(Na):m(S):m(O)=23:14:48

  6..Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`ww (Na)=46/106·100%=43%w (C)=12/106·100%=11%w (O)=48/106·100%=100%-(43%+11%)=45%

 w(Na)=23/85*100%=27%     

w(N)=14/85*100%=16%
w(O)=100-43%=57% 

7.Նյութը բարդ է, թե պարզ` բարդ   

Բարդ  

  8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը`      m0=106 · 1,66•10-27կգ =175,96•10-27կգ =1,76•10-25կգ Mr(H2O)=1·2+16=18
w (O)=16/18·100%

Mo(NaNO3)=85*1,66*10-27

Рубрика: Քիմիա

Քիմիա

Հարցեր և վարժություններ

1. Ո՞ր «հարկում» և ո՞ր «բնակարանում է ապրում» ածխածին տարրը:

Ածխածինը ապրում է 2-րդ «հարկի» 6-րդ «բնակարանում»

2. Ո՞ր տարրն է «ապրում» 20-րդ «բնակարանում»:

20-րդ «բնակարանում» ապրում է Կալցիում տարրը :

3.Պարզաբանե’ք (օրինակներով ու մեկնաբանություն ներով) պարբերություն, խումբ,գլխավոր ու երկրորդական ենթախմբեր, կարգաթիվ հասկացությունները:

Պարբերությունը՝տարրերի հորիզոնական շարքեր են, գրված ըստ կարգաթվերի մեծացումով,սկսվում ենալկալիական մետաղով վերջանում ազնիվ գազով:

 Պարբերությունները, բացառությամբ առաջինի, տարրերի այն հորիզոնական շարքերն են, որոնք սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:

4. Ո՞րն է հինգերորդ «ավելորդ» տարրը` Be, Sr, Zn, Mg, Ca:

Ավելորդ է Zn տարրը, քանի որ այն գտնվում է, ուրիշ խմբում:

5. Լրացրե’ք հետևյալ աղյուսակը.II խումբ

Գլխավոր  ենթախումբԵրկրորդական  ենթախումբ
1. Be`բերիլիում
2. Mg
3. Ca
4.Sr1. Zn` ցինկ
5.Ba2.Cd
6.Ra3.Hg
7.

6. Լրացրե’ք բաց թողած բառակապակցությունը. Քիմիական տարրերի առաջացրած պարզնյութերի, ինչպես նաև միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական կախման մեջ են տարրերի  հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից: 7. Համապատասխանեցրե’ք քիմիական տարրն իր խմբի համարին և ընտրե’ք ճիշտհամապատասխանություններ ներառած շարքը:

ՏարրըԽումբը
1) Hա) IV
2) Beբ) V
3) CIգ) II
4) Nդ) I
ե) VII

1) 1գ, 2դ, 3ե, 4ա 2) 1դ, 2ե, 3բ, 4դ 3) 1դ, 2գ, 3ե, 4բ 4) 1գ, 2բ, 3ա, 4բ