Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ կլիման

Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:

Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։

Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։

Հանրապետության կլիմայի վրա որոշ ազդեցություն է թողնում նաև Իրանական սարահարթը։ Այստեղից Հայաստանի Հանրապետություն ներթափանցող չոր օդային զանգվածների ազդեցությամբ մեծանում է Մեղրու գոգահովտի, ինչպես նաև Արարատյան դաշտի կլիմայի ցամաքայնությունը։

Մեծ Կովկասյան լեռնաշղթան պաշտպանում է մեր հանրապետությունը հյուսիսային ցուրտ քամիների ներխուժումից։ Բայց երբեմն բևեռային սառն օդային զանգվածները արևելքից ու արևմուտքից շրջանցելով Մեծ Կովկասի լեռները կամ անցնելով լեռնանցքներով, ներթափանցում են Հարավային Կովկաս և հասնում մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։

Հանրապետությունում ամենատաք վայրերը Արաքսի, Դեբեդի և Աղստևի ցածրադիր հովիտներն են։ Տաք է համեմատաբար նաև Արարատյան դաշտը։ Սակայն ձմեռն այստեղ բավականին ցուրտ է, իսկ ամառը՝ շատ շոգ։ Այդ իսկ պատճառով հանրապետությունում ամենատաք և ամենացուրտ ամիսների միջին ջերմաստիճանների ամենամեծ տատանումները լինում են Արարատյան դաշտում։


Ամենացածր տարեկան միջին ջերմաստիճանները նկատվում են Ախուրյան գետի վերին հոսանքում։ Պաղակն բնակավայրում դիտվել է հանրապետության ամենացածր ջերմաստիճանը (-46 աստիճան)։

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ ռելիեֆ

Երկրի վրա գտնվող ձևով և ծագումով իրարից տարբեր բոլոր անհարթությունների ամբողջությունը կոչվում է ռելիեֆ: Դրանցից են բլուրները, լեռները, հարթավայրերը, հովիտները, որոնց անվանում են ռելիեֆի կամ մակերևույթի ձևեր: Ստորև նշված է Հայաստանի Հանրապետության ռելիեֆը։

Բլուր

Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից պակաս, մեղմ ուրվագծով ռելիեֆի բարձրացող մաս, որն առանձնանում է մեղմաթեք լանջերով, բոլորակ գագաթով և թույլ արտահայտված ստորոտով:

Բլրաշար

Խիստ քայքայված երկարավուն ցածրադիր լեռնաշղթա:

Լեռ

Երկրի համեմատաբար հարթ տարածքներից 200 մ-ից ավելի ռելիեֆի կտրուկ բարձրացող մաս, որն առանձնանում է լանջի նկատելի թեքությամբ, ինչպես նաև լեռնահամակարգերի, լեռնաշղթաների առանձնացվող գագաթները:

Պիկ

Լեռան ուղղաձիգ լանջերով սրածայր գագաթ:

Լեռնահամակարգ

Նույն ծագումնաբանություն ունեցող լեռնաշղթաների, լեռնազանգվածների, բարձրավանդակների, միջլեռնային իջվածքների և հովիտների տարածական ամբողջություն:

Լեռներ

Մեկից ավելի լեռնաշղթաների և առանձնացված գագաթների ընդհանրություն:

Լեռնաշղթա

Տեսանելի ջրբաժանով և երկու համեմատաբար զառիթափ հակադիր լանջերով, խիստ արտահայտված որոշակի ուղղությամբ ձգվող լեռնային բարձրացում:

Լեռնազանգված

Գրեթե նույն երկարություն և լայնություն ունեցող մեկուսացված լեռնահամակարգի տեղամաս, օրինակ՝ Արագած, Արա:

Լեռնավահան

Նորագույն հրաբխականության ընդարձակ վահանաձև ուռուցիկ ռելիեֆի ձև, օրինակ՝ Ջավախքի, Գեղամա:

Լեռնաշխարհ

Լեռնաշղթաների, առանձին լեռնազանգվածների, սարահարթերի, միջլեռնային գոգավորությունների բարդ միացությունների ընդարձակ լեռնային շրջան, օրինակ Հայկական, Իրանական:

Рубрика: Աշխարհագրություն 9

Հայկական լեռնաշխարհ: Ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:
Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ ։

Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լեռնաշղթան հյուսիսից եզերում է լեռնաշխարհը և 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ:
Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական Տավրոս լեռնային համակարգը։ Նշանավոր են նաև Մարութա լեռ (2967 մ), Աչքասար (2940 մ), Սիմսար (2685 մ) լեռնագագաթները:

Փոքր Կովկասի լեռնային համակարգը եզերում է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և հյուսիս-արևելքից:
Կորդվաց լեռները Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են, զբաղեցնում են լեռնաշխարհի հարավարևելյան մասը՝ Վանա և Ուրմիա լճերի գոգավորությունների միջև:
Հայկական հրաբխային բարձրավանդակը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը : Այն բարձրադիր լեռնավահանների , լեռնազանգվածների , խոշոր սարահարթերի, ընդարձակ դաշտերի  համալիր է:

Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում է գտնվում Բյուրակնի բարձրավանդակը, որի ամենաբարձր գագաթը Սրմանցն է:  Սրմանց լեռնագագաթի հյուսիսարևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ:

Рубрика: Без рубрики

Արատեսը խմբիս հետ միասին

Արդեն մեկ ամիս է Ավագ դպրոցի «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի անդամ եմ: Դեկտեմբերի 17-ին առաջին անգամ խմբի կազմում ելույթ ունեցա Ավագ դպրոցի ուրբաթ համերգին և հաջորդ օրը մեկնեցի խմբի հետ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն: Պատումներ շատ չեմ գրում, բայց այս անգամ որոշեցի եռօրյա ճամփորդության նկարաշարով կիսվել իմ բլոգում:

Рубрика: Կենսաբանություն

Բակտերիոֆագ

Բակտերիաների լուծման (լիզիսի) երևույթն առաջին անգամ դիտել է ռուս մանրէաբան Ն. Գամալեան1898 թվականին։ 1915 թվականին անգլիացի բժիշկ Ֆ. Տուորտը նկատել է, որ ստաֆիլոկոկերի գաղութները ինքնալուծվում են։ Նա հայտնաբերել է, որ այդ գաղութների քամվածքում գոյություն ունի լուծող գործոն՝ վիրուս, որն ունակ է վարակելու բակտերիաները, բազմանալու դրանցում և քայքայելու։

1917 թվականին կանադացի գիտնական Ֆ. դը Էրելը դիզենտերիայով հիվանդի աղիքներից անջատել է համանման լուծող գործոն և այն անվանել բակտերիոֆագ՝ բակտերիաներ խժռող։ Նա բացահայտել է, որ բակտերիոֆագը բակտերիաներից շատ փոքր է, խիստ մասնագիտացված, լիզիսի է ենթարկում միայն որոշակի տեսակի բակտերիաների։ Հիվանդի օրգանիզմում այն ավելի շատ է արտադրվում առողջացման շրջանում։ Նա նշել է նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում բակտերիոֆագերի դերի և դրանց նկատմամբ բնական իմունիտետի զարգացման մասին։

Բակտերիոֆագը կարևոր նշանակություն ունի մի շարք վարակիչ հիվանդությունների կանխարգելման և ախտորոշման համար։ Գործնականում անհրաժեշտ է բակտերիոֆագից պաշտպանել մանրէաբանական հակաբիոտիկներիվիտամիններիամինաթթուների և այլ արտադրություններում գործածվող բակտերիաները, քանի որ բակտերիոֆաագերը հաճախ դառնում են բակտերիաարտադրողների ոչնչացման պատճառ։ Բակտերիոֆագի հայտնաբերումը և ուսումնասիրությունները զգալի ազդեցություն են ունեցել ժամանակակից մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի զարգացման վրա։ Դրանք առավել պարզ կենսաբանական օբյեկտներ են կենսաբանական մակրոմոլեկուլներիգենետիկական կոդիգեների արտահայտման մեխանիզմների վերլուծության համար։

Рубрика: Հայոց լեզու 9

Փաստեր Լեոնարդո դա Վինչիի մասին

1. Լեոնարդոն ծնվել է հարուստ նոտարի և հողատեր Պիերո դա Վինչիի ընտանիքում, նրա մայրը պարզ գյուղացի Կատերինա էր: Տանը լավ կրթություն է ստացել, սակայն հունարեն ու լատիներենի սիստեմատիկ ուսումնասիրություն չի ունեցել։
2. Վարպետորեն քնար էր նվագում: Երբ Լեոնարդոյի գործը լսվեց Միլանի դատարանում, նա այնտեղ ընկալվեց որպես երաժիշտ, այլ ոչ թե որպես նկարիչ կամ գյուտարար:
3. Հիմքեր կան ենթադրելու, որ Լեոնարդոն համասեռամոլ էր։ Երբ նկարիչը սովորում էր Վերրոկիոյի արհեստանոցում, նրան մեղադրում էին մի տղայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, ով իր ստեղծագործություններում կեցվածք էր ընդունել նրա համար։ Դատարանը նրան արդարացրել է։
4. Ըստ մի տեսության՝ Մոնա Լիզան ժպտում է՝ գիտակցելով իր գաղտնիքը  հղիության մասին։
5. Մեկ այլ վարկածի համաձայն՝ Ջոկոնդային զվարճացրել են երաժիշտներն ու ծաղրածուները, մինչդեռ նա կեցվածք է ընդունել նկարչի համար։

Рубрика: Աշխարհագրություն 9

Տնային աշխատանք

1.Վերլուծել այն միջազգային իրադարձությունները, որոնց արդյունքում ձևավորվեցին Խորհրդային Հայաստանի սահմանները, և ի՞նչ ժառանգություն ստացավ ներկա անկախ Հայաստանի Հանրապետությունը։

ՀՍԽՀ կազմում «անվիճելի կերպով» մտնող տարածքները նշված են Երևանի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի 3-րդ հոդ­վածում, որով Ռուսաստանի կառավարությունն ընդունում էր, որ Խորհրդային Հայաստանին պատկանում են Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի մարզի մի մասը, որը զինվորա­կան տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությունը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի այն մա­սը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնու­թյան շրջանակներում և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրա­պետության տակ էին մինչև 1920 թ. սեպտեմբերի 28-ը:

2.Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշները։ Արդյո՞ք կարելի է ոչ նպաստավոր հատկանիշները դարձնել նպաստավոր։Վերլուծել ներկա իրավիճակում ՀՀ-ի տնտեսաաշխարհագրական դիրքը։Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկա սահմանները։

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների խաչմերուկում:Հարավային Կովկասով է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային մի ացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը:Հայաստանը գտնվում է արևմտյան եվրոպական արևելյան և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում:Ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները։Հեռու է ընկած բարձր զարգացած երկրներից։Ռազմավարական գլխավոր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնության հետչունի անմիջական սահման:

3.Վերլուծել ներկա իրավիճակում ՀՀ-ի տնտեսաաշխարհագրական դիրքը։

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։
2. Հարավային Կովկասով (և Հայաստանով) է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը։ Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները։
3. Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում։
4. Անմիջական ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից)։
5. Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։
6. Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։

Рубрика: русский 9

Усталость муравья

Однажды вечером муравей и белка сидели рядом на ветке у двери белкиного дома. Взошла луна. Белка и муравей ели сладкие буковые орешки с мёдом. Они долго молчали. Потом муравей спросил:

Մի երեկո մրջյունն ու սկյուռը կողք կողքի նստած էին սկյուռի տան դռան ճյուղի վրա: Լուսինը դուրս եկավ: Սկյուռն ու մրջյունը մեղրով հաճելի ընկույզ էին համտեսում: Նրանք երկար լռեցին: Հետո մրջյունը հարցրեց.

— Ты никогда не устаёшь от меня, белка?

-Դու երբեք չե՞ս հոգնում ինձնից։

— Я? — переспросила белка. — Нет, что ты.

-Ե՞ս- նորից հարցրեց սկյուռիկը։- Որ, ինչ ես խոսում։

Муравей помолчал, а потом сказал:

Մրջյունը լռեց, իսկ հետո ասաց.

— Это вполне может случиться?

-Դա լռիվ հավանական է։

— Нет, — возразила белка. — Не может. Как я могу устать от тебя?

-Ոչ,- ժխտեց սկյուռիկը։- Չի կարող։ Ինչպե՞ս կարող եմ հոգնել քեզնից։

— Очень даже можешь, — сказал муравей. — От всего устаёшь. Всё на свете надоедает. Тебе ведь надоедают иногда буковые орешки?

-Հավանական է, որ լինի,- ասաց մրջյունը։- Ամեն ինչից հոգնում ես։ Ամեն ինչ աշխարհում հոգնեցնում է։ Քեզ հոգնեցնում են չէ՞ ջարդված ընկույզները։

— Буковые орешки… — повторила белка.

Ջարդված ընկույզներ…-կրկնեց սկյուռիկը։

Она глубоко задумалась, но так и не смогла припомнить, чтобы ей надоели буковые орешки.

Ինքը խորը մտածեց, բայց այդպես էլ չկարողացավ հիշել, որ նրան հոգնեցրել էին ջարդված ընկույզները։

— Но ведь как знать, — подумала она.

– Բայց ինչպես իմանալ, – մտածեց նա։

— Но ты мне никогда не надоешь! — сказала она.

