- ողողող ջրային ավազանները:
Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:
Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`Հիմալայները և Կարակորումը։
Հարավային Ասիայի հասարակական-աշխարհագրական տարածաշրջանում ներառված երկների ընդհանուր տարածքը 4,5 մլն կմ է աշխարհի ցամաքի 3%-ից փոքր-ինչ ավելի: Այստեղ է բնակվում աշխարհի բնակչության 23%-ը:
2.Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում
Հնդկաստանի դերը հվ Ասիայում լավ է քանի որ՝ Արդյունաբերության մեջ գերակշռում է թեթև և սննդի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։
Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։ Հարավային Ասիան աշխարհում առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով:
3.Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:
Հնդկաստանի զարգացման նախադյալներից են հանքաքարի տեսակները։ Օրինակ՝ տիտան, քրոմիտ, երկաթի հանքաքարը և այլն։ Ունի նաև քարածուխի մեծ պաշարներ։
Հարավային Ասիայի երկրներում շատ զարգացած է գյուղատնտեսությունը: Հարավային ասիայի հարստություններից առանձնացնում են քարածուխի, մանգանի, քրոմի, երկաթի, և տիտանի հանքաքարերը։
4.Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են արտադությունը, մեքենայաշինությունը, քիմիական ու թեթև արդյունաբերությունը, մետաղաձուլությունը և գյուղատնտեսությունը։
