18-րդ դարասկզբին Իրանը հայտնվեց ծանր վիճակում: Այդ ժամանակ աֆղաններին հաջողվեց գրավել նրա մայրաքաղաքը՝ Սպահանը: Պարսկաստանի թուլացումից սկսեց օգտվել նրա հակառակորդներից մեկը՝ Օսմանյան կայսրությունը, որը գրավեց Պարսկաստանի արևմտյան նահանգները: Արդեն 1723 թվականին թուրքերը զավթեցին Թիֆլիսը, շարժվելով Գանձակ: Պայմանագրին համաձայն, ռուս—թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թվականի հունիսի 12-ին՝ Կոստանդուպոլիսում: Ըստ պայմանագրի՝ Այսրկովկասյան տարածաշրջանի ու Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեց Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև: Դրանից հետո ամբողջ Վրաստանն ու Արևմտյան Հայաստանն անցան Օսմանյան կայսրության տնօրինության տակ: Սակայն, Ռուսաստանն այլևս չէր կարող օգնության հասնել, քանի որ նրանք նույնպես պայքարում էին Օսմանյան կայսրության դեմ:
1724 թվականին թուրքական զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ ու սկսեցին ավերել հայկական բնակավայրերը: Կարբի գյուղի բնակիչները պայքարեցին, բայց 40 օր հետո ընդհանուր համաձայնության եկան Օսմանյան կայսրության հետ: Նրանք վայր դրեցին զենքերը, իսկ Օսմանյան կայսրությունը խոստացավ այլևս չներխուժել իրենց բնակավայրեր: Սակայն, հունիսի 7-ին թուրքական զորքերը ներխուժում են Երևան: Զորքերը հետ են գնում, ունենալով մեծ կորուստներ՝ 20 000 մարդ:
Արցախի պայքարի հարցում Ռուսաստանից ժամանեց Իվան Կարապետը՝ օգնելու նպատակով: 1725 թվականին՝ մարտին, թուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ: Կորուստներից խուսափելու համար թուրքերը դիմեցին հնարամտության: Շուրջ 6000 թուրք զինվոր ներխուժեց հայկական գյուղեր՝ գիշերը ոչնչացնելով նրանց: Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ հաջորդ հարձակումը: 1726 թվականին թուրքերը նպատակ ունեին գրավել Շուշին, սակայն դա նրանց մոտ չստացվեց: Ութ օր մարտելով, թուրքերն ունեցան 800-ից ավել զոհ, որից հետո էլ հետ նահանջեցին:
Հայաստանը չստացավ Ռուսաստանից խոստացած օգնությունը ու դադարեց կռիվը: 1728 թվականին մահացավ Գանձասարի կաթողիկոսը՝ Եսայի Հասան—Ջալալյանը:
Արցախի պայքարը մեծ դեր ունեցավ հայ ազգի կյանքում, նրանց ոգեշնչելով ու հավատ ներշնչելով: