Рубрика: Պատմություն

Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.

Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում ստեղծվել է 1080թ.սակայն Լևոն Բ-ի կառավարման,ժամանակ/1187-1219թը Կիլիկիան հռչակվել է թագավորություն 1189թ հունվարի 6-ին Կիլիկիայի Տարսոն Քաղաքում Լևոն Բ. թագադրվում է հայոց թագավոր և Կիլիկիան դառնում է թագավորություն:Իր կառավարման ժամանակ նա կատարել է մի շարք բարեփոխումներ:Նա Անտիոքի դքսությունը միացրեց Կիլիկիային:Նրա համար կարևոր էր Լամբրոն բերդի իշխան Հեթումյաններին ենթարկել իրեն,քանի որ նրանք անընդհատ ընդիմանում էին և պառակտում առաջացնում:Լևոնին հաջողվում է գրավել Լամբրոնի բերդը:Առևտուրը զարգացնելու համար բարեկարգում է ճանապարհներն ու նավահանգիստները: Առևտրական պայմանագրեր է կնքում Վենետիկի և Ջենովայի հետ:Նա մեծ տեղ էր հատկացնում նաև կրթությանը։

Рубрика: Պատմություն

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.

Անժառանգ Աշոտից հետո գահ բարձրացավ նրա եղբայր Կարսի կառավարիչ Աբասը (928-953): Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց իր թագավորության նոր մայրաքաղաքը:Աբասին հաջորդեց նրա որդի Աշոտ Գ–ն (953-977): Վերջինս պետության ամրապնդման ու կենտրոնացման համար ավելի վճռական քայլերի դիմեց: Նա էլ ավելի մեծացրեց մշտական բանակը, որը պետք է պաշտպաներ երկրի անվտանգությունը: Հայոց բանակը պարտության մատնեց կովկասյան ժողովրդին՝ վերջ դնելով նրանց ասպատակություններին:Երկրի բարգավաճումն ու շինարարական լայն գործունեությունն ավելի մեծ թափով շարունակվեցին Աշոտ Գ–ի հաջորդ Սմբատ Բ-ի օրոք (977-990)։ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը մեծ վերելք ապրեց Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի թագավորության շրջանում (990-1020)։ Հայոց թագավորը կրում էր «Շահնշահ» կամ«թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները: Գագիկ Ա-ն ավելի մեծացրեց և ամրապնդեց քանակը Գագիկ Ա-ի կնոջ՝ Կատրամիդե թագուհու հովանավորությամբ 1001թ. ավարտվեց Անիի Կաթողիկե հոյակապ եկեղեցու շինարարությունը: Այն կառուցվել է հռչակավոր ճարտարապետ Տրդատի նախագծով։

Рубрика: Պատմություն

Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ

Սմբատ 1-ին
Աշոտ I—ի մահից հետո գահն անցավ Սմբատ I—ին: Նա անգամ չի կարողանում իր հոր թաղմանը ներկա գտնվել, քանի որ այդ ընթացքում Գուգարքում պատերազմ էր ընթանում: 892թ. նա ճանաչվեց Հայոց թագավոր: Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր և շարունակում էր ներքին և արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը՝ ճկուն դիվանագիտությամբ: Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը՝ Դվինը: Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը, թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները, Գուգարքի Ջավախք գավառը: Ասում են, որ նրա օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասել էին Ատրպատական, արևմուտքում՝ Եփրատ, հյուսիսում՝ Վիրք, հարավում՝ Տավրոսի լեռներ:

Աշոտ 2-րդ Երկաթ
Պայքարի գլուխ անցավ Սմբատի որդին՝ Աշոտ II-ը, որին քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ: Շուտով վերակազմվեց բանակը: 921թ. Աշոտ Երկաթը ամրացավ Սևանա կղզում: Արաբները շրջապատեցին կղզին, իսկ Աշոտը հայ զինվորներին հրամայեց նավակներով մոտենալ ափին՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք անձնատուր են լինում: Շուտով հայկական կողմը հանեց իր թաքցրած նետերն ու աղեղները: Սևանի հաղթական ճակատամարտը մեծ ոգևորություն առաջացրեց երկրում:

Рубрика: Պատմություն

Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին

Հայաստանը գտնվում էր արաբական խալիֆայության տիրապետության ներքո:Սական 9-րդ դարում խալիֆայությունում սկսված գահակալական կռիվները հպատակ ժողովուրդների ապստամբությունները պատճառ դարձան, որ հայերը որոշեցին համախմբվել և վերականգնել հայոց պետականությունը:Այդ շրջանում հատկապես ազդեցիկ էին Վասպուրականի Արծրունիները, Սյունիքի Սյունիները, Արցախի իշխանները և Բագրատունիները:Նրանցից առավել կենսունակ գտնվեցին բագրատունիները:855-ից Աշոտ իշխանը ճանաչվել է Հայոց իշխանաց իշխան և սպարապետ:Աստիճանաբար հասունանում էր Հայոց պետականությունը վերականգնելու գործընթացը, ի վերջո արաբները գնում են զիջումների և Աշոտին ճանաչում հայոց թագավոր:885թ Բագարան բերդաքաղաքում Գևորգ Գառնեցի կաթողիկոսի ձեռամբ Աշոտ Ա թագադրվում է հայոց թագավոր և հիմք դնում Բագրատունյաց թագավորությանը։Հիմնադրվում է 885թ-ին և գոյատևում մինչև 1045:

Рубрика: Պատմություն

Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն

Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստանալով Տարոնում ՝ նա մեկնում է Վաղարշապատ և Խոսրով 4-ի արքունիքում անցնում է զինվորական ծառայության։ Մաշտոցը հիանալի տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում։ Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ։ Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում է նրա հավանությունը։ Գումարվում է եկեղեցական ժողով։ Որոշվում է «հայ ազգի համար նշանագրեր գտնել»։ Վռամ Շապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտություն համարելով այդ գործը և խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Վռամ Շապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Եդեսիա։ Եդեսիայում Մաշտոցը 405թ. ստեղծում է Հայոց Այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր . «Ճանաչել զիմաստութիւուն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Մեծ Հայքին վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին դիմավորում են Վռամ Շապուհ արքան, Սահակ Պարթևը, կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը և ուղեկցում են մայրաքաղաք։

Ոսկեդարյան գրականություն
5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողջական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությանը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։  8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։

Рубрика: Պատմություն

Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը

387-ին Հայաստանը առաջին անգամ բաժանվում է երկու մասի` Արևմտյան Հայաստանը տրվում է Հռոմին իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանին: Պարսիկները 450-ական թ–ին որոշում են կրոնափոխ անել հայերին և ստիպել ընդունել իրենց կրոնը՝ զրադաշտականությունը կամ կրակապաշտությունը:Պարսից թագավոր Հազկերտ 2-ը նամակ է ուղարկում հայ իշխաններին և առաջարկում կրոնափոխ լինել: Արտաշատում հրավիրվում է ժողով սպարապետ Վարդան Մամիկոնյանի, Մարզպան Վասակ Սյունու և կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու գլխավորությամբ:Նրանք որոշում են մերժել Հազկերտի առաջարկը ինչից հետո Հազկերտը նրանց կանչում է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն և պահանջում կրոնափոխ լինել հակառակ դեպքում սպառնալով սպանել:Հայ իշխանները Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կեղծ ընդունում են պարսից կրոնը,որպեսզի վերադառնան Հայաստան և ղեկավարեն պայքարը: Նրանք վերադառնում են և պատրաստվում պայքարին: 451թ-ին Ավարայրի դաշտում տեղի է ունենում ճակատամարտ,որտեղ, ինչպես Եղիշե պատմիչն էր գրում, քաջերը քաջերի դեմ դուրս գալով երկու կողմն էլ պարտություն կրեց։ Ավարայրի ճակատամարտից հետո պարսիկները ժամանակավորապես հրաժարվում են հայերին կրոնափոխ անելուց:

Рубрика: Պատմություն

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր

Արշակ Բ֊ն (350֊368) գահ բարձրացավ Շապուհ Բ֊ի համաձայնությամբ։ Արշակ Բ֊ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին։ Պայքար սկսվեց նախարարական տների ներսում։ Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը,իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը։ Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու Սամվելի ձեռքով։ Կամենալով ամրապնդել թագավորական իշխանության հիմքերը՝ Արշակը Կոգովիտ գավառում կառուցեց Արշակավան քաղաքը։ Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա նրանց առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին: Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա,նրանցից շատերին կոտորեց: Արշակ Բ-ի թագավորության վերջին տարիները նշանավորվեցին հռոմեապարսկական պատերազմներով:Արշակ Բ-ն որոշեց դաշնակցել հռոմեացիների հետ: Հռոմի կայսրը Շապուհ Բ-ի հետ հաշտություն կնքեց ամենանվաստացուցիչ պայմաններով։ Հաշտությունն այնքան նվաստացուցիչ էր, որ իրենք՝ հռոմեացիները այն անվանել են «ամոթալի»: Շապուհ Բ-ն հարձակվեց Հայոց թագավորության վրա: Հայ-պարսկական պատերազմը տևեց 4 տարի։ Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտություն կնքելու։ Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ։
Պապ թագավորը և Մեծ Հայքի թագավորության հզորության վերականգնման նրա փորձերը:
Պապ թագավորը կառավարել է 370-374թթ-ի:Հռոմի օգնությամբ նա դառնում է Հայաստանի թագավոր:371թ-ի Ձիրավի դաշտում տեղի է ունենում ճակատամարտ հայ-հռոմեական և պարսկական զորքերի միջև որտեղ պարսիկները պարտվում են և Պապը դառնում է Հայաստանի թագավոր:Նա կատարում է մի շարք բարեփոխումներ հայկական բանակի թիվը մեծացնելու համար ։ Հռոմին դուր չի գալիս Պապի ինքնուրույն քաղաքականությունը,քանի որ նրանց նպատակն է Պապին դարձնել հայոց թագավոր և ստիպել ենթարկվել իրենց:Տեսնելով որ Պապը չի ենթարկվում իրենց Հռոմի զորավարներից մեկը խնջույքի ժամանակ 374թ-ին դաշյունահարում և սպանում է Պապ թագավորին:Այս ժամանակաշրջանի պատմությունը ներկայացրել է Ստեփան Զորյանը <<Պապ թագավոր>>պատմավեպում:

Рубрика: Պատմություն

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.

Թագավորական արքունիքը մի շարք գործակալությունների ցանց էր, որոնք իրականացնում էին
վարչական, զինվորական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներ:
Հազարապետությունը սահմանում էր պետական հարկերը, հսկում դրանց հավաքումը, ղեկավարում
պետական նշանակություն ունեցող աշխատանքները: Հազարապետությանն էին ենթարկվում հարկահավաք
պաշտոնյաները
Սպարապետության գլուխ կանգնած էր սպարապետը։ Նա անմիջականորեն ենթարկվում էր
թագավորին, որը համարվում էր երկրի զորքերի գլխավոր հրամանատարը: Սպարապետին էին ենթարկվում
չորս բդեշխները և երկրի նախարարական զորաջոկատներն ըստ թևերի ղեկավարող չորս սպարապետները:
Մարդպետության գործակալությունը վերահսկում էր արքունի տիրույթները, պահպանում էր արքունի
գանձերը և ապահովում երկրի ներքին կարգ ու կանոնը:
Մաղխազությունը իրականացնում էր արքունական պահակազորի պարտականությունը։
Մեծ դատավարությունը ղեկավարում էր կաթողիկոսը, որը եկեղեցական ժողովների միջոցով կանոններ և
օրենքներ էր սահմանում, հետևում դրանց անշեղ կատարմանը, լուծում էր նախարարների միջև ծագած
վեճերը և միջնորդի դեր էր կատարում թագավոր-նախարարներ հարաբերություններում:
Արքունի սենեկապետության ղեկավարում էր արքունի դիվանը կամ գրասենյակը: Սենեկապետը
թագավորի անձնական քարտուղարն էր, արքունի գրագրության կազմակերպողը, արխիվի պահապանը:

Рубрика: Պատմություն

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

3-5 -րդ դարերը համաշխարհային պատմության մեջ հեղաշրջիչ փոփոխության շրջան են։ Ստրկատիրական հասարակարգին փոխարինելու եկան նոր ավատատիրական կարգերը։ Հասարակությունը կազմված էր ազատներից, անազատներից։ Գործում էր հողատիրության երեք ձև`1.Գանձագին, երբ հողը ձեռք էր բերվում գնման միջոցով։ 2/Պարգևականք, երբ հողը որպես պարգև տրվում էր որևէ ծառայության համար։ 3/Հայրենիք, երբ հողը ժառանգաբար տրվում էր հորից որդուն։ Ավատատիրական աստիճանակարգության գլուխ կանգնած էր թագավորը։ Նա ուներ անսահմանափակ իշխանություն, նա էր պատերազմ հայտարարում, հաշտություն կնքում, քաղաքներ կառուցում և այլն։ Նրան հաջորդում էին բդեշխները, աշխարհակալ և ավագ նախարարները, հոգևորականները, արհեստավորները, առևտրականները, մշակները և այլն։

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն։ Տրդատ III Մեծ և Գրիգոր Լուսավորիչ։ Քրիստոնեության պետականորեն ընդունման պատմական նշանակությունը։

301թ. Գրիգոր Պարթևը 16 հայ մեծամեծ իշխանների ուղեկցությամբ ուղարկվեց Կեսարիտ, որտեղ ձեռնադրվեց Հայոց մեծ եպիսկոպոսապետ կամ կաթողիկոս։ Թագավորական բանակն սկսեց ավերել, երկրի հեթանոսական մեհյանները, իսկ Կեսարիայից հայրենիք վերադարձած Գրիգորը, Տարոնում ավերեց երկրի ութերորդ նշանավոր «Վահագնի մեհյանը» հիմք դնելով Հայոց առաջին եկեղեցուն։ Բագավան գալով, նա Եփրատ գետում մկրտեց Տրդատ Գ-ին ու նրա ընտանիքը, նախարարներին, Հայոց բանակը և հասարակ ժողովրդին։ Քրիստոնեությունը Հռոմում պետական կրոն դարձավ միայն 4-րդ դարի վերջին քառորդին։
Չնայած մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը քրիստոնեական համայնքները մեծապես տարածվել և ուժեղացել էին, շատ ուժեղ էին նաև հեթանոսության դիրքերը։ Արքունի զորքերը քարուքանդ էին անում հեթանոսական կենտրոնները, քրիստոնյա մկրտում քրմերին և նրանց երեխաներին։ Հեթանոսական մեհյանները, որ նշանակալից զինված ուժեր ունեին, կատաղի դիմադրում էին։ Արյունահեղ այս պայքարում ոչնչացվեցին Արամազդի և մյուս հեթանոսական աստվածների մեհյանները, որոնց տեղում քրիստոնեական եկեղեցիներ հիմնադրվեցին։ Քրիստոնեությունը քարոզելով հայերի համար անհասկանալի հունարենով ու ասոերենով, դժվարությամբ էր թափանցում ժողովրդի մեջ։ Կամենալով մեղմել հեթանոսության դիմադրությունը, եկեղեցին փոխ առավ մի շարք հեթանոսական ծեսեր ու սովորույթներ, որոնցից է, օրինակ`ընտանի կենդանիների զոհաբերությունը կամ մատաղը, որը ծնունդ է առել անհիշելի ժամանակներում։ Երբ Հայաստանը զրկվեց անկախ պետականությունից, Հայոց եկեղեցին իր վրա վերցրեց հայ մշակույթի պահպանման ու զարգացման ծանրությունը։

Рубрика: Պատմություն

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորություն (66-428)

66 թվականին Հայաստանում գահ է բարձրացել և Արշակունյաց թագավորության հիմնադիրն է հանդիսացել Պարթև Արշակունի արքա Վաղարշի եղբայր Տրդատը: Հետագայում Արշակունիները խնամիական կապեր են հաստատել տեղի հայ նախարարների հետ։ Տրդատ 3- րդը Մեծ Հայքի Արշակունի թագավորն է 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին։  287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք ՝ գահը վերադարձնելու։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը , ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։