239.Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում: Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում։
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է: Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ։
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում: Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում։
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել: Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել։
Ներս մտնողն իմ մայրն է: Ներս մտնողն իմ մայրը չէ։
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա: Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառը չի բարձրանա։
- Ա. և Բ. Խմբի նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ենթադրական եղանակի
բայերի (Բ խումբ) ժխտական ձևերն ինչո՞վ են տարբերվում մյուս ժխտական ձևերից:
Ա. Նրա համար ամենանվիրական առարկան իր թալիսմանն է:
Այդ օրվանից դարպասապահի չսափրած դեմքը թալիսման դարձավ թիմի համար:
Մարզիկները հավատում են թալիսմանների զորությանը:
Այդ մասին արդեն երեխաներն էլ գիտեն:
Նրա համար ամենանվիրական առարկան իր թալիսմանը չի։ Այդ օրվանից դարպասապահի չսափրած դեմքը թալիսման չդարձավ թիմի համար։ Մարզիկները չեն հավատում թալիսմանների զորությանը։ Այդ մասին երեխաները չգիտեն։
Բ. Ձուկն առանց փուշ կլինի:
Մեկ ծաղկով գարուն կգա:
Մրցույթի բոլոր մասնակիցներն էլ կխրախուսվեն, իսկ հաղթողը նվեր կստանա:
Ջուրն ընկնողը անձրևից կվախենա:
Ձուկն առանց փշի չի լինի։
Մեկ ծաղկով գարուն չի գա։
Մրցույթի բոլոր մասնակիցներն էլ չեն խրախուսվի, իսկ հաղթողը նվեր չի ստանա։
Ջուրն ընկնողը անձրևից չի վախենա։
Բայերի ժխտական խոնարհումը կազմվում է չ մասնիկով (հրամայական եղանակի բայերինը՝ մի մասնիկով): Չ մասնիկն ավելանում է կա՛մ պարզ դիմավոր ձևին (չվազեց, չգրի), կա՛մ օժանդակ բային (չեմ գրում, չի վազում): Ժխտական մասնիկով օժանդակ բայը դրվում է դերբայից առաջ (գալիս է- չի գալիս):
Ենթադրական եղանակի ժխտական խոնարհումը կազմվում է օժանդակ բայի ժխտական ձևերով և ժխտական դերբայով (չգրեմ – չեմ գրի):