-Բայց դու երբեք ինձ չես հոգնեցնի!- ասաց նա։

— Надо же, — сказал муравей.

-Մի թե,- ասաց մրջյունը։

Долгое время они молчали. Тонкие пёрышки тумана поднимались из кустов и, медленно извиваясь среди деревьев, исчезали в лесу.

Երկար ժամանակ նրանք լռել էին։ Բարակ մառախուղի փետուրները բարձրանում էին թփերի միջով, կամաց շորորվելով ծառերի արանքով, կորան անտառում։

— Я иногда устаю сам от себя, — сказал, наконец, муравей. — Ты — нет?

-Երբեմն ես ինքս ինձնից հոգնում եմ,- վերջապես ասաց մրջյունը։- Դու- ո՞չ։

— А что именно у тебя устаёт? — поинтересовалась белка.

-Իսկ ի՞նչն է կոնկրետ քեզ հոգնեցնում։- հետաքրքրվեց սկյուռիկը։

— Не знаю, — ответил муравей. — Просто устаю. Весь целиком.

-Չգիտեմ,- պատասխանեց մրջյունը։- Ուղակի հոգնում եմ։ Ամբողջովին։

Белка никогда о таком не слышала. Она почесала за ухом и задумалась о самой себе. И когда она продумала о себе довольно долго, то неожиданно и правда устала от себя самой. Странное это было чувство.

Սկյուռիկը երբեք այդպիսի բան չէր լսել։ Ինքը քորեց ականջը և մտածեց ինքն իր մասին։ Եվ երբ ինքը բավականին երկար մտածեց իր մասին, անսպասելի հոգնեց ինքն իրենից։ Տարօրինակ զգացողություն էր։

— Да, — сказала она. — Теперь я тоже от себя устала.

-Այո,- ասաց նա։- Հիմա ես էլ եմ ինքս ինձնից հոգնել։

Муравей понимающе кивнул. Был тёплый вечер. Вдалеке что-то кричала с дерева сова, а высоко в небе висела луна, большая и круглая. Муравей и белка молчали и отдыхали сами от себя. Время от времени они вздыхали, хмурили брови и грызли орешки с мёдом. И только совсем поздно, когда луна уже почти закатилась, они отдохнули и заснули.

Մրջյունը հասկանալով գլուխը կախեց։ Տաք երեկո էր։ Հեռվում ծառի վրայից բուն գոռում էր, իսկ բարձր երկնքում կախված էր լուսինը, մեծ և կլոր։ Մրջյունը և սկյուռիկը լուռ էին և հանգստանում էին իրենք իրենցից։ Ժամանակ առ ժամանակ նրանք հոգոց էին հանում, ունքերը կիտում և կրծում էին մեղրով ընկույզները։ Եվ վերջում շատ ուշ, երբ լուսինը գրեթե գլորվել էր, նրանք հանգստացան և քնեցին։

Рубрика: русский 9

а) В бессоюзных сложных предложениях, вставьте пропущенные буквы и знаки, обозначая грамматические основы. 

  1. Голос его звучал тихо но твёрдо глаза блестели упрямо. (М. Горький)
  2. Избы и дворы опустели все ушли на огороды капать картофель. (К. Паустовский)
  3. Стояла она долго  устали ноги и глаза. (М. Горький)
  4. Распахнули окна запах сосон вступил в веранду. (В. Кочетов)
  5. Целый день на небе солнышко сеяет целый день мне душу злая грусть терзает. (А. Кольцов)
  6. Вот мои условия вы ныне(же) публично откажетесь от своей клеваты и будьте просить у меня извинения. (М. Лермонтов)

б)Перестройте сложносочинённые и сложноподчинённые предложения таким образом, чтобы они стали бессоюзными.

  1. Если в доме тепло и безопасно, то в лесу ночью страшно и холодно.
  2. Когда будет время, напиши мне.
  3. Если сваривают трубы, искры летят во все стороны.
  4. Я всегда рассказывал правдивые истории, но мне не верили.
  5. Будьте осторожны, потому что тротуары покрылись льдом.
  6. Если хочешь лучше узнать человека, то расспроси о его друзьях. 
  7. Не буду передавать весь их разговор, потому что он был бесполезен и безрезультатен.
  8. Мы стояли вдоль стены, потому что сесть было некуда. 
  9. Одни ученики быстро разбираются в новой теме, а другим требуется для этого продолжительное время. 
  10. В Японии говорят, что если родители не приучают детей к труду, то их внуки будут голодать