Կրասոսի արշավանքը. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի <<դաշնակից և բարեկամ>>, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական ուժեր, բայց նա չկատարեց Արտավազդի պայմանները և չստացավ օգնություն Մեծ Հայքի կողմից: Ք.ա. 53թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքերը ջախջախիչ պարտություն կրեցին: Սպանվեց նաև Կրասոսը: Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես 2-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը շարժվել էր դեպի Հայաստան: Հայ և պարթև արքաները հանդիպելով որոշում են կնքել բարեկամության դաշինք և ամրապնդել կապը պարթև արքայազն Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությամբ:
Անտոնիոսի արշավանքը.Ք.ա 38թ. Պարթևստանում գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նա սպանեց իր հորը, եղբայրներին ու նրանց որդիներին: Հայ-պարթևական դաշինքը խզվեց: Շուտով արևելք աշրավեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Մարկոս Անտոնիոսը, որը նույնպես ծրագրել էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախատեսում էր արշավել Հայաստանի տարածքով: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին խոստացավ տրամադրել օգնական զորք և թույլատրել պարթևների դեմ արշավել Հայաստան: Ք.ա. 36թվականին Անտոնիոսը սկսեց իր ռազմարշավը, բայց պարտություն կրեց: 100 հազարանոց բանակից նա կորցրեց 35հազար զինվոր: Նա հետ քաշվեց Հայաստան, ապա գնաց Եգիպտոս, քանի որ ամուսնացած էր այնտեղի իշխող Կլեոպատրա թագուհու հետ: Անտոնիոսը Հռոմում անմեղ լինելու համար ամբողջ մեղքը բարդեց Արտավազդ 2-ի վրա: Ք.ա. 34թ Անտոնիոսի զորքերը անակնկալ կերպով ներխուժեցին Հայաստան: Պատերազմից խուսափելու նպատակով սկսվեցին բանակցությունները, սակայն նա խաբեությամբ ձերբակալվեց և տարան իրեն Եգիպտոս: Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազ 2-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն Կլեոպատրային՝ դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհաձայն Արքան և իր ընտանիքը արհամարեցին Անտոնիոսին՝ արժանանալով անգամ թշնամիների հիացմունքին: Քա. 31թ Անտոնիոսը և Կլեոպատրան մահապատժի ենթարկեցին Արտավազդ 2-ին ու նրա կնոջը, իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ: