Գործնական քերականություն հայոց լեզու 7 Էջ 54
Ինչո՞ւ են նախադասության մեջ հնչերանգով արտահայտվող, բայց սովորաբար չդրվող
շեշտը կոչում «տրամաբանական շեշտ»:
Տրամաբանական շեշտը կարևոր դեր ունի ճիշտ ընկալման համար, օրինակ՝ ես տուն գնացի, ես տուն գնացի և այլն, ուր նույն շարադասությամբ, բայց տարբեր առոգանությամբ արտահայտվել են երկու տարբեր երանգավորումով մտքեր։ շեշտադրությունը դրվում է ըստ ասելիքի տրաբանական շեշտադրության։
Տրամ-պինդ, հաստատուն:
Բան-խոսք:
Տրաբանական- 1. տրամաբանությանը հատուկ, վերաբերող, 2. խելացի բնական:
- Յուրաքանչյուր հարցին պատասխանելիս նախադասության շարադասությունն ու
տրամաբանական շեշտն այնպես փոխի՛ր, որ կարևորվի հարցական դերանվանը
համապատասխանող բառը:
Երկրապահները Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա
պատահաբար ծով են հայտնաբերել: Որտե՞ղ են հայտնաբերել ծովը: Ծո՛վը պատահաբար հայտնաբերվել է Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա, երկրապահների կողմից։ Ովքե՞ր են հայտնաբերել ծովը: Երկրապահնե՛րն են պատահաբար Սահարա Անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա հայտնաբերել ծովը։ Ինչպե՞ս են հայտնաբերել ծովը: Պատահաբա՛ր է հայտնաբերվել Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա գտնվող ծով՝ երկրապահների կողմից։ Ի՞նչ են հայտնաբերել գիտնականները: Գիտնականները պատահաբար ծո՛վ են հայտնաբերել Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա։
Քաղցրահամ ջրի հսկայայան պաշարները անապատը ծաղկուն մարգագետինների կարող են վերածել: Ինչե՞րը կարող են մարգագետինների վերածել անապատը: Քաղցրահամ ջրի հսկայայան պաշարնե՛րը կարող են վերածել անապատը ծաղկուն մարգագետինների: Ի՞նչը կարող է մարգագետինների վերածել ջուրը: Անապա՛տը կարող է վերածվել ծաղկուն մարգագետնի, քաղցրահամ ջրի հսկայական պաշարների շնորհիվ։ Ջուրն ինչի՞ կարող է վերածել անապատը: Ծաղկուն մարգագետնի՛ կարող է վերածվել անապատը քաղցրահամ ջրի հսկայական պաշարների շնորհիվ։ - Նախադասության բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի՛ր և
տրամաբանական շեշտի տեղը փոխի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
Օրինակ`
Ջրիմուռներն արմատների կարիք չունեն: Ջրիմուռնե՛րը չունեն արմատների կարիք: Արմատների՛ կարիք չունեն ջրիմուռները: Կարի՛ք չունեն ջրիմուռներն արմատների: Չունե՛ն ջրիմուռներն արմատների կարիք:
Որսուրդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է: Տասկինների ընտանիքի՛նն է որսորդությունն ամենասիրելի զբաղմունքը։ Որսորդությու՛նն է Տասկիների ընտանիքի ամենսիրելի զբաղմունքը։ Ամենասիրելի զբաղմուն՛քն է Տասկիների ընտանիքի համար որսորդությունը։
Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում: Հազար տոննա ջու՛ր է պահանջվում մեկ տոննա հացահատիկ ստանալու համար։
Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես
գալիս: Ատլետները մե՛րկ էին հանդես գալիս Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ։ Օլիմպիական խաղե՛րի ժամանակ էին ատլետները մերկ հանդես գալիս Հին Հունաստանում։ Հին Հունաստանու՛մ էին ատլետները մերկ հանդես գալիս օլիմպիական խաղերի ժամանակ։ - Նախադասության բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի՛ր և
տրամաբանական շեշտի տեղը փոխի՛ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
Օրինակ`
Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև
Աթենք վազել է: Մինչև Աթե՛նք է վազել Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու։ Մարաթոնյան դաշտից հաղթանակի լու՛րն է զինվորը առանց կանգ առնելու տարել և մինչև Աթենք վազել է։
Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված: Փոքրիկ ռադիոընդունիչ եր ամրացված փրկարար շան վզին։ Փրկարար շան վզին էր փոքրիկ ռադիոընդունիչ ամրացված։
Դանակով ծածկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար: Ետևից եկողների համար դանակով էր կտրում ծածկող փշերն ու լիանաները ու ճամփա էր բացում ։ Ծածկող փշերն ու լիանաներն էր դանակով կտրում ու ճամփա բացում ետևից եկողների համար։ Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա: Փափուկ խոտի վրա էր անաղմուկ դնում ոտքերը, բայց նա աղմկոտ էր շնչում։ Անաղմուկ էր դնում ոտքերը փափուկ խոտի վրա, բայց նա աղմկոտ էր շնչում։ Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով: Կարծես հարթ քայլում էր ճանապարհով, շատ հեշտ էր բարձրանում։ Ճանապարհով կարծես հարթ էր քայլում, շատ հեշտ էր բարձրանում։ Բարձրանում էր շատ հեշտ, կարծես հարթ քայլում էր ճանապարհով։ Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին: Բույնը շատ լավ էին քողարկում խոտերը։ Խոտերը շատ լավ էին քողարկում բույնը։ Շատ լավ էին խոտերը քողարկում բույնը։Քողարկում էին բույնը խոտերը շատ լավ։
- Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին: Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում էր ու ճամփա բացում ետրից եկողների
համար: Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա: Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ էր դնում փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով: Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին: Շատ լավ քողարկում էին խոտերի բույնը:





,
