Рубрика: Հայոց լեզու

Հաշվետվությունը ներկայացնում եք պատումի, տեսաֆիլմի կամ ձայնագրության տեսքով՝ ձևը ընտրում եք դուք: Ստորև բերված հարցերը օգտագործեք որպես հուշումներ: Հաշվետվության ձևը ազատ պատումի, շարադրանքի ձևով է

  1. Քո օրվա սկիզբը
  2. Նախագծեր
  3. Ընտանեկան նախագծեր
  4. Օրը ընտանիքի հետ
  5. լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը
  6. Ինքնակրթություն
  7. Մարզական ժամ
  8. Օրվա ազատ ժամանկը
  9. Քո խացացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ
  10. Ընտանեկան խաղեր, եթե կան էդպիսիք
  11.  Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
  12. Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում
  13. Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը
  14. Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը
  15. Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։
  16. Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան էդպիսիք/
  17. Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։

Իմ օրը սկսվում է արթնանալուց հետո լվացվելուց և նախաճաշելուց։ Նախագծերից կատարել եմ ոչ բոլորը, բայց կփորձեմ հասցնել։ Ընտանեկան նախագծերը չենք անում, որովհետև մայրս ու քույրիկս չեն ցանկանում նկարվել։ Մայրիկիս ու քրոջս հետ խաղում ենք <<Մոնոպոլիա>>, Լոտո, միասին ֆիլմ ենք դիտում։ Եթե անկեղծ լինեմ, ես գիրք չեմ կարդում, չնայած մայրս շատ է հորդորում կարդալ։ Օրվա ընթացքում նաև մարզանք եմ անում։ Այսօր նայել եմ <<Карате — пацан>> ֆիլմը, որը խորհուրդ կտայի նայել նաև մյուսներին։ Շատ հետաքրքիր սյուժե, կերպարի զարգացում և շատ ավելին, ինչի համար մենք սիրում ենք կինոն։ Երեկոյան ընթրելուց հետո խաղում եմ իմ սիրած օնլայն խաղով՝ մինչև քնելս։