
- Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

- Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Ասիայում և Եվրոպայում: Մեծ մասը գտնվում է Ասիայում այդ պատճառով էլ այն համարում են Հարավ արևմտյան Ասիայի կազմում: Թուրքիան գլխավորապես լեռների և սարահարթերի երկիր է: Լեռները երիտասարդ են, որի պատճառով լեռնակազմական գործընթացները դեռևս շարունակվում են, լինում են երկրաշարժեր և գործող հրաբուխներ: Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով: Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Առատ է տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Թուրքիայի գեռտերը արագահոս են և լեռնային: Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը: Անտառները հիմնականում տարածված են մերձափնյա շրջանի վրա: - Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։
Առաջ Թուրքիան եղել է կայսրություն, իսկ կայսրություններին բնորոշ է լինել բազմազգ։ Ազգային փոքրամասնությունների իրավունքները մեծ մասամբ ոտնահարվում են։ - Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։
Ասիական երկրների շարքում՝ Թուրքիան առանձնանում է սնդիկի, ծարիրի, քրոմի,վոլֆրամի,պղնձի։Կան նաև նավթի, գազի պաշարներ։Թուրքիան աչքի է ընկնում նաև զբոսաշրջության ռեսուրսներով